14:12 02.03.2025
Աբխազիայի նախագահական կրկնակի ընտրություններում հաղթել է փոխնախագահ Բադրա Գունբան, ճեպազրույցում հայտարարել է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Դմիտրի Մարշանը։
«Ձայների նախնական հաշվարկի արդյունքներով՝ նախագահի թեկնածու Բադրա Գունբան հավաքել է ձայների 54,73 տոկոսը, նրա մրցակից Ադգուր Արձինբան՝ 41,54 տոկոսը»,- ասել է նա։
Ընտրացուցակներում ընդգրկվել է 143 651 մարդ, իսկ կրկնակի ընտրություններին մասնակցությունը կազմել է 70 տոկոս։ Ընդհանուր քվեարկել է 100 412 ընտրող։ Բոլոր թեկնածուներին դեմ է քվեարկել 2065 մարդ։ 1687 քվեաթերթիկ անվավեր է եղել:
Ընտրությունների վերջնական արդյունքները Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կհրապարակի քվեարկությունից հետո եռօրյա ժամկետում:
18:24 02.07.2025
ՆԳՆ համակարգի ոչ իրավաբան աշխատակիցները զարգացնում են իրավական ակտերի մշակման տեխնիկայի հմտություններըԻրավական ակտերի մշակման տեխնիկայի վերաբերյալ հերթական դասընթացն է։ ՆԳ նախարարության կրթահամալիրի նախաձեռնությամբ հունիսի 25-ից մեկնարկել է վերապատրաստման դասընթաց, որին մասնակցում են ՆԳՆ համակարգի այն աշխատակիցները, ովքեր չլինելով իրավաբան, առնչվում են իրավական ակտերի նախագծերի մշակման կամ դրանց վերաբերյալ կարծիքների տրամադրման գործընթացին։ Գործընթացի արդյունավետ կազմակերպման տեսանկյունից կարևոր է վերապատրաստել, հատկապես, ոչ իրավաբան աշխատակիցներին, քանի որ իրավական ակտերի […] ...
18:17 02.07.2025
«Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը չի վատթարացել. ՔԿԾՔրեակատարողական ծառայությունը հերքել է մամուլում տարածված տեղեկությունն այն մասին, թե իբր «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող սրբազաններից մեկի առողջական վիճակը վատթարացել է: «Տեղեկությունն այն մասին, թե «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում սրբազաններից որևէ մեկի առողջական վիճակը վատթարացել է, չի համապատասխանում իրականությանը»,-ասվում է հաղորդագրությունում: ...
18:12 02.07.2025
Քննարկվել են Եվրոպական ներդրումային բանկի հետ համագործակցության ընդլայնման հնարավորություններըՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) Արևելյան հանրային հատվածի ընդլայնման և ԵՄ հարևանության երկրներում վարկային գործառնությունների հարցերով բաժնի ղեկավար Մաթեո Ռիվելլինիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, ԵՆԲ Հարավային Կովկասի տարածաշրջանային ներկայացուցչության ղեկավար Մաչեյ Չուրան։ Կողմերը քննարկել են կրթության ոլորտում Եվրոպական […] ...
18:06 02.07.2025
32-ամյա երիտասարդը հետախուզվում էր թմրամիջոցներ իրացնելու մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հունիսի 30-ին Նոր Խարբերդի 20-րդ փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են ներկայացրել 32-ամյա մի երիտասարդի, որը հունիսի 12-ից հետախուզվում էր թմրամիջոցների իրացման մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Երևանի բնակիչ 32-ամյա երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
17:54 02.07.2025
Սրբուհի Գալյանը Շվեյցարիայից ժամանած ուսանողներին է ներկայացրել Արդարադատության նախարարության գործունեությունըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է Ժնևի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդու իրավունքների ակադեմիայի ուսանողների հետ: Ողջունելով ուսանողներին՝ Արդարադատության նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց այցի ու արդարադատության ոլորտի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության համար: Սրբուհի Գալյանը ուսանողներին ծանոթացրել է նախարարության, որպես արդարադատության ոլորտի քաղաքականությունը մշակող մարմնի գործունեությանը՝ անդրադառնալով քրեակատարողական և պրոբացիայի, հակակոռուպցիոն, դատական և իրավական, մարդու իրավունքների […] ...