18:58 29.04.2023
Ուկրաինական գյուղմթերքի ներկրման սահմանափակումների պատճառով պաշտոնական Կիևը բողոք է հղել Լեհաստանին և Եվրամիությանը։ Ըստ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության՝ դա դեմ է ասոցացման համաձայնագրին։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Ինչ պատճառներով էլ նման սահմանափակումները արդարացված են, դրանք չեն համապատասխանում Ուկրաինայի և Եվրամիության միջև Ասոցացման համաձայնագրին և Եվրամիության միասնական շուկայի սկզբունքներին ու նորմերին», – ասել է Ուկրաինայի արտաքին գործերի […]
18:21 29.04.2023
Եվրամիությունը լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինային հրատապ վերականգնման կարիքների համար։ Այս մասին շաբաթ օրը՝ ապրիլի 29-ին լրագրողներին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը՝ ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներն ամփոփելիս։ Ըստ ԵՀ-ի՝ ներկա դրությամբ Ուկրաինայի տնտեսության վերականգնման համար կպահանջվի 411 մլրդ եվրո։ Մարտի վերջին ԵՀ-ն հայտարարել […]
17:43 29.04.2023
Ամերիկյան պատվիրակությունը ժամանել է Ուկրաինա. Այս մասին շաբաթ օրը հայտարարել է Կիևում ԱՄՆ դեսպան Բրիջիթ Բրինքը։ «Ուրախ եմ ողջունել ԱՄՆ պատվիրակությանը Կիևում»,- գրել է Բրինքը Twitter-ի իր էջում: «Նրա անդամները 25 միլիոն դոլարի ներդրումային պայմանագիր կկնքեն Վլադիմիր Զելենսկու հետ՝ օգնելու արագ զարգացող փոքր և միջին բիզնեսին»: «Մենք պետք է արագ գործենք, որպեսզի օգնենք Ուկրաինայի տնտեսությանը […]
17:28 29.04.2023
Սիրիական «Ալ-Վաթան» թերթն ուրբաթ հայտնել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին հաջորդ շաբաթ կայցելի Դամասկոս: Այս մասին գրում է IRNA գործակալությունը։ «Իրանի կառավարության ղեկավարը երկօրյա այցով կմեկնի Սիրիա, որտեղ կհանդիպի իր սիրիացի գործընկեր Բաշար ալ-Ասադի հետ։ Կողմերը կքննարկեն երկու երկրների միջև ռազմավարական համագործակցության ամրապնդման ուղիները, հատկապես տնտեսական ոլորտում»,- ասվում է տեքստում։ Ռաիսիի այցը Դամասկոս կլինի […]
17:15 29.04.2023
Հեռախոսազրույց է կայացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջև։ 1tv.ge-ի հաղորդմամբ՝ Ուկրաինայի նախագահը Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյային տեղեկացրել է հերթական հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման ողբերգական հետևանքների մասին։ Ղեկավարները մանրամասն քննարկել են նաև հարևան երկրների կողմից ուկրաինական գյուղմթերքի արտահանման արգելքը։ Զելենսկին իր մտահոգությունն է հայտնել նշված որոշման կապակցությամբ և նշել, […]
16:37 29.04.2023
ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Քլիվլենդ քաղաքում հրաձգության հետևանքով հինգ մարդ է զոհվել՝ հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Ոստիկանությունից հայտնում են, որ չորս հոգու մահը վրա է հասել տեղում, իսկ հինգերորդը մահացել է հիվանդանոցում։ Հեռուստաալիքին հայտնել են նաև, որ զոհերից մեկը ութ տարեկան է։ «Հինգ մարդ սպանվել է AR-15 ինքնաձիգով զինված կասկածյալի կողմից տան վրա կրակելու […]
16:00 29.04.2023
Ռուսաստանի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները ամենաբարձր մակարդակով կյանքի կոչելու նպատակով հաստատվել են թուրքական ավիաընկերությունների հայտերը դեպի Ռուսաստանի Դաշնություն լրացուցիչ թռիչքներ իրականացնելու համար, հայտնում է ՌԴ տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Ամառվա սեզոնին շաբաթական 629 չվերթ կիրականացվի 37 ուղիներով, որոնցից ամենապահանջվածներն են Անթալիայից և Ստամբուլից դեպի Ռուսաստանի մի շարք քաղաքներ և հակառակ ուղղությամբ: Ռուսական ավիափոխադրողների […]
10:39 29.04.2023
Ուկրաինայի հետ գերիների փոխանակման գործող ձևաչափերն ամենաարդյունավետն են։ Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը։ «Բնականաբար, մենք երախտապարտ ենք նրանց, ովքեր մտահոգված են այս հարցով, բայց կարծում եմ, որ այն ձևաչափերը, որոնք մենք այժմ օգտագործում ենք, եղել և մնում են ամենաարդյունավետը», – հավելել է դիվանագետը։ Միաժամանակ նա չի մեկնաբանել ուկրաինական կողմի […]
10:22 29.04.2023
Կենսաթոշակային բարեփոխումների դեմ ցույցերի ընթացքում քաղաքային ենթակառուցվածքներին հասցված վնասը գնահատվել է 1,6 միլիոն եվրո, հաղորդում է Parisien-ը: «Կենսաթոշակային բարեփոխումների դեմ 12 ցույցերի ընթացքում տեղի ունեցած անկարգությունների վնասը քաղաքային բյուջեին արժեցել է 1,6 միլիոն եվրո»,- ասվում է նա հայտարարությունում։ Փարիզի փոխքաղաքապետ Էմանուել Գրեգուարն ասել է, որ հաշվարկվել է միայն քաղաքային օբյեկտներին հասցված վնասը, սակայն հաշվի չեն […]
09:45 29.04.2023
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կարծում է, որ Ռուսաստանի Դաշնությանը մեկուսացնելու Արևմտյան երկրների ջանքերը լիակատար ձախողում են ապրել։ Նրա հայտարարությունը մեջբերում է «Ռիա Նովոստին»։ Նախարարը նշել է, որ Վաշինգտոնի ջանքերը՝ ստիպելու միջազգային հանրությանը ապրել իր հորինած կարգի համաձայն, անհաջողության են մատնվում։ Ավելի վաղ Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը և Եվրամիությունը կոպտորեն շահարկում են Ուկրաինայի թեման։ […]
09:35 29.04.2023
Ուրբաթ օրը Միացյալ Նահանգները սկսել է ամերիկացիների տարհանումը Սուդանից, հայտնում է The New York Times-ը։ «Շուրջ 300 ամերիկացիներով ավտոբուսների շարասյունը ուրբաթ ուշ երեկոյան դուրս է եկել Սուդանի մայրաքաղաքից և շարժվում դեպի Կարմիր ծով: Սա Միացյալ Նահանգների առաջին փորձն է տարհանել իր քաղաքացիներին երկրից»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ԱՄՆ զինվորականները երթուղու երկայնքով անօդաչու […]
09:00 29.04.2023
Բարձի տակ, արևի տակ կամ հետևի գրպանում, լիթիում-իոնային մարտկոցով գաջեթները կարող են պայթել մարտկոցի գերտաքացման կամ մեխանիկական վնասվածքի պատճառով, ՌԻԱ Նովոստիին ասել է Ռոսկաչեստվոն։ «Հաճախակի են դարձել տարբեր սարքերի մարտկոցների բռնկման հանկարծակի դեպքերը, որի հետևանքով տուժած օգտատերերը այրվածքներ են ստացել, և պահանջվել է բժշկական միջամտություն, եղել են դեպքեր, երբ մեքենաներ և տներ են այրվել։ Վերջին […]
08:53 29.04.2023
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են պարենային գործարքի ընդլայնումն ու երկարաձգումը, ասվում է գլխավոր քարտուղարի գրասենյակի հաղորդագրության մեջ։ « Գլխավոր քարտուղարը և Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել ուրբաթ օրը՝ ապրիլի 28-ին, մտքեր փոխանակել այն մասին, թե ինչպես երաշխավորել Սև ծովի նախաձեռնության բարելավումն ու ընդլայնումը, ինչպես […]
08:46 29.04.2023
Բորտուղեկցորդ Բրոդի Կապրոնը հերքել է ինքնաթիռների մասին որոշ տարածված առասպելներ, ինչպես նաև բացահայտել է ինքնաթիռում խմելու մասին ճշմարտությունը` հայտնում է News.Com.Au-ն: Բորտուղեկցորդուհին պատասխանել է ամենահաճախ տրվող հարցերին` արդյո՞ք ջուրն անվտանգ է խմելու համար, ինչո՞ւ է օդում ավելի ուժեղ թունավորում զգացվում, և իրականում որտե՞ղ են գնում զուգարանի թափոնները: Թեև շատերը կարծում են, որ ինքնաթիռներում պետք է […]
08:37 29.04.2023
Բրիտանական Կամբրիա կոմսությունում գտնվող փաբի զուգարանում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր, որոնք պարունակում են տեղեկատվություն HMS Anson սուզանավի մասին, հայտնում է Sun թերթը՝ հղում անելով աղբյուրներին։ «Բավական զբաղված գիշեր էր: Փաբում շատ մարդիկ կային… զինվորական և քաղաքացիական: Ես մտա զուգարան, իսկ փաստաթղթերը դրված էին տաղավարի հատակին… Ցանկացած մարդ կարող էր գտնել դրանք»,- պարբերականին ասել է աղբյուրը: […]
08:12 29.04.2023
Բուդապեշտի համալսարանի հնագետները Հունգարիայի Յասբերեն քաղաքի մոտ 1-ին դարում ապրած տղամարդու գերեզման են գտել, հայտնում է ուսումնական հաստատության կայքը։ Գիտնականները որոշել են, որ նա բժիշկ է։ Նրան թաղել են վիրաբուժական գործիքներով։ Դրանց թվում են պղնձի համաձուլվածքից պատրաստված սկալպել` արծաթե ծածկույթով, որի սայրերը փոխարինելի են և պողպատե: Հայտնաբերվել են նաև պինցետներ, ասեղներ։ Կար նաև հատուկ քար. […]
08:04 29.04.2023
Առնվազն երեք մարդ է զոհվել, ևս մեկը վիրավորվել է ուրբաթ օրը Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։ Այս մասին ոստիկանությանը հղումով հայտնում է ABC հեռուստաընկերության տեղական մասնաճյուղը։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակի մասին տեղեկություններ չկան։ Կասկածյալների ձերբակալության մասին տեղեկություն չկա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
23:48 28.04.2023
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն իր Telegram ալիքում խոսել է հատուկ ռազմական գործողության գոտի կամավորների նոր խումբ ուղարկելու մասին։ Կադիրովի խոսքով՝ կամավորներով ինքնաթիռը հատուկ գործողության գոտի է մեկնել Գրոզնիի օդանավակայանից։ «Նրանք բոլորն իրենց հոգու և սրտի կոչով որոշել են մեկնել Դոնբաս և Ուկրաինա՝ պաշտպանելու հայրենիքի շահերը»,- հավելել է նա։ Կադիրովը հավելել է, որ խումբն ունի այն […]
23:34 28.04.2023
Մոսկվան, ի տարբերություն Կիևի, բավականաչափ միջոցներ ունի Ուկրաինայում հատուկ գործողություն իրականացնելու համար, հայտարարել է լեհական բանակի գլխավոր շտաբի պետ Ռայմունդ Անջեյչակը։ Նրան մեջբերում է Do Rzeczy-ը։ «Ֆինանսական գործիքները, որոնց տիրապետում էր Ռուսաստանը պատերազմից առաջ, նրա ծախսերի դինամիկան և պատժամիջոցների արդյունավետությունը տնտեսական ողջ բարդ իրավիճակի ֆոնին, ցույց են տալիս, որ Ռուսաստանը գումար կունենա հակամարտությանը մասնակցելու համար», […]
23:21 28.04.2023
Ապրիլի 23-28-ը Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը, որին մանսակցել են ԱԺ պատգամավորները՝ խորհրդարանի փոխնախագահ, կառույցում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի գլխավորությամբ: Մինչ նստաշրջանի աշխատանքերը մեր երկրի պատվիրակները Եվրոպայի խորհրդի շենքի դիմաց տեղադրված խաչքարի մոտ հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նստաշրջանի օրակարգում թեեւ Հայաստանի եւ Արցախի վերաբերյալ հարց չկար, այդուհանդերձ, մեր երկրի […]
23:10 28.04.2023
Avianca մարդատար ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել շարժիչի բռնկման պատճառով։ Զբոսաշրջիկներով լեփ-լեցուն լողափի վրայով թռչող ինքնաթիռը ֆիքսվել է Daily Mail-ի հրապարակած տեսանյութում։ Հրատարակության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 25-ին, երբ ինքնաթիռը Սան Անդրես կղզուց թռել է Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտա։ Շարժիչներից մեկը սկսել է այրվել այնտեղ հայտնված թռչնի պատճառով։ Օդաչուները շրջել են ինքնաթիռի ուղղությունը և […]
22:57 28.04.2023
Այսօր մեկնարկել է Թուրքիայի նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը՝ երկրի սահմաններից դուրս: Ընտրություններն անցկացվում են նախագահ Էրդողանի սրտի կաթվածի մասին տարածվող տեղեկությունների ֆոնին: Մինչև ընտրությունները դեռ 18 օր կա: Ինչո՞ւ է արտերկրում քվեարկությունն այսքան վաղ սկսվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես մի շարք երկրներում, Թուրքիայում ևս, երկրի սահմաններից դուրս քվեարկությունը տեղի է […]
22:39 28.04.2023
Բալիի Ուբուդ քաղաքում քահանան կռվի է բռնվել զբոսաշրջիկի հետ ճանապարհատրանսպորտային պատահարի պատճառով։ Միջադեպը նկարահանվել է և հայտնվել համացանցում։ Կադրերում երևում է, թե ինչպես է ավանդական սպիտակ խալաթով տղամարդը հանում գլխազարդը և հարձակվում վառ վերնաշապիկով հակառակորդի վրա։ Նրանք սկսում են հրել միմյանց։ Ոստիկանությունը հետաքննում է կատարվածը։ Արդեն հաջողվել է գտնել վիճաբանությանը ներգրավված քահանային։ Հարցաքննության ժամանակ 51-ամյա […]
22:18 28.04.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ուրբաթ օրը կրկին չի մասնակցել իր նախընտրական ծրագրի շրջանակներում նախատեսված միջոցառումներին, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Այսպիսով, երեքշաբթի երեկոյան վատ ինքնազգացողություն ունեցող Էրդողանն արդեն երրորդ օրն է, ինչ չեղյալ է հայտարարում հանրահավաքները։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։ Միաժամանակ, ուրբաթ օրը Էրդողանը տեսաուղերձով ելույթ է ունեցել Ադանա քաղաքի կամրջի բացման արարողությանը։ Երեքշաբթի […]
22:07 28.04.2023
Ճապոնիան հանում է COVID-19-ով պայմանավորված սահմանափակումները, որոնք առնչվում են սահմանային հատման հետ։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը: Շաբաթ օրվանից Ճապոնիա մուտք գործելու համար այլևս չի պահանջվի վիրուսի դեմ պատվաստման ապացույց կամ թեստի բացասական պատասխան, որն արվում էր երկիր մեկնելուց առաջ: Մայիսի 8-ից սկսած այս միջոցառումների անհրաժեշտությունը չի լինի Ճապոնիա մեկնել ցանկացողների համար։ Բայց եթե […]
21:38 28.04.2023
2023 թվականի ապրիլի 15-ը հիշարժան երեկո էր Պատապուտյանների ընտանիքի համար, երբ 600 հյուրեր հավաքվել էին Beverly Wilshire հյուրանոցում՝ պաշտոնապես շնորհավորելու հայազգի առաջին Նոբելյան մրցանակակիր, բ.գ.թ. Արտեմ Սարգիս Պատապուտյանին: Այս մասին հայտնում են ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից: Առաջատար գիտնականը ճանաչվել է զգայական կենսաբանության ոլորտում իր բեկումնային հետազոտության համար, որը միջազգային գիտական հանրության կողմից համարվում է խաղափոխիչ […]
21:23 28.04.2023
Ռուսաստանի, Իրանի, Սիրիայի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների հանդիպումը Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման հարցով կարող է տեղի ունենալ մայիսի սկզբին։ Այս մասին ուրբաթ օրը TRT-ին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։ «Առաջարկվել են մի քանի ժամկետներ, մենք պատասխանել ենք, որ դրանք մեզ հարմար են, երկու այլ երկրներից պատասխան է ակնկալվում, հետո […]
21:14 28.04.2023
Բրիտանական Քուին ռոք խմբի ղեկավար Ֆրեդի Մերկուրիի կաշվե շորտերը աճուրդում վաճառվել են գրեթե 14,5 հազար ֆունտ ստեռլինգով (մոտավորապես 1,5 մլն ռուբլի ընթացիկ փոխարժեքով), հայտնում է Omega Auctions կայքը։ Ըստ աճուրդի տան՝ ապրանքի հետ միասին գնորդը, ով նախընտրել է անհայտ մնալ, նամակ է ստացել, որը հաստատում է կիսավարտիքի իսկությունը և թագուհու մասին գիրք՝ How It All […]
20:40 28.04.2023
Այս տարի սովը կարող է սպառնալ 1 միլիոն մարդու, հաղորդում է ՄԱԿ-ը: Կազմակերպությունում նշել են, որ շուկան կախված է ռուսական արտադրանքի հասանելիությունից, հաղորդում է «Իզվեստիա»-ն։ «Մոտ 970 հազար մարդ բառացիորեն կհայտնվի սովի շեմին։ Պարենի համաշխարհային շուկայում դիրքը մեծապես պայմանավորված է ռուսական արտահանվող ապրանքների հասանելիության ազատությամբ։ Կարելի է խոսել անուղղակի պատժամիջոցների մասին՝ սա եվրոպական նավահանգիստներ ռուսական […]
20:32 28.04.2023
Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի մեծ պալատը Ռուսաստանի Դաշնությանը պարտավորեցրել է ընդհանուր առմամբ մոտ 130 միլիոն եվրո փոխհատուցում վճարել Վրաստանի քաղաքացիներին բարոյական վնասի համար՝ 2008 թվականի օգոստոսին երկիր ներխուժելու գործով։ Հաղորդում է Aliq Media-ն։ Ստրասբուրգի դատարանի մեծ պալատի կայացրած այս որոշումը վերաբերում է Ռուսաստանի դեմ Վրաստանի ներկայացրած հայցի երկրորդ մասին, որը ներառում է Եվրոպական կոնվենցիայի 41-րդ […]