08:43 15.03.2023
Սև ծովի ջրերն ընկած ամերիկյան անօդաչու թռչող սարքը զինված չի եղել որևէ զենքով, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյային։ Մինչդեռ անօդաչու սարքերը, որոնք հայտնի են որպես Reaper, կարող են կրել Hellfire հրթիռներ, օդանավն անզեն էր և հսկում էր Ղրիմից 75 մղոն հարավ-արևմուտք: Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը հայտարարել էր, որ […]
15:57 14.03.2023
«Հայաստանը Արցախին թողել է մենակ և առաջարկում է, որ Ստեփանակերտը Բաքվի հետ բանակցություններ վարի, այն դեպքում, որ Ադրբեջանը ցեղասպանություն է ուզում իրականացնել Արցախում. ցեղասպանը կարող է երկխոսության գնալ ցեղասպանվողի հետ» հարցին, Փաշինյանը պատասխանեց. «Դուք նշեցիք, որ կարո՞ղ է 120.000 բնակցություն ունեցող ԼՂ-ը բանակցել ավելի քան 9մլն բնակչություն ունեցող Ադրբեջանի հետ: Եթե ձեր ասած տրամաբանությունը զարգացնենք, […]
15:05 14.03.2023
Առաջիկայում որևէ ձևաչափով Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպում նախատեսված չէ։ Մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այս պահին հանդիպում նախատեսված չէ։ Ես երբեք չեմ խուսափել հանդիպումից, բայց մյուս կողմից մեր հանդիպումների փորձը ցույց է տալիս, որ պետք է լինեն երաշխիքներ պայմանավորվածությունների, պարտավորությունների կատարման մասին»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետը նկատեց, որ նախկինում Բրյուսելում Ադրբեջանի նախագահ […]
14:37 14.03.2023
Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության համար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային մեխանիզմների, միջազգային երաշխիքների անհրաժեշտություն է տեսնում. Հայաստանը որևէ կերպ թույլ չի տալու, որ Ադրբեջանը ԼՂ-ում էթնիկ զտումներ իրականացնի: Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ասուլիսում՝ պատասխանելով հարցին, թե Երևանը կո՞ղմ է, որ Արցախի ներկայացուցիչները գնան Բաքու՝ հանդիպման, քննարկումների, որի հրավերն արել էր Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: […]
13:52 14.03.2023
Մարտի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցի վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մանրամասներ է ներկայացրել: Ընթացող մամուլի ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցը նվիրված է եղել հիմնականում Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի վտանգին: «Ես փոխանցել եմ իմ տեղեկությունները, իմ տպավորությունը, նաև ընդգծել եմ, որ կարծում եմ, որ խնդիրներ կան Լեռնային Ղարաբաղում […]
13:30 14.03.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է ԼՂ-ի ժողովրդի անվտանգության և իրավունքների հարցի հասցեագրման անհրաժեշտությունը, և նշել, որ այդ հարցը միջազգային մեխանիզմներով պետք է դիտարկվի Բաքու-Ստեփանակերտ հարթության մեջ: Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտարարեց իր ասուլիսում՝ պատասխանելով «Շանթ» ՀԸ-ի հարցին և անդրադառնալով շրջանառվող հարցին տարածվող մի փաստաթղթի վերաբերյալ, որը, ըստ տարածողների, բանակցվող փաստաթղթերից է: Վարչապետը հորդորել է միշտ […]
12:56 14.03.2023
«Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը և՛ Հայաստանի սահմանի երկայնքով, և՛ Լեռնային Ղարաբաղում», – մարտի 14-ին հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց վարչապետ Փաշինյանը։ «Իմ եզրակացությունն Ադրբեջանի ավելի ու ավելի ագրեսիվ դարձող հռետորաբանությունից է և, իհարկե, կան որոշակի այլ տվյալներ»,- ասաց Փաշինյանը: Ըստ վարչապետի, Հայաստանը չէ, որ նախաձեռնում է ագրեսիվ գործողություններ ու էսկալացիա, ուստի որոշում կայացրեց այստեղ հրավիրել […]
12:49 14.03.2023
ՆԱՏՕ-ի գոյությունը խոչընդոտում է խաղաղությանն ու կայունությանը, Twitter-ում գրել է իռլանդացի պատգամավոր Միք Ուոլեսը։ «Ուկրաինայում հակամարտությունը շարունակվում է, հազարավոր մարդիկ են զոհվում, բայց ՆԱՏՕ-ն չի ցանկանում, որ առճակատումը ավարտվի. Բորիս Ջոնսոնը գնացել է Կիև՝ կանխելու խաղաղության հաստատումը: Չի լինի խաղաղություն և կայունություն, քանի դեռ կա ՆԱՏՕ-ն»,- ասել է քաղաքական գործիչը։ . Ավելի վաղ Ուոլեսը կոչ […]
11:45 14.03.2023
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) պատվիրակությանը՝ ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Իվա Պետրովայի գլխավորությամբ։ Կողմերը քննարկել են դեռևս նախորդ տարի տեղի ունեցած հանդիպումից հետո Հայաստանի հարկային և մաքսային ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Դիտարկվել են նