08:30 13.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում մամուլի ասուլիսում կարող է խոսել Ուկրաինայի մասին, եթե այս թեմայով հարցեր լինեն։ Դա չի բացառել ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ամեն ինչ կախված կլինի լրագրողների հարցերից»,- ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախագահները կսահմանափակվե՞ն երկկողմանի թեմաներով, թե՞ Պուտինը կարող է խոսել նաև ուկրաինական հարցի վերաբերյալ՝ […]
08:20 13.03.2025
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ասել է, որ ընդդիմությունը երկրում ուժ չունի և գոյություն ունի փաստացիորեն։ Ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներն ավելի վաղ հայտարարել էին խորհրդարանի աշխատանքները բոյկոտելու մասին և հրաժարվել պատգամավորական մանդատներից։ Նրանք կարծում են, որ 2024 թվականի աշնանը կայացած ընտրությունները կեղծվել են։ Ընդդիմությունը նույնպես հրաժարվում է մասնակցել այս աշնանը նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին։ «Ընդդիմությունը, […]
23:15 12.03.2025
Այս տոնը նվիրված է ոչ միայն արքայախնձոր մրգի, այլ ամբողջ աշխարհով մեկ նրա ճանապարհորդության պատմությանը: Արքայախնձորի մասին եվրոպացիները իմացան Ամերիկայի հայտնաբերումից հետո, և այն անմիջապես դարձավ դելիկատես Հին աշխարհում: 18-րդ դարում Անգլիայում այս միրգն այնքան թանկ էր գնահատվում, որ այն կարելի էր վարձակալել մի երեկո՝ ճաշկերույթի ժամանակ դիրք ցույց տալու համար: Ժամանակի ընթացքում միջազգային առևտրի […]
22:38 12.03.2025
Պարզվել է, թե ովքեր են այն հայերը, որոնք ցուցմունք են տվել Ռուբեն Վարդանյանի դեմ: Արտյոմ Երկանյանին ի՞նչ է հաջողվել պարզել նրանց մասին. թեմայի շուրջ Երկանյանը մանրամասներ է հաղորդել «Հորիզոնի»տաղավարում: «Հիշեցնեմ՝ երեկ Ադրբեջանի ռազմական հարցերով դատարանի նիստում հայկական ազգանուն ունեցող այդ երկու անձնավորությունները ներկայանալով որպես վկաներ, ցուցմունք են տվել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ՝ հայտարարելով, […]
19:39 12.03.2025
Նիդերլանդների ԱԳ նախարար Կասպար Վելդկամպի՝ Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանության պաշտոնական բացման արարողությունը։ Միջոցառմանն իր խոսքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Պետք է արձանագրենք, որ մենք այսօր հպարտ լինելու արդեն երեք առիթ ունենք. առաջինն, իհարկե, իմ սիրելի գործընկերոջ այցն է, երկրորդը՝ հնարավորությունը, որ մենք ունեցանք ստորագրելու և ազդարարելու […]
19:31 12.03.2025
Մարտի 12-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման և տնտեսական հարաբերությունների վարչության տնօրեն Էգիտա Լասեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը կողմերը քննարկել են Հայաստան-Լատվիա երկկողմ օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում փոխգործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության […]
18:05 12.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է Կասպար Վելդկամպի այցը Հայաստան և ընդգծել երկու երկրների միջև համագործակցության դինամիկ բնույթը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակը՝ ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել նաև տնտեսության և այլ ոլորտներում կապերի հետագա ընդլայնման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը շեշտել […]
17:54 12.03.2025
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Չեռնոգորիայի մարդու և ազգային փոքրամասնությունների իրավունքների նախարար Ֆաթմիր Ջեյկայի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ունեցող մի շարք հարցերի, ինչպես նաև սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության հնարավոր ուղղությունների վերաբերյալ։ Քննարկվել են նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված ու նախատեսվող բարեփոխումները․ […]
17:14 12.03.2025
Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և միևնույն ժամանակ շահագրգռված է զարգացնել հարաբերություններն անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, իսկ Հայաստանի գործընկերությունները տարբեր երկրների հետ ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ […]
17:00 12.03.2025
ԱՄՆ ղեկավարությունը չի ակնկալում հեշտ բանակցություններ Ուկրաինայում կարգավորման շուրջ, սակայն հույս ունի 30-օրյա հրադադարի մասին Մոսկվայի համաձայնության, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: Հեռարձակումն իրականացրել է Fox News-ը։ «Մենք ունենք Ուկրաինա, որը պատրաստ է նստել բանակցությունների սեղանի շուրջ, հիմա մեզ անհրաժեշտ է, որ նույնը անի Ռուսաստանը: Այստեղ ոչ ոք չի ձևացնում, թե այդ բանակցությունները […]
