TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

ԱՇԽԱՐՀ

Ռուսաստանում միկրոավտոբուսը բախվել է բեռնատարին. Կա 4 զոհ

11:55 09.03.2018

ՌԴ-ի Յակուտիայի հանրապետությունում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որին զոհ է գնացել 4 մարդ, ևս 4-ի վիճակը ծանր է: Դեպքը տեղի է ունեցել Յակուտսկ քաղաքի ճանապարհին:

̰
Բուենոս Այրեսում մարդիկ փողոց են դուրս եկել՝ պաշտպանելով աբորտների ազատականացման մասին օրենքը

11:43 09.03.2018

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում մարդիկ դուրս են եկել փողոց՝ պահանջելով թույլ տալ աբորտը

̰
Նոր նախաձեռնությունը հանրահավաք կանի Երևանում

10:52 09.03.2018

Հակաիշխանական նոր նախաձեռնություն է ստեղծվել՝ «Հանուն Հայաստան պետության» ճակատ անվանումով, որը սփյուռքյան «Հայկական Վերածնունդ» կազմակերպության հետ համատեղ պատրաստվում է հանրահավաքներ կազմակերպել Ստրասբուրգ, Լոնդոն, Լոս Անջելես, Փարիզ և Երևան քաղաքներում՝ ընդդեմ Հայաստանի իշխանության:

̰
Հարավային Կորեան պատմական է անվանել ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև հավանական բանակցությունները

10:42 09.03.2018

Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը պատմական է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չին Ինի հնարավոր հանդիպումը: Այդ մասին հայտնել է նախագահի աշխատակազմը:

̰
Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատարը հորդորել է չդանդաղեցնել սպառազինությունների արդիականացումը

09:53 09.03.2018

Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի գլխավոր հրամանատար, ամերիկացի գեներալ Քերտիս Սկապարոտտին հայտարարել է, որ ամերիկյան զինուժը չպետք է դանդաղեցնի սպառազինությունների նորացումը:

̰
Դոնալդ Թրամփը համաձայնել է հանդիպել Հյուսիսային Կորեայի նախագահին

09:45 09.03.2018

Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինն առաջարկել է ԱՄՆ նախագահի հետ հանդիպել, իսկ Դոնալդ Թրամփը դրական պատասխան է տվել՝ ընդունելով առաջարկը:

̰
Սերբիան մերժել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը

09:32 09.03.2018

Սերբիայի խորհրդարանը մերժեց ընդդիմության առաջարկը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին: «Ազատություն» ռադիոկայանի բալկանյան ծառայությունը հայտնել է, որ վերջին տասնամյակում նման առաջարկներ մի քանի անգամ ներկայացվել են սերբական խորհրդարանում, սակայն դրանք մշտապես մերժվել են:

̰
Դոնալդ Թրամփին դատի են տվել

20:11 08.03.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ դատական հայց է ներկայացրել 7 մարդ, այդ թվում՝ քոլեջի պրոֆեսոր և ոստիկան: Նրանք բողոքում են, որ ԱՄՆ նախագահի Twitter-յան միկրոբլոգում իրենց արգելափակել են:

̰
Բելգիական բանկն ավելի քան 10 մլրդ եվրո է կորցրել Քադաֆիի մերձավորների սառեցված հաշիվներից

20:00 08.03.2018

Բելգիայի Euroclear Bank-ը կորցրել է ավելի քան 10 միլիարդ եվրո լիբիական ակտիվներից, որոնք սառեցվել էին 2011 թվականին ՄԱԿ-ի որոշումից հետո, հայտնում է Le Vif պարբերականը:

̰
Մայրը երեխայի համար ձնեմարդուկների մի ամբողջ բանակ է քանդակել

19:42 08.03.2018

Մայրը աղջկա համար ձնեմարդուկների իսկական բանակ է սարքել այն բանից հետո, երբ ինչ-որ մեկը քանդել է 3-ամյա դստեր Բրենդա աունով ձնեմարդուն: Ստացված տեսարանի լուսանկարը այնքան հայտնի է դարձել, որ մարդիկ հատուկ այցելում էին անգլիական Գեյթսխեդ քաղաք՝ սեփական աչքերով տեսնելու ձնեմարդկանց բանակը, հաղորդում է Metro-ն:

̰
Կիևը պետք է խստացնի իր դիրքորոշումը Ղրիմի հարցում. Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ

18:16 08.03.2018

Ուկրաինայում ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Քուրդ Ուոլքերը հայտարարել է, որ անհրաժեշտ է խստացնել Ղրիմ այցելող ռուսաստանցիների նկատմամբ պատժամիջոցները

̰
Ֆլորիդայում ուսուցիչները կզինվեն

18:03 08.03.2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի ներկայացուցիչների պալատը 67 կողմ և 50 դեմ ձայներով օրինագիծ է ընդունել, որը թույլ է տալիս ուսուցիչներին և դպրոցի մյուս աշխատակիցներին զենք կրել: Միաժամանակ, մեծացվել է զենք գնելու տարիքային շեմը՝ 18-ից 21: Նոր օրինագծով նաև 3 օր սպասելու ժամանակ է սահմանվում, որպեսզի բացառվի զայրույթի պահին կամ հիվանդության նոպայի ժամանակ զենք ձեռք բերելու վտանգը:

̰
ՌԴ պատգամավորներին վրդովեցրել է առաջարկը՝ պատժամիջոց կիրառել Ղրիմ այցելողների համար

16:19 08.03.2018

ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Բելիկը RT-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ Ուկրաինայի գծով հատուկ ներկայացուցիչ Կուրտ Վոլկերի հայտարարությունը, որով նա կոչ է արել Սպիտակ տանը խստացնել ՌԴ–ի դեմ պատժամիջոցները և սկսել սահմանափակումներ մտցնել Ղրիմի Հանրապետություն այցելությունների համար։

̰
Պետերբուրգում թոշակառու կանանց սպիներներ են նվիրել

15:49 08.03.2018

Սանկտ-Պետերբուրգի Կուպչինո վարչական շրջանի ղեկավար Միխայիլ Չերեպանովը կանանց միջազգային օրվա կապակցությամբ արտասովոր նվեր է մատուցել: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունը գրում է.

̰
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել իշխանությունը կանանց տալ

14:10 08.03.2018

Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Կանանց միջազգային օրվան նվիրված վիդեոհաղորդագրություն է հրապարակել: Տեսանյութը հրապարակվել է ՄԱԿ-ի նորությունների յութուբյան էջում:

̰
Մեգան Մարքլը անգլիկանություն է ընդունել

13:38 08.03.2018

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացու Մեգան Մարքլը մկրտվել է և անգլիկանություն ընդունել:

̰
Լադոգա լիճը ծածկվել է բյուրեղյա ծաղիկներով ու սնկերով

13:10 08.03.2018

Pikabu-ի օգտատերերը զարմանալի մի երևույթի լուսանկարներ են տարածել: Խոսը ՌԴ Լադոգա լճի ջրի մակերևույթին առաջացած այն բյուրեղների մասին է, որոնք սնկի կամ ծաղիկների տեսք ունեն:

̰
McDonald’s-ի անակնկալը կանանց

11:57 08.03.2018

McDonald’s ընկերությունը Կանանց միջազգային օրվա կապակցությամբ մեկ օրով փոխել է իր հայտնի լոգոն: Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը:

̰
Վենգերը խոսել է Հենրիխ Մխիթարյանի մասին

11:05 08.03.2018

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԵԼ-ի 1/8 եզրափակիչ փուլի «Միլանի» դեմ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք Մխիթարյանը կարող է օգնել Եվրոպա լիգան հաղթելու հարցում, նշել է, թե չգիտի, կանցեն առաջ, թե ոչ։

̰
ՆԱՏՕ-ն նշել է սպառնալիքները, եթե Թուրքիան ձեռք բերի ռուսական C-400 համակարգերը

10:49 08.03.2018

Թուրքիայի կողմից ռուսական C-400 զենթիահրթիռային համակարգերի ձեռքբերումը լուրջ մտահոգություններ է առաջացրել ՆԱՏՕ-ում: Այդ մասին հայտնել է դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավարը:

̰
Մեկ միլիարդանոց ճեղքվածք. F-35 կործանիչները հստակ տեսանելի են ռադարների վրա

10:25 08.03.2018

Հինգերորդ սերնդի կործանիչների կառուցվածքային թերությունները թույլ չեն տալիս մնալ անտեսանելի թշնամու ռադարների համար և զենք կիրառել գաղտնիության պայմաններում:

̰
Ֆրիդա Քալոն և այլ հայտնի կանայք Բարբի տիկնիկ են դարձել

10:00 08.03.2018

Աշխարհի ամենահայտնի կանայք դարձել են Բարբի տիկնիկ: USA Today-ի տվյալներով, հայտարարվել է 17 նոր տիկնիկների թողարկման մասին, որոնք նախատեսված են դառնալ «աղջիների համար օրինակ ծառայող»:

̰
Մարտի 8-ը կանանց միջազգային օրն է

08:45 08.03.2018

Մարտի 8-ը Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է որպես Կանանց միջազգային օր (IWD): Տարբեր տարածաշրջաններում տոնակատարությունների հիմքում ընկած է կանանց նկատմամբ հարգանքը տնտեսական, քաղաքական և հասարակական ոլորտներում նրանց ձեռքբերումների համար։

̰
Երկու տարեկան երեխան 47 տարով արգելափակել է iPhone- ը

21:10 07.03.2018

Փոքրիկ տղան բազմաթիվ անգամներ սխալ է մուտքագրել մոր iPhone-ի գաղտնաբառը և սմարթֆոնը արգելափակելէ 47 տարով, հաղորդում է South China Morning Post- ը:

̰
Ալեքսիս Օհանյանի վենչուրային ընկերությունը ներդրում է կատարել կրիպտոարժույթի առևտրային հարթակում. WSJ

19:01 07.03.2018

Հայազգի համացանցային գործարար Ալեքսիս Օհանյանի համահիմնադրած Initialized Capital վերչուրային ընկերությունը Չինաստանում գործող ZhenFund-ի հետ 2.1 միլիոն դոլար է ներդրել կրիպտոարժույթի առևտրային հարթակում` DDEX ստարտափում:

̰
«Որտե՞ղ սա կարելի է հագնել». նորաձևության ամենաանհեթեթ հարցը

18:55 07.03.2018

Ինչո՞ւ են, ի վերջո, ստեղծվում այս անհեթեթ, բայց կուրացուցիչ գեղեցկությամբ հագուստները

̰
Աստղագետները զգուշացնում են մագնիսական փոթորիկի մասին

18:27 07.03.2018

2018թ.-ի ընթացքում աստղագետները Երկրի վրա արդեն երրորդ մագնիսական փոթորիկն են կանխատեսում:

̰
Ինչպե՞ս Պուտինը խաբեց Մելանյա Թրամփին

18:15 07.03.2018

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես է ԱՄՆ Սռաջին տիկին Մելանյա Թրամփին «մի փոքր խաբել», երբ մի առիթով զրուցել են ձկնորսության մասին:

̰
Պուտինը հայտնել է, թե որ ոլորտում նոր գործ կսկսեր

18:00 07.03.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե որ ոլորտում ինքը կարող է նոր գործ սկսել, հայտնում է РИА Новости-ն:

̰
ՌԴ ԱԳՆ-ն՝ հայ-թուրքական արձանագրությունների չեղարկման մասին

17:50 07.03.2018

Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի կողմից հայ-թուրքական արձանագրությունների չեղարկմանը:

̰
BACK_TO_TOP