09:10 03.03.2025
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հնարավոր է համարում լիարժեք հարաբերությունների վերականգնումը Բուլղարիայի հետ, որին Մինսկը միշտ ընկալել է որպես եվրոպական կարևոր գործընկեր։ «Բելառուսը միշտ ընկալել է Բուլղարիան՝ որպես համանման արժեքներով և մտածելակերպով կարևոր եվրոպական գործընկեր, այսօր Մինսկը հավատարիմ է մնում իր համոզմունքներին, պատրաստ է խաղաղ, կառուցողական երկխոսության Սոֆիայի հետ՝ հարգանքի և հավասարության հիման վրա»,-նշվում է Բուլղարիայի […]
09:00 03.03.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձ է ձայնագրել անգլերենով, որում մի քանի անգամ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Գազայի հատվածի հետ կապված իրավիճակին համապարփակ աջակցության և սպառազինությունների մատակարարումների համար, որոնք հետաձգվել էին ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։ Միաժամանակ, նա ևս մեկ անգամ հայտարարել է, որ Իսրայելը համաձայն է ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն […]
08:45 03.03.2025
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը կմասնակցի Խաղաղության և վստահության միջազգային ֆորումին, որը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի 12-ին Աշգաբադում։ Այդ մասին նա հայտնել է Թուրքմենստանի խորհրդարանի Խալք Մասլախաթիի (վերին պալատի) նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին ուղղված նամակում։ «Շնորհակալ եմ 2025 թվականի դեկտեմբերի 12-ին Աշխաբադում նախատեսված Խաղաղության և վստահության միջազգային ֆորումի հրավերի համար։ Ես հաստատում եմ իմ մասնակցությունը այս կարևոր […]
08:35 03.03.2025
Գազայի հատված օգնության մատակարարումը դադարեցնելու Իսրայելի որոշումը հավաքական պատժի ակտ է, և միջազգային հանրությունը պետք է անհապաղ ճնշում գործադրի Իսրայելի վրա՝ վերականգնելու հումանիտար մատակարարումները տարածաշրջան: Այսպիսի հայտարարություն է արել Oxfam միջազգային բարեգործական կազմակերպությունը։ «Մարդասիրական օգնությունը սակարկության առարկա չէ հակամարտող կողմերի վրա ճնշում գործադրելու համար, այլ ծանր և կյանքին սպառնացող հանգամանքներում ապրող քաղաքացիական անձանց հիմնարար իրավունքը: […]
08:25 03.03.2025
Մոտ ժամանակներս եվրոպական զորքեր չեն ուղարկվի Ուկրաինա։ Այս մասին Le Figaro թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Եվրոպական զինվորները չեն հայտնվի ուկրաինական տարածքում առաջիկա շաբաթների ընթացքում։ Մենք խաղաղություն ենք ուզում, բայց մենք խաղաղություն չենք ուզում ամեն գնով և առանց երաշխիքների»,- ասել է Մակրոնը։ Նա ընդգծել է, որ զինվորական անձնակազմ ուղարկելուց առաջ «անհրաժեշտ […]
08:10 03.03.2025
Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը մարտի 2-ին ընդունել է Վլադիմիր Զելենսկիին Արևելյան Անգլիայի Նորֆոլկի Սանդրինգհեմ կալվածքում, հաղորդում է PA գործակալությունը։ Մեծ Բրիտանիայի միապետը ջերմորեն ընդունել է հանդիպումը, որը տեղի է ունեցել մեկ բաժակ թեյի շուրջ, այն տեւել է մոտ մեկ ժամ։ Հյուրը Սանդրինգհեմ է ժամանել ուղղաթիռով Ուկրաինայի հարցով հանդիպմանը մասնակցելուց հետո, որը տեղի է ունեցել […]
23:30 02.03.2025
Ազգային ժողովը կրկին հյուրընկալել է եվրոպացի պատգամավորների: Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը: Երևան է ժամանել կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
23:14 02.03.2025
Ինդոնեզիայի Սերամ կղզում 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18.42-ին (Մոսկվայի ժամանակով 21.42-ին)՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից 151 կմ հյուսիս-արևելք: Երկրաշարժի օջախը գտնվել է 54 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
22:55 02.03.2025
Լոնդոնում եվրոպական գագաթնաժողովի մասնակիցները խոստացել են շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային և մեծացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը 18 երկրի ու ասոցիացիայի ղեկավարների մասնակցությամբ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր պայմանավորվել ենք մի քանի կարևոր քայլերի շուրջ: Նախ, մենք կշարունակենք ռազմական օգնություն տրամադրել Կիևին և կպահպանենք […]
22:40 02.03.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը կիրակի օրը կայուն է եղել. նա այլևս թոքերի արհեստական օդափոխության կարիք չունի, ինչը պահանջվել էր ուրբաթ օրը բրոնխոսպազմից հետո, հայտնում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը։ «Պապի առողջական վիճակն այսօր կայուն է: Նրան անհրաժեշտ չի եղել ոչ ինվազիվ մեխանիկական օդափոխություն, այլ միայն բարձր հոսքով թթվածնային թերապիա: Նա ջերմություն չունի», – ասվում է […]
21:21 02.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Երկիր մոլորակի վրա միակ մարդն է, ով կարող է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին բերել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն դա անհնար է անել թշնամական գործողությունների միջոցով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ABC News-ին տված հարցազրույցում։ «Միակ միջոցը Ուկրաինայում հակամարտությունը ավարտելու այն է, եթե Վլադիմիր Պուտինը գա բանակցությունների սեղանի շուրջ: Այս պահին […]
19:43 02.03.2025
Եգիպտոսը հաջորդ շաբաթ Կահիրեում կայանալիք Արաբական լիգայի գագաթնաժողովի ժամանակ կներկայացնի Գազայի հատվածի վերականգնման ծրագիրը, հայտարարել է Եգիպտոսի ԱԳ նախարար Բադր Աբդելաթին։ «Ծրագրի նախապատրաստումն ավարտված է, այն կներկայացվի մեր արաբ եղբայրների հաստատմանը նախարարների հանդիպմանը և Արաբական լիգայի գագաթնաժողովին», – ասել է Աբդելաթին Կահիրեում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ: Պաղեստինի հարցով ԱՊԼ-ի արտակարգ գագաթնաժողովը կանցկացվի մարտի 4-ին՝ Եգիպտոսի […]
18:39 02.03.2025
Ուկրաինայի հարցով եվրոպական գագաթնաժողովը մեկնարկել է Լոնդոնի կենտրոնական Լանքասթեր Հաուսում։ Հանդիպմանը, որը կազմակերպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը, մասնակցում են 18 երկրի ու ասոցիացիայի ներկայացուցիչ։ Միջոցառմանը մասնակցում են Գերմանիայի, Դանիայի, Իսպանիայի, Իտալիայի, Կանադայի, Նիդերլանդների, Նորվեգիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Չեխիայի, Շվեդիայի ղեկավարները, ինչպես նաև Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդի նախագահ […]
18:00 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը Մոնտեվիդեոյում այցելել է «Հայաստան» հրապարակ, հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին և ծաղիկներ դրել զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ:
17:26 02.03.2025
Կիրակի օրը իսրայելական բանակի հարվածների զոհ է դարձել չորս մարդ, հաղորդում է պաղեստինյան «Ալ-Աքսա» հեռուստաալիքը։ «Գազայի հատվածում առավոտից չորս մարդ է զոհվել օկուպացիայի կողմից խաղաղության պայմանագրի խախտման հետևանքով, ինչը տեղի է ունենում անցակետի փակմանը և մարդասիրական օգնության արգելքին զուգահեռ», – հայտնում է գործակալությունը։ Գազայի հատվածում հրադադարը գործում է հունվարի 19-ից՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պաղեստինցի […]
15:59 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր: Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ:
15:45 02.03.2025
Իսրայելը կարգելափակի օգնության մատակարարումները Գազայի հատված: Այս մասին հայտնում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի աղբյուրը: Ըստ տեղեկությունների՝ իսրայելական բանակը արգելափակել է Գազայի հատված մարդասիրական օգնության մատակարարումը և փակել է բոլոր անցակետերը։ Նշվում է, որ հումանիտար մատակարարումները դադարեցնելու որոշումն այս փուլում խորհրդանշական բնույթ է կրում և պայմանավորված է ՀԱՄԱՍ-ի կողմից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Վիտկոֆի […]
15:27 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության հանդիսավոր արարողության շրջանակներում շփումներ է ունեցել մի շարք երկրների նախագահների և բարձր ներկայացուցիչների հետ: Մասնավորապես նախագահը զրույցներ է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 6-րդի, Պանամայի նախագահ Խոսե Ռաուլ Մուլինոյի, Դոմինիկանայի նախագահ Լուիս Ռոդոլֆո Աբինադերի, ինչպես նաև միջոցառման մասնակից այլ պետությունների ներկայացուցիչների հետ: […]
15:06 02.03.2025
Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:
14:30 02.03.2025
Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան Կիևի իշխանությունների հետ միասին կսկսեն աշխատել Ուկրաինայում մարտերը դադարեցնելու ծրագրի վրա, այնուհետև այն կներկայացնեն ԱՄՆ-ին։ Այս մասին BBC-ին տված հարցազրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։ «Մեծ Բրիտանիան Ֆրանսիայի ու հնարավոր է՝ մի շարք այլ երկրների և Ուկրաինայի հետ կաշխատի մարտերը դադարեցնելու ծրագրի շուրջ: Այնուհետև մենք այն կքննարկենք Միացյալ Նահանգների […]
14:12 02.03.2025
Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրություններում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան, ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։ «Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոսը»,- ասել է նա։ Ընտրացուցակներում ընդգրկվել է 143 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ […]
13:36 02.03.2025
ԱՄՆ վարչակազմի նոր արտաքին քաղաքական կոնֆիգուրացիաները հիմնականում համընկնում են ռուսականի հետ. երկրները միասին քվեարկում են Ուկրաինայի վերաբերյալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի մեկ բանաձևի օգտին, ինչը նախկինում դժվար էր պատկերացնել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ նոր վարչակազմը արագորեն փոխում է արտաքին քաղաքականության բոլոր կոնֆիգուրացիաները, դա մեծապես համընկնում է մեր տեսլականի հետ»,-ասել […]
13:18 02.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել անգլերենը որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու ճանաչելու մասին։ Փաստաթղթի տեքստը շաբաթ օրը տարածել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ «Այս հրամանագրով անգլերենը հաստատվում է որպես Միացյալ Նահանգների պաշտոնական լեզու»,- ասվում է փաստաթղթում։ «Մեր պատմական կառավարող փաստաթղթերը, այդ թվում՝ Անկախության հռչակագիրը և Սահմանադրությունը, գրվել են անգլերենով, հետևաբար, վաղուց էր պահանջվում […]
13:00 02.03.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների կարգավորման ճանապարհը կարող է արագ և հաջող ավարտվել, եթե պահպանվի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի քաղաքական կամքը: Այս մասին հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրող Պավել Զարուբինի հաղորդաշարին տված հարցազրույցում: «Անցնելու երկար ճանապարհ կա, քանի որ հսկայական վնաս է հասցվել երկկողմ հարաբերությունների ամբողջ համալիրին, բայց եթե պահպանվի երկու […]
11:42 02.03.2025
ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը Հունաստան կատարած պաշտոնական այցի շրջանակում այցելել է Հունաստանի զինված ուժերի ցամաքային զորքերի ռազմական ակադեմիա, հանդիպել ակադեմիայի պետ, գեներալ-մայոր Անաստասիոս Պոլիխրոնոսի հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանի գլխավորած պատվիրակությունը շրջայց է կատարել ակադեմիայի տարածքում, ծանոթացել ուսումնական գործընթացի կազմակերպմանը, կրթական ծրագրերի առանձնահատկություններին, ուսումնանյութական բազային, ինչպես նաև հանդիպել է […]
11:34 02.03.2025
Հայաստանում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է ՀՀ ԱԳՆ-ի աշխատակիցներին դիվանագետի օրվա առթիվ. «Շնորհավորում ենք հայ գործընկերներին մասնագիտական տոնի՝ Դիվանագետի օրվա առթիվ։ Բարձր ենք գնահատում կառուցողական փոխգործակցությունը, որը ձևավորվել է Հայաստանի Հանրապետության ԱԳՆ-ի հետ։ Հանրապետության դիվանագիտական ծառայություն իրականացնող աշխատակիցներին և վետերաններին սրտանց մաղթում ենք քաջառողջություն, անսպառ եռանդ, բարեկեցություն և նորանոր ձեռքբերումներ՝ ի բարօրություն եղբայրական Հայաստանի»,-ասվում է հաղորդագրությունում:
11:18 02.03.2025
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը համաձայնել է ՆԱՏՕ-ից և ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու գաղափարին։ Մասկը արձագանքել է X սոցիալական ցանցի օգտատիրոջ հաղորդագրությանը, ով ասել է՝ ժամանակն է, որ ԱՄՆ-ը լքի ՆԱՏՕ-ն և ՄԱԿ-ը։ «Համաձայն եմ», -նրան այսպես է պատասխանել Մասկը:
11:00 02.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և նրա ամենամոտ գործընկերների համար Սպիտակ տանը տեղի ունեցած սկանդալն անակնկալ չէր, գրում է Axios-ը։ «Զելենսկին արդեն երկու կարևոր սխալ էր թույլ տվել բանակցությունների սկզբում: Նա առաջին սխալն արեց փետրվարի 15-ին, երբ հրապարակավ ծաղրեց հանքանյութերի գործարքը, որը քննարկվում էր խիստ գաղտնիության պայմաններում: Երկրորդ սխալը հագուստի ընտրությունն էր. Զելենսկին բանակցություններին կոստյում […]
10:44 02.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Արգենտինայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» վարժարան: Հայ կենտրոնի ատենապետ Արամ Գարակէօզեանի ուղեկցությամբ նախագահը շրջել է վարժարանում, շփվել անձնակազմի և սաների հետ: Այցի շրջանակում Հանրապետության նախագահն այցելել է նաև Մարի Մանուկյանի վարժարան, հանդիպել աշխատակազմի և սաների հետ: Նախագահը ողջունել է հայկական կենտրոն վարժարանների սաներին, ղեկավարությանը և […]