20:10 28.05.2018
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» նախկին համանախագահ, ներկայում այդ երկրի նախագահի թեկնածու Սելահաթին Դեմիրթաշը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին «սնանկացած վաճառական» է անվանել, հայտնում է demokrathaber.org-ը: Պատասխանելով հարցին, թե ինչ ունի Էրդողանն առաջարկելու Թուրքիայում ապրող ժողովուրդներին, Դեմիրթաշն ասել է, որ «նա այլևս ոչնչով չի տարբերվում սնանկացած վաճառականից, և եթե նման բան լիներ, կլսեին նախընտրական […]
19:50 28.05.2018
Նորտումբրիայի համալսարանի երկրաբանները ու կլիմայաբանները մեծածավալ ուսումնասիրություն են անցկացրել, որի շրջանակում հաջողվել է կատարել կարևորագույն երկրաբանական հայտնագործություններից մեկը Երկրի հետազոտման պատմության մեջ: Հետազոտողները ուսումնասիրությունների ժամանակ Անտարկտիդայի սառույցների տակ թաքնված լեռներ են հայտնաբերել: Հետազոտողները պարզել են, որ Անտարկտիդայի արևմտյան և արևելյան վահանները միավորում են երեք մեծ լեռնային հովիտներ, որոնց գոյությունը չէին կարող հաստատել վերջին տասնամյակների ընթացքում: […]
19:23 28.05.2018
Փարիզում չարագործները նորից վնասել են ֆրանսիացի հայտնի առակագիր Ժան Լաֆոնտենի հուշարձանը, հաղորդում է Parisien-ը: Անհայտ անձինք առևանգել են Ռանելագի պարտեզի արձանախմբի աղվեսի պոչը: Առակագրի արձանը կանգնեցվել է 1983 թվականին: Լաֆոնտենին ընկերակցում են նրա ստեղծագործությունների հերոսները՝ ագռավը՝ պանիրը կտուցում բռնած և աղվեսը: Սա նմանատիպ առաջին դեպքը չէ: 2016 թվականին խուլիգաններն արդեն պոկել էին աղվեսի պոչը: Արձանի […]
18:21 28.05.2018
ԱՄՆ-ում մահացել է Լուսնի վրա ոտք դրած 4-րդ տիեզերագնացը՝ Ալան Բինը: 86-ամյա նախկին տիեզերագնացի մահվան մասին հայտնել են նրա ընտանիքի անդամները, հայտնում է BBC-ն: Նրանք նաև հայտնել են, որ Բինը հիվանդացել էր երկու շաբաթ առաջ և մահացել Հյուսթոնի հիվանդանոցում: Հայտնի է, որ ամերիկացի նախկին տիեզերագնացը տիեզերագնացների ջոկատում էր 1963 թվականից: Որոշ ժամանակ անց նա ընդգրկվել […]
18:05 28.05.2018
Թուրքական Sendika.org կայքի խմբագիր Ալի Էրգին Դեմիրհանը ձերբակալվել է իր հեղինակած հոդվածում հնչեցված կարծիքի համար: Հոդվածը վերնագրված է եղել «Մենք կարող ենք դադարեցնել բռնապետությունը» վերտառությամբ: Այստեղ հեղինակը նշել է, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ստեղծած բռնապետությունը դադարեցնելու համար ժողովուրդը պետք է ինքնակազմակերպվի ու կանգնի հենց այդ ուժի դեմ: Իր ձերբակալության մասին նա հայտնել է թվիթերյան իր […]
17:27 28.05.2018
Թուրքիան նորից կհաշտվի Սիրիայի, Միացյալ Նահանգների ու Գերմանիայի հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Մուհարրեմ Ինջեն: Նախագահ ընտրվելու դեպքում նա խոստացել է հանդիպել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ ու երկխոսություն սկսել նրա հետ: Այս մասին գրում է թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականը։ «Ինչո՞ւ պետք է չհանդիպեմ Ասադի հետ։ Չկա մի առիթ, […]
17:12 28.05.2018
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հանդիպել է Մոզամբիկի ԱԳ նախարարի հետ։ Սիրիայի հարավային սահմանին պետք է լինեն միայն երկրի կառավարական ուժերը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ Մոզամբիկի իր գործընկերոջ հետ ունեցած բանակցությունների արդյունքների մասին մամուլի ասուլիսի ընթացքում: Ըստ նրա՝ ի սկզբանե Սիրիայի հարավ-արևմուտքում անվտանգության գոտու ստեղծման մասին պայմանավորվածությունը […]
16:39 28.05.2018
Մերձարևադարձային «Ալբերտո» մրրիկի հետևանքով առաջացած վնասը կարող է կազմել ավելի քան 1 միլիարդ դոլար: Այս մասին «Բլումբերգ» գործակալությանը հայտնել է «Enki Research» հետազոտական կենտրոնի փորձագետ Չակ Ուոթսոնը: Փորձագետի խոսքերով՝ մրրիկի ոչ անմիջական վնասը տարածաշրջանում կարող է կազմել 400-500 միլիոն դոլար: Տարածաշրջանը ևս 600 միլիոն դոլար էլ կկորցնի զբոսաշրջիկների հոսքի նվազման հետևանքով: 2018 թվականին «Ալբերտո»-ն դարձել […]
15:53 28.05.2018
Մակրոնն անձամբ շնորհակալություն է հայտնել Գասամային, նրան արիության մեդալ է տվել և հրշեջ ծառայությունում աշխատանք առաջարկել:
13:01 28.05.2018
Վարշավան առաջարկում է ամերիկյան զրահատանկային դիվիզիան տեղակայել ՌԴ Կալինինգրադի մարզին և Լիտվային սահմանակից շրջաններում:
11:37 28.05.2018
Փարիզում մալիացի ներգաղթյալը մագլցել է շենքի չորրորդ հարկ, որպեսզի փրկի պատշգամբից կախված 4-ամյա երեխային: Այս ուշագրավ միջադեպի տեսանյութը լայն տարածում է գտել համացանցում: 22-ամյա Մամուդու Գասաման վայրկյանների ընթացքում մի պատշգամբից մյուսն է մագլցել և փրկել երեխային, մինչ կողքի պատշգամբից հարևանը փորձում էր պահել երեխային: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Գասամային հրավիրել է Ելիսեյան պալատ, որպեսզի […]
20:39 26.05.2018
Շաբաթ օրը՝ մայիսի 26-ին, կայացել է երկու Կորեաների ղեկավարների հանդիպումը՝ Փհանմունջոմ սահմանային կետում: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի ղեկավարի մամուլի ծառայությունը, հաղորդում է ռուսական ТАСС գործակալությունը: «Երկու ղեկավարները մտքերի ու տեսակետների անկեղծ փոխանակություն են ունեցել՝ այս տարվա ապրիլի 27-ին՝ Փհանմունջոնի հռչակագրի իրականացման, ինչպես նաև հունիսին՝ Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման բարեհաջող անցացման վերաբերյալ»,- […]
20:24 26.05.2018
Իռլանդիայի բնակչությունը կողմ է աբորտի սահմանադրական արգելքի վերացմանը: Նման կարծիքի են հանգել Sky News-ի քվերակությունից հետո: Ակտիվիստ Քեյ Բերլիի փոխանցմամբ՝ հաշվարկվել է, որ 850 հազար իռլանդացի կողմ է քվեարկել աբորտի սահմանադրական արգելքի կետի վերցման օգտին: Երկրի վարչապետ Լեո Վարադկարը ողջունել է այս քվեարկությունը. «Բնակչությունը իր տեսակետն է հայտնել: Արդյունքները հրաշալի են… Այն, ինչ մենք […]
19:52 26.05.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է Der Spiegel թերթին տված հարցազրույցում, որ ՆԱՏՕ-Ռուսաստանի խորհրդի նիստը կկայանա մայիսի 31-ին: «Մայիսի 31-ին տեղի կունենա Ռուսաստանի խորհուրդ-ՆԱՏՕ նիստը՝ նպատակ ունենալով ռուսական կողմի հետ շարունակել երկխոսությունը»,- ասել է Ստոլտենբերգը: Նա նշել է, որ Ռուսաստանի հետ երկխոսությունը «հեշտ չէ» և այդ իսկ պատճառով ընդգծել է դրա կարևորությունը: Ստոլտենբերգը հավելել […]
19:22 26.05.2018
Թուրքական լիրայի արժեզրկումն ու սրընթաց անկումըԼիրայի սրընթաց անկումը պայմանավորված է ֆինանսական անարդյունավետ քաղաքականությամբ, երկրի ներքաղաքական իրավիճակով, խոշոր պակասուրդով և երկնիշ գնաճով: Վերջին շաբաթների ընթացքում արժեզկրվող թուրքական լիրան շարունակում է կտրուկ անկում գրանցել արտարժույթի շուկայում: Նախորդ շաբաթվա ընթացքում ԱՄՆ դոլարի նկատմամբ լիրայի արժեզրկումը կազմել էր 3%: Հայտնում է «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը: Թուրքիայի ազգային դրամի սրընթաց անկումը […]
18:04 26.05.2018
Ռուսաստանը և Սաուդյան Արաբիան ամենայն հավանականությամբ նավթի գնաճը զսպելու համար կավելացնեն նավթի արդյունահանումը միջազգային շուկաներում: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար Խալիդ ալ-Ֆալեհը և ռուսաստանցի նրա պաշտոնակից Ալեքսանդր Նովակը ասել են, որ պատրաստ են բարձրացնել 2016 թվականին ընդունված արդյունահանման ծավալի վերին շեմը: Հիշեցնենք, որ 2016 թվականին նավթի մեկ բարելի գինն իջել է […]
17:00 26.05.2018
Մերձարևադարձային «Ալբերտո» փոթորիկը շարժվում է դեպի Կարիբյան ծովի հյուսիս-արևմտյան մաս: Այս մասին Twitter-ում գրել է ԱՄՆ-ի փոթորիկների դիտարկման ազգային կենտրոնը: Կենտրոնի փոխանցմամբ՝ հանգստյան օրերին ուժեղ հեղեղներ են սպասվում Յուկատան թերակղզում, Կուբայի արևմուտքում, ԱՄՆ Ֆլորիդա նահանգում, Մեքսիկայի ծոցի հյուսիսարևելյան հատվածում: Նշենք, որ փոթորկի արագությունը կազմում է 64կմ/ժ:
14:38 26.05.2018
Պուտինը նաև շեշտել է, որ որևէ երկիր իրավունք չունի մեկ այլ երկրի արգելել իր անվտանգության ապահովման համար ձեռք բերել այս կամ այն արտադրանքը:
12:39 26.05.2018
Ուկրաինայում Կիեւի պատրիարքարանին պատկանող եկեղեցում արձակել են արցունաբեր գազ: Դեպքի պատճառով տուժել է մի միանձնուհի: «Հրապարակ»-ը հայտնում է, որ դեպքը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան: Խուլիգանական արարքի կատարողները եղել են երկու հոգի: Արարքի մոտիվները դեռ անհայտ են: Կիևի պատրիարքարանից մեկնաբանել են, որ նման դեպքերը կարող են սրել իրադրությունը, քանի դեռ իրենք սպասում են, որպեսզի […]
12:25 26.05.2018
Իսրայելի խորհրդարանը որոշում է կայացրել լիագումար նիստում քննարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Ըստ Ermenihaber.am-ի՝ Քնեսեթում բանաձևի քննարկման կոնկրետ օր չի սահմանվել, բայց որոշ աղբյուրներ նշում են մայիսի 30-ը: Հայոց ցեղասպանությունը ճանաչող մի նախագիծ էլ տարեսկզբին էր Քնեսեթ ներկայացվել «Յեշ Աթիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդի կողմից, սակայն փետրվարին կայացած քվեարկությամբ նախագիծը մերժվել էր։ Հայոց ցեղասպանությունը ճանաչող […]
11:40 26.05.2018
ԱՄՆ-ի իրավապահները մեղադրանք են ներկայացրել միջազգային խորհրդատվական «Technical Advisor» ինժեներական ընկերության երկու աշխատակիցներին՝ նրանց մեղադրելով փողերի լվացման ու օտարերկրյա պաշտոնյաների կաշառելու մեջ: «Ամերիկայի ձայն» ռադիոկայանը հաղորդում է, որ ըստ իրավապահների՝ այդ ընկերության աշխատակիցները ցանկացել են կաշառքի միջոցով ապահովել ԱՄՆ-ի Օհայո նահանգում գործող Rolls-Royce ընկերության դուստր ձեռնարկության պայմանագրի կնքումը, որով ընկերությունը կստանար հնարավորություն անհրաժեշտ սարքավորումներ մատակարարել […]
11:14 26.05.2018
Փոփոխվում են ժամանակները, սակայն Բրիտանական ավանդույթները կարծես թե մնում են անփոփոխ։ Այսպիսի մի վառ օրինակ էր մայիսի 19-ին տեղի ունեցած, տարվա ամենասպասված՝ Հարրի արքայազնի և Մեգան Մարքլի ամուսնությունը։ Ամուսնության նախապատրաստության, Մեգանի կենսագրության, թագուհու հայացքների և շատ այլ ասեկոսեների մասին շատ է խոսվել, այդ պատճառով, մի կողմ դնելով այս բոլորը, կենտրոնանանք նորաձևության մի հետաքրքիր փաստի վրա։ […]
12:55 25.05.2018
Մոսկվայի հյուսիսում՝ զինված տղամարդու կողմից պատանդ պահվող անձանցից մեկն այսօր մահացել է: Այս մասին հայտարարել է Մոսկվայի քաղաքապետարանի ներկայացուցիչ Յուլյա Իվանովան, հայտնում է Lenta-ն: Մյուս երկու պատանդները, աղբյուրի փոխանցմամբ, թեթև վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում հոսպիտալացվել է նաև պատանդառու տղամարդը: Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նա դանակով վնասել է իր իսկ պարանոցը: Ոստիկանությունն այժմ […]
19:35 24.05.2018
ԱՄՆ Վայոմինգ նահանգի «Ուորեն» ռազմաբազայի մի խումբ զինծառայողներ, ովքեր պահպանելիս են եղել միջուկային հրթիռները, մի քանի ամիս շարունակ ձեռք են բերել, օգտագործել և տարածել թմրանյութեր՝ այդ թվում LSD, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ձեռք բերված զինվորական փաստաթղթերը: