17:00 22.02.2025
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի գլխավոր քարտուղար Նինա Փիրումյանը մասնակցել է ՀՀ-ԵՄ մարդու իրավունքների շուրջ երկխոսության հերթական 14-րդ նիստին։ Հանդիպման շրջանակում Աշխատակազմի գլխավոր քարտուղարը, ի թիվս մարդու իրավունքներին վերաբերելի քննարկված մի շարք հարցերի, ԵՄ գործընկերների ուշադրությունը հրավիրել է խտրականության դեմ պայքարի համապարփակ օրենսդրության ընդունման ու այս առումով Մարդու իրավունքների պաշտպանի՝ իրավահավասարության մարմնի կարգավիճակում գործունեության համար անհրաժեշտ […]
16:19 22.02.2025
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը X սոցիալական ցանցում հայտնել է Սիրիայում ավիահարված հասցնելու մասին, ինչի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապեր ունեցող իսլամիստական «Հուրաս ադ-Դին» խմբավորման ղեկավարության բարձրաստիճան համակարգողը։ «ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը փետրվարի 21-ին թիրախային ավիահարված է հասցրել Սիրիայի հյուսիս-արևմուտքում, որի հետևանքով սպանվել է «Ալ-Քաիդայի» հետ կապված ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան ղեկավար Վասիմ Թահսին Բայրաքդարը», – ասվում է […]
15:58 22.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կարմիր խաչին է հանձնել ևս երեք իսրայելցի պատանդի, գործընթացը տեղի է ունեցել Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Նուսեյրաթ ճամբարում: Ազատ արձակվածներն են Օմեր Շեմ Թովը, Էլյա Քոհենը և Օմեր Վենկերտը: Շաբաթ օրը ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը ազատ էր արձակել ևս երկու պատանդի:
15:30 22.02.2025
Անկարան արդեն հայտարարել է Ռուսաստանի Դաշնության և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու պատրաստակամության մասին, սակայն այս ուղղությամբ որևէ կոնկրետություն չկա, շաբաթ օրը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Թուրքիայի դիվանագիտական աղբյուրը։ Առաջիկա երկու շաբաթվա ընթացքում նախատեսվում է ռուս-ամերիկյան հանդիպում համապատասխան գերատեսչությունների ղեկավարների մակարդակով: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը: Սերգեյ Ռյաբկովը նշել է, որ […]
14:53 22.02.2025
Բոսֆորի նեղուցը երկու ուղղություններով նավերի համար փակ է եղանակային պայմանների պատճառով, հայտնել է DHA-ն: «Ձյան տեղումների պատճառով, որոնք ժամանակ առ ժամանակ ուժգնանում են Ստամբուլում, Բոսֆորով նավերի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երկու ուղղություններով»,- գրում է հրատարակությունը։
13:11 22.02.2025
Աշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանն […]
12:43 22.02.2025
Կիևի ռեժիմին գործելու շատ տարբերակներ չեն մնացել, հիմնականներից մեկը ընտրություններ հայտարարելը և կապիտուլյացիայի պատրաստվելն է, կարծում է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նրանց ճանապարհներից մեկն է՝ ընկնել ամերիկացիների ոտքերը, անմիջապես հայտարարել ընտրություններ և պատրաստվել պատերազմի տհաճ ավարտին: Ըստ էության՝ կապիտուլյացիայի»,- գրել է նա իր Telegram- ալիքում։ Մեդվեդևը նշել է նաև երկրորդ ճանապարհը, որն արդեն […]
12:25 22.02.2025
Գազայի հատվածում ազատ արձակված երկու իսրայելցի պատանդներ հանձնվել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցներին և այժմ շարժվում են դեպի իսրայելական ուժեր։ Այս մասին հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ «Կարմիր խաչից ստացված տեղեկատվության համաձայն՝ երկու պատանդ է հանձնվել։ Նրանք ուղղություն են վերցրել Իսրայելի պաշտպանության ուժեր և Գազայի հատվածի գլխավոր անվտանգության ծառայություն»,- ասվում է հաղորդագրությունում։ Ընդհանուր առմամբ, […]
11:53 22.02.2025
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պատանդների յոթերորդ խմբի տեղափոխումը տեղի կունենա Գազայի հատվածի հարավում՝ Ռաֆահում, և անկլավի կենտրոնական հատվածում՝ Նուսեյրաթ փախստականների ճամբարում։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Իզեդին ալ-Քասամ բրիգադների աղբյուրին, որը ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւն է։ Ավերա Մենգիստուն եւ Թալ Շոհամը կհանձնվեն Ռաֆահում գտնվող Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցներին։ Կազմակերպության ներկայացուցիչներն […]
11:43 22.02.2025
ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […]
11:25 22.02.2025
Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին «պատմական բանաձեւ կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է […]
10:34 22.02.2025
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […]
10:00 22.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […]
09:28 22.02.2025
Մեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […]
21:15 21.02.2025
Փետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ […]
19:08 21.02.2025
ԵԱՀԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ելույթ է ունեցել վեհաժողովի ձմեռային նստաշրջանի` երեք հանձնաժողովների համատեղ նիստում: Պատգամավորն իր ելույթում նշել է. «Հարգելի՛ գործընկերներ, Այժմ, երբ կանոնների վրա հիմնված միջազգային կարգը լուրջ մարտահրավերների է բախվում, եւ ԵԱՀԿ տարածաշրջանի ապագայի շուրջ անորոշություններ կան, մենք պետք է օգտագործենք ցանկացած […]
19:02 21.02.2025
Փետրվարի 21-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոնում Ֆրանսիայի համար մարտնչած հայազգի զինվորների ազգային ասոցիացիայի (ANACRA) նախաձեռնությամբ և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարարության հովանու ներքո կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը, որը նվիրված էր «Դիմադրության» շարժման հերոս Միսաք Մանուշյանի և նրա կնոջ՝ Մելինեի պանթեոնիզացիայի 1-ամյա և Միսաք Մանուշյանի և «Կարմիր Պաստառ»-ի նրա զինակից ընկերների […]
18:53 21.02.2025
2025թ. փետրվարի 17-20-ը Դանիայի Մարդու իրավունքների ինստիտուտի հրավերով ՀՀ ԱԳ նախարարության մարդու իրավունքների և հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջայանը աշխատանքային այցով գտնվել է Կոպենհագենում: Այցի նպատակն էր համագործակցություն հաստատել Հայաստանի կողմից վերջերս հիմնված Մարդու իրավունքների ոլորտում միջազգային հաշվետվողականության ամրապնդման և դրանից բխող հետագա քայլերի ապահովման Ազգային մեխանիզմի շրջանակներում: Նման Ազգային մեխանիզմի հիմնումը թույլ կտա […]
17:13 21.02.2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստին։ Նիստի օրակարգում ընդգրկված են շուրջ երեք տասնյակ հարցեր:
17:12 21.02.2025
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ պատանդ Շիրի Բիբասի դիակի փոխարեն ՀԱՄԱՍ շարժման արմատականները հանձնել են Գազայի անհայտ բնակչի դիակը։ Նա դա անվանել է «պայմանագրի դաժան և ստոր խախտում»։ Կառավարության ղեկավարի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը։ «ՀԱՄԱՍ-ի հրեշների դաժանությունը սահմաններ չունի: Մենք վճռականորեն կգործենք Շիրիին դին տուն բերելու համար՝ մեր բոլոր պատանդների հետ՝ թե՛ […]
16:45 21.02.2025
Մի շարք երկրների ղեկավարներ և եվրոպացի քաղաքական գործիչներ փետրվարի 24-ին կայցելեն Կիև՝ քննարկելու անվտանգության երաշխիքները և աջակցություն հայտնելու Վլադիմիր Զելենսկուն։ Այս մասին հայտնում է Politico եվրոպական հրատարակությունը։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ինչպես նաև Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն արդեն հայտարարել են այցի մասին: Ըստ Politico-ի՝ «Լատվիայից, Լիտվայից, Մալթայից […]
16:22 21.02.2025
Վլադիմիր Զելենսկին չի ցանկանում ընտրություններ անցկացնել Ուկրաինայում, քանի որ գիտի, որ դրանցում «մեծապես կձախողվի»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ կառավարության արդյունավետության գործակալության ղեկավար Իլոն Մասկը։ «Եթե ուկրաինացիներն իսկապես սիրեին Զելենսկուն, նա ընտրություններ կանցկացներ: Նա գիտի, որ մեծապես ձախողվելու է, չնայած որ վերահսկողության տակ է վերցրել Ուկրաինայի բոլոր լրատվամիջոցները, ուստի չեղյալ է հայտարարել ընտրությունները», – գրել […]
16:12 21.02.2025
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է 2025 թվականին «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկելու պլանները։ ««Աքքույուի» տարածքում աշխատանքները ինտենսիվ շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ այն կգործարկվի այս տարի, թեկուզ փորձնական ռեժիմով: Ընդհանուր առմամբ, մեր նպատակն է հնարավորինս շուտ ավարտել բոլոր չորս ռեակտորների շինարարությունը»,- ասել է նա TGRT հեռուստատեսության եթերում։ Բայրաքթարը նաև հիշեցրել է ատոմակայանի […]
15:50 21.02.2025
Միացյալ Նահանգները պետք է պահպանի հարաբերությունները Չինաստանի հետ՝ որպես տնտեսապես և ռազմական առումով արագ զարգացող երկիր, լրագրող Քեթրին Հերիջին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մեզ կապեր են պետք, քանի որ կապերի բացակայությունը կարող է հանգեցնել կոնֆլիկտի»,- ասել է նա։ Պետքարտուղարության ղեկավարը միաժամանակ հավելել է, որ «իրենք չեն ցանկանում ապրել մի աշխարհում, որը կախված է […]
15:30 21.02.2025
ԱՄՆ-ը դեռ չի քննարկել Ռուսաստանի հետ պատժամիջոցների վերացման հարցը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Եվրոպացիներն ու ԵՄ-ն Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրենց փաթեթն ունեն։ Եթե անգամ մենք չեղարկենք մեր բոլոր պատժամիջոցները, իսկ դա չի քննարկվել, եվրոպացիները ստիպված կլինեն վերացնել իրենց պատժամիջոցները։ Այնպես որ, ինչ-որ պահի պետք է բոլորի հետ խորհրդակցել, բայց մենք դեռ […]
15:21 21.02.2025
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը, ով նոյեմբերին հեռացել էր X-ից «թունավոր» մթնոլորտի պատճառով, վերադարձել է առցանց հարթակ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Իլոն Մասկի հասցեին վիրավորանքներ տեղադրելու համար։ «Ես վերադարձա, կարոտե՞լ եք ինձ»: Մասկը պատասխանել է քոմենթով. «Անկեղծ ասած կարոտել եմ Ձեզ»։ Միաժամանակ Մասկը առանց մեկնաբանության է թողել գրողի երկրորդ ուղերձը, որում վերջինս կտրուկ դժգոհություն է […]
14:55 21.02.2025
ԱՄՆ-ը ՄԱԿ-ից դուրս բերելու և դրա ֆինանսավորումը դադարեցնելու նախաձեռնություն է ներկայացվել ԱՄՆ Սենատում։ Այս մասին իր կայքում հայտնել է դրա հեղինակ, հանրապետական սենատոր Մայք Լին։ Խոսքը ՄԱԿ-ից և հարակից կազմակերպություններից ԱՄՆ-ի ամբողջական դուրս գալու մասին է, որը կներառի նաև Վաշինգտոնի կողմից դրա ֆինանսավորման դադարեցումը։ Բացի այդ, նախաձեռնությունը նախատեսում է չեղարկել ՄԱԿ-ի հետ համաձայնագիրը, որը նրան […]
14:09 21.02.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է եղել և մնում է այդպիսին Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը բանակցությունների միջոցով լուծելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Նախագահ Պուտինը բաց է մնում Ուկրաինայի շուրջ խաղաղ բանակցությունների միջոցով կարգավորման համար»,- ընդգծել է նա։
14:00 21.02.2025
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղեկություն չունի Շվեյցարիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով «գաղտնի» բանակցությունների մասին։ «Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, ես նման տեղեկություն չունեմ», – ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով այն տեղեկությունը, որ Միացյալ Նահանգների և Ռուսաստանի ներկայացուցիչները «գաղտնի» հանդիպել են Շվեյցարիայում և ոչ պաշտոնական բանակցություններ են վարել […]
10:53 21.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփից կպահանջի ավելի կոշտ լինել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նրա խոսքերը հայտնում է France 24-ը: «Ես պատրաստվում եմ նրան ասել՝ նախագահ Պուտինի հետ Դուք չես կարող թույլ լինել: Սա Ձեր շահերից չի բխում», – ասել է Մակրոնը։ Նա նաև նշել է, որ չի նախատեսում «վաղը» զորք […]