17:34 07.03.2018
Coca-Cola-ն իր 125-ամյա պատմության ընթացքում առաջին անգամ ալկոհոլային խմիչքներ կարտադրի, հայտնում է Financial Times-ը:
17:06 07.03.2018
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտանմայերը դեմ է արտահայտվել պետական օրհներգի տեքստում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությանը: Ավելի վաղ դեմ էր արտահայտվել նաև Անգելա Մերկելը: Այս մասին գրում է Saarbrücker Zeitung-ը:
16:53 07.03.2018
ԱՄՆ նախագահի տնտեսական խորհրդատու, Միացյալ Նահանգների նախագահին առընթեր ազգային տնտեսական խորհրդի ղեկավար Հարի Կոնը ծրագրում է թողնել աշխատանքը: ենթադրվում է, որ Կոնի նման մտադրության պատճառը կարող է լինել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից՝ դեպի երկիր ներմուծվող երկաթի համար տուրքի նշանակման ծրագիրը:
16:46 07.03.2018
Մնուչինը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սատարում է գերատեսչության այդ գործողությունները:
16:30 07.03.2018
«Թուրքիան մեծ երկիր է, մեր հարևանը: Բազմաթիվ դարերի ընթացքում մենք տարբեր հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ: ՄԵնք հետաքրքրված են, օբյեկտիվորեն հետաքրքրված ենք Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունենալու հարցով»,- «Աշխարհակարգ 2018» ֆիլմում ասել է Պուտինը:
16:14 07.03.2018
«Ֆեյսբուք» ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը և նրա կինը՝ Պրիսցիլա Չանը, Հարվարդի և Մասսաչուսեթսի տեխնոլոգիական համալսարաններին 30 մլն դոլարի չափով նվիրատվություն կանեն՝ ցածր դասարաններում գրագիտության ցածր մակարդակի դեմ պայքարելու համար:
15:35 07.03.2018
Թուրքիա- Ռուսաստան-Իրան եռակողմ համաժողովը տեղի կունենա ապրիլի 4-ին Թուրքիայի մայրաքաղաքում:
14:04 07.03.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի ավագ եղբոր՝ Կիմ Չեն Նամի սպանության ժամանակ քիմիական զենքի օգտագործման համար ԱՄՆ-ն պատժամիջոց է կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ:
13:09 07.03.2018
Թուրքիան պահանջել է Աթենքում կայացած երթի ժամանակ թուրքական դրոշն այրած ու հակաթուրքական վանկարկումներ արած հույն երիտասարդներին ձերբակալել և պատժել:
11:17 07.03.2018
Հնդկական օվկիանոսում դանիական Maersk ընկերության բեռնատար նավերից մեկը պայթել է: Հնդկական Aninews պորտալը հայտնում է, որ բեռնատար նավը պայթել է Հնդկաստանի ափից մոտավորապես 630 կմ հեռավորության վրա՝ Ագաթի կղզու մոտակայքում: Դեռևս պայթյունի պատճառները հայտնի չեն, բայց նշվում է, որ նավի վրա հանկարծակի հրդեհ է բռնկվել: Պայթյունի պահին նավի վրա եղել է 27 հոգանոց անձնակազմը:
10:24 07.03.2018
ԱՄՆ-ում փոթորկի ժամանակ ավտոմեքենան փրկել է տերերին՝ պահելով տապալվող ծառը: Lenta.ru-ն հաղորդում է, որ ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգի բնակիչ Գլեն Շարփը այցելել է մորը և իր Jeep Grand Cherokee մեքենան կանգնեցրել ծառի տակ: Անակնկալ բարձրացած փոթորիկը տապալել է հսկա ծառը, որն ընկել է տան վրա, սակայն ամենագնացն իր վրա է վերցրել հարվածի ուժը:
08:49 07.03.2018
Ապրիլի վերջին կայանալիք գագաթաժողովի շրջանակներում տեղի կունենա երկու Կորեաների ղեկավարների պատմական հանդիպումը:
21:03 06.03.2018
Ճապոնացի նկարչուհի Աքի Նակատան քարերի վրա նկարում է կենդանիների, որոնք թվում է թե շնչում են:
20:07 06.03.2018
Ծիծաղաշարժ դեպք է տեղի ունեցել Մոսկվայի Չեբոքսարի շրջանի մանկապարտեզներից մեկում: Մի տարեց կին եկել է ծոռնուհուն տուն տանելու, սակայն ուսուցիչը սխալմամբ նույն անունով մեկ այլ աղջկա է կանչել: Կարճատես տատիկը տարբերությունը չի էլ նկատել, բացի այդ երեխան օտար կնոջից չի քաշվել, հանգիստ թույլ է տվել, որ իրեն հագցնեն և տանեն:
19:43 06.03.2018
Ինդոնեզիայում բնակվող բրիտանացի ջրասուզակ Ռիչ Հորները ցույց է տվել, թե որքան աղտոտված է համաշխարհային օվկիանոսը: Նա լողալով անցել է Բալի կղզու ափամերձ ջրերում կուտակված աղբի միջով:
19:28 06.03.2018
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը համաձայնվել է ապրիլին երկու Կորեաների ընդհանուր համաժողով կազմակերպել: Այս մասին հայտնել են ԿԺԴՀ-ում գտնվող Հարավային Կորեայի ներկայացուցիչները: Հիշեցնենք, որ Փհենյանում է Հարավային Կորեայի նախագահի հատուկ ներկայացուցիչ Մուն Չժե Ինի գլխավորած պատվիրակությունը:
18:17 06.03.2018
Կալիֆոռնիայի համալսարանի հետազոտողները պարզել են, որ էլեկտրոնային ծխախոտ օգտագործելու դեպքում մարդու օրգանիզմ են փոխանցվում քաղցկեղածին նյութեր:
17:42 06.03.2018
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ավտոշարասյունը մի տարեց տղամարդու է վրաերթի ենթարկել ու գցել ճանապարհին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ակտիվիստ Սերգեյ Օռլովը, հայտնում է Вести-ն:
16:41 06.03.2018
Ռուսաստանի «Թանգարանների միության» նախագահ և «Էրմիտաժ»-ի տնօրեն Միխայիլ Պյոտրովսկին Ահաբեկչական խմբավորումների կողմից Սիրիայում ոչնչացված հուշարձանների վերականգնման ծրագիր է քննարկել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար Իրինո Բեշոկովայի հետ:
16:22 06.03.2018
Դաղստանի ԱԱԾ-ն երկրի մայրաքաղաքում ԻՊ ահաբեկչական խմբավորման 5 անդամի է ձերբակալել: Այդ մասին հայտարարություն է տարածվել կառույցի պաշտոնական կայքում: Ըստ աղբյուրի՝ կասկածյալները հավաքագրում էին Դաղստանի բնակիչների և նրանց ուղարկում Սիրիա՝ խմբավորման կողմից կռվելու համար:
15:38 06.03.2018
Բացի այդ՝ այդ երկրում բնակվող թուրքերը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին ավելի շատ են սիրում, քան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
15:33 06.03.2018
Մոլորակի բոլոր խոշորագույն ավտոարտադրողներն իրենց նորություններն են ներկայացրել Ժնևում բացված 88-րդ Միջազգային ավտոսալոնում: