16:50 07.02.2018
Հնդկական Չեննայ քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցում 300-ամյա լռությունից հետո կրկին պատարագ է մատուցվել:
16:17 07.02.2018
ԱՄՆ-ն պատրաստվում է տնտեսական ամենախիստ պատժամիջոցները կիրառել Հյուսիսային Կորեայի դեմ: Այս մասին Ճապոնիայի վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխատանքային այցով Ճապոնիայում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը:
15:35 07.02.2018
Եվրոպական միությունը մշակում է պատժամիջոցների մեխանիզմ, որոնք կուղղվեն մեծ Բրիտանիայի դեմ, քանի որ վերջինս խախտել է Բրեքզիթի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, հաղորդում է EUobserver-ը: Կայքի տեղեկություններով՝ այդ փաստաթղթով զբաղվում է Եվրոպական հանձնաժողովը: Փաստաթղթում շարադրված են ԵՄ-ից դուրս գալու անցումային դրույթները 2018 թվականի մարտի 29-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում: Անցումային համաձայնագիրը կավելացվի Brexit-ի […]
08:10 07.02.2018
Միջադեպը տեղի է ունեցել Շոտլանդիայի Աբերդենշիրի Հաթթոն տարածքի ֆերմայում: Ոստիկանությունը հաղորդում է ստացել «խիստ անհանգստացած մարդուց»:
20:24 06.02.2018
Զբոսաշրջիկը վերադարձրել է Թաիլանդի հնագույն տաճարից գողացված աղյուսները, քանի դրանք խանգարել են նրա «հանգիստ կյանքին», հաղորդում է Deutsche Welle-ն:
19:59 06.02.2018
Լոնդոնի դատարանը վճռել է ուժի մեջ է թողնել WikiLeaks- ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ձերբակալելու՝ 6 տարվա վաղեմությամբ որոշումը։ Վճիռը հրապարակել է Վեսթմինստերյան դատարանի դատավոր Էմմա Արբուտնոտը:
19:50 06.02.2018
Փորձագետներն այս ուսումնասիրությունը կատարել են աշխարհի 38 երկների 1360 քաղաքներում: Ուսումնասիրված երկրների թվում չեն մի քանի խոշոր երկրներ՝ Հնդկաստանը, Չինաստանը և Ճապոնիան:
17:31 06.02.2018
Վլադիմիր Պուտինը երեկ ստորագրել է Ռուսաստանին Ղրղզստանի ունեցած 240 միլիոն դոլար վարկը վարելու, պարտավորությունը չեղարկելու մասին ռուսական օրենքը։ Այն նախապատրաստվում ու պարբերաբար հանրության ուշադրությունն էր գրավում դեռ նախորդ տարվա ամռանից։
17:26 06.02.2018
Իրանի Գլխավոր շտաբի պետ Մուհամադ Բաղերին Աֆղանստանում ահաբեկչական գործողությունների ակտիվացման մեջ մեղադրել է Միացյալ նահանգներին, հայտնում է Tansin գործակալությունը:
17:14 06.02.2018
Լենինգրադի մարզի բնակչուհին հայտարարություն է տվել ոստիկանություն այն մասին, որ իր ամուսինը 42 տարի առաջ դուրս է եկել տնից ու չի վերադարձել: Դեպքը տեղի է ունեցել 1975 թվականին, երբ ընտանիքն ապրում էր Պենզայի շրջանի գյուղերից մեկում։ Ամուսինը վիճաբանությունից հետո տնից դուրս է եկել, և կինը նրան այլևս չի տեսել:
16:57 06.02.2018
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան որոշում է կայացրել ստորագրել Ազգային հիշատակի ինստիտուտի թարմացված օրենքը, որը տուգանք կամ 3 տարի ազատազրկում է նախատեսում «լեհական մահվան ճամբարներ» արտահայտության և Լեհաստանի ժողովրդի՝ Հոլոքստին մասնակից լինելու վերաբերյալ այլ փաստերի տարածման համար, որոնք ըստ հանրապետության ղեկավարների, իրականությանը չեն համապատասխանում:
16:53 06.02.2018
Օտարերկրյա բանկերը սկսել են մանրամասն ստուգել երկրի քաղաքացի չհանդիսացողների հաշվեհամարները: Դրա հետևանքով հազարավոր հարուստ ռուսաստանցիների դրամական միջոցները կարող են արգելափակվել:
16:29 06.02.2018
ԱՄՆ երկրաբանական ծառայության գիտնականները պարզել են, որմոլորակի Հյուսիսային կիսագնդի հավերժական սառցաբեկորներում կուտակվել է մոտ 793 միլիան կիլոգրամ սնդիկ: Երկրի գլոբալ տաքացման հետևանքով սառույցները, հնարավոր է, հալվեն,ինչն էլ կհանգեցնի նրան,որ թունավոր մետաղի միլիոնավոր կիլոգրամները կհայտվեն մթնոլորտում:
15:38 06.02.2018
Միաժամանակ և զարմանալի, և վախեցնող կադրեր են նկարահանվել ԱՄՆ Տեքսաս նահանգի Մեսկիտ քաղաքի խաչմերուկներից մեկում: Հազարավոր սև թռչուններ ավտոճանապարհի վերևում պտույտներ են գործել և ծղրտոցներ արձակել: Տեսանյութը Յութուբի օգտատերերին հիշեցրել է Ալֆրեդ Հիթկոկի «Թռչուններ» ֆիլմը:
14:07 06.02.2018
Audi-ի գլխամասային գրասենյակում, որը գտնվում է գրեմանական Ինգոլշտադտ քաղաքում, զննություն է ընթանում: Ինչպես հաղորդում է Sueddeutsche Zeitung թերթը,օպերատիվ գործողությունները կատարվում են Մյունխենի դատախազության կողմից:
13:26 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Օտարերկրյա հայցադիմումների հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում առաջադրել է ծագումով հայ մասնագետ Պատրիկ Հովակիմեանի թեկնածությունը: Այս մասին իր «Ֆեսյբուքի» էջում հայտնել է ամերիկագետ Սուրեն Սարգսյանը:
Նա նշել է, որ եթե Սենատը հաստատի Թրամփի առաջադրումը, ապա Հովակիմեանը կդառնա ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
12:29 06.02.2018
Ռուսաստանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է ՌԴ գործող նախագահ Վլադիմիր Պուտինին որպես երկրի նախագահի թեկնածու: Պուտինը ընտրությունների է գնում ինքնառաջադրմամբ։ Սովորաբար ինքնառաջադրված թեկնածուներից պահանջվում է մոտ 300 հզ ստորագրություն հավաքել: Կուսակցական առաջադրումներով պահանջվում էր 105 հզ ստորագրություն: ԿԸՀ-ն առայժմ ստուգել է բոլոր թեկնածուներից ստացած մոտ 800 հզ ստորագրություններից միայ 360 հզ-ը:
12:02 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դավաճանություն է համարել կոնգրեսում իր ելույթի ժամանակ դեմոկրատների՝ իրեն չծափահարելը: Նա այդ մասին ասել է Օհայոում իր ընտրողների հետ հանդիպման ժամանակ: Խոսքն անցյալ շաբաթվա ելույթի մասին է: Այն տևել էր 1 ժամ 20 րոպե և դարձել ամենաերկարը վերջին 18 տարվա ընթացքում:
10:42 06.02.2018
Օդերևութաբանները կանխատեսում են, որ Մոսկվայում այսօր ցերեկը -12 աստիճան սառնամանիք կլինի։
«Մոսկվայում և շրջակա տարածքներում սպասվում է ամպամած եղանակ, սպասվում են նաև տեղումներ ձյան տեսքով: Մեգապոլիսում օդի ջերմաստիճանը կհասնի -10-ից մինչև -12-ի»,- նշում են օդերևութաբանները: Օրվա ընթացքում քամու ուժգնությունը կհասնի մինչև 8մ/վ-ի:
09:34 06.02.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեմոկրատ կոնգրեսական, հետախուզության հարցերով կոմիտեի անդամ Ադամ Շիֆին մեղադրել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի մեջ:
08:13 06.02.2018
Անգլիայի հյուսիսում հայտնաբերված եղբայրական գերեզմանում թաղված են վիկինգների «Մեծ հեթանոսական բանակի զինվորներ»-ը, այս մասին Antiquity ամսագրին հայտնել են տարածքը ուսումնասիրած հնագետները։
19:27 05.02.2018
Tax Justice Network ոչ կառավարական կազմակերպությունը Financial Security Index-ում հրապարակել է հարկային դաշտի վերաբերյալ ամենաքիչ տեղեկություններ հրապարակող երկրների ցանկը:
19:24 05.02.2018
Փետրվարի 5-ին Վատիկանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին: Սա վերջին 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի առաջին այցն է Վատիկան: