TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+20.09 oC

ԱՇԽԱՐՀ

Սպիտակ տունը հայտարարել է Ուկրաինային օգնության նոր փաթեթների մասին

22:39 01.05.2023

Վաշինգտոնը շուտով Կիևին կտրամադրի լրացուցիչ ռազմական օգնության փաթեթներ։ Այս մասին հայտարարել են Սպիտակ տանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Շատ շուտով դուք մեզնից (զենքի) նոր բեռներ կտեսնեք», – ճեպազրույցի ժամանակ ասել է Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին: Նա նաև հավելել է, որ Վաշինգտոնը Կիևին տրամադրել է գրեթե այն ամենը, ինչ խնդրել են […]

̰
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարները Վաշինգտոնում քննարկել են հաշտեցման ճանապարային քարտեզը

22:10 01.05.2023

Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունների շուրջ Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է հեռուստամեկնաբան Վահագն Հակոբյանի հետ: «Եռակողմ հանդիպումներին նախորդել են Էնթոնի Բլինքենի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ: Դրանք կրել են պրոտակոլային բնույթ, քանի որ երկար չեն տևել: Օրինակ՝ հայտնի է, որ Բայրամովի հետ հանդիպման համար նախատեսված է եղել ընդամենը […]

̰
Սուդանում հակամարտող կողմերը համաձայնել են բանակցել

21:25 01.05.2023

Սուդանի բանակը և «Արագ աջակցության ուժերը» համաձայնել են ներկայացուցիչների ուղարկել բանակցությունների համար։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով Սուդանի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ֆոլկեր Պերտեսին: Եթե ​​նման բանակցություններ տեղի ունենան, նրա խոսքերով, դրանք ուղղված կլինեն «կայուն և վստահելի» հրադադարի հաստատմանը, որը կվերահսկվի ինչպես Սուդանի, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից: Հատուկ բանագնացը նշել […]

̰
Լիոնում ցույցի ժամանակ վիրավորվել է 6 ցուցարար և 16 ոստիկան

21:15 01.05.2023

Լիոնում մայիսմեկյան ցույցերի ժամանակ վիրավորվելէ վեց ցուցարար և 16 ոստիկան, հայտնում է BFMTV-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։ Երկուշաբթի Ֆրանսիայում մայիսմեկյան զանգվածային ցույցեր են տեղի ունենում։ Ինչպես հաղորդում է РИА Новости-ի թղթակիցը, Փարիզում երթի մեկնարկից անմիջապես հետո կատաղի բախումներ են սկսվել Black bloc արմատականների և իրավապահների միջև, ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ, իսկ ավելի ուշ՝ ջրցան մեքենաներ։ […]

̰
Սիրիան կստեղծի երկրաշարժից տուժածների աջակցության հիմնադրամ

21:09 01.05.2023

Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը երկուշաբթի օրը հրամանագիր է ստորագրել երկրում երկրաշարժից տուժածներին աջակցելու համար ազգային հիմնադրամ ստեղծելու մասին, ասվում է Սիրիայի նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։ Սիրիայի վարչապետ Հուսեյն Առնուսն անցյալ շաբաթ ասել է, որ Սիրիայի կառավարությունը հաստատել է երկրաշարժի հետևանքների դեմ պայքարի ազգային գործողությունների ծրագիրը: «Այսօր նախագահ Բաշար ալ-Ասադը հրամանագիր է ստորագրել երկրաշարժից տուժածներին աջակցելու […]

̰
Եվգենի Պետրոսյանն արձագանքել է իր հոսպիտալացման մասին լուրերին

21:00 01.05.2023

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ և հումորիստ Եվգենի Պետրոսյանը հերքել է իր հոսպիտալացման մասին լուրերը։ Այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում։ “Ամեն ինչ լավ է. Այսօր ես գնացի ստուգման ընդամենը մեկ օրով։ Ամեն ինչ լավ է, խուճապ չկա»,- արձագանքել է Պետրոսյանը։ Ավելի վաղ Mash Telegram ալիքը հայտնել էր, որ Պետրոսյանը իբր հոսպիտալացվել է Մոսկվայում։

̰
Վաշինգտոնում կայացել է Միրզոյան-Բլինքեն-Բարյամով հանդիպումը

20:58 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված անվտանգային իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հարցեր: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:

̰
Ավստրալիայում ֆուտբոլիստը հարձակվել է մրցավարի վրա և կոտրել նրա ծնոտը

20:43 01.05.2023

Ավստրալիայում Գրինակրի ՖԱ-ի որակազրկված ֆուտբոլիստը հարձակվել է մրցավարի օգնական 24-ամյա Խոդրա Յագիի վրա, ով միջադեպի հետևանքով երեք տեղից կոտրել է ծնոտը, նրա երեք ատամները կոտրվել են։ Տղամարդը հոսպիտալացվել է, հայտնում է The Sydney Morning Herald-ը: Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 28-ի երեկոյան Սիդնեյի հարավ-արևմուտքում գտնվող Բենքսթաուն շրջանի Պրեմիեր լիգայի խաղի ժամանակ, երբ Գրինակրի Իգլզը 5-1 […]

̰
Գիտնականները ախտորոշել են Հին Եգիպտոսի երեխաների մումիաները և պարզել ամենատարածված հիվանդությունները

20:34 01.05.2023

Գիտնականները հետազոտել են երեխաների մի քանի հին եգիպտական ​​մումիաներ և պարզել, որ նրանցից շատերն իրենց կյանքի ընթացքում անեմիա են ունեցել: Այս մասին ասվում է International Journal of Osteoarchaeology գիտական ​​ամսագրի հոդվածում։ Բժիշկներն ու պալեոպաթոլոգներն ուսումնասիրել են 21 մարդու մնացորդներ՝ օգտագործելով համակարգչային տոմոգրաֆիա: Մեթոդը հնարավորություն է տվել վերլուծել կմախքը՝ առանց մարմինը փաթաթաններից հանելու։ Մասնագետները յոթ երեխաների […]

̰
Փորձառու զբոսաշրջիկը կազմել է օդային ուղևորների ամենավատ սովորությունների ցանկը

20:22 01.05.2023

Փորձառու ճանապարհորդ Բեն Քինանը կազմել է օդային ուղևորների նյարդայնացնող սովորությունների ցանկը, հայտնում է Mirror-ը։ Այն ներառում է նրանց, ովքեր չեն ողջունում բորտուղեկցորդներին նստելիս և այն ծնողներին, ովքեր փոխում են իրենց երեխաների տակդիրները խցիկում, այլ ոչ թե զուգարանի նստատեղի վրա: Այն ճանապարհորդները, ովքեր նստում են միջանցքի մոտ և իրենց արմունկներն ու ոտքերը դնում այդ տարածքում, ևս […]

̰
Բրյանսկի մարզում գնացքի յոթ վագոնները ռելսերից դուրս են եկել

20:01 01.05.2023

Բրյանսկի մարզում երկաթուղում տեղի ունեցած դիվերսիայի հետևանքով բեռնատար գնացքի յոթ վագոններ են շրջվել։ Գնացքը նավթամթերք և փայտանյութ էր տեղափոխում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Հաղորդվում է նաև, որ մինչ գնացքի մեկնումը տեղի բնակիչները լսել են երկու հարված։  Ինչպես երևում է նկարահանված կադրերից, միջադեպի հետևանքով լոկոմոտիվը բռնկվել է։ Նախնական տվյալներով՝ վարորդն ու նրա օգնականը լուրջ վնասվածքներ չեն ստացել։ […]

̰
Գերմանացի մի քանի դիվանագետներ լքել են Ռուսաստանը

19:28 01.05.2023

Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Գերմանիայի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների աշխատակիցների մի մասի՝ Ռուսաստանից Բեռլին վերադառնալու մասին՝ հստակ չնշելով նրանց թիվը։ Այս մասին հայտնում է Stern-ը՝ վկայակոչելով գերատեսչության մայիսի 1-ի հայտարարությունը։ Արտաքին գործերի նախարարությունը նշել է, որ մարտի կեսերին Ռուսաստանի դիվանագիտական ​​ներկայացուցչությունների մի շարք աշխատակիցներ լքել են Գերմանիան, քանի որ նրանց գործունեությունը, իբր, «չի համապատասխանում դիվանագիտական ​​կարգավիճակին»։ «Ռուսական […]

̰
Սիրիան ՄԱԿ-ի հովանու ներքո նախապատրաստվում է փախստականների վերադարձին

19:07 01.05.2023

  Սիրիան, ՄԱԿ-ի հովանու ներքո, կսկսի տարածքներ և պայմաններ ապահովել փախստականների վերադարձի համար, որոնք լքել են երկիրը 12 տարի տևած քաղաքացիական հակամարտության ընթացքում, ներառյալ համընդհանուր համաներումը, ասվում է Սիրիայի և չորս արաբական երկրների ԱԳ նախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարության մեջ: «Սիրիայի կառավարությունը, համաձայնեցնելով ՄԱԿ-ի հետ, որոշելու է, թե ինչ պայմաններ են անհրաժեշտ փախստականների վերադարձի համար […]

̰
Միրզոյանը և Բլինքենը անդրադարձել են Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին

18:08 01.05.2023

Մայիսի 1-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանում կայունությանն ու անվտանգությանն առնչվող հարցեր, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին:    

̰
Փարիզում մեկնարկել է մայիսմեկյան ցույցը

17:40 01.05.2023

Փարիզում սկսվել է աննախադեպ լայնածավալ ցույց՝ համեմատած ավանդական մայիսմեկյան երթերի հետ, ակցիային մասնակցում են տասնյակ հազարավոր մարդիկ, հաղորդում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Արհմիությունների կորտեժը մեկնարկել է Հանրապետության հրապարակից, երթուղու վերջնակետը լինելու է Ազգի հրապարակը։ Փարիզի ոստիկանությունը թույլատրել է անօդաչու թռչող սարքերի օգտագործումը ցույցը վերահսկելու համար։ Տեսախցիկներից վերցված կադրերը կնպաստեն «անձանց և ունեցվածքի վրա հարձակումների կանխմանը, […]

̰
Սուդանում բախումների հետևանքով զոհվածների թիվը հասել է 436-ի

17:25 01.05.2023

Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) միջև բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 436-ի, վիրավորվել՝ 2174 մարդ։ Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Սուդանի բժիշկների միությունը։ «Բախումների սկզբից ի վեր զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 436-ի, վիրավորներինը՝ 2174-ի»,- ասվում է կազմակերպության հայտարարության մեջ: Բժիշկներն ընդգծում են, որ բազմաթիվ մահեր ու […]

̰
Մոսկվայի բնակչուհին կասկածվում է 90-ամյա մոր դաժան սպանության մեջ

16:42 01.05.2023

Մոսկվայի հյուսիս-արևմուտքում 90-ամյա կնոջ սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրա դուստրը: Հանցագործությունը, ըստ դատախազության, կատարվել է ապրիլի 29-ին՝ Ռասպլետին փողոցի բնակարաններից մեկում։ Թոշակառուի մարմինը հայտնաբերվել է մայիսի 1-ի առավոտյան, քրեագետները կնոջ որովայնի շրջանում դանակի 15 հարված են հաշվել։ Վերջինը, ով տեսել է տարեց կնոջը, նրա դուստրն է եղել, իրավապահները նրան բերման են ենթարկել դաժան սպանության […]

̰
Չինաստանի քիմիական գործարաններից մեկում պայթյուն է որոտացել

16:34 01.05.2023

Չինաստանի արևելյան Շանդուն նահանգի քիմիական գործարանում պայթյունի հետևանքով զոհվել է 5, վիրավորվել՝ 1 մարդ, ևս մեկը անհետ կորած է համարվում։ Ինչպես հայտնում է ТАСС-ը, վկայակոչելով տեղական իշխանություններին, պայթյունը տեղի է ունեցել ջրածնի պերօքսիդի արտադրության ձեռնարկությունում բռնկված հրդեհի հետևանքով: Այժմ կատարվում են փրկարարական աշխատանքներ։ Նշվում է, որ ձեռնարկությունը պատկանում է Sinochem քիմիական կորպորացիային։ Իրավապահ մարմինները պարզում […]

̰
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է ուկրաինական ութ անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին

15:49 01.05.2023

Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը մեկ օրում ոչնչացրել են  ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։ «ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական ութ անօդաչու թռչող սարք Լուգանսկի, Խերսոնի շրջանների տարբեր բնակավայրերում»,-նշվում է հայտարարության մեջ։ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական զորքերը ոչնչացրել են 413 ինքնաթիռ, 230 ուղղաթիռ, 3913 անօդաչու […]

̰
Նիդեռլանդներում ձերբակալել են հարբած «Բորիս Ջոնսոնին»

15:35 01.05.2023

Հոլանդիայի Գրոնինգեն քաղաքում հարբած վարորդը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի անունով կեղծ ուկրաինական վարորդական իրավունքով, հաղորդում է տեղական Oogtv հեռուստաալիքը։ Միջադեպը տեղի է ունեցել կիրակի գիշերը։ Ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են վարորդին սովորական ստուգման համար և արագ հասկացել, որ տղամարդը հարբած է: Մեքենան խուզարկելիս հայտնաբերել են կեղծ վարորդական վկայական։ Պարզվել է, որ դա […]

̰
Իսպանիայում այսօր ավելի քան 70 ցույց է տեղի ունենալու

14:43 01.05.2023

Իսպանիայում մայիսմեկյան ավանդական ակցիաների շրջանակում ավելի քան 70 բողոքի ցույց է տեղի ունենալու, հայտնում են լրատվամիջոցները։ Նշվում է, որ նրանք պահանջելու են բարձրացնել աշխատավարձերը: «Կոչ ենք անում մարդկանց Աշխատավորների միջազգային օրը մասնակցել 70-ից ավելի ցույցերին ամբողջ երկրում», – նշված է երկրի խոշորագույն արհիմիություններից մեկի հայտարարության մեջ: «Բարձրացրեք աշխատավարձերը, կրճատեք գները, կիսեք շահույթը» կարգախոսի ներքո իսպանիայի […]

̰
Էնթոնի Բլինքենն այսօր հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ

14:24 01.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնում այսօր առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում են լրատվամիջոցները՝ հղում անելով ԱՄՆ Պետքարտուղարությանը։    

̰
Հռոմի պապը հունգարացիներին կոչ է արել «բացել դռները» միգրանտների առաջ

14:05 01.05.2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հորդորել է հունգարացիներին «բացել դռները» միգրանտների առաջ: Այս մասին հայտնում է BBC-ն։ Ելույթ ունենալով մայրաքաղաք Բուդապեշտում բացօթյա պատարագի ժամանակ՝ պոնտիֆիկոսն ասել է, որ «տխուր և ցավալի է» տեսնել դռները փակ մարդկանց համար, ովքեր «նման չեն մեզ»։ Պատարագին մասնակցել է մինչև 100 հազար մարդ, այդ թվում՝ վարչապետ Վիկտոր Օրբանը։

̰
ԱՄՆ նախկին հետախույզը կարծում է, որ հակահարձակումը ծանր կլինի ուկրաինական բանակի համար

13:51 01.05.2023

Հակահարձակումը ծանր լինելու Ուկրաինայի զինված ուժերի համար, որոնք մեծ կորուստներ են կրում ռազմաճակատում։ Երկուշաբթի լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակից և ՄԱԿ-ի Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի վերացման մոնիթորինգի գծով նախկին տեսուչ Սքոթ Ռիտերը։ «Ինձ թվում է, որ ուկրաինական բանակը լուրջ կորուստներ է կրում, նրանց համար հակահարձակումը ծանր ու բարդ է լինելու, […]

̰
Ռուսաստանը հայտարարել է Ֆինլանդիայի հետ հարաբերությունների վատթարացման մասին

13:26 01.05.2023

Հելսինկիում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարել է, որ Ֆինլանդիայի հետ երկկողմ հարաբերությունները գործնականում ավերված են ՆԱՏՕ-ին երկրի անդամակցության պատճառով։ Այս մասին հայտնում է «Известия»-ն։ «Գործնականում, երբ Հելսինկին միացավ դաշինքին, մեր երկրների միջև երբեմնի սերտ և փոխշահավետ երկկողմ համագործակցության հիմքն արդեն գործնականում ամբողջությամբ ոչնչացվել էր ֆիննական կողմի ջանքերով»,-ընդգծել են դիվանագիտական ​​առաքելությունում։ Դեսպանատունը նշել է, որ առևտրատնտեսական հարաբերությունները հասցվել […]

̰
Ամերիկյան Zuni տեսակի ավիացիոն հրթիռները հասել են Ուկրաինա

13:11 01.05.2023

Ուկրաինական զորքերի ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշչուկը հրապարակել է Սու-25 ինքնաթիռի լուսանկարը՝ Zuni ավիացիոն հրթիռներով, որոնք ԱՄՆ-ը խոստացել էր փոխանցել Ուկրաինային, գրում է ուկրաինական UNIAN գործակալությունը։ Հունվարի սկզբին ԱՄՆ պաշտպանության նախարարի օգնականի տեղակալ Լորա Կուպերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակում Ուկրաինային է փոխանցում  չորս հազար չկառավարվող «օդ-երկիր» Zuni հրթիռներ։ Պենտագոնը հրապարակել […]

̰
ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ

11:53 01.05.2023

Շախմատի միջազգային ֆեդերացիան հրապարակել է մայիս ամսվա դասակարգման աղյուսակը: Տղամարդկանց վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Գաբրիել Սարգսյանը 42-րդն է, Հայկ Մարտիրոսյանը` 61-րդը, Հրանտ Մելքումյանը` 92-րդը: Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար Լևոն Արոնյանը, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, 11-րդն է: Տղամարդկանց դասակարգման աղյուսակի առաջատարը աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է: Շախմատային […]

̰
Հռոմի պապը Ուկրաինային և Ռուսաստանին կոչ է արել նստել բանակցությունների սեղանի շուրջ

11:37 01.05.2023

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին հրաժարվել հարձակումից և ասել, որ պատրաստ է իր ներկայացուցիչներին ուղարկել Մոսկվա և Կիև՝ բանակցություններ կազմակերպելու համար, RIA Novosti-ին ասել է Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովը՝ վկայակոչելով վեհափառի հետ իր վերջին զրույցի բովանդակությունը։ «Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է անում ուկրաինական հակամարտության կողմերին հրաժարվել հարձակողական գործողություններից […]

̰
Նյու Յորքում ոստիկանը 33 տարի կոմայի մեջ մնալուց հետո մահացել է

10:32 01.05.2023

Նյու Յորքի ոստիկանը մահացել է 33 տարի կոմայի մեջ անցկացնելուց հետո, գրում է New York Post-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Թրոյ Պատերսոնը 1990 թվականին հարձակվման է ենթարկվել երեք զինված անձանց կողմից, որոնք կրակել են նրա գլխին՝ փորձելով 20 դոլար գողանալ: «Հերոս ոստիկան, ով լվանում էր իր մեքենան հրշեջ հիդրանտի մոտ տնից երեք թաղամաս այն […]

̰
Բլինքենն Ալիևի հետ զրույցում ընդգծել է Լաչինի միջանցքի բացման կարևորությունը

10:16 01.05.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը կիրակի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է մասնավոր տրանսպորտի համար Լաչինի միջանցքի շուտափույթ բացման կարևորությունը և մտահոգություն հայտնել այնտեղ անցակետ ստեղծելու կապակցությամբ։ Այս մասին ասված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերի հայտարարության մեջ։ Նրա խոսքով՝ Բլինկենը զրուցել է Ալիևի հետ՝ «ընդգծելու Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների […]

̰
BACK_TO_TOP