08:49 18.06.2018
Աֆղանստանի կառավարությունը որոշել է 10 օրով երկարացնել հրադադարի ռեժիմը՝ չնայած այն պահպանելուց թալիբների հրաժարվելուն։ Նշվում է, որ իշխանությունները հրադադարը երկարացրել են միակողմանիորեն։ Ուրազ-Բայրամ տոնի պատվին հրադադարը հաստատվել էր հունիսի 11-ին և ավարտել անցած գիշեր։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Հիշեցնենք, որ շաբաթ օրն Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր, որ հրադադարը կառավարության և թալիբների […]
08:30 18.06.2018
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ իսրայելցի ուժայինները չեզոքացրել են «ՀԱՄԱՍ» շարժման բջջի, որն ահաբեկչություններ է պատրաստել Երուսաղեմում և Թել-Ավիվում։ «Իսրայելի ընդհանուր անվտանգության ծառայությունը, ոստիկանոթյունն ու պաշտպանության բանակը Նաբլուսում չեզոքացրել են «ՀԱՄԱՍ»-ի բջջի, որը մահապարտների օգնությամբ հարձակումներ էր պատրաստում Երուսաղեմում և Թել-Ավիվում»,- գրել է նա։ Իսրայելցի վարչապետը նշել է, որ «ՀԱՄԱՍ»-ը […]
08:05 18.06.2018
Ճապոնիայի Օսակա պրեֆեկտուրայում 6,1 մագնիտուդով երկրաշարժ է եղել: Այս մասին հայտնում է Ճապոնիայի օդերևութաբանական ծառայությունը, փոխանցում է NHK հեռուստաալիքը: Հզոր ցնցման հետևանքով 9-ամյա աղջիկ է զոհվել: Նշվում է, որ նրա մոտ տեղի է ունեցել շնչառության և սրտի կանգ: Աղջիկը մնացել է Տակացուկի քաղաքի դպրոցի փլատակների տակ: Եվս 2 մարդ հիվանդանոց է տեղափոխվել առանց կյանքի նշանների: […]
07:51 18.06.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Հետաքննությունների դաշնային բյուրոյին` «կեղծ ԶԼՄ-ներին» տեղեկատվություն փոխանցելու համար: Թրամփը հատարարել է, որ «կեղծ ԶԼՄ-ները» սեփական մեկնաբանություն են տվել ստացված տեղեկություններին: «Ինչո՞ւ է ՀԴԲ-ն այդքան շատ տեղեկատվություն փոխանցել կեղծ ԶԼՄ-ներին: Այդպիսի բան չպետք է անեին։ Իմանալով, որ կեղծ նորությունները ժողովրդի թշնամին են, նրանք դրանք ներկայացնում են շահավետ լույսի ներքո։ Ճշմարտությունը […]
00:00 18.06.2018
ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը քննադատել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած միգրացիոն քաղաքականությունը: Այս մասին հայտնում է CNN-ը: Առաջին տիկնոջ ներկայացուցիչը հայտարարել է, որ Մելանյան «չի կարողանում նայել այն բանին, թե ինչպես են անօրինական ներգաղթյալների երեխաներին բաժանում իրենց ընտանիքներից»: Մելանյայի կարծիքով՝ ԱՄՆ-ը պետք է լինի երկիր, որտեղ բոլորը կհետևեն ոչ միայն օրենքի տառին, այլև […]
23:34 17.06.2018
Իսրայելի բանակն իր թվիթերյան էջում հայտարարել է Գազայի հատվածի հարավային մասին հարված հասցնելու մասին: «Իսրայելական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները խոցել են Գազայի հատվածի հարավային մասում տեղակայված մի քանի թիրախներ»,-ասվում է հաղորդագրությունում: Նշվում է, որ հարվածը հասցվել է՝ ի պատասխան պաղեստինցիների կողմից իսրայելական սահմանի ուղղությամբ արձակված պուչիկների, որոնք լցված են եղել հելիում գազով և որոնց կցված են […]
22:54 17.06.2018
Կամբոջայի արքայազն Նորոդոմ Ռանարիտը և նրա կինը՝ Օուկ Փհալլան, ավտովթարի են ենթարկվել երկրի հարավում: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը: Ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել Կամպոնգսաոն նահանգում: Արքայազնը գլխի և ոտքի թեթևակի վնասվածքներ է ստացել: Իսկ նրա կինը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է: Մեքենան, որում գտնվել են թագավորական ընտանիքի անդամները, բախվել է հանդիպակաց ընթացող մեքենային:
22:48 17.06.2018
Կանադայում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը սպիտակ փոշիով նամակ է ստացել: Այս մասին հայտնում է Globalnews-ը: Նամակը ստացվել է դեսպանատանը: Փորձաքննության տվյալներով՝ ծրարում եղած փոշին վտանգ չի ներկայացնում: Դեսպանատանը չեն հաստատել նամակում սպառնալիքների առկայությունը դեսապանի հասցեին: Ուղերձը պարունակել է սպառնալիք՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Միջադեպի փաստով հետաքննություն է անցկացվում: Նշվում է, որ նամակը դեսպանատանը ստացվել է […]
21:45 17.06.2018
Առաջիկա 6 շաբաթների ընթացքում Մարս մոլորակը Երկրի բնակիչներին կերևա ավելի պայծառ, քան վերջին տասնամյակում: 2003 թվականից ի վեր առաջին անգամ այն կգտնվի Երկրից ամենամոտ հեռավորության վրա: Մարսն ամենապայծառը կլինի հուլիսի 31-ին: Այդ օրը մոլորակը կգտնվի Երկրից 35.8 մլն մղոն հեռավորության վրա: Երևույթը բացատրվում է Մարսի և արևի միջով Երկրի անմիջական անցմամբ: Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալության հաղորդմամբ՝ […]
21:23 17.06.2018
ԱՄՆ Միչիգան նահանգի Ջենեսի շրջանի ոստիկանությունը հայտնաբերել է 51 երեխայի, ովքեր վերջին մի քանի ամիսներին անհետ կորած են համարվել: Երեխաներին գտել են՝ ստուգում անցկացնելով մարդկանց առևտրով զբաղվող ենթադրյալ անձամբ շրջանում: Բոլոր առևանգվածները եղել է 17-ից ցածր տարիքի: Նրանք եղել են կամ որդեգրված երեխաներ, կամ անհետացել են դպրոցից վերադառնալիս: Alboenews-ի հաղորդմամբ՝ ընդհանուր առմամբ անհետ կորած է […]
20:34 17.06.2018
Լոնդոնի Վեսթմինսթերյան աբբայությունում՝ Իսահակ Նյուտոնի և Չարլզ Դարվինի գերեզմանների միջև հուղարկավորել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգի աճյունափոշին։ Արարողությանը մասնակցել է 100 երկրից մոտ 1000 մարդ: Նշենք, որ այդ արարողությանը մասնակցելու հնարավորությունը խաղարկվել է վիճակախաղով: Վիճակախաղին մասնակցել է մոտ 25 հազար մարդ:
19:17 17.06.2018
ՌԴ ՊՆ-ն YouTube-ի իր ալիքում հրապարակել է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրի փորձարկումների տեսագրությունը: Փորձարկումները կատարվել են Արևելյան ռազմական շրջանի զորավարժանքների շրջանակում։ Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար, գեներալ-գնդապետ Օլեգ Սալյուկովի խոսքով՝ մյուս երկրները ռուսական «Իսկանդեր»-ի կրկնօրինակը չեն կարող ստեղծել առնվազն մինչև 2025 թվականը, հայտնում է RIA Novosti-ն: Օպերատիվ-մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համալիրը նախատեսված է հակառակորդի հակաօդային եւ հակահրթիռային […]
19:06 17.06.2018
Մեծ Բրիտանիայի ՆԳ նախարար Սաջիդ Ջավիդը խոստովանել է, որ մի քանի ամիս առաջ իրեն թալանել են լոնդոնյան կայարանի մոտ՝ փողոցում: Անհայտ անձիք մոպեդով մոտեցել ու ակնթարթորեն նրա ձեռքից խլել են բջջային հեռախոսը: «Ես դուրս եկա Յուսթոն կայարանից և վերցրի հեռախոսս՝ տաքսի կանչելու համար: Այն միանգամայն նոր էր»,-ասել է նախարարը The Sun-ի հետ հարցազրույցում: Նա նշել […]
18:42 17.06.2018
Մեքսիկացի երկրպագուների խումբը Ռուսաստանում Մեքսիկայի հավաքականի խաղերին այցելում է իր ընկերոջ՝ Խավիերի ստվարաթղթե պատճենով: Ինչպես պարզվել է, տղամարդը չի կարողացել ներկա գտնվել Ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին կնոջ արգելքի պատճառով: Խավիերի ստվարաթղթե պատճենի հագին երկնագույն մարզաշապիկ է՝ «Կինս ինձ չի թույլատրել» գրությամբ: Իսկ ահա իրական Խավիերը Մեքսիկայի հավաքականի խաղերին հետևում է տանից՝ իր խիստ կնոջ հետ:
17:39 17.06.2018
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի Թրենթոն քաղաքում անցկացվող Art All Night ցուցահանդեսի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով վիրավորվել է 20 մարդ: Տուժածներից 4-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Հրաձգության մեջ կասկածվողը զոհվել է, հայտնում է AP գործակալությունը: Հաղորդվում է ևս մեկ կասկածյալի ձերբակալության մասին: Տեղի ունեցածի դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
16:57 17.06.2018
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը Գերմանիայից պարզաբանում է պահանջել ավստրիական կառավարության, Վիեննայում միջազգային կազմակերպությունների շտաբ-բնակարանների և դիվանագիտական ներկայացուցչությունների հաղորդակցական ցանցերի նկատմամբ կատարված ենթադրյալ լրտեսության առնչությամբ: Ավելի վաղ Profil ամսագիրը՝ հղում անելով Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության գործունեության մասին տվյալների ներքին բազային, հայտնել էր, որ 1999-2006 թթ գերմանական հետախուզությունը համակարգային լրտեսում է իրականացրել Ավստրիայի տարածքում: «Գերմանիան […]
15:54 17.06.2018
Հայրերի օրվա առիթով բրիտանական թագավորական ընտանիքը Բուքինգեմյան պալատի թվիթերյան էջում կիսվել է Էդինբուրգի դուքս Ֆիլիպի և նրա երեխաների արխիվային լուսանկարներով: Լուսանկարներում պատկերված է, թե ինչպես է դուքսը ժամանակ անցկացնում իր երեխաների՝ Ուելսի արքայազն Չարլզի, Յորքի դուքս Էնդրյուի, արքայադուստր Աննայի և Ուեսեքսի կոմս Էդուարդի հետ: Happy #FathersDay Here’s a collection of photographs from the #RoyalArchives of […]
15:41 17.06.2018
Գերմանիայի արևմուտքում օդապարիկ է ընկել, որի զամբյուղում գտնվել է 6 մարդ: Այս մասին հաղորդվում է տեղի ոստիկանության կայքում: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել Վարենդորֆ քաղաքի մոտակայքում: Օդապարիկի ընկելու պատճառը եղել է ուժգին քամին, որը գցել է այն դաշտում՝ 10 մետր բարձրությունից: Օդապարիկի զամբյուղում գտնված 6 անձանցից 3-ը ստացել են լուրջ վնասվածքներ, մյուս 3-ը՝ […]
15:32 17.06.2018
Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Կոտզիասը, նրա մակեդոնացի գործընկեր Նիկոլա Դիմիտրովը, ինչպես նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Մեթյու Նիմիցան համաձայնագիր են ստորագրել Մակեդոնիայի նոր անվան վերաբերյալ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն: Նշվում է, որ ներկայիս՝ «Մակեդոնիայի հանրապետություն» անվանման փոխարեն պետությունը կկոչվի «Հյուսիսային Մակեդոնիայի հանրապետություն»: Այդ կերպ կհաջողվի խուսափել երկիրը հունական Մակեդոնիա շրջանի հետ շփոթելուց: […]
14:52 17.06.2018
Ղազախստանի Ջամբիլի շրջանում Աստանայից Ալմաթի ուղևորվող ուղևորատար գնացքի մի քանի վագոններ դուրս են եկել գծերից: Հաղորդվում է մեկ զոհի և մի քանի վիրավորի մասն, փոխանցում է Nur.kz-ը՝ հղում անելով ՆԳՆ ներկայացուցչին: Զոհը դեռահաս է, ևս 3 մեծահասակներ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով հոսպիտալացվել են: Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են ուղևորները դուրս գալիս վագոնների […]
12:06 17.06.2018
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը քննադատել է Պորտուգալիայում կայացած «Եվրատեսիլ» երգի մրցույթը՝ անվանելով այն «քաղաքականացված»: Վարչապետի խոսքով՝ մրցույթի հաղթող իսրայելցի երգչուհի Նետան իրականում շատ թույլ էր: Այս մասին նա ասել է Babala TV-ի հետ հարցազրույցում: «Այս տարի երգի մրցույթը գաղափարախոսական բնույթ է ստացել»,-ընդգծել է Յըլդըրըմը: Նա նշել է, որ հաջորդ տարի մրցույթի անցկացումը Երուսաղեմում կհանգեցնի տարածաշրջանում լարվածության ուժեղացմանը: […]
10:04 17.06.2018
Անտուան դը Սենթ-էքզյուպերիի նամակի նկարը Ֆրանսիայում կայացած աճուրդում վաճառվել է 240,5 հազար եվրոյով։ Այս մասին հայտնել է Artcurial աճուրդի տունն իր թվիթերյան էջում: Նամակը հասցեագրված է եղել մի երիտասարդ կնոջ: Դրանում պատկերված է եղել «Փոքրիկ իշխանը» գրքի գլխավոր հերոսը: Նկարն արված է ջրաներկով և թվագրվում է 1943-44 թթ: Great #result for correspondance illustrated to a […]
09:42 17.06.2018
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը չի բացառել հավանականությունը, որ երբևէ կզբաղվի քաղաքականությամբ և առաջադրվի ԱՄՆ նախագահի պաշտոնում: CNN-ի հետ հարցազրույցում Քարդաշյանը պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպմանն իր հաջողության մասին: Հենց Քարդաշյանի հետ զրույցից հետո է նախագահը ներում շնորհել Էլիս Մարի Ջոնսոնին, ով ցմահ ազատազրկվել էր թմրանյութերի առևտրի համար: «Դա փոխեց իմ կյանքը: Ես […]
00:51 17.06.2018
Հնդկաստանը բարձրացնում է մաքսատուրքերն ԱՄՆ-ից ներկրվող 30 ապրանքների համար: Նման որոշում է ընդունվել՝ ի պատասխան ալյումինի և պողոպատի ներկրման՝ Վաշինգտոնի կողմից սահմանված մաքստուրքերի: Ինչպես հայտնում է Indian Express պարբերականը, ապրանքների համապատասխան ցուցակն արդեն ներկայացվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը: Նշվում է, որ մետալուրգիական որոշ արտադրանքների, գյուղմթերքի որոշ մասի, մոտոցիկլետների մի շարք մոդելների և այլ ապրանքների մաքսատուրքերը […]
00:39 17.06.2018
Չինաստանի Կանաս լճի մոտակա այգու աշխատակիցը տեսանկարահանել է լճում առեղծվածային արարածի, որը չափերով համադրելի է հայտնի լոխնեսյան հրեշի հետ: Տեսանյութի հեղինակ Վան Սինիանը վստահ է, որ տեսել է սարսափելի հրեշին, որից որոշ մասեր երևացել են ջրի վրա: «Չեմ կարծում, թե դրանք ալիքներ էին, դրանք շարժվել են հոսանքին հակառակ»,-նրա խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: Վան Սինիանը […]
00:22 17.06.2018
Հայտնի դերասանուհի և ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին այցելել է իրաքյան Մոսուլ քաղաք, որն ազատագրվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից 2017 թվականին: «Ալ-Սումարիա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Ջոլին եղել է նաև ան-Նուրի մզկիթի ավերակներում: Հենց այնտեղ էլ ահաբեկչական խմբավորման պարագլուխը 2014 թվականին խալիֆայություն էր հռչակել: Ջոլիի այցի նպատակը եղել է մարդասիրական […]
23:28 16.06.2018
Առնվազն 17 մարդ է խեղդամահ եղել Կարակասի գիշերային ակումբում արցունքաբեր գազով նռնակի պայթյունի հետևանքով: Այս մասին հայտնել է Վենեսուելայի ՆԳ նախարար Նեստոր Ռեվերոլը, փոխանցում է Reuters գործակալությունը: Պայթյունի պահին ակումբում գտնվել է ավելի քան 500 մարդ: Նռնակը պայթել է մի քանի երիտասարդների միջև ծագած ծեծկռտուքի ժամանակ: Զոհերի թվում կան 8 անչափահասներ: Տեղի ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ պայթյունից […]
23:15 16.06.2018
Կրեմլից ոչ հեռու՝ Իլինկա փողոցում, տաքսիստը մխրճվել է մարդկանց բազմության մեջ, որտեղ եղել են նաև Մեքսիկայի հավաքականի երկրպագուները: Վրաերթի հետևանքով տուժել է 8 մարդ: Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն: Վարորդը, ով հանդիսանում է Ղրղզստանի քաղաքացի, ձերբակալվել է: Նա փորձել է փախուստի դիմել, սակայն ՃՏՊ-ի ականատեսները դա թույլ չեն տվել: Վարորդը հայտարարել է, որ վրաերթը կատարել […]
21:21 16.06.2018
Հավայան կղզիներում Կիլաուեա հրաբխի ժայթքման արդյունքում այստեղ թանկարժեք քարերի՝ ձիթակնի «անձրև» է տեղացել, հայտնում է The Daily Mail-ը: Հաղորդվում է, որ այստեղ կանաչ գույնի հանքանյութերի մանր փշուրներ են թափվել լեռնային տեղանքներում ու փողոցներում: Տեղացիներն այս երևույթը «բնության հրաշք» են անվանել: Աշխարհագրագետներն այս երևույթը պայմանավորել են հրաբխի ժայթքմամբ: Հավայան կղզիների Կիլաուեա հրաբուխը ժայթքում է արդեն 5-րդ […]
21:13 16.06.2018
«Aquarius» նավի հետ կապված պատմությունը վերջերս ակտիվորեն քննարկվում էր մամուլում՝ դառնալով համընդհանուր եվրոպական սկանդալի թեմա: Բանն այն է, որ նավի մեջ գտնվող 629 միգրանտներին Իտալիայի և Մալթայի իշխանությունները հրաժարվում էին ընդունել և փակել էին նրանց առջև նավահանգստի «դռները»: Այդ պահին Իսպանիան ցանկություն հայտնեց ընդունել նրանց՝ տրամադրելով Վալենսիայի նավահանգիստը: Այսօր հայտնի է դարձել, որ Ֆրանսիան ևս […]