19:42 27.03.2018
Ռուսական Системный интегратор ընկերության տնօրեն Իգոր Պոլոզինենկոն, որը զբաղվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ, հայտնել է, որ ազդանշանային համակարգն անջատվել է հրդեհից 15 րոպե առաջ:
19:26 27.03.2018
Ռուսական Системный интегратор ընկերության տնօրեն Իգոր Պոլոզինենկոն, որը զբաղվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի հրդեհային անվտանգության համակարգի մշակմամբ, հայտնել է, որ կինոթատրոնի դռները միշտ փակվել են բանալիով:
18:24 27.03.2018
Բրիտանական ITV հեռուստաընկերությունը լոնդոնյան իր շենքի տանիքնին 84 տղամարդկանց արձաններ է տեղադրել, որոնք կարծես թե պատրաստվում են նետվել երկնաքերից և ինքնասպան լինել:
18:20 27.03.2018
Apple ընկերությունն այսօր՝ մարտի 27-ին, կկատարի իր նոր ապրանքատեսակների շնորհանդեսը, գրում է The Verge-ն: Սպասվում է, որ միջոցառման շրջանակում տեղի կունենան MacBook-ի և iPad-ի բյուջետային տարբերակների շնորհանդեսը:
17:09 27.03.2018
«Ռոսսելխոզնադզորը» մեկ շաբաթվա ընթացքում կրկին կվերանայի թուրքական լոլիկի ներկրման հնարավորությունները, հաղորդվում է այդ ծառայության պաշտոնական կայքում:
15:23 27.03.2018
Samsung Galaxy S9 մարտկոցը Exynos 9810 պրոցեսորով ամենավատ ցուցանիշն է ցույց տվել վերջին երկու տարում թողարկված հայտնի սմարթֆոնների մեջ: Այս մասին հայտնում են FoneArena-ի հետազոտողները:
12:43 27.03.2018
Կեմերովոյի մարզի Տրեշևսկի գյուղից 5-րդ դասարանի 8 երեխա նույնպես «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում է:
12:07 27.03.2018
Շտաբի անդամները ստուգել են Կեմերովոյի դիահերձարանները և հաստատել են հրդեհի հետևանքով 64 զոհի մասին պաշտոնական հաղորդագրությունը:
10:06 27.03.2018
Ձերբակալվել է Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնի անվտանգության պատասխանատուներից մեկը՝ մասնավոր անվտանգության ընկերության ներկայացուցիչը: Նա ձերբակալվել է հրդեհի ազդանշանային համակարգը անջատելու համար: Այդ մասին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեի ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն:
09:35 27.03.2018
Ռուսաստանում բազմահազարանոց ցույցերի մասնակիցները արդարադատություն են պահանջում Կեմերովոյում բռնկված հրդեհի հետաքննության հարցում: Ցույցերն սկսվել են այսօր առավոտյան: Բանն այն է, որ լուրջ կասկածներ կան, որ անվտանգության աշխատակիցները պարզապես խոչընդոտել են բազմաթիվ մարդկանց դուրս գալուն, փակել են դռները, որի հետևանքով ծխախեղդ են եղել տանյակ մարդիկ:
09:07 27.03.2018
Ռուսաստանը սգում է Կեմերովոյում տեղի ունեցած ողբերգական հրդեհի զոհերի մահը: Իրավապահների տվյալներով՝ զոհերից 25 հոգու ինքնությունը պարզվել է: Նրանից 13-ը երեխաներ են:
20:26 26.03.2018
«Քրդական հիմնախնդիրը դարձել է Թուրքիայի ազգային անվտանգության ամենալուրջ սպառնալիքը»,- այսօր հայտարարել է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ նշելով, որ Թուրքիայի ղեկավարությունը հայտարարում է, որ իրենք որևէ գերտերությունից չեն վախենում՝ չնայած ԱՄՆ-ն հայտարարում է, եթե Թուրքիան շարունակի կատարել այնպիսի գործողություններ, որոնք կսպառնան իր իսկ շահերին, ապա ԱՄՆ-ն կարող է զինված միջամտություն իրականացնել Թուրքիայի դեմ:
18:45 26.03.2018
Գերմանիայի դաշնային հանրապետության ԱԳՆ-ն հաստատել է 4 ռուս դիվանագետների արտաքսման մասին լուրերը՝ պայմանավորված Մեծ Բրիտանիայում ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման գործով:
18:28 26.03.2018
ԵՄ կազմի մեջ մտնող 28 երկրներից 14-ը որոշում են կայացրել ՌԴ դեսպաններին արտաքսել երկրից: Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ԵԽ ղեկավար Դոնալդ Տուսկը, հայտնում է correspondent-ը: «Այսօր արդեն ԵՄ կազմում գտնվող 14 երկիր որոշել է արտաքսել ռուս դիվանագետներին»,- գրել է Տուսկը:
16:11 26.03.2018
Մարտի 26-ին Լեհաստանի, Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի ԱԳՆ-ներ են կանչվել այդ երկրներում ՌԴ դեսպանները: Այս մասին հայտնել է ռուսական TASS գործակալության դիվանագիտական աղբյուրը:
BBC-ի փոխանցմամբ՝ ենթադրվում է, որ նշված երկրների իշխանություններն այս կերպ իրենց համերաշխությունն են հայտնում Մեծ Բրիտանիային:
10:39 26.03.2018
Խոցված հրթիռների բեկորներն ընկել են տներից մեկի վրա, որի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ: