10:01 01.05.2023
Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփել է ինքնավարության ղեկավարի ընտրությունների նախնական արդյունքները, առաջատար են Եվգենյա Հուցուլը և Գրիգորի Ուզունը։ «Գագաուզիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմնվելով տեղամասային ընտրական բյուրոներից բանավոր ստացված տվյալների վրա, ամփոփել է նախնական արդյունքները՝ Եվգենյա Հուցուլ՝ 14,890 ձայն, Գրիգորի Ուզուն՝ 14,849», հաղորդում է տեղական ԿԸՀ կայքը։ Ստացված ձայների քանակով երրորդը Վիկտոր Պետրովն է, նրա օգտին […]
09:50 01.05.2023
Պարագվայի նախագահի թեկնածու Սանտյագո Պենյան Twitter-ում հրապարակված տեսանյութում իրեն անվանել է երկրի ընտրված ղեկավար։ «Շնորհակալ եմ, Պարագվայ»,- գրված են հայտարարությունում, որին հաջորդում է ստորագրությունը. «Սանտյագո Պենյա. ընտրված նախագահ»: Ձայների 94,74 տոկոսի հաշվարկի արդյունքներով՝ Պենյան հավաքել է 42,93 տոկոս, նրա հիմնական մրցակիցը՝ ընդդիմադիր կուսակցությունների ասոցիացիայից Էֆրեյն Ալեգրին՝ 27,52 տոկոս ձայն։ Ալեգրին իր հերթին Twitter-ում գրել է, որ […]
09:32 01.05.2023
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասին 2022 թվականի համար 12000 ֆունտ ստերլինգ թղթադրամ է հանձնվել սննդի և խմիչքի ծախսերը հոգալու համար, ինչպես նաև խալաթներ ու հողաթափեր, որոնք իբր անհետացել են նստավայրից՝ Չիվնինգից, երբ նա եղել է արտաքին գործերի նախարարը, գրում է Times-ը՝ վկայակոչելով անանուն աղբյուրին: Թերթի համաձայն՝ նախարարների գրասենյակը Թրասսին հաշիվ է ուղարկել Չիվնինգ Մանորում […]
09:18 01.05.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Սուդան է ուղարկել հումանիտար հարցերով իր տեղակալ Մարտին Գրիֆիթսին։ Այս մասին ապրիլի 30-ին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։ «Սուդանում արագորեն վատթարացող հումանիտար ճգնաժամի լույսի ներքո, գլխավոր քարտուղարը շտապ օգնության համակարգող և մարդասիրական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսին անհապաղ ուղարկում է տարածաշրջան», – ասել է Դյուժարիկը: Նա […]
09:05 01.05.2023
SpaceX-ը արձակել է Falcon Heavy հրթիռակիր ViaSat 3 Americas արբանյակներով, ասվում է ընկերության Twitter-ի էջում։ Շաբաթ ավելի վաղ Falcon Heavy-ի արձակումը, որը կարող էր նոր ռեկորդ սահմանել SpaceX-ի անընդմեջ արձակումների համար, չեղարկվել էր նախատեսված ժամկետից մեկ րոպե շուտ: Falcon Heavy-ի արձակումը ViaSat 3 Americas արբանյակներով, որը նախատեսված է գյուղական վայրերում, մարդատար ինքնաթիռների և նավերի վրա […]
08:56 01.05.2023
Արեւմտյան Ավստրալիայի ափերի մոտ 1,5 մետրանոց շնաձուկը հարձակվել է պրոֆեսիոնալ սերֆինգիստի վրա, տղամարդը ողջ է մնացել։ Հայտնում է ABC-ն։ Տուժածի ընկերը, ով ականատես է եղել հարձակմանը, պատմել է դեպքի մասին, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին։ 30-ամյա երիտասարդը ճամփորդում էր Լյուսի Բիչ Ջերալդթոնից հարավ: «Մաքսը իմ առջև էր, նստած էր թիկունքով, և շնաձուկը դուրս եկավ […]
08:30 01.05.2023
Մեքսիկայի հարավում գտնվող Նայարիտ նահանգի Կոմպոստելա մունիցիպալիտետում ավտոբուսն ընկել է ձորը, զոհվել է առնվազն 18, վիրավորվել՝ 33 մարդ։ Այս մասին կիրակի հայտնել է EFE գործակալությունը։ Նշվում է, որ բոլոր տուժածները տեղափոխվել են շրջանի տարբեր հիվանդանոցներ։ Վթարի վայրում աշխատում են իրավապահ մարմինները, որոնք պարզում են վթարի պատճառները։
23:22 30.04.2023
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է Ելիսեյան պալատը։ Զրույցի ընթացքում Ֆրանսիայի ղեկավարը նշել է Փարիզի պատրաստակամությունը՝ շարունակելու օգնություն ցուցաբերել Կիևին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Նշվում է, որ Մակրոնը Զելենսկիին վստահեցրել է, որ եվրոպական երկրները համակարգում են իրենց գործողությունները՝ Ուկրաինային երկարաժամկետ ռազմական օգնություն տրամադրելու համար։ Նա նաև ընդգծել է, […]
21:37 30.04.2023
Մահացել է հայտնի ռուս նկարիչ-մոդելավորող Վյաչեսլավ Զայցևը։ Այս մասին հայտնում է REN TV-ն: Զայցևը ստամոքսային արյունահոսությամբ տեղափոխվել էր Մոսկվայի շրջանի հիվանդանոց, որտեղ էլ մահացել է վերակենդանացման բաժանմունքում: 2016 թվականին Զայցևի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Հիվանդության պատճառով հոդերի հետ կապված խնդիրներ են սկսվել։ Վերջին շրջանում Զայցևը հազվադեպ էր երևում հանրության առջև: Զայցևը ՌՍՖՍՀ արվեստի վաստակավոր […]
21:12 30.04.2023
Ավելի քան 30 մարդ տուժել է ԱՄՆ Կոլամբուս քաղաքում, որտեղ տանիքը փլուզվել է ուսանողական երեկույթի ժամանակ, հաղորդում է տեղական NBC4 հեռուստաընկերությունը։ Տասնչորս տուժած տեղափոխվել է հիվանդանոցներ, ևս 20-ին օգնություն է ցուցաբերվել տեղում։ «Փլուզումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ մեծ թվով ուսանողներ խնջույքի ժամանակ կանգնած են եղել տանիքին»,- հայտնել է հեռուստաալիքը: Տուժածների կյանքին վտանգ չի […]
20:17 30.04.2023
Ինգուշեթիայի ոստիկանները հետաքննություն են անցկացրել Մալգոբեկսկ թաղամասում չորսամյա աղջկա նկատմամբ դաժան վերաբերմունքի փաստով, ենթադրաբար նրա մայրն ու տատիկը կարող էին բռնության ենթարկել, հաղորդում է տարածաշրջանի ՆԳՆ-ն։ Ավելի վաղ Ինգուշեթիայի ղեկավարը կոչ էր արել մանրակրկիտ հետաքննել հիվանդանոցում հայտնված չորսամյա աղջկա բռնության փաստերը, ինչպես նաև բացահայտել և պատժել բոլոր մեղավորներին։ Նրա խոսքով, դեպքից հետո կստուգվեն խնամակալության բոլոր […]
17:33 30.04.2023
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Բուդապեշտում պատարագի ժամանակ կոչ է արել աղոթել ռուս և ուկրաինացի ժողովուրդների համար։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Պոնտիֆիկոսը նաև մաղթել է, որ մարդկանց և պետությունների ղեկավարների սրտերում սերմանվի խաղաղություն կառուցելու ցանկություն՝ երիտասարդ սերունդների համար առանց պատերազմների ապագա ապահովելու համար։ Ապրիլի սկզբին Սուրբ Պետրոսի հրապարակում պոնտիֆիկոսը կոչ էր արել աղոթել զոհված ռուս և […]
17:16 30.04.2023
Նովոսիբիրսկում թեթև շարժիչավոր ինքնաթիռ է կործանվել: Ավիավթարը տեղի է ունեցել կիրակի՝ ապրիլի 30-ին՝ Նովոսիբիրսկ քաղաքի Զաելցովսկի շրջանի տարածքում։ «Cessna-172 M» ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել քաղաքային հին օդանավակայանի մոտ։ Դատելով վթարի վայրից կադրերից՝ թեթև շարժիչով ինքնաթիռը մասամբ կախվել է ծառերից։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել մասնավոր թռիչքի ժամանակ։ Միջադեպի հետևանքով ինքնաթիռը խիստ վնասվել […]
16:00 30.04.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կատակել է իր հրապարակային խոսելու ոճի մասին՝ ինքնաքննադատաբար խոստովանելով, որ սովորություն չունի պատասխանել լրագրողների հարցերին։ Բայդենի ելույթի տեսանյութը հրապարակվել է Washington Post-ի կայքում։ «Շատ առումներով այս երեկոն ամփոփում է իմ պաշտոնավարման առաջին երկու տարիները: Ես խոսում եմ տասը րոպե, ոչ մի հարցի չեմ պատասխանում և ուրախ հեռանում եմ»,-ասել է Բայդենը Սպիտակ […]
15:18 30.04.2023
Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքի բնակչուհի 51-ամյա Ամանդա Ջեյմսոնը, ով տառապում է շաքարային դիաբետով, գիշերը քնելուց հետո ուշագնաց է եղել արյան մեջ շաքարի շատ ցածր մակարդակի պատճառով: Դեպքից հետո նրա կատուն՝ Ուիլոուն, սկսել է կծել նրա ոտքերը, այնուհետև ցատկել է Ջեյմսոնի զուգընկերոջ՝ 57-ամյա Ռեյ Շերվուդի վրա, ով հյուրասենյակում քնել էր հեռուստացույցի առաջ։ Կատուն արթնացրել է տղամարդուն […]
13:34 30.04.2023
Սուդանում բանակի և արագ արձագանքման ուժերի (հատուկ ջոկատների) բախումների հետևանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 425-ի, տուժել է 2091 մարդ։ Այս մասին կիրակի օրը հայտնել է Սուդանի բժիշկների կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Բախումների սկզբից ի վեր զոհված խաղաղ բնակիչների թիվը հասել է 425-ի, վիրավորներինը՝ 2091-ի», – կազմակերպության խոսքերն է մեջբերում Al Jazeera-ն։ Բժիշկները հայտնում […]
13:20 30.04.2023
Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը Die Zeit-ին տված հարցազրույցում ասել է, որ իր պաշտոնավարման ընթացքում «սպառել է բոլոր միջոցները»՝ փորձելով կանխել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։ «Ես փորձեցի իմ ձեռքի տակ եղած բոլոր միջոցները՝ կանխելու այս իրավիճակը: Այն, որ փորձը ձախողվեց, չի ապացուցում, որ սխալ էր փորձելը»,- ասել է նա: Հարցին, թե ինչ է մտածում […]
12:46 30.04.2023
ՌԴ ոստիկանության աշխատակիցներն ու Քննչական կոմիտեն տաք հետքերով բացահայտել են Դոնի Ռոստովում ութ ամսական երեխայի սպանությունը, այս մասին հայտնի է դարձել կիրակի՝ ապրիլի 30-ին, փոխանցում է vesti.ru-ն: Ռուսաստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ 23-ամյա մի կին դիմել է իրավապահ մարմիններին՝ հայտնելով, որ անհայտ անձինք առևանգել են իր փոքրիկ դստերը։ Բնակարանը զննելիս, որտեղ դիմումատուն ապրում է 33-ամյա ամուսնու հետ, […]
12:16 30.04.2023
Հնդկաստանի Փենջաբ նահանգում գազի արտահոսքի հետևանքով առնվազն 9 մարդ մահացել է, իսկ 11-ը հիվանդանոցում է, հայտնել են տեղական իշխանությունները։ «Միանշանակ, սա գազի արտահոսք է: Տեղում է աղետների արձագանքման ազգային ծառայության թիմը, որը կտարհանի մարդկանց և կիրականացնի փրկարարական գործողություն: Այս միջադեպի հետևանքով 9 մարդ մահացել է, 11-ը հիվանդանոցում է»,-հայտնել են ոստիկանությունից: Ոստիկանությունից հավելել են նաև, որ […]
12:02 30.04.2023
Մեծ Բրիտանիան մտադիր է ձեռք բերել ու Ուկրաինային փոխանցել հեռահար հրթիռներ, գրում է Defense24-ը։ «Ուկրաինայի համար նրանք նախատեսում են գնել 100-ից 300 կմ հեռահարությամբ հրթիռներ, որոնք կարող են արձակվել ցամաքից, ջրից կամ օդից»,- ասվում է հրապարակման մեջ։ Հոդվածում թվարկված են դրանց ներկայացվող հիմնական պահանջները՝ գաղտնալսման ցածր հավանականություն, էլեկտրոնային պատերազմին դիմակայող նավիգացիոն համակարգ և այլն։ «Զենքի […]
11:37 30.04.2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ հակամարտությունը համեմատել է կարկանդակի հետ։ Այս մասին նա խոսել է YouTube-ում հրապարակված լրագրող Դմիտրի Կոմարովի հետ հարցազրույցում։ «Մենք չենք կարող դա ուտել, կպատռենք մեր բերանը. մեծ պետություն է՝ մեծ ծավալով», – նշել է Ուկրաինայի ղեկավարը և հավելել՝ քանի որ «դժբախտությունը դժվար է կուլ տալ», անհրաժեշտ է այն բաժանել կտորների:
11:14 30.04.2023
Կամչատկայի արևելքում գտնվող Շիվելուչ հրաբխի շրջակայքում մեկ օրում 15 ցնցում է գրանցվել, ասվում է ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղի կայքում։ Դրանք բոլորը տեղի են ունեցել Ուստ-Կամչատսկ գյուղից 80-ից 90 կիլոմետր հեռավորության վրա։ Առավելագույն մագնիտուդը 4,2 է։ Վերջին ցնցումը գրանցվել է տեղական ժամանակով 16:41-ին (Մոսկվայի ժամանակով 07:41-ին): Օջախը 3,9 կիլոմետր խորության վրա է։ Շիվելուչը Կամչատկայի […]
10:56 30.04.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շաբաթ օրը հանդիպել է Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված The Wall Street Journal թերթի թղթակից, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչի հարազատներին։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ «նախագահը և առաջին տիկինը մասնակցել են Էվան Գերշկովիչի ընտանիքի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը»։ Ամերիկացի առաջնորդը Վաշինգտոնում հանդիպել է, մասնավորապես, լրագրողի ծնողների՝ Էլլա […]
23:58 29.04.2023
Ապրիլի 29-ի գիշերը իսրայելական չորս կործանիչներ հարձակվել են Սիրիայի Հոմս նահանգի քաղաքացիական ենթակառուցվածքի վրա, վիրավորվել է երկու խաղաղ բնակիչ, ճեպազրույցում ասել է Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի (CPVS) փոխծովակալ Օլեգ Գուրինովը։ «Ապրիլի 29-ի գիշերը՝ ժամը 0.47-ից մինչև 1.00, Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս մարտավարական F-15 կործանիչներ Միջերկրական ծովից Լիբանանի հյուսիսային հատվածով հրթիռակոծել և ռմբակոծել […]
23:12 29.04.2023
60 տարեկանում կյանքից հեռացել է սպորտային մարմնամարզության աշխարհի իննակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետը։ Այս մասին ապրիլի 29-ին հայտնել է ՌԴ Սպորտային մարմնամարզության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ «Ռուսաստանի սպորտային մարմնամարզության ֆեդերացիան իր ցավակցությունն է հայտնում Յուրի Նիկոլաևիչի ընտանիքին և հարազատներին, ընկերներին և սաներին։ Մենք ցավում ենք ձեզ հետ»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մահվան պատճառը չի նշվում։ […]
22:50 29.04.2023
ԱՄՆ առաջատար տեխնոլոգիական կորպորացիաները ակնկալում են բիզնեսի և շահույթի աճ արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիաների, այդ թվում՝ չաթ-բոտերի ընդունումից։ Նման կանխատեսումներ են հնչեցրել Microsoft-ի և Google-ի սեփականատեր Alphabet-ի ներկայացուցիչները։ Երկու ընկերություններն էլ ԱՄՆ բորսաներում հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից հետո ներկայացրել են 2023 թվականի առաջին եռամսյակի իրենց ֆինանսական արդյունքները։ Հիմնական ցուցանիշներն ավելի բարձր են եղել, քան վերլուծաբանների […]
22:10 29.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին […]
21:39 29.04.2023
Ապրիլի 29-ինՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Ֆինլանդիայի Միկկելիի թեմի առաջնորդ, Ֆինլանդիայի Լյութերական-Ավետարանական Եկեղեցու Միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Սեպպո եպիսկոպոս Հեկկինենին և Միկկելիի թեմի դիվանապետ, թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վերապատվելի Տիմո Ռոսքվիստին։ Վեհափառ Հայրապետը, ողջունելով հյուրերի այցը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ընդգծել է, որ նման այցելությունները նոր […]
21:26 29.04.2023
Շաբաթ օրը Ալյասկայի ափերի մոտ 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Չիգնիկ բնակավայրից 106 կմ դեպի արևելք, որտեղ բնակվում է 87 մարդ։ Օջախն ընկած էր 77 կմ խորության վրա։ Ավերածությունների կամ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։
21:09 29.04.2023
Բժիշկ և հեռուստահաղորդավար Սերգեյ Ագապկինը «Ռոսիա 1» ալիքի «Ամենակարևոր բանի մասին» հաղորդման եթերում խորհուրդ է տվել սթրեսի դեմ պայքարի անսովոր միջոց։ Մասնագետը խորհուրդ է տվել նրանց, ովքեր ցանկանում են հաղթահարել անհանգստությունը, նամակագրվել իրենք իրենց հետ։ Համարը հասանելի է Watch հարթակում։ Բժիշկը առաջարկել է հերթով գրել իրենց բողոքներն ու պատասխանները՝ սթրեսից ազատվելու համար։ «Զույգ օրերին նա […]