16:42 12.03.2025
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծիք է հայտնել, որ, չնայած իրավիճակը Հարավային Կովկասում կարող է մեծապես կախված լինել Ուկրաինայի շուրջ զարգացող գործընթացներից, այդուհանդերձ, կան նաև հավելյալ հնարավորություններ, որոնք կարող են իրականացվել Հարավային Կովկասում, որոնք կախված չեն Ուկրաինայի շուրջ գործընթացներից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ասաց Նիդեռլանդների արտաքին գործերի […]
16:35 12.03.2025
Նիդերլանդները սատարում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և կարևորում դրա հաջող ընթացքը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը՝ Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։ «Նիդերլանդները սատարում է կարգավորման գործընթացին Հայաստանի և Թուրքիայի միջև։ Երեկ Անկարայում էի և հանդիպումներ ունեցա Թուրքիայի պաշտոնատար անձանց հետ, այդ […]
16:28 12.03.2025
Մարտի 12- ին ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպել է Լիբանանի վարչապետ Նաուաֆ Սալամին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ օրակարգի խորացմանը և տարածաշրջանային ընթացիկ գործընթացներին առնչվող հարցեր:
16:20 12.03.2025
Սիրիայի անցումային կառավարության արտաքին գործերի նախարար Ասադ Հասան ալ-Շիբանին մարտի 17-ին առաջին անգամ կժամանի Բրյուսել՝ մասնակցելու երկրին օգնություն տրամադրող դոնորների միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը ՝ հղում անելով աղբյուրներին։ Համաժողովը կանցկացվի 9-րդ անգամ, սակայն սիրիական իշխանություններն առաջին անգամ են ներկայացված։ Նախագահ Բաշար ալ-Ասադի օրոք պաշտոնական Դամասկոսին թույլ չեն տվել մասնակցել միջոցառմանը, իսկ […]
16:05 12.03.2025
Վաշինգտոնը Կիևի հետ քննարկել է տարածքային զիջումները, ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները կայացել են Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում։ Ամերիկյան կողմից դրանց ներկա էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը, մյուս կողմից՝ արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը և պաշտպանության նախարար […]
15:29 12.03.2025
Ուկրաինական հողում ՆԱՏՕ-ի զորքերի ցանկացած դրոշի ներքո և ցանկացած կարգավիճակով ներկայությունը սպառնալիք է Ռուսաստանի համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ամերիկացի բլոգերներ Մարիո Նաուֆալին, Լարի Ջոնսոնին և Էնդրյու Նապոլիտանոյին տված հարցազրույցում։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դաշինքի ընդլայնումն ընդունում է որպես հակամարտության «հիմնական պատճառներից» մեկը և […]
15:12 12.03.2025
Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպը հայտարարել է, որ իր երկիրը մեծապես կարևորում է Հայաստանի հետ գործընկերությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա նշեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև ստորագրված ռազմավարական գործընկերության հռչակագիրը նոր փուլ է հարաբերությունների զարգացման համար։ «Նիդերլանդները հաճախ չէ, որ այսպիսի փաստաթուղթ է ստորագրում։ […]
14:50 12.03.2025
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը և Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպը վերահաստատել են, որ շարունակական ջանքեր կգործադրվեն Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։ «Խաղաղություն, որը հիմնված կլինի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Հանդիպման ընթացքում կողմերը […]
14:42 12.03.2025
Լոնդոնը հիասթափված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից՝ արտասահմանյան պողպատի և ալյումինի մատակարարումների համար սահմանած մաքսատուրքերից։ «Հիասթափեցնող է, որ ԱՄՆ-ը գլոբալ մաքսատուրքեր է սահմանել պողպատի և ալյումինի վրա»,- գրել է Մեծ Բրիտանիայի բիզնեսի և առևտրի նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը X-ում։ Նա հավելել է, որ Լոնդոնը մտադիր չէ անհապաղ առևտրային հակաքայլեր ձեռնարկել։ «Մենք կենտրոնացած ենք պրագմատիկ […]
14:23 12.03.2025
Հայաստանը և Նիդելանդները ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին հռչակագիր։ Այս մասին Նիդերլանդների արտգործնախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Այսօր մենք թևակոխում ենք գործընկերության նոր փուլ, որը քիչ առաջ արձանագրեցինք Հայաստանի և Նիդելանդների Թագավորության միջև ռազմավարական գործընկերության մասին հռչակագրի ստորագրմամբ»,-ասել է նա։
14:09 12.03.2025
Կրեմլն ակնկալում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը Ռուսաստանին կտեղեկացնեն Ուկրաինայի հետ նախօրեին կայացած բանակցությունների մանրամասները։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք ելնում ենք նրանից, որ, ինչպես երեկ Ջիդդաում ասվեց, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և օգնական Վալցը մոտ օրերս տարբեր ուղիներով […]
13:51 12.03.2025
Եվրամիությունը դրական է արձագանքել Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-Ուկրաինա հանդիպմանը և հայտարարել իր պատրաստակամության մասին՝ ամբողջությամբ մասնակցելու առաջիկա քայլերին Ուկրաինայի, ԱՄՆ-ի և այլ գործընկերների հետ միասին: «ԵՄ-ն ողջունում է Ուկրաինայի և ԱՄՆ-ի համատեղ հայտարարությունը Սաուդյան Արաբիայի Թագավորությունում հանդիպումից հետո, ներառյալ առաջարկները հրադադարի մասին, հումանիտար ջանքերը, հետախուզության փոխանակման վերսկսումը և ԱՄՆ-ի աջակցությունը», – ասել է ԵՄ արտաքին դիվանագիտության […]
13:45 12.03.2025
Կրեմլը չի բացառում, որ Ջիդդայում ամերիկա-ուկրաինական բանակցություններից հետո Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցի թեմա կարող է առաջանալ, եթե դա շատ արագ կազմակերպվի։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք նաև չենք բացառում, որ կարող է առաջանալ ամենաբարձր մակարդակով հեռախոսազրույցի թեմա: Եթե նման անհրաժեշտություն առաջանա, այն […]
13:23 12.03.2025
Ալբանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը` Աթենք) Տիրանայում հանդիպել է Ալբանիայի արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարար Իգլի Հասանիի հետ։ Տիգրան Մկրտչյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները և Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացը, Հայաստանի կառավարության կողմից առաջարկված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Ալբանիայի ԱԳ նախարարը ողջունել է դեսպան Մկրտչյանին և հիշատակել միջազգային միջոցառումների շրջանակներում իր հայ […]
13:18 12.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը կհանդիպի Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, ով պաշտոնական այցով կլինի Ռուսաստանում։ Այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Սա կլինի Լուկաշենկոյի առաջին արտասահմանյան այցը բելառուսական պետության ղեկավարի պաշտոնում վերընտրվելուց հետո»,- ասվում է հայտարարության մեջ։ Հանդիպման ընթացքում պետությունների ղեկավարները կքննարկեն ինտեգրացիոն հեռանկարները և արդի միջազգային հարցեր։
13:12 12.03.2025
Իրանը դեռևս չի ստացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակը Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիին՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ, սակայն միջնորդը շուտով այն կհանձնի: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Նամակը գրված է, բայց մեզ դեռ չի հասել, պայմանավորվածություն կա, որ արաբական երկրներից մեկի ներկայացուցիչը մոտ ապագայում այն կհասցնի Թեհրան»,- […]
13:00 12.03.2025
Ամերիկացի քրիստոնյա առաջնորդների կոալիցիան նամակ է հղել երկրի նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով վճռական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի իշխանությունների կողմից պահվող 24 քրիստոնյա պատանդների՝ 23 հայերի և մեկ կրոնափոխ ադրբեջանցի քրիստոնյաների ազատ արձակման համար: Այս մասին հայտնում է «CristianNewsWire» կայքը։ Իրենց կոչում ստորագրողները վկայակոչում են պահվող անձանց նկատմամբ խոշտանգումների և շարունակվող բռնությունների մասին հաղորդումները՝ ընդգծելով իրենց […]
12:57 12.03.2025
ԱՄՆ-ը կրկին հետախուզական տվյալներ է փոխանցում Ուկրաինային։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։ «Ուկրաինայի հետ տվյալների փոխանակումը վերսկսվել է»,- գրել է նա։
12:32 12.03.2025
Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի դիվանագետները ուրբաթ օրը՝ մարտի 14-ին, Պեկինում հանդիպում կանցկացնեն Իրանի միջուկային խնդրի շուրջ, հայտնել է Չինաստանի ԱԳՆ-ն: «Հանդիպումը կղեկավարի Չինաստանի փոխարտգործնախարար Մա Չժաոսուն, որին կմասնակցեն ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը և Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կողմերը կքննարկեն նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
12:11 12.03.2025
Եվրամիությունը պատրաստ կլինի ավելի առաջ գնալ, եթե անհրաժեշտ լինի՝ արձագանքելով ԱՄՆ առևտրային մաքսատուրքերի ներդրմանը, ներառյալ թվային ծառայությունների և մտավոր սեփականության դեմ պատժամիջոցները, ասել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում Եվրոպայի հարցերով նախարար Բենջամին Հադդադը: Նա նշել է, որ այս պահին արձագանքը կլինի «համաչափ»։ «Առաջիկա շաբաթների ընթացքում մենք կվերականգնենք պատասխան մաքսատուրքերը: ԵՄ-ն դադարել է միամիտ լինել և վերջապես կարող […]