Մայրիկիս ասեք, որ ես նրան սիրում եմ. աշակերտները Կեմերովոյի հրդեհի զոհ են դարձել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+26.09 oC

Մայրիկիս ասեք, որ ես նրան սիրում եմ. աշակերտները Կեմերովոյի հրդեհի զոհ են դարձել

12:43 27.03.2018

Կեմերովոյի մարզի Տրեշևսկի գյուղից 5-րդ դասարանի 8 երեխա նույնպես «Զիմնյայա վիշնյա» առևտրի կենտրոնում անհետ կորածների թվում է: Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», նրանք մարզկենտրոն էքսկուրսիայի էին եկել և որոշել էին առևտրի այդ կենտրոնում գտնվող կինոթատրոնում մուլտֆիլմ դիտել: 

Երբ հրդեհը բռնկվել է, երեխաները սկսել են զանգահարել հարազատներին և ասել, որ ամբողջությամբ ծխի մեջ են, շնչահեղձ են լինում և չեն կարողանում դուրս գալ։  

«Հրդեհը բռնկվելուց հետո կինոթատրոնից զանգահարեց զարմիկս` Վիկան։ Նա ասաց, որ չորսբոլորն այրվում է, կինոթատրոնի դռներն արգելափակվել են, չի կարողանում դուրս գալ, շնչել։ Ես նրան ասում եմ. «Վիկա, հանի՛ր ամեն ինչ, շնչի՛ր հագուստի մեջ»։ Նա ասում է. «Մայրիկին փոխանցի՛ր, որ ես նրան սիրում եմ։ Փոխանցի՛ր բոլորին, որ ես նրանց սիրում եմ» և դրանից հետո անջատվեց կապը»,- պատմել է աղջնակի զարմուհին՝ Եվգենյա Հովհաննիսյանը։

Աղջիկներից մեկն էլ այդ պահին նամակ է գրել ընկերներին.

«Մենք այրվում ենք։ Գուցե էլ չհանդիպենք»։

Կազանից 11-ամյա Մայան էլ սոցցանցի իր էջում գրել է.

«Սա վերջն է»։ 

Ինչպես նշվում է, շենքում չի միացել հակահրդեհային համակարգը, և երբ տարհանման ժամանակ գրեթե չի մնացել, ներսում գտնվողները նոր միայն իմացել են արտակարգ իրավիճակի մասին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

22:36 21.07.2025

Հայաստանը նպատակ ունի COP17-ը վերածել գաղափարական նշանակություն ունեցող հարթակի․ ՇՄ նախարար

Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2025»-ի շրջանակում անցկացված «Greenovate» երիտասարդական գագաթնաժողովին, որը միտված էր խթանել երիտասարդների ակտիվ ներգրավումը բնապահպանական գլոբալ գործընթացներին՝ մասնավորապես՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ գագաթնաժողովի (COP17) նախապատրաստական փուլի շրջանակում։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Գագաթնաժողովին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական […] ...

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

22:24 21.07.2025

Շենգավիթ վարչական շրջանում բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ. Ավինյան

Երևանը դառնում է ավելի կանաչ, խնամված և բոլորի համար հասանելի։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Շենգավիթ վարչական շրջանում արդեն տեսանելի են այս մոտեցման արդյունքները։ Բակերը ձևափոխվում են՝ դառնալով հանգստի և խաղերի լիարժեք տարածքներ»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

22:11 21.07.2025

ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը աշխատել են խափանումներով. հաշվարկ-հաշվետվությունների համար տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը վերջին օրերի ընթացքում աշխատել են խափանումներով։ Այս մասին հայտնել են ՊԵԿ-ից: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը` Կոմիտեն հայտնում է, որ 2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ներկայացված հաշվարկ-հաշվետվությունների համար համակարգի կողմից տույժեր, տուգանքներ չեն հաշվարկվելու։ ՊԵԿ-ը հայցում է հարկ վճարողների ներողամտությունը` պատճառված անհարմարության համար։ ...

SHANTNEWS

22:00 21.07.2025

SHANTNEWS

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

21:49 21.07.2025

Կամչատկայում երեք րոպեի տարբերությամբ երկու երկրաշարժ է տեղի ունեցել

Կամչատկայի երկրամասում գրանցվել են 5.3 և 5.2 մագնիտուդով երկրաշարժեր՝ երեք րոպեից տարբերությամբ։ Այս մասին նշվում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի Telegram ալիքում։ Ծառայության տվյալներով՝ առաջին երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5.3 բալ։ Այն տեղի է ունեցել Պետրոպավլովսկ-Կամչատկայից 140 կմ արևելք, էպիկենտրոնը գտնվել է 47 կմ խորության վրա։ Երկրորդ երկրաշարժի մագնիտուդը կազմել է […] ...

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

21:33 21.07.2025

ԿԳՄՍ նախարարը Հունաստանում ներկայացրել է ՀՀ բարձրագույն կրթության և գիտության համակարգում ընթացող բարեփոխումները

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Աթենքի ազգային և կապոդիստրական համալսարան, որտեղ հանդիպել է համալսարանի պրոռեկտոր Էվսթաթիոս Էվսթաթափուլուլոսի հետ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով նախարարին այցելության համար՝ պրոռեկտորը ներկայացրել է համալսարանի գործունեությունը՝ շեշտելով, որ հետաքրքրված են Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ […] ...

BACK_TO_TOP