19:08 21.02.2025
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է.
«Հարգելի՛ գործընկերներ,
Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած հնարավորություն վեճերի եւ երկարատեւ հակամարտությունների կարգավորման համար, հատկապես այնտեղ, որտեղ խաղաղության հեռանկարը հասանելի է:
Հարավային Կովկասը հենց այդպիսի տարածաշրջան է, որտեղ խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլեւ՝ հասանելի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ հապաղել կամ ուշանալ կայունություն ապահովելու հարցում, եւ Հայաստանի դիրքորոշումը հստակ է. Հայաստանը հաստատակամորեն քայլում է դեպի խաղաղություն:
- Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ ստորագրել համապարփակ խաղաղության պայմանագիր` հաստատելու կայուն միջպետական հարաբերություններ:
- Մենք հավատարիմ ենք տարածաշրջանային հաղորդակցությունների եւ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը` հարգելով յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունն ու իրավազորությունը:
- Մենք պատրաստ ենք շարունակել սահմանների սահմանազատման ընթացիկ գործընթացը՝ երկու երկրների կողմից անցյալ տարի ստորագրված, համաձայնեցված կանոնակարգի հիման վրա:
- Մենք պատրաստ ենք երկխոսության՝ փոխադարձ մտահոգության բոլոր խնդիրները, այդ թվում՝ հումանիտար հարցերը քննարկելու համար:
Իմ լավատեսությունը վերաբերում է նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորմանը: Իրականում, երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանները բացելու եւ տնտեսական ու առեւտրային համագործակցություն խթանելու համար էական խոչընդոտներ չկան: Մենք պատրաստ ենք գործնական քայլեր ձեռնարկել առաջ շարժվելու համար եւ սպասում ենք դրական ազդակների Թուրքիայից:
Խաղաղության հիմքը դրված է: Այժմ անհրաժեշտ է դադարեցնել բեմականացված պրովոկացիաները եւ արհեստական լարվածությունը: Փոխարենը, մենք պետք է աշխատենք ինստիտուցիոնալ խաղաղություն կառուցելու շուրջ: Ցանկացած ձգձգում ոչ միայն անընդունելի է, այլեւ վտանգավոր մեր ամբողջ տարածաշրջանի ապագայի համար:
Շնորհակալություն»:
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...
12:36 11.07.2025
Սիրանուշ Սահակյանը ՄԻԵԴ-ում փաստեր է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալՄարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ ռազմագերիների ներկայացուցիչ և փաստաբան Սիրանուշ Սահակյանը պարզաբանումներ է ներկայացրել Բաքվի դատարանում Ռուբեն Վարդանյանի իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նշել է, որ կոպտորեն խախտվել են արդար դատաքննության երաշխիքները, մասնավորապես՝ կողմերի հավասարության և մրցակցության սկզբունքը: Թե՛ նախաքննական մարմինները, թե’ դատարանն անտեսել են պաշտպանական կողմի ներկայացրած բոլոր միջնորդությունները՝ […] ...