TIME
Ամսաթիվ
09 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+18.09 oC

ԱՇԽԱՐՀ

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

11:43 22.02.2025

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […]

̰
ԱՄՆ-ը փետրվարի 24-ին բանաձև կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ

11:25 22.02.2025

Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին «պատմական բանաձեւ կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է […]

̰
Բայդենը չպետք է ԱՄՆ-ին ներքաշեր ուկրաինական հակամարտության մեջ․ Թրամփ

10:34 22.02.2025

ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […]

̰
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետին

10:00 22.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […]

̰
Telegraph. Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին

09:28 22.02.2025

Մեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […]

̰
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

21:15 21.02.2025

Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ […]

̰
Խաղաղության հիմքը դրված է. Սարգիս Խանդանյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ երեք հանձնաժողովների համատեղ նիստում

19:08 21.02.2025

ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած […]

̰
Միսաք ու Մելինե Մանուշյանները մարմնավորում են ընդհանուր պատմությամբ և փորձություններով միմյանց կապված հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամությունը. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

19:02 21.02.2025

Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների […]

̰
Հայաստանի ԱԳ նախարարությունն ու Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտը կհամագործակցեն

18:53 21.02.2025

2025թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա […]

̰
Մհեր Գրիգորյանը մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին

17:13 21.02.2025

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր:

̰
Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին մեղադրում է պատանդների մարմինները հանձնելու գործարքը խախտելու մեջ

17:12 21.02.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պատանդ Շիրի Բիբասի դիակի փոխարեն ՀԱՄԱՍ շարժման արմատականները հանձնել են Գազայի անհայտ բնակչի դիակը։ Նա դա անվանել է «պայմանագրի դաժան և ստոր խախտում»։ Կառավարության ղեկավարի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ի հրեշների դաժանությունը սահմաններ չունի: Մենք վճռականորեն կգործենք Շիրիին դին տուն բերելու համար՝ մեր բոլոր պատանդների հետ՝ թե՛ […]

̰
Politico. Մի քանի երկրների ղեկավարներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև

16:45 21.02.2025

Մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպացի քաղաքական գործիչներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև՝ քննարկելու անվտանգության երաշխիքները և աջակցություն հայտնելու Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել են այցի մասին: Ըստ Politico-ի՝ «Լատվիայից, Լիտվայից, Մալթայից […]

̰
Մասկը հայտարարել է, որ ուկրաինացիներն արհամարհում են Զելենսկուն և չեն քվեարկի նրա օգտին

16:22 21.02.2025

Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, քանի որ գիտի, որ դրանցում «մեծապես կձախողվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ղեկավար Իլոն Մասկը։ «Եթե ուկրաինացիներն իսկապես սիրեին Զելենսկուն, նա ընտրություններ կանցկացներ: Նա գիտի, որ մեծապես ձախողվելու է, չնայած որ վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի բոլոր լրատվամիջոցները, ուստի չեղյալ է հայտարարել ընտրությունները», – գրել […]

̰
Թուրքիան ակնկալում է «Աքքույու» ԱԷԿ-ի առաջին ռեակտորը գործարկել 2025 թվականին

16:12 21.02.2025

Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է 2025 թվականին «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկելու պլանները։ ««Աքքույուի» տարածքում աշխատանքները ինտենսիվ շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ այն կգործարկվի այս տարի, թեկուզ փորձնական ռեժիմով: Ընդհանուր առմամբ, մեր նպատակն է հնարավորինս շուտ ավարտել բոլոր չորս ռեակտորների շինարարությունը»,- ասել է նա TGRT հեռուստատեսության եթերում։ Բայրաքթարը նաև հիշեցրել է ատոմակայանի […]

̰
ԱՄՆ պետքարտուղարը Չինաստանի հետ հարաբերությունները պահպանելու անհրաժեշտություն է տեսնում

15:50 21.02.2025

Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական առումով արագ զարգացող երկիր, լրագրող Քեթրին Հերիջին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ կապեր են պետք, քանի որ կապերի բացակայությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտի»,- ասել է նա։ Պետքարտուղարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ «իրենք չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որը կախված է […]

̰
Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը

15:30 21.02.2025

ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե ​​անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […]

̰
Սթիվեն Քինգը վերադարձել է X և վիրավորել Թրամփին և Մասկին

15:21 21.02.2025

Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […]

̰
ԱՄՆ Կոնգրեսը կքննարկի ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու նախաձեռնությունը

14:55 21.02.2025

ԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս բերելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու նախաձեռնություն է ներկայացվել ԱՄՆ Սենատում։ Այս մասին իր կայքում հայտնել է դրա հեղինակ, հանրապետական ​​սենատոր Մայք Լին։ Խոսքը ՄԱԿ-ից և հարակից կազմակերպություններից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին է, որը կներառի նաև Վաշինգտոնի կողմից դրա ֆինանսավորման դադարեցումը։ Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է չեղարկել ՄԱԿ-ի հետ համաձայնագիրը, որը նրան […]

̰
Պեսկով. Պուտինը բաց է Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար

14:09 21.02.2025

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։

̰
Պեսկովը պատասխանել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Շվեյցարիայում գաղտնի բանակցությունների մասին հարցին

14:00 21.02.2025

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […]

̰
Մակրոնը պատմել է, թե ինչ է ասելու Թրամփին Պուտինի մասին

10:53 21.02.2025

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից կպահանջի ավելի կոշտ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը հայտնում է France 24-ը: «Ես պատրաստվում եմ նրան ասել՝ նախագահ Պուտինի հետ Դուք չես կարող թույլ լինել: Սա Ձեր շահերից չի բխում», – ասել է Մակրոնը։ Նա նաև նշել է, որ չի նախատեսում «վաղը» զորք […]

̰
Թրամփի օրոք Իրանը միջուկային զենք չի ունենա․ Ռուբիո

10:14 21.02.2025

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանը միջուկային զենք չի ունենա Դոնալդ Թրամփի նախագահության օրոք։ «Չեմ կարծում, որ այստեղ որևէ կասկած պետք է լինի, Իրանը միջուկային չի ունենա Դոնալդ Թրամփի օրոք»,- ասել է նա լրագրող Քեթրին Հերիջի հետ հարցազրույցում, որը հրապարակվել է X-ում։ Փետրվարի 7-ին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ասել է, որ […]

̰
The Times of Israel. Բեն Գուրիոն օդանավակայանում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները

10:00 21.02.2025

Իսրայելի Բեն Գուրիոն օդանավակայանում՝ Թել Ավիվի մոտակայքում, ուժեղացվել են անվտանգության միջոցառումները Բաթ Յամ քաղաքում կայանված մի քանի ավտոբուսներում տեղի ունեցած պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է The Times of Israel թերթը։ Մասնավորապես, Բեն-Գուրիոնում մանրակրկիտ ստուգում է իրականացվում օդանավակայան մտնող և դուրս եկող բոլոր ավտոբուսներում։ Իսրայելի ոստիկանությունը փետրվարի 20-ին հաղորդել է Թել Ավիվի Բաթ Յամ արվարձանում […]

̰
Թրյուդո. Եվրոպայում կայուն խաղաղություն չի լինի առանց Ուկրաինայի անվտանգության ապահովման

09:55 21.02.2025

Եվրոպայում կայուն խաղաղությունն անհնար է, քանի դեռ Ուկրաինայի անվտանգությունն ապահովված չէ։ Այս մասին հինգշաբթի օրը Վլադիմիր Զելենսկիի հետ զրույցում ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ «Վարչապետ Թրյուդոն ընդգծել է, որ Եվրոպայում չի կարող լինել կայուն խաղաղություն՝ առանց Ուկրաինայի անվտանգության ապահովելու»,- ասվում է Կանադայի կառավարության ղեկավարի մամուլի ծառայության հայտարարության մեջ։ Թրյուդոն և Զելենսկին նաև կարծում են, […]

̰
Հունգարիան Ադրիատիկ ծովում նավահանգիստ կկառուցի

09:48 21.02.2025

Հունգարիան սկսում է սեփական նավահանգստի կառուցումը Ադրիատիկ ծովի ափին Տրիեստի մոտակայքում՝ իտալական կառավարության հետ պայմանագրով վարձակալված հողատարածքում: Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի փոխնախարար Լևենտե Մագյարը, ով հիշեցրել է, որ Բուդապեշտի և Հռոմի միջև այս հարցի շուրջ բանակցությունները շարունակվում էին արդեն մի քանի տարի։ «Սպասվում է, որ նավահանգիստն ամբողջ հզորությամբ […]

̰
Նեթանյահուն Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է գործողություն սկսել ահաբեկչության օջախների դեմ

09:43 21.02.2025

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է անցկացրել Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսներում տեղի ունեցած պայթյունների հետ կապված։ Այս մասին հայտնում է հրեական պետության կաբինետի ղեկավարի գրասենյակը։ «Կառավարության ղեկավարը Իսրայելի պաշտպանության բանակին հանձնարարել է լայնածավալ գործողություն իրականացնել Հրեաստանում և Սամարիայում ահաբեկչության կենտրոնների դեմ, ինչպես նաև հրաման է տվել իսրայելական ոստիկանությանը և Շին Բեթին (Իսրայելի Անվտանգության Գերագույն […]

̰
Իսրայելի պաշտպանության բանակը մտադիր է մեծացնել զորքերի ներկայությունը Արևմտյան ափում ավտոբուսների պայթյուններից հետո

09:38 21.02.2025

Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) կընդլայնի իր ներկայությունը Հորդանան գետի Արևմտյան ափում՝ Թել Ավիվի արվարձաններում ավտոբուսների պայթյուններից հետո։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Ստեղծված իրավիճակի գնահատման համաձայն՝ որոշում է կայացվել երեք գումարտակ ուղարկել կենտրոնական հրամանատարության հատված»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է նաև, որ Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է վերլուծել իրավիճակը տեղում և պատրաստվում […]

̰
Չինաստանը հայտարարել է Թուրքիայի հետ հակաահաբեկչական համագործակցությունն ուժեղացնելու պատրաստակամության մասին

09:33 21.02.2025

Չինաստանի իշխանությունները պատրաստ են ուժեղացնել համագործակցությունը Թուրքիայի հետ ահաբեկչության դեմ պայքարում։ Ինչպես Յոհանեսբուրգում թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ հանդիպմանը հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին, երկու երկրների ջանքերն այս ուղղությամբ վայելում են միջազգային հանրության աջակցությունը։ «Չինաստանը պատրաստ է ամրապնդել հակաահաբեկչական համագործակցությունը թուրքական կողմի հետ և համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում խաղաղության և […]

̰
Չինաստանի արտգործնախարար. G20-ի երկրները պետք է համատեղ պաշտպանեն խաղաղությունը ողջ մոլորակի վրա

09:27 21.02.2025

Քսանների խմբին (G20) մասնակից երկրները պետք է աշխատեն միասին՝ ապահովելու խաղաղության պահպանումը ողջ մոլորակում։ Այս մասին հայտարարել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին։ «Մենք պետք է միասին պաշտպանենք համաշխարհային խաղաղությունը, բոլոր երկրները պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը՝ անկախ ընտրած զարգացման ուղուց և սոցիալական համակարգից», -նրա խոսքերը մեջբերում է Չինաստանի ԱԳՆ կայքը։ Նրա պարզաբանմամբ՝ […]

̰
Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ը դեռևս նայում է Գրենլանդիային

09:10 21.02.2025

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դեռևս նայում է Գրենլանդիային և «պետք է վերադարձնի» Պանամայի ջրանցքը։ «Մենք նայում ենք Գրենլանդիային և պետք է հետ բերենք Պանամայի ջրանցքը», -ասել է նա հինգշաբթի՝ ելույթ ունենալով Վաշինգտոնում Հանրապետական ​​կառավարիչների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ: Թրամփը նախկինում բազմիցս ասել է, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Նա սպառնացել […]

̰
BACK_TO_TOP