08:50 04.03.2025
Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահ քաղաքում իսրայելական բանակի մարտերի արդյունքում լրջորեն տուժել է ավելի քան 11 հազար բնակելի շինություն, իսկ մոտ 4 հազարն ամբողջությամբ ավերվել ու դարձել են բնակության համար անպիտան։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Պաղեստինի հանրային աշխատանքների և բնակարանային նախարարությանը։ Քաղաքում կա 4 հազար բնակարան, որոնք բացարձակապես ոչ […]
08:35 04.03.2025
Կանադան անմիջապես կպատասխանի պատասխան մաքսատուրքերով, եթե ԱՄՆ վարչակազմը մաքսատուրքեր սահմանի կանադական ապրանքների վրա։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Կանադան անպատասխան չի թողնի այս անարդար որոշումը, եթե ամերիկյան մաքսատուրքերը ուժի մեջ մտնեն այսօր կեսգիշերին: Թրյուդոն պարզաբանել է, որ արդեն մարտի 4-ին կանադական մաքսատուրքերը կազդեն 30 միլիարդ կանադական դոլար արժողությամբ ամերիկյան ապրանքների վրա, […]
08:16 04.03.2025
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պետք է ավելի շատ ներդնի հանրային ծառայություններում, այլ ոչ թե դրսում ռազմական հակամարտություններ բորբոքի: Այս մասին հայտարարել է Հյուսիսային Իռլանդիայի առաջին նախարար Միշել Օ’Նիլը։ «Այսօր ես կցանկանայի տեսնել, որ փողերը ներդրվեն հանրային ծառայություններում, այլ ոչ թե օգտագործվեն պատերազմի զենք գնելու համար»,-քաղաքական գործչի խոսքերը մեջբերել է The Daily Telegraph-ը: Օ’Նիլը, ով ներկայացնում է […]
01:18 04.03.2025
Վաշինգտոնի և Կիևի միջև ուկրաինական օգտակար հանածոների վերաբերյալ գործարքը դեռևս հնարավոր է: Այս մասին Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ոչ, ես այդպես չեմ կարծում», – պատասխանել է ամերիկացի առաջնորդը այն հարցին, արդյոք կարծում է, որ «գործարքը մեռած է»: «Կարծում եմ, որ դա մեծ գործարք է մեզ համար»,- հավելել է […]
00:53 04.03.2025
ԱՄՆ վարչակազմը մարտի 4-ից կսահմանի 25 տոկոս մաքսատուրք Կանադայից և Մեքսիկայից ներմուծվող ապրանքների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։ «Վաղը (խմբ. մարտի 4-ին) 25% մաքսատուրքեր կսահմանվեն Կանադայի և 25% Մեքսիկայի հետ կապված, և սա միայն սկիզբն է: Այսպիսով, նրանք ստիպված կլինեն վճարել մաքսատուրքեր: Անկեղծ ասած, նրանք ընդամենը […]
00:14 04.03.2025
Աբխազիայի չճանաչված հանրապետությունն ունի նոր նախագահ: Ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է ռուսամետ թեկնածու Բադրա Գունբան: Նրա ընդդիմախոսները պնդում են, որ քվեարկության արդյունքներն այլ կլինեին, եթե Աբխազիայում ապրող հայերին մոլորության մեջ չմտցնեին: Ի՞նչ մոլորության մասին է խոսքը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Կարծում եմ՝ իսկապես տեղին է գնահատականը, որ այս դեպքում Աբխազիայի հայերը կանխորոշեցին […]
23:34 03.03.2025
Ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում այս օրերին ռուս-ուկրաինական հակամարտության շուրջ տեղի ունեցող զարգացումներն են: Թրամփ-Զելենսկի բանավեճից հետո, կարծես թե, խաղաքարտերն իրար են խառնվել և անորոշությունն ավելի է մեծացել: Ի՞նչ է սպասվում Ուկրաինային և ինչպիսի՞ն կլինեն ԱՄՆ-ի և Եվրոպայի գործողությունները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը:
19:26 03.03.2025
Գերմանիայի Մանհայմ քաղաքում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, զոհվել է երկու մարդ է: «Երկու մարդ զոհվել է, 25-ը՝ վիրավորվել, նրանցից 15-ը ծանր վնասվածքներ է ստացել»,- գրում է Bild-ը: Տեղի իրավապահները հայտարարել են օպերացիայի մասին և խնդրել բնակիչներին խուսափել քաղաքի կենտրոն այցելելուց: Մեքենայի վարորդն արդեն կալանավորվել է։
18:56 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին: Վարչապետը ողջունել է տիկին Շումեյքերի այցը և նշել, որ այն հնարավորություն կտա քննարկել Հայաստանում անցկացվելիք COP17 համաժողովի կազմակերպման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքն ու առաջիկա անելիքները: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ակտիվ համագործակցությունը և աջակցությունը՝ նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ իրականացնելու նպատակով: Երկրի ղեկավարն ընդգծել […]
17:25 03.03.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Ռոսեն Ժելյազկովին ազգային տոնի՝ Ազատագրման օրվա առիթով: Ուղերձում ասված է. «Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր կառավարման ներքո բարեկամ Բուլղարիան կշարունակի իր վերընթաց ուղին և կունենա բազում ձեռքբերումներ: Ուրախությամբ եմ […]
15:52 03.03.2025
Մարտի 3-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շումեյքերին։ Նախարար Միրզոյանը շնորհավորել է Աստրիդ Շումեյքերին Հռոմում Կոնվեցիայի կողմերի 16-րդ հանդիպման (COP16) հաջող անցկացման կապակցությամբ, որին ՀՀ պատվիրակությունը ևս ակտիվ ներգրավված էր: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի համար մեծ պատասխանատվություն է հյուրընկալելու հաջորդ՝ COP17 համաժողովը՝ […]
15:27 03.03.2025
Եվրոպական երկրները պետք է ներգրավեն 200 միլիարդ եվրոյի ներդրում պաշտպանական ծախսերի համար, որը պետք է կազմի բյուջեի 3-3,5%-ը, ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը իտալական Foglio թերթին տված հարցազրույցում։ «Մեզ անհրաժեշտ է 200 միլիարդ եվրո ներդրումներ կատարել, բայց միևնույն ժամանակ, ինձ համար հինգշաբթի օրը (ԵՄ առաջնորդների գագաթնաժողովում – խմբ.) քննարկման նպատակն է բացահայտել ընդհանուր հնարավորությունները, […]
14:44 03.03.2025
Վալերի Բգանբան, ով Աբխազիայի վարչապետի պաշտոնակատարն էր 2024 թվականի նոյեմբերի 19-ից, հրաժարական տվեց նախընտրական քարոզարշավի ավարտից հետո։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ին։ «Իմ առաքելությունն ավարտված է, ես հրաժարական եմ տվել վարչապետի պաշտոնակատարի պաշտոնից՝ նախընտրական քարոզարշավի ավարտի պատճառով»,- ասել է Բգանբան։ Բգանբան նաև եղել է նախագահի պաշտոնակատարը այն բանից հետո, երբ փոխնախագահ Բադրա Գունբան գրանցվել […]
14:04 03.03.2025
Վլադիմիր Զելենսկին պատրաստ է կրկին հանդիպել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը նրանց վեճից հետո, գրում է Bloomberg-ը ՝ վկայակոչելով ուկրաինացի քաղաքական գործչի խոսքերը։ «Համոզված եմ, որ այս իրավիճակը կանցնի, և ապագայում մեզ ավելի կարևոր բաներ կսպասեն»,- ասել է Զելենսկին՝ հավելելով, որ ինքը կմասնակցի ամերիկացի առաջնորդի հետ հաջորդ հանդիպմանը, եթե վերջինս հրավիրի նրան՝ հանուն […]
13:50 03.03.2025
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայ կատարած այցի շրջանակներում հանդիպել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Սեբաստիան Վալդոմիրի հետ: Հանդիպմանը մասնակցել են պատգամավոր Պեդրո Խիսդոնյանը, Անա Օլիվերան՝ Ներկայացուցիչների պալատի նախկին նախագահը, որը 2024 թ. այդ պաշտոնում այցելել էր Հայաստան և սենատոր Լիլիամ Կեչիչյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև խորհրդարանական դիվանագիտության խթանման ուղիներն ու հնարավորությունները: […]
13:43 03.03.2025
Կրեմլը հերքել է լուրերը, թե ռուս-թուրքական հարաբերությունները սառել են, միաժամանակ չի բացառել երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով շփումները: «Ընթանում է երկխոսություն՝ ինչպես աշխատանքային, այնպես էլ փորձագիտական մակարդակով: Այդ երկխոսությունը չի դադարել և չի դադարի: Անհրաժեշտության դեպքում շփումներ կլինեն ամենաբարձր մակարդակով»,- ճեպազրույցում ասել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Հարցին, թե կարելի՞ է խոսել երկկողմ հարաբերությունների […]
13:36 03.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մոնտեվիդեոյի Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցի: Ուրուգվայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Հակոբ արքեպիսկոպոս Գլնճյանը շնորհակալություն է հայտնել նախագահին այցելության համար և շեշտել նման այցերի կարևորությունը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման համար: Հանրապետության նախագահը շփվել է համայնքի ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել համայնքային կյանքի անցուդարձով:
13:22 03.03.2025
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ենթադրությունը, թե եվրոպական դաշինքը ստեղծվել է ԱՄՆ-ի առավելություններից օգտվելու համար։ «Եվրոպան խաղաղության նախագիծ է: Այն ստեղծվել է նպատակ ունենալով, որ Եվրամիության անդամների միջև պատերազմներ չլինեն, և իրականում չեն եղել»,- ասել է նա CBS հեռուստաընկերությանը, երբ նրան խնդրել են մեկնաբանել […]
13:17 03.03.2025
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարրոն հայտարարել է, որ Եվրոպայում պատերազմի մեծ վտանգ կա։ «Երբեք եվրոպական մայրցամաքում, Եվրամիությունում պատերազմի վտանգը այդքան մեծ չի եղել։ Շուտով կլրանա 15 տարի, ինչ սպառնալիքը չի դադարում մոտենալ մեզ, ճակատային գիծը չի դադարել մոտենալ մեզ», – երկուշաբթի օրը France Inter ռադիոյի եթերում ասել է Բարրոն՝ խոսելով ուկրաինական իրադարձությունների մասին։ Այս […]
12:14 03.03.2025
Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան առաջարկում են Ուկրաինայում ռազմական գործողությունների մորատորիում, որը կտարածվի օդում և ծովում և կտևի մեկ ամիս: Այդ մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Նրա խոսքով՝ առաջարկվում է մորատորիումը տարածել էներգետիկ ենթակառուցվածքների հարձակումների վրա։ Մակրոնը նշել է, որ առաջարկը չի տարածվի ցամաքում ռազմական գործողությունների վրա, քանի որ […]
11:55 03.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշ օգնականներ կարծում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պետք է հրաժարական տա՝ որպես ուկրաինական կարգավորման գործարքի մաս, գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով եվրոպացի պաշտոնյային։ ԱՄՆ նախագահը, ամենայն հավանականությամբ, կընդունի ավելի քիչ կոշտ դիրքորոշում, քան իր վարչակազմի որոշ անդամներ, ավելացնում է գործակալությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ն ու Ուկրաինան փետրվարի […]
11:40 03.03.2025
Հունգարիան ուրբաթ օրը ԵՄ դեսպանների հանդիպման ժամանակ արգելափակել է Ուկրաինային անվտանգության երաշխիքների և նոր ռազմական օգնության մասին փաստաթղթի նախագիծը։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Բուդապեշտը «մերժել է Ուկրաինայի վերաբերյալ փաստաթղթի նախագիծը, որը պարունակում է անվտանգության երաշխիքներ, որոնք համայնքը կարող է տրամադրել Կիևին, ինչպես նաև ռազմական օգնության նոր փաթեթ»։ Փետրվարի […]
11:23 03.03.2025
Հարավային Կարոլինայի նահանգապետ Հենրի Մաքմասթերը անտառային հրդեհների պատճառով արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հաղորդվում է Հարավային Կարոլինայի արտակարգ իրավիճակների կառավարման դեպարտամենտի կայքում։ Գերատեսչության տվյալներով՝ շուրջ 1,7 հազար հեկտար տարածքում ավելի քան 175 անտառային հրդեհների մարման աշխատանքները շարունակվում են։ Հրդեհի տարածումը հիմնականում պայմանավորված է չոր ու քամոտ եղանակով։
10:57 03.03.2025
Իրանի ռազմավարական հարցերով փոխնախագահ Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ՝ Իսլամական Հանրապետության դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեիի հետ հանդիպումից հետո։ «Երեկ դատական իշխանության հարգելի ղեկավարն ինձ հրավիրեց հանդիպման, որը, նշելով երկրում տիրող իրավիճակը, խորհուրդ տվեց վերադառնալ (դասավանդելու) համալսարան՝ կառավարության վրա հետագա ճնշումներից խուսափելու համար։ Ես հպարտ եմ, որ աջակցել եմ […]
10:52 03.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 3-ին կհանդիպի ազգային անվտանգության իր թիմի հետ՝ քննարկելու և, հնարավոր է, քայլեր ձեռնարկելու Ուկրաինայի վերաբերյալ։ Այս մասին հայտնում է New York Times-ը ՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։ Միջոցառումների շարքը կարող է ներառել Կիևին ռազմական այն օգնության կասեցումը կամ չեղարկումը, որը համաձայնեցվել է ԱՄՆ նախկին վարչակազմի օրոք, ներառյալ զինամթերքի և ռազմական տեխնիկայի մատակարարումը: Հանդիպմանը […]
10:30 03.03.2025
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստման տեմպերն աճել են։ Այս մասին հայտնում է CNN-ը ՝ հղում անելով աղբյուրներին։ Նրանց խոսքով՝ փետրվարի 28-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկու հետ Թրամփի վիճաբանությունը լրացուցիչ խթան է դարձել առաջիկա շաբաթներին Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունների հերթական փուլի համար։ Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են […]
10:00 03.03.2025
Ուկրաինան պատրաստ է համաձայնագիր ստորագրել ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ, ինչը տեղի չի ունեցել Սպիտակ տանը տեղի ունեցած վիճաբանության պատճառով։ «Մեր քաղաքականությունն է՝ շարունակել այն, ինչ եղել է անցյալում, մենք կառուցողական ենք, եթե համաձայնվել ենք համաձայնագիր ստորագրել օգտակար հանածոների վերաբերյալ, մենք պատրաստ ենք ստորագրել այն։ Համաձայնագիրը, որը դրված է բանակցությունների սեղանին, կստորագրվի, եթե կողմերը պատրաստ […]
09:48 03.03.2025
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վտանգավոր է անվանել Լոնդոնում եվրոպացի առաջնորդների հանդիպման արդյունքները, քանի որ նրանք որոշել են շարունակել պատերազմն Ուկրաինայում։ «Եվրոպական առաջնորդները Լոնդոնում որոշեցին, որ ցանկանում են շարունակել պատերազմը խաղաղության ընտրության փոխարեն: Նրանք որոշեցին, որ Ուկրաինան պետք է շարունակի պատերազմը: Սա վատ է, վտանգավոր և սխալ: Հունգարիան մնում է խաղաղության կողքին»,- գրել է Օրբանը X-ում։ […]
09:37 03.03.2025
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ հնարավոր է համարում Ուկրաինայի նախագահական ընտրություններին մասնակցելու հնարավորությունը, եթե դրանք անցկացվեն։ «Ինձ փոխարինելը հեշտ չի լինի, քանի որ դրա համար կպահանջվի ոչ միայն ընտրություններ անցկացնել, այլև կպահանջվի թույլ չտալ իմ մասնակցությունը այդ ընտրությունններին», – ասել է Զելենսկին բրիտանացի լրագրողներին տված հարցազրույցում։ Նրա խոսքերը մեջբերում է Sky News-ը։ Մարտի […]
09:25 03.03.2025
Կատարը դատապարտում է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումն արգելելու Իսրայելի որոշումը և դա համարում է անկլավում հրադադարի համաձայնագրի խախտում։ Այս մասին մարտի 2-ին հայտնել է Կատարի ԱԳՆ-ը։ «Կատարի պետությունը խստորեն դատապարտում է իսրայելական կառավարության որոշումը՝ դադարեցնել մարդասիրական օգնության մուտքը Գազայի հատված»,-ասվում է հայտարարության մեջ։ ԱԳՆ-ը Իսրայելի գործողությունները գնահատել է «որպես հրադադարի համաձայնագրի և միջազգային մարդասիրական […]