17:14 12.03.2025
Հայաստանը շարունակում է գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և միևնույն ժամանակ շահագրգռված է զարգացնել հարաբերություններն անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ, իսկ Հայաստանի գործընկերությունները տարբեր երկրների հետ ուղղված չեն որևէ երրորդ կողմի դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նշել է Նիդերլանդների արտաքին գործերի նախարար Կասպար Վելդկամպի հետ համատեղ ասուլիսի ընթացքում՝ անդրադառնալով Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին հարցին։
Նախարարի խոսքով՝ Հայաստանը վարում է բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն։
«Մենք շարունակում ենք մեր գործընկերային հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Մենք առաջին հերթին շարունակում ենք և շահագրգռված ենք զարգացնել հարաբերությունները մեր անմիջական հարևանների՝ Վրաստանի, Իրանի հետ։ Հասկանում ենք, որ տարբեր երկրների տարբեր գործընկերություններ կարող են դուր չգալ, կարող են, գուցե, նաև հիասթափությունների առիթ դառնալ, բայց մենք փորձում ենք բացատրել, որ մենք առաջնորդվում ենք Հայաստանի շահով, և մեր որևէ գործընկերություն ուղղված չէ երրորդ կողմի դեմ»,-ընդգծել է նախարար Միրզոյանը։
Արարատ Միրզոյանը նաև հիշեցրել է, որ Հայաստանում եղել է քաղաքացիական նախաձեռնություն, Ազգային ժողովն էլ առաջին ընթերցմամբ ընդունել է այդ նախաձեռնությունից բխող օրենքի նախագիծ, որի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը պետք է Եվրոպական միությանն անդամակցելու գործընթաց սկսի։
«Հայաստանն ունի շատ խորը հարաբերություններ Եվրոպական միության հետ և այդ հարաբերությունները հենց այսօր էլ զարգացնում ու խորացնում ենք»,-նշել է Միրզոյանը։
23:00 26.06.2025
Իրանը հավանություն է տվել ԱԷՄԳ-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագծինԻրանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) միջև համագործակցությունը կասեցնելու առաջարկով օրինագիծը հաստատվել է Իսլամական Հանրապետության Սահմանադրության Պահապան խորհրդի կողմից, հայտարարել է Իրանի վերահսկիչ մարմնի ներկայացուցիչ Հադի Թահան Նազիֆը: «Պլանը, որը պահանջում է կառավարությանը դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, հաստատվել է Պահապանների խորհրդի անդամների միջև խորհրդակցություններից հետո», – նրա խոսքերն է մեջբերում «Երիտասարդ լրագրողների ակումբ» գործակալությունը։ ...
22:45 26.06.2025
Հունիսի 27-ին կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հունիսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի փողոցի թիվ 15/32, 17 բազմաբնակարան շենքերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ ...
22:31 26.06.2025
Հայաստանի 6 ներկայացուցիչ հաղթանակով է մեկնարկել․ Իրակլի Աբաշիձեի անվան մրցաշարՎրաստանի Բաթումի քաղաքում ընթացող Իրակլի Աբաշիձեի անվան միջազգային մրցաշարի մրցումային առաջին օրը բռնցքամարտի Հայաստանի 6 ներկայացուցիչ մեկնարկել է հաղթանակով։ Իրենց մրցակիցներին հաղթել են Բարեղամ Հարությունյանը (50 կգ), Դավիթ Եգորյանը (55 կգ), Ժիրայր Սարգսյանը (60 կգ), Արթուր Շախպազյանը (65 կգ), Արարատ Հարությունյանը (70 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (85 կգ)։ Հայաստանի ներկայացուցիչներից ռինգ են դուրս եկել նաև […] ...
22:15 26.06.2025
Ջրափրկարարները ափ են դուրս բերել քաղաքացիներին և թիանավակըՀունիսի 26-ին, ժամը 17:14-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շորժա գյուղի մոտակա լողափում երկու քաղաքացի թիանավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ ափ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի խումբը: Ջրափրկարարները մոտ 3,5 կմ հեռավորությունից ափ են դուրս […] ...
21:57 26.06.2025
Հունիսի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանք չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոց, Առևտրաարդյունաբերական պալատ, «Լամաքս Գրուպ» ՍՊԸ, […] ...