08:30 13.03.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Կրեմլում մամուլի ասուլիսում կարող է խոսել Ուկրաինայի մասին, եթե այս թեմայով հարցեր լինեն։ Դա չի բացառել ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ամեն ինչ կախված կլինի լրագրողների հարցերից»,- ՏԱՍՍ-ին ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե նախագահները կսահմանափակվե՞ն երկկողմանի թեմաներով, թե՞ Պուտինը կարող է խոսել նաև ուկրաինական հարցի վերաբերյալ՝ հաշվի առնելով ԱՄՆ վերջին նախաձեռնությունները։
Հինգշաբթի օրը տեղի կունենա Պուտինի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի համատեղ մամուլի ասուլիսը։ Մարտի 11-ին Ջիդդաում (Սաուդյան Արաբիա) ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունները բանակցություններ են վարել։
Համատեղ ամփոփիչ հայտարարության մեջ նշվում է, որ Կիևը համաձայն է 30-օրյա հրադադարի և Վաշինգտոնի հետ հանքային պաշարների վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը։ Դրա դիմաց ԱՄՆ-ը խոստացել է անհապաղ վերսկսել ռազմական օգնությունն ու հետախուզական փոխանցումները Ուկրաինային։
Մոսկվան ակնկալում է, որ Վաշինգտոնն, այսպես թե այնպես, իրեն կտեղեկացնի Ջիդայում բանակցությունների արդյունքների մասին։
08:50 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:40 06.05.2025
Ֆրանսիան գրեթե մեկ շաբաթ փնտրում է սխալմամբ ազատված բանտարկյալին․ FigaroՖրանսիայի իշխանություններին գրեթե մեկ շաբաթ չի հաջողվում գտնել բանտից սխալմամբ ազատված բանտարկյալին, գրում է Figaro թերթը՝ հղում անելով Բորդոյի դատախազությանը։ «Չորեքշաբթի օրը՝ ապրիլի 30-ին, մեկ այլ բանտարկյալի փոխարեն Գրադինիան բանտից ազատ է արձակվել 10 տարի պատիժ կրող տղամարդը։ Երկուշաբթի օրվա դրությամբ՝ Բորդոյի դատախազությունը հայտնել է, որ այս մարդը դեռ ձերբակալված չի եղել»,- ասվում է հոդվածում։ […] ...
08:29 06.05.2025
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել է․ «Երեկ ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին»։ ...
08:22 06.05.2025
Telegraph. Բրիտանիան պատրաստում է պատերազմի թարմացված ծրագիրՄիացյալ Թագավորությունը մշակում է պատերազմի դեպքում արտակարգ իրավիճակների իր պլանի թարմացված տարբերակը՝ վախենալով թշնամական պետության հարձակումից։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը։ «Ազգային պաշտպանության պլանը» կորոշի գործողությունների հաջորդականությունը Մեծ Բրիտանիայի դեմ ենթադրյալ ագրեսիայից հետո առաջին օրերին։ Ըստ հոդվածի՝ «գաղտնի դոսյեն կներկայացնի, թե ինչպես կառավարությունը կարձագանքի պատերազմի հայտարարմանը», ներառյալ՝ այնպիսի թեմաներ, ինչպիսիք են՝ «կաբինետի նախարարներին […] ...
08:11 06.05.2025
ԱՄՆ Սենատը օրինագիծ է ներկայացրել Թայվանի հետ հարաբերություններն ընդլայնելու մասինՍենատորներ Ջոն Քերթիսը (Ռ-Յուտա) և Ջեֆ Մերքլին (Դ-Օր.) ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում օրինագիծ են ներկայացրել Թայվանի հետ կապերը խորացնելու մասին: Այն նախատեսում է Թայվանում Ամերիկյան ինստիտուտի (դե ֆակտո ԱՄՆ դեսպանատուն կղզում) տնօրենի Սենատի հաստատումը և դաշնային կառավարությանը հանձնարարում է ստեղծել Թայվանի քաղաքականության միջգերատեսչական աշխատանքային խումբ: Բացի այդ, տեքստում նշվում է, որ ԱՄՆ վարչակազմը պետք է […] ...
08:00 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 06.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...