TIME
Ամսաթիվ
22 08 2025
  • $
    382.62
  • RUBLE
    4.74
  • 443.72
WEATHER
+26.09 oC

ԱՇԽԱՐՀ

Թունավորումից հետո Յուլյա Սկրիպալի հիշողությունը կարող է վնասված լինել. թունաբան

19:13 30.03.2018

«Թունավորումից հետո ուշքի եկած Յուլյա Սկրիպալի հիշողությունը կարող է վնասված լինել, գոյություն ունեն այնպիսի թունավոր նյութեր , որոնք կարող են նման ազդեցություն թողնել, սակայն առայժմ վաղ է կանխատեսումներ անել», – РИА Новости-ի հետ զրույցում ասել է բժիշկ-թունաբան Ալեքսանդր Սելյանինը:

̰
Ադրբեջանցի վտարանդի լրագրողը Ֆրանսիայում զինված հարձակման է ենթարկվել. նրա կինը սպանվել է

18:51 30.03.2018

Ադրբեջանի իշխանություններին քննադատելու համար այդ երկրից վտարված Ռահիմ Նամազովը և նրա կինը զինված հարձակման են ենթարկվել Ֆրանսիայում:

̰
Ղազախստանը կարգելի կրիպտոարժույթների շրջանառությունը

18:28 30.03.2018

Ղազախստանի ազգային բանկի ղեկավարի խոսքերով՝ կրիպտոարժույթները մեծ խնդիրներ են բերում, դրանցից գլխավորը այդ ծառայություններում սպառողների իրավուքների պաշտպանության հարցն է:

̰
Նորվեգիայում կբացվի Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը

17:55 30.03.2018

Հաջորդ տարվա սկզբներին Նորվեգիայի հյուսիսային Լինդեսնես շրջանում կբացվի Եվրոպայի առաջին ստորջրյա ռեստորանը, հայտնում է CNN –ը: Աղբյուրը հայտնում է, որ յուրօրինակ կառույցը նախատեսվում է կառուցել այնպես, որ այն ընկալվի որպես այդ միջավայրի մի մասնիկ: Նախագծի համաձայն՝ կառույցը ծովից կանջատվի ավելի քան 10 մետր լայնությամբ ապակիով, իսկ ռեստորանի այցելուներին ծովամթերքներից կազմված ճաշացանկ կառաջարկվի:

̰
ՌԴ-ում փորձարկել են նորագույն բալիստիկ հրթիռը

16:30 30.03.2018

«Պլեսեցկ» կայանում փորձարկվել է ռուսական նորագույն «Սարմատ» հրթիռային համակարգը:

̰
Ռուսաստանն արտաքսում է Լատվիայի դիվանագետի

16:15 30.03.2018

Ռուսաստանն արտաքսում է Լատվիայի մեկ դիվանագետի: Նա մինչև ապրիլի 6-ը պետք է լքի այդ երկրի տարածքը: Այս մասին հայտարարել է Լատվիայի Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակը:

̰
ՌԴ ԱԳՆ-ն ռուս դիվանգետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի

16:07 30.03.2018

ՌԴ ԱԳՆ-ն այսօր ռուս դիվանագետներին արտաքսած երկրների դեսպաններին բողոքի նոտա կհանձնի, ինչպես նաև կհայտարարի պատասխան միջոցների մասին, հաղորդում է ТАСС-ը:

«Մարտի 30-ին ՌԴ ԱԳՆ են կանչվել այն երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչները, որոնք ոչ բարեկամական գործողություններ են ձեռնարկել Ռուսաստանի դեմ՝ ի նշան «Սկրիպալի գործիե հետ կապված Մեծ Բրիտանիայի հետ համաձայնության: Դեսպաններին կհանձնվեն բողոքի նոտաներ, ինչպես նաև կհայտարարվեն ռուսական կողմի պատասխան միջոցների մասինե,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:

Նշվում է, որ Սմոլենսկի հրապարակում ԱԳՆ-ի կենտրոնական շենք են արդեն ժամանել Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի դեսպանները, ինչպես նաև Նիդերլանդների, Ալբանիայի և Ռումինիայի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:

̰
Ժնևյան բանակցություններում վրացական կողմի ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն  մեկնաբանել է ռուս դիվանագետի արտաքսումը Վրաստանից

15:42 30.03.2018

ՌԴ-ն բազմիցս իր տարակուսանքն է արտահայտել արևմտյան մի շարք երկրների գործողությունների նկատմամբ, ովքեր զանգվածաբար իրենց երկրներից արտաքսել են ՌԴ դիվանագետների` ՌԴ հետախուզության նախկին սպա Սերգեյ Սկրիպալի թունավորման կապակցությամբ:

̰
«Մեծ Բրիտանիան ՌԴ մեղավորությունն ապացուցող որևէ փաստ չի ներկայացրել». Չեխիայի նախագահ

15:21 30.03.2018

Չեխիայի նախագահ Միլոշ Զամենը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան ռուս նախկին կրկնակի գործակալի թունավորման գործում Ռուսաստանի մասնակցության փաստն ապացուցող բավարար փաստեր չի ներկայացրել, որոնք կարող էին արդարացնել ՌԴ դեմ արևմտյան երկրների կողմից նման գործողությունների իրականացումը: Այս մասին հայտնում է eurointegration-ը՝ վկայակոչելով Parlamentni Listy-ին:

̰
Լոս-Անջելեսի ոստիկանությունը փնտրում է կնոջը հրազենային վիրավորում հասցրած հայ տղամարդուն

14:05 30.03.2018

Լոս-Անջելեսի արվարձաններից մեկում կինը հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել: Այս մասին հայտնել է KTLA հեռուստաալիքը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչ Ֆրենկ Լեպերնոյին: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիրավորումը կինը ստացել է ամուսնու հետ ունեցած ներընտանեկան վեճի հետևանքով:

̰
Մոսկվայի պատասխանը Վաշինգտոնին. Ռուսաստանից ամերիկացի դիվանագետներ են արտաքսվում

13:44 30.03.2018

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ Ռուսաստանից արտաքսվելու են նույն քանակի և նույն աստիճանի դիվանագետներ:

̰
Չինաստանը կոչ է անում ոչ արևմտյան երկրներին համախմբվել ընդդեմ Արևմուտքի

12:25 30.03.2018

Չինաստանի նման կոչի համար հիմք են դարձել ռուս դիվանագետների զանգվածային արտաքսումները Արևմուտքի երկրներից: Մասնավորապես, Global Times պարբերականը, որը համարվում է Չինաստանի կառավարության խոսափողը, աղմկոտ հրապարակում է արել:

̰
Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալի դուստրը գիտակցության գալուց հետո կարողանում է խմել և սնվել. Sky News

12:05 30.03.2018

Մեծ Բրիտանիայում թունավորված և երկար ժամանակ անգիտակից վիճակում գտնվող Յուլյա Սկրիպալը գիտակցության գալուց մեկ օր անց կարողանում է խմել և սնունդ ընդունել: Այս մասին հայտնում է Sky News-ը: Բրիտանական լրատվամիջոցներին բուժհաստատությունից հայտնել են, որ նախկին կրկնակի գործակալի դուստրն այլևս չի գտնվում կրիտիկական վիճակում և «արագ վերականգնվում է»: Մինչդեռ նրա հայրը շարունակում է ծայրահեղ ծանր վիճակում մնալ:

̰
«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարական թույլտվության

11:35 30.03.2018

«Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը կառուցվել է առանց շինարարական թույլտվության: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի քննչական կոմիտեն:

̰
Թրամփը խոստացել է շուտով դուրս բերել զորքերը Սիրիայից

11:00 30.03.2018

Թեև ԱՄՆ նախագահը կարող է ամեն պահի զորքերը դուրս բերելու որոշում կայացնել, ԱՄՆ զինվորականները խորհուրդ չեն տալիս այս փուլում նման քայլ կատարել։

̰
Հռոմի պապը լվացել և համբուրել է 12 բանտարկյալների ոտքերը

10:07 30.03.2018

Ավագ հինգշաբթի, որը կաթոլիկ և առաքելական եկեղեցիներում այս տարի նշվում էր նույն օրը՝ մարտի 29-ին, Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ծիսակատարության շրջանակում լվացել և համբուրել է 12 բանտարկյալների ոտքերը:

̰
Սպառազինությունների նոր մրցավազքում Միացյալ նահանգները կհաղթի. Թրամփ

09:28 30.03.2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, որ սպառազինությունների նոր մրցավազքում Միացյալ նահանգները կհաղթի

̰
20 զոհ. Թայլանդում ավտոբուս է այրվել

09:19 30.03.2018

Արտակարգ պատահար է տեղի ունեցել Թայլանդում: 20 մարդ է զոհվել ավտոբուսում բռնկված հրդեհից:

̰
Նոր ձերբակալություն Կեմերովոյի առևտրի կենտրոնի հրդեհի գործով

08:46 30.03.2018

Ձերբակալվել է այն ընկերության տնօրենը, որին պատկանում էր նաև «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնը:

̰
Յուլիա Սկրիպալն ուշքի է եկել

23:30 29.03.2018

Բրիտանական Սոլսբերի քաղաքի հիվանդանոցում գտնվող Յուլիա Սկրիպալը ուշքի է եկել եւ կարող է խոսել, հաղորդում է BBC-ն:

̰
Ե՞րբ կկարողանանք առանց վիզայի մուտք գործել Եվրոպա. Վրաստանի փորձը

20:07 29.03.2018

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի գործողության հեռանկարում, ինչպես հայտնի է, Հայաստանի համար առանց վիզայի ռեժիմի սահմանումն է: Ե՞րբ դա տեղի կունենա: Ըստ քաղաքագետների՝ ժամանակի հարց է: Իսկ ի՞նչը կարող է ազդել այդ ժամանակի վրա:

̰
Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը

20:00 29.03.2018

Լավրովի և Գրեմինգերի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակում:

̰
Գերմանական երեք պարբերականում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր

19:44 29.03.2018

Գերմանական առաջատար պարբերականներում՝ Frankfurter Allgemeine օրաթերթում (N56112, 2018թ. մարտի 4), Stern (N10, 2018թ. մարտի 1) և Der Spiegel (N12, 2018թ. մարտի 17) ամսագրում տպագրվել է Հայաստանին նվիրված հատուկ ներդիր, որտեղ մեր երկիրը ներկայացվել է որպես ճամփորդական գրավիչ վայր, անդրադարձ է կատարվել Հայաստանի տնտեսական ներուժին, հատկապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարական և ստարտափ ոլորտում արձանագրված առաջընթացին,

̰
«Շաքրո Մոլոդոյ»-ին դատապարտեցին 9 տարի 10 ամսով

19:21 29.03.2018

Մոսկվայի Նիկուլինսկի դատարանը հրապարակել է ռուս քրեական հեղինակություն Զախարիյ Կալաշովի (Շաքրո Մոլոդոյ) և նրա 11 համախոհների դատավճիռը: Կալաշովը մեղավոր է ճանաչվել Մոսկվայի «Elements» ռեստորանի տիրոջից 8 մլն ռուբլի շորթելու մեջ և դատապարտվել 9 տարի 10 ամիս խիստ ռեժիմի բանտարկության:

̰
Հեղինակը ներկայացրել է Ռոնալդուի չստացված կիսանդրու նոր տարբերակը

19:02 29.03.2018

Քանդակագործ Մանուել Սանտուշը, ով ներկայացրել էր Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի կիսանդրին, ստեղծել է դրա նորացված տարբերակը, հաղորդում Советский спорт-ը:

̰
«Բրիտանական լաբորատորիան քիմիական փորձարկումներ է կատարել մարդկանց վրա». Զախարովա

18:11 29.03.2018

ՌԴ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Մարիա Զախարովան «Звезда» հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում խոսել է Մեծ Բրիտանիայի տարածքում գործող «Porton-Down» անվանումը կրող լաբորատորիայի մասին:

̰
ԱՄՆ-ը կարող է սառեցնել ռուսական ակտիվները. ՌԴ-ում ԱՄՆ դեսպան

17:13 29.03.2018

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հանսթմանը իր վերջին հարզացրույցում ասել է, որ ռուսական ակտիվների արգելափակման վերաբերյալ հստակ որոշում դեռևս չի կայացվել, բայց ամերիկյան կողմը չի բացառում դրա հավանականությունը:

̰
Սլովենիան hետ կկանչի ՌԴ-ում իր դեսպանին

16:30 29.03.2018

Սլովենիայի իշխանությունները որոշում են կայացրել խորհրդակցության նպատակով hետ կանչելու Ռուսաստանում իրենց դեսպանին: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է այդ երկրի վարչապետ Միրո Ցերարը:

̰
Կեմերովոյի հրդեհի հետևանքով 67 անհետ կորածներից 3-ը ողջ է. ՌԴ ԱԻՆ

16:00 29.03.2018

Օրերս Կեմերովոյի Зимняя вишня առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով գրանցված 67 անհետ կորած մարդկանցից 3-ը ողջ է:

̰
Վան Գոգի հեղինակած կտավը հայտնվել է աճուրդում

15:23 29.03.2018

Աշխարհահռչակ նկարիչ Վինսենթ վան Գոգի ստեղծած կտավը վերջին 20 տարիների ընթացքում առաջին անգամ հայտնվել է աճուրդում:

̰
BACK_TO_TOP