TIME
Ամսաթիվ
20 08 2025
  • $
    382.97
  • RUBLE
    4.77
  • 447.65
WEATHER
+27.09 oC

ԱՇԽԱՐՀ

Բողոքի ակցիա Պրահայում՝ ընդդեմ Ադրբեջանին զենքի վաճառքի

16:52 27.06.2018

Հունիսի 27-ին տասնյակ հայ երիտասարդներ ու չեխահայ համայնքի անդամներ Պրահայում բողոքի ակցիա են իրականացրել նախ «Չեխոսլովակ գրուպ» ընկերության կենտրոնական գրասենյակի դիմաց, ապա նաև Պրահայում Սլովակիայի դեսպանության դիմաց։ Այս մասին հայտնում է «Օրեր» պարբերականը: Ակցիայի մասնակիցները պահանջում էին դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը և չնպաստել արյունահեղությանը: «Դադարեցրե՛ք Ադրբեջանին զենքի վաճառքը», «Սլովակիա՛,  հարգի՛ր զենքի վաճառքի էմբարգոն», «Սլովակիա՛, ենթարկվիր […]

̰
Պերմում 38-ամյա հայը կկանգնի դատարանի առաջ. նա մեղադրվում է 24 մլն ռուբլի յուրացնելու մեջ

16:37 27.06.2018

ՌԴ Պերմի երկրամասում Հայաստանի մի քաղաքացի մեղադրվում է ավելի քան 24 միլիոն ռուբլի յուրացնելու մեջ: Այս մասին հաղորդում է perm.kp.ru-ն: Նշվում է, որ 38-ամյա տղամարդը կեղծ փաստաթղթերով վարկով տարբեր կազմակերպությունների անուններով ձևակերպել է «պրեմիում դասի» ավտոմեքենաների առքուվաճառք: 2013-ից մինչև 2016 թվականը Պերմի ավտոսրահից նա գնել է 3-ից 6 միլիոն ռուբլի արժողությամբ 6 թանկարժեք ավտոմեքենա, որոնց ընդհանուր արժեքը […]

̰
Թուրք-ամերիկյան հարաբերությունները կարող են այնքան վատանալ, որ այլևս հնարավոր չլինի վերականգնել. Ուեսս Միթչել

15:52 27.06.2018

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգի ձեռքբերման դեպքում ԱՄՆ-ն միակողմանի պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ուեսս Միթչելը, հայտնում է ռուսական ТАСС գործակալությունը: «Մենք թուրքական իշխանությունների հետ կայացած մեծաթիվ պաշտոնական հանդիպումների ընթացքում բազմիցս ասել ենք, որ կլինեն հետևանքներ՝ առաջին հերթին 231 CAATSA-ում (ԱՄՆ հակառակորդներին պատժամիջոցների […]

̰
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն հուլիսին

14:07 27.06.2018

Հունիսի 26-ին Թուրքիայի և ԱՄՆ նախագահների Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույց է կայացել, որի ընթացքում որոշում է կայացվել հանդիպում ունենալ հուլիսի 11-12-ին՝ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում: Այս մասին ասված է Թուրքիայի նախագահի գրասենյակի պաշտոնական էջում: «Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հեռախոսային քննարկումներ է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Նախագահ Թրամփը շնորհավորել […]

̰
Արտառոց դեպք է տեղի ունեցել Լեհաստանի ֆերմաներից մեկում

12:30 27.06.2018

Արտառոց դեպք է տեղի ունեցել Լեհաստանի ֆերմաներից մեկում: Անասնաբույժն ու ֆերմերը ականատես են եղել մուտացիայի ենթարկված երկգլխանի հորթի լույս աշխարհ գալուն: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը: Դեպքը տեղի է ունեցել Կովալևո Պոմորսկե գյուղում, որտեղ անասնաբույժ Կարոլինա Սարովսկան օգնել է հորթուկին լույս աշխարհ գալ: Անասնաբույժը նորածին երկգլխանի հորթուկի նկարները տեղադրել է համացանցում և գրել, […]

̰
Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները փակուղու առջև են. Եվրոպական Խորհուրդ

12:20 27.06.2018

Եվրոպական խորհուրդը նաև նշել է, որ կասեցվել են ԵՄ-Թուրքիա մաքսային միության արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

̰
Անգիայի հյուսիսում անտառային հրդեհներ են բռնկվել

12:07 27.06.2018

Անգիայի հյուսիսում անտառային հրդեհներ են բռնկվել: Ավելի քան 30 բնակավայրեր են տարհանվել: Հրշեջները օրեր շարունակ պայքարում են  «Saddleworth Moor»-ում տարածվող կրակի դեմ: Այս մասին հայտնում է «Reuters» լրատվական գործակալությունը: Հրդեհի պատճառով փակվել են տեղի դպրոցները և որոշ ճանապարհներ: Մարդկանց խորհուրդ է տրվում փակ պահել պատուհաններն ու դռները և մնալ տներում: Ըստ ոստիկանության տարածած տվյալների՝ անհրաժեշտության […]

̰
Փենսը կոչ է արել ներգաղթյալներին զերծ մնալ ապօրինի ճանապարհով ԱՄՆ մուտք գործելուց

09:05 27.06.2018

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը կոչ է արել ներգաղթյալներին ապօրինի ճանապարհով մուտք չգործել ԱՄՆ։ Այս մասին հայտնում է «The Hill» պարբերականը։ «Չարժե ռիսկի ենթարկել Ձեր կամ Ձեր երեխաների կյանքը՝ փորձելով ԱՄՆ հասնել ճանապարհով, որը վերահսկում են թմրավաճառներն ու մարդկանց առևտրով զբաղվողները»,-հայտարարել է Փենսը։ Նրա խոսքով՝ եթե ներգաղթյալներն օրինական ճանապարհով ԱՄՆ գալու հնարավորություն չունեն, ապա ԱՄՆ գալն […]

̰
Հայտնի են կանանց համար ամենավտանգավոր երկրները

08:36 27.06.2018

«Thomson Reuters» հիմնադրամի զեկույցի համաձայն՝ Հնդկաստանը գլխավորում է կանանց համար ամենավտանգավոր երկրների ցուցակը։ Պատճառը սեռական բռնության և ստրկական աշխատանքի բարձր ռիսկն է։ Երկիրը կանանց համար վտանգավորության բարձր մակարդակ է դրսևորում մշակութային ավանդույթների պատճառով։ Երկրում հազվագյուտ չեն կանանց դեմքին թթվուտ լցնելու, սեռական օգանների անդամահատումների, վաղ ամուսնությունների և ֆիզիկական բռնության դեպքերը։ Հնդկաստանին հաջորդում են Աֆղանստանը, Սիրիան, Սոմալին, […]

̰
Ուժգին պայթյուն Տեխասի հիվանդանոցներից մեկում․ կա զոհ, վիրավորներ

08:25 27.06.2018

Տեխասի Գեյթսվիլ քաղաքի հիվանդանոցում պայթյունի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել` 12 մարդ։ Տուժածներից 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է։ Դեպքը տեղի է ունեցել «Coryell Memorial Hospital»-ի շենքի կառուցվող հատվածում։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու հրշեջ ծառայության հաշվարկները։ Իշխանություններին դեռևս չի հաջողվել պարզել տեղի ունեցածի պատճառը։ Այս մասին հայտնում է «Fox 45» հեռուստաալիքը։ Որոշ տվյալներով՝ տեղի […]

̰
Գաղտնի ծառայությունը կապահովի ռեստորանից վռնդված Սպիտակ տան մամուլի քարտուղարի անվտանգությունը

08:15 27.06.2018

ԱՄՆ Գաղտնի ծառայությունն այսօրվանից սկսած կապահովի Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի անվտանգությունը։ Նշվում է, որ Սանդերսը պաշտպանության տակ է ռեստորանից վռնդվելուց հետո, ինչի պատճառը սեռական փոքրամասնությունների հանդեպ Թրամփի քաղաքականությունն է եղել։ Այս մասին հայտնում է «CNN»-ը։ Գաղտնի ծառայությունը Սանդերսի անվտանգությունը կապահովի անորոշ ժամկետով։ Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել Վիրջինիա նահանգի «Red Hen» ռեստորանում։

̰
Ցուկերբերգին կարող են հեռացնել «Facebook»-ի ղեկավարի պաշտոնից

07:52 27.06.2018

«Facebook» սոցցանցի խոշոր ներդրողները, ովքեր միասին տնօրինում են ընկերության՝ 3 մլրդ դոլարի բաժնետոմսերը, մտադիր են հասնել իշխանությունից Մարկ Ցուկերբերգի հեռացման։ Այս մասին հայտնում է BusinessInsider-ը։ Ներդրողների դժգոհությունն է հարուցել սկանդալների շարքը՝ ԱՄՆ-ում ընտրությունների վրա ազդելու համար հարթակի օգտագործումից մինչև «Cambridge Analytica» ընկերության կողմից օգտատերերի տվյալների հավաքում։ Դժգոհ ներդրողներն այդ խնդիրների առաջացումը կապում են սոցցանցի կառավարման […]

̰
Պաղեստինցի գրոհայինները 9 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ

07:43 27.06.2018

Պաղեստինցի գրոհայինները գիշերն 9 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ։ «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգը որսացել է դրանցից մեկը։ Այս մասին հայտնում է  բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է RIA Novosti-ն։ Տուժածների, նյութական վնասի և պատասխան գործողությունների մասին տեղեկություններ դեռևս չեն ստացվել։ Հրթիռակոծումների պատճառով Իսրայելի հարավում գիշերը մի քանի անգամ տագնապի ազդանշան է միացել՝ կոչ անելով տեղի […]

̰
«Bloomberg»-ի հիմնադիրը մտադիր է առաջադրվել ԱՄՆ նախագահի պաշտոնում

07:35 27.06.2018

«Bloomberg» լրատվական գործակալության հիմնադիր Մայքլ Բլումբերգը կարող է մասնակցել 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին։ Այս մասին հայտնում է «CBS News»-ը։ Բլումբերգը դիտարկում է ընտրություններին Դեմոկրատական կուսակցությունից մասնակցելու հնարավորությունը։Նա կարծում է, որ կարող էր 2016 թվականի ընտրություններում հաղթել ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին։ 2016 թվականին ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հիլարի Քլինթոնի հաղթանակի դեպքում Բլումբերգը մտադիր է […]

̰
Նիդերլանդներում արգելել են փարաջա կրելը

07:27 27.06.2018

Նիդերլանդների խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել հասարակական վայրերում դեմքը ծածկող մահմեդական հագուստի տարրերի՝ փարաջայի, չադրայի և նիկաբի կրման արգելքին։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը։ Օրինախախտների համար նախատեսված է 400 եվրո տուգանք։ Հերտ Վիլդերսի «Ազատություն» կուսակցությունը, որը հայտնի է հակաիսլամական հռետորաբանությամբ, օրինագծի ընդունումն անվանել է խոշոր հաղթանակ, իսկ սենատոր Մարջոլեն Ֆաբերը հայտարարել է, […]

̰
Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ

07:10 27.06.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի դեմ դատական հայցեր են ներկայացրել 17 նահանգներ, այդ թվում` Կուլումբիայի շրջանը։ Պատճառն անօրինական ներգաղթյալների ընտանիքներից երեխաներին բաժանելու քաղաքականության անցկացումն է։ Այդ պրակտիկան հայցվորները համարում են «դաժան»։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Հայցվորները նշել են, որ «պատրանքային» են համարում հունիսի 20-ին նախագահի ստորագրած հրամանը, որը միտված է վերջ դնելու ընտանիքների բաժանման […]

̰
Լոնդոնում Թրամփին կդիմավորեն դժգոհ, կարմրահեր երեխայի տեսքով փուչիկով

00:51 27.06.2018

Լոնդոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մտադիր են դիմավորել հսկա փուչիկով, որը դժգոհ դեմքով, կարմրահեր երեխա է հիշեցնում։ Հսկա փուչիկը պատրաստվում են օդ բարձրացնել Թրամփի այցի դեմ բողոքող ակտիվիստները, հայտնում է RIA Novosti-ն։ Թրամփը Մեծ Բրիտանիա կժամանի հուլիսի 12-ին, հաջորդ օրը կսկսվի նրա այցի պաշտոնական մասը։ Ինչպես սպասվում է՝ Սպիտակ տան ղեկավարը հանդիպում կունենա Մեծ Բրիտանիայի […]

̰
Մալայզիայում սմարթֆոնի պայթյունից մարդ է մահացել

00:34 27.06.2018

Մալայզիայում «Cradle Fund» ընկերության ղեկավար Նազրին Հասանը մահացել է սմարթֆոնի պայթյունի հետևանքով։ Դեպքը տեղի է ունեցել նրա ննջասենյակում։ Այս մասին հայտնում է The Metro-ն։ Տղամարդու մահվան հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։ Սակայն հնարավոր է՝ պատճառ է հանդիսացել բեկորային վնասվածքը։ Այլ վարկածով՝ տղամարդը կարող էր մահանալ սարքից արձակված ծխից։ Մահացածի հարազատները նշել են, որ նա ունեցել […]

̰
Եղիսաբեթ II թագուհին ստորագրել է Brexit-ի մասին օրենքը

00:23 27.06.2018

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը թագավորական համաձայնություն է տվել ԵՄ-ից երկրի դուրս գալու մասին օրենքին։ Այս մասին հայտնել է խոսնակ Ջոն Բերքոուն Համայնքների պալատի նիստի ժամանակ, փոխանցում է Reuters-ը։ Անցած շաբաթ փաստաթղթին հավանություն էր տվել ինչպես Համայնքների պալատը, այնպես էլ Լորդերի պալատը։ Լորդերի պալատում քվեարկությունը նշանավորել էր օրենքի շուրջ բազմամսյա քննարկումների ավարտը։ Մեծ Բրիտանիայի վարչապետ […]

̰
Աշխարհում կոկաինի և ափիոնի արտադրության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի․ ՄԱԿ

00:05 27.06.2018

ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ աշխարհում կոկաինի և ափիոնի արտադրության ծավալները հասել են ռեկորդային մակարդակի, իսկ այդ և այլ թմրանյութերի իրացման շուկաներն ընդլայնվում են։ Այս մասին ասվում է թմրամիջոցների վերաբերյալ համաշխարհային զեկույցում, որը պատրաստել է Թմրամիջոցների և հանցավորության հարցերով ՄԱԿ-ի վարչությունը։ 2016-2017 թթ. ափիոնի արտադրության ծավալներն աճել են 65 տոկոսով՝ կազմելով 10 500 տոննա, իսկ 2016 […]

̰
Լրատվամիջոցները նշում են Պուտին-Թրամփ հանդիպման հնարավոր վայրը

23:52 26.06.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի պաշտոնակից Դոնալդ Թրամփը հնարավոր է` հանդիպեն Հելսինկիում։ Այս մասին հայտնում է  Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։ Ինչպես հավելում է պարբերականի զրուցակիցը, Ֆինլանդիայի մայրաքաղաքի վերաբերյալ վերջնական որոշում դեռևս չի ընդունվել։ Հելսինկիի՝ որպես գագաթնաժողովի անցկացման հնարավոր հարթակի մասին, հայտնում է նաև Reuters-ը։ Ավելի վաղ որպես հանդիպման հնարավոր վայր անվանվել է Վիենան։ […]

̰
Հնդկաստանում ամուսնացրել են երկու գորտերի և այժմ սպասում են անձրևի

23:40 26.06.2018

Հնդաստանում գորտերի ծիսական հարսանիք են անցկացրել, որպեսզի Անձրևի աստվածը վերջ տա չորային եղանակին: Այս մասին հայտնում է NDTV-ն։ Հանդիսավոր արարողությունն անցկացվել է Բունդելկհանդ նահանգում, որտեղ հավատում են գորտերի ամուսնությամբ Ինդրա աստծուց անձրև խնդրելու ընդունված ավանդույթին։ Համանման միջոցառում է անցկացվել նաև Վարանասի քաղաքում, միայն թե այնտեղ հարս ու փեսայի դերով հանդես են եկել խաղալիք գորտերը։ Wedding […]

̰
Ավստրիայում Էրդողանի օգտին քվեարկած թուրքերին կոչ են արել լքել երկիրը

23:18 26.06.2018

Ավստրիայի «Ազատություն» կուսակցության անդամ Յոհան Գուդենուսը հայտարարություն է արել Թուրքիայում տեղի ունեցած արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Գունդենուսն Ավստրիայում ապրող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ձայն տված թուրքերին կոչ է արել լքել երկրի սահմանները։Նա, մասնավորապես, ասել է. «Ավելի լավ կլինի, որ նրանք գնան Թուրքիա»։ Գուդենուսը նշել է, որ Էրդողանի […]

̰
Թոփ մենեջերն ընկերությունից գողացած 370 հազար ֆունտով կատուներ է գնել

20:47 26.06.2018

Մեծ Բրիտանիայի  շինարարական ընկերություններից մեկի ֆինանսների տնօրենը մոտ 370 հազար ֆունտ ստեռլինգ է յուրացրել: Այս մասին հայտնում է «BBC News»- ը: Բայց այստեղ ուշագրավ է մեկ այլ փաստ. գողացված գումարով նա ազնվացեղ կատուներ է ձեռք բերել: Անգլիական Չորլի քաղաքի  բնակիչ Մեթյու Ֆարիմոնդն ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ դատարանի, փողը պետք է փոխանցվեր բարեգործական կազմակերպությունների հաշիվներին: […]

̰
Լենինի դամբարանի մոտ 400 մետրանոց հերթ է գոյացել

20:16 26.06.2018

Աշխարհի առաջնության օրերին Ռուսաստանի մայրաքաղաք ժամանած բազմաթիվ երկրպագուներին, պարզվում է` ոչ միայն ֆուտբոլն է հետաքրքրում: Մոսկվայի Կարմիր հրապարակում հսկայական հերթ է գոյացել. զբոսաշրջիկները մի քանի ժամ սպասել են Լենինի դամբարան մուտք գործելու համար: Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ հերթը սկսվում է  Նիկոլսկայա աշտարակի մոտից, հասնում Կրեմլի անցուղի, իսկ այնտեղից թեքվում հակառակ ուղղությամբ՝ մինչև դամբարան: […]

̰
Լավ կլինի՝ Ձեր ձայնը կտրեք. թուրք պաշտոնյան՝ ամերիկացի կոնգրեսականին

19:09 26.06.2018

Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ամերիկացի կոնգրեսական, Ներկայացուցիչների պալատի հետախուզական կոմիտեի անդամ, դեմոկրատ Ադամ Շիֆին խորհուրդ է տվել «ձայնը կտրել» այն բանից հետո, երբ նա իր կարծիքն է հայտնել Թուրքիայի նախագահական և խորհրդարանական ընտրությունների մասին: Այս մասին թուրք պաշտոնյան գրառում է կատարել թվիթերյան իր էջում: «Նախագահը (Էրդողանը-խմբ.) Ձեր շնորհավորանքի կարիքը չունի, Ադամ Շիֆ: Թուրք […]

̰
Չինաստանում ջրհեղեղի հետևանքով կան զոհեր

18:32 26.06.2018

Չինաստանի հյուսիսարևմտյան Գանսու նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 8-ի, կան անհետ կորածներ: Այս մասին հաղորդել են տեղական իշխանության ներկայացուցիչները:  Հեղեղվել են Դինսի և Լունան քաղաքներն ու շրջակա բնակավայրերը: Բնական աղետի պատճառով անցած մի քանի օրերի ընթացքում բազմաթիվ մարդիկ են տարհանվել իրենց բնակարաններից: Նախնական տեղեկություններով՝ հորդառատ անձրևների հետևանքով ավելի քան 3 հազար հա ցանքատարածություն է […]

̰
Մակեդոնիայի նախագահը չի ստորագրել երկրի անվանումը փոխելու մասին օրինագիծը

18:14 26.06.2018

Մակեդոնիայի Հանրապետության նախագահ Գեորգե Իվանովը հրաժարվել է ստորագրել երկրի անվանումը Հյուսիսային Մակեդոնիա փոխելու մասին օրինագիծը, հաղորդում է Ekathimerini-ն: Հիշեցնենք, որ օրինագիծը հունիսի 19-ին վավերացվել էր  Մակեդոնիայի Ազգային ժողովի կողմից՝ Հունաստանի հետ ձեռք բերված պայմանավորվածության հիման վրա: Մակեդոնիայի վարչապետ Զորան Զաևը սպառնացել է երկրի նախագահին իմփիչմենտով, եթե վերջինս չստորագրի օրինագիծը, սակայն այս դեպքում վարչապետին պետք կլինի երկրում […]

̰
Գիտնականները վերականգնել են Հուլիոս Կեսարի արտաքինը

17:58 26.06.2018

Նիդերլանդների Ազգային հնությունների ազգային թանգարանի գիտնականները ցույց են տվել այցելուներին, թե ինչ տեսք է իրականում ունեցել Հուլիոս Կեսարը: Հռոմեական քաղաքական և ռազմական գործչի արտաքինը հակասական ընկալումներ է առաջացնում: Թանգարանի նոր ցուցանմուշի լուսանկարները հրապարակել է հոլանդական NLN թերթը: Հնէաբանները ու մարդաբանները տարբեր վարկածներ են առաջ քաշում Հուլիոս Կեսարի գլխի անսովոր ձևի վերաբերյալ: Դրանցից ամենատարածված վարկածն է, որ […]

̰
Հավայան կղզիներում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

17:44 26.06.2018

Հավայի նահանգի Կիլաուեա հրաբխի՝ 5 օր անընդմեջ շարունակվող ժայթքման հետևանքով 5.3 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել, հայտնում է BBC-ն: Դեպքը տեղի է ունեցել հունիսի 25-ին՝ երեկոյան ժամը 17:03-ի սահմաններում: Լեռան գագաթից ժայթքած մոխիրը բարձրացել է մոտ 2000 ոտնաչափ (ավելի քան կես կմ): Հաղորդվում է, որ անցած շաբաթվա ընթացքում այստեղ ավելի քան 4000 թեթև երկրաշարժ է […]

̰
BACK_TO_TOP