16:50 31.05.2018
Հավայան կղզիներում կրկին տարհանում է սկսվել արդեն գրեթե մեկ ամիս շարունակվող հրաբխի նոր ալիքի հետևանքով, հայտնում է Euronews-ը: Հաղորդվում է, որ տեղի իշխանությունները տեղաբնիկներին հորդորում են հնարավորինս սեղմ ժամկետներում լքել իրենց բնակավայրերն ու ավելի անվտանգ վայր տեղափոխվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ մոտ մեկ ամիս առաջ արթնացած Կիլաուեա հրաբխի ժայթքման հետևանքով բազմաթիվ մարդիկ զրկվել են […]
15:21 31.05.2018
Սիրիայի հյուսիսային Ղամիշլի քաղաքում քրիստոնյաների և հայերի են առևանգել։ Այս մասին տեղեկությունը փոխանցել է «Հայ թերթ» կայքը։ Աղբյուրն իր տեղեկությունները քաղել է Ասորիների համաշխարհային խորհրդից, որն այս մասին հատուկ հաղորդագրություն է տարածել։ Հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Ղամիշլիի քուրդ զինյալ խմբավորումների ղեկավարության հրամանով 50-ից ավելի քրիստոնյաներ են առևանգվել՝ նպատակ ունենալով ապահովել նրանց զինվորագրումը և մասնակցությունը […]
14:53 31.05.2018
Հաջակցություն Հայաստանում բարեփոխումներ իրականացնելու գործընթացին, ԵՄ-ն՝ Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի վավերացման շրջանակում, 176 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանին: Rusarminfo-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը: «2018-2022 թվականներին, Հայաստանի բոլոր ոլորտներում բարեփոխումներ իրականացնելու համար, ԵՄ-ն Հայաստանին 176 միլիոն եվրո կտրամադրի: Դրանից 36 միլիոնը կհատկացվի 2018 թվականի […]
13:50 31.05.2018
Նավթի որոշ տեսակների գները կտրուկ աճ են գրանցել համաշխարհային բորսաներում: Հաղորդվում է, որ գնաճը տեղի է ունեցել Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում կայացած էլեկտրոնային առևտրի ընթացքում: Աղբյուրը մանրամասնում է, որ Լոնդոնի ICE Future բորսայում Brent ապրանքանիշի հուլիսի մատակարարումների ֆյուչերսների գնաճը մեկ բարելի հաշվով կազմել է 2․11 դոլար՝ հասնելով 77․5 դոլարի: WTI ապրանքանիշի նավթի՝ հունիս ամսվա […]
18:35 30.05.2018
ԱՄՆ-ի՝ գործարքից հրաժարվելու դեպքում Թուրքիան F-35 կործանիչներ ձեռք կբերի մեկ այլ երկրից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, հայտնում է NTV-ն: «Եթե ինքնաթիռները չփոխանցվեն մեզ, ապա մեր կործանիչների պահանջը կբավարարենք մեկ այլ վայրից: Մենք F-35-ի գնման հարցում որևէ մտահոգություն չունենք, սա իրավական համաձայնագիր է»,- ասել է թուրք նախարարը: Նա նաև հայտնել […]
17:31 30.05.2018
Երկրի ՆԳ նախարարության փոխանցմամբ՝ բոլոր 10 հարձակվողները, այդ թվում՝ 3 մահապարտ ահաբեկիչ, սպանվել են:
15:38 30.05.2018
Ֆրանսիայում հեղեղումների պատճառով ավելի քանի 450 մարդ է տարհանվել Փարիզի մերձակա բնակավայրից, հայտնում է local-ը: Հաղորդվում է, որ հորդառատ անձրևի հետևանքով հեղեղվել են նաև Փարիզի փողոցներն ու մետրոյի մի քանի կայարան: Այստեղ գնացքները կանգառներ չեն իրականացնում «Ժուրդեն» և «Կրեմլեն-Բիսերդ» կայարաններում: Խափանվել է նաև քաղաքի մետրոյի առաջին երկաթուղու աշխատանքը, այն դեռևս չի հաջողվում վերականգնել: Si vous […]
15:30 30.05.2018
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Պրիմակովյան ընթերցանություն-2018» միջազգային ֆորումի շրջանակներում անդրադարձել է Ուկրաինայում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանությանը:
10:19 30.05.2018
Բաբչենկոն ռազմական լրագրող էր աշխատել և վերջին տարիներին սուր քննադատություններ էր հնչեցնում Ուկրաինայում Կրեմլի վարած քաղաքականության վերաբերյալ:
20:25 29.05.2018
Ռեյչել անունով Լոնդոնի բնակչուհին պատմել է Facebook- ի մի տարօրինակ հիշեցման մասին. սոցիալական ցանցն առաջարկել է չմոռանալ, որ այսօր նա պետք է «մահանա»: Այս մասին Ռեյչելը գրել է Թվիթերի իր միկրոբլոգում: Ռեյչելը ցույց է տվել ծանուցման սքրինշոթը. «Հիշեցնենք, այսօր նոր իրադարձություն կա: Մահ »: Աղջիկը մի փոքր վախեցել է , բայց հետո հասկացել , […]
20:13 29.05.2018
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Լեհաստանում Հայաստանի դեսպանությունը լուսանկար էր հրապարակել՝ շնորհակալություն հայտնելով Վարշավայի իշխանություններին Հայաստանի Առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակը յուրօրինակ կերպով շնորհավորելու համար: https://www.facebook.com/armpolembassy/photos/a.1810092352391177.1073741828.1804709179596161/1823835001016912/?type=3&theater Ավելի ուշ սոցցանցերում տարածված լուսանկարից պարզ դարձավ, որ մայիսի 28-ին Լեհաստանի նախագահական պալատը լուսավորվել է նաև Ադրբեջանի դրոշի գույներով, քանի որ այդ օրը նաև Ադրբեջանի Հանրապետության հիմնադրման 100-ամյակն է:
18:53 29.05.2018
Ամերիկյան Ջորջիա նահանգի ուսուցիչներից մեկը ուղղագրական ու քերականական «դասեր» է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտնում է The News York Times-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ Իվոն Մասոն անունով ուսուցիչը հրապարակել է դպրոցներում անվտանգության միջոցառումների ու զինված հարձակումների կանխարգելման մասին նախազգուշական նամակը, որտեղ ուղղագրական ու քերականական բազմաթիվ սխալներ են ընդգծված: Լուսանկարում երևում է, թե ինչպես են ուսուցչի դիտողությունները […]
18:27 29.05.2018
Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Գազայի ռազմականացված խմբերի հետ առնչություն ունեցող հենակետերի ուղղությամբ: Այս մասին հայտարարություն է տարածվել իսրայելական բանակի կողմից, հայտնում է РИА Новости-ն: Իսրայելցի զինվորականներն ասել են, որ սա վերջին 4 տարիների ամենալայնամասշտաբ հարձակումն է եղել: Ըստ նրանց՝ հարձակումն իրականացվել է՝ ի պատասխան պաղեստինյան կողմի կրակոցների: «Իսրայելի պաշտպանության բանակը գործի է դրել օդուժը՝ […]
18:08 29.05.2018
Պաշտոնական Թբիլիսին դատապարտել է Սիրիայի կողմից Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչումը: Սիրիան այսօր դարձավ 5-րդ երկիրը, որը ճանաչեց Վրաստանի վերահսկողությունից դուրս գտնվող այս տարածքների անկախությունը: «Սիրիայի վարչակարգն անտեսել է ինքնիշխան պետության տարածքային ամբողջականությունը և միջազգային իրավական պարտավորությունները` միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության մասին»,- հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Դավիթ Դոնդուան: Դոնդուայի հայտարարությամբ՝ Վրաստանն […]
17:58 29.05.2018
Ռուսաստանը պատրաստվում է մի քանի C-400 «Триумф» զենիթահրթիռային համակարգ մատակարարել Հնդկաստանին: Այս մասին հայտնում է РБК-ն՝ վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության աղբյուրին: Խոսքն այս դեպքում, ընդհանուր առմամբ, 6 մլրդ դոլար գնահատվող գործարքի մասին է: Միևնույն ժամանակ, գործարքի կնքման պայմաններին ծանոթ հնդկական կողմի ներկայացուցիչներից մեկն էլ հայտնել է, որ C-400-ների գործարքն ավարտական փուլում է: Նա, սակայն, մտավախություն […]
17:32 29.05.2018
Իսրայելի խորհրդարանում կրկին բարձրացված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը քննարկումների տեղիք է տվել փորձագիտական դաշտում: Այս թեմայի վերաբերյալ SHANTNEWS.AM-ը զրուցել է իսրայելցի հայտնի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ: Քաղաքագետի խոսքերով՝ Հայոց ցեղասպանությունը պատմական փաստ է, սակայն պետք չէ աշխարհից սպասել, որ բոլորն ընդունեն այն: Էսկինը հիշեցնում է, որ Իսրայելը երբևէ որևէ երկրից չի պահանջել ընդունել հրեական Հոլոքոստը՝ […]
17:25 29.05.2018
Բելգիական Լյեժ քաղաքում տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, ևս երկու մարդ վիրավորվել է: Զոհերից երկուսը ոստիկաններ են: Դեպքը տեղի է ունեցել մայիսի 29-ին՝ քաղաքի Օգյուստեն թաղամասում: Անհայտ անձը կրակ է բացել երկու ոստիկանների ուղղությամբ, այնուհետև նա մտել է մոտակայքում գտնվող դպրոցներից մեկն ու պատանդ վերցրել մի կնոջ: Հրաձիգը ոչնչացվել է: Պատանդ վերցված […]
16:27 29.05.2018
Ավելի քան մեկ ամիս Գազայի հատվածում և Երուսաղեմում պաղեստինցիների և իսրայելական բանակի միջև շարունակվող բախումների վերաբերյալ SHANTNEWS.AM-ը զրուցել է իսրայելցի քաղաքագետ Ավիգդոր Էսկինի հետ: Վերջինս անդրադարձել է թեմային, որ միջազգային լրատվամիջոցները իսրայելա-արաբական հակամարտությունը ներկայացնում են ոչ այնպես, ինչպես կա իրականում՝ խտացնելով գույները: «Պաղեստինցի արաբները երբևէ հանդես չեն եկել ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու դեմ: Նրանք, նախ […]
11:52 29.05.2018
Պաղեստինյան զինյալները Գազայի տարածքից Իսրայելի ուղղությամբ մեծ քանակով հրթիռներ են արձակել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ առայժմ չեն հաղորդվում: Իսրայելական հատուկ ծառայությունների տվյալներով հրթիռներն արձակվել են Իսրայելի տարբեր շրջանների ուղղությամբ: Պաշտոնական աղբյուրների հաղորդմամբ, իսրայելական ՀՕՊ-ին հաջողվել է մի քանի հրթիռ խոցել: Մինչ այդ Իսրայելի հետ սահմանին աշխատել էին օդային տագնապի ազդանշանները, որոնք տեղի բնակչությանը զգուշացնում […]
22:00 28.05.2018
Պարզվել է, որ ամերիկյան Tesla մեքենաշինական ընկերության Model 3 մոդելը կարող է մեկլիցքավորմամբ անցնել մոտ 1000 կմ: Սա նշանակում է, որ իր դասի էլեկտրական մեքենաների շարքում Model 3-ը նոր ռեկորդ է սահմանել այն դեպքում, երբ իրականում Model 3-ը մեկ լիցքավորմամբ կարող է ընդամենը 510 կմ անցնել: Getting our hypermile #Model3 towed to the Service Center. After […]
21:50 28.05.2018
Այցի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինը նեղ և ընդարձակ կազմով հանդիպումներ կունենան:
21:30 28.05.2018
Պերմի «Кит» առևտրային կենտրոնում անվտանգության կանոնների խախտման 39 կետ է հայտնաբերվել, առանց բանալիների չեն բացվել տարհանման համար նախատեսված ելքերի դռները, մի քանի բաժիններ մուտք չեն ունեցել դեպի հրշեջ հիդրանտները, հայտնում է Lenta.ru-ն: Շրջանային դատախազության պաշտոնական կայքը հայտնում է, որ դատարանի որոշմամբ՝ առևտրային կենտրոնի աշխատանքը դադարեցված է: Այն կրկին կսկսի գործել այն ժամանակ, երբ կվերացվեն ստուգումների […]
20:56 28.05.2018
ԵՄ-ն մեկ տարով երկարաձգել է Սիրիայի հանդեպ կիրառվող պատժամիջոցների ժամկետները: Այս մասին ասված է ԵԽ հայտարարության մեջ: «Մայիսի 28-ին խորհուրդը երկարաձգել է սիրիական համակարգի դեմ գործող սահմանափակումները մինչև 2019 թվականի հունիսի 1-ը»,- ասված է հայտարարության մեջ: Աղբյուրի փոխանցմամբ՝ խորհուրդը ցուցակից հանել է այս ընթացքում զոհված երկու անձանց անունները: «Ցուցակում այժմ ներառված են 259 ֆիզիկական և […]
20:53 28.05.2018
Հայոց ցեղասպանության ճանաչող նախագծի քվեարկության հարցը մայիսի 28-ի դրությամբ ընդգրկված չէ Իսրայելի խորհրդարանի օրակարգում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Jerusalem Post-ը: Նշվում է, որ Կնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հարցը հանել է օրակարգից: Նրա մամուլի քարտուղարը, պարզաբանելով տեղի ունեցածը, նշել է, որ Կնեսետի խոսնակն այդ քայլին գնացել է՝ ելնելով մտավախությունից, որ պարզ չէր, […]
20:27 28.05.2018
Իտալական Corriere della Sera թերթը, վերլուծելով Իտալիայում մարտի 4-ի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված քաղաքական ճգնաժամը, հանդես եկել է եկել ենթադրությամբ, ըստ որի, Իտալիայի խորհրդարանում արտահերթ ընտրությունները կարող են տեղի ունենալ արդեն սեպտեմբերին: Թերթը, մասնավորապես, նշում է, որ ընտրություններն ըստ երևույթին կկայանան սեպտեմբերի երկրորդ կիրակի օրը՝ սեպտեմբերի 9-ին: Կիրակի վերջնականապես տապալվել է «5 աստղի» շարժում» և […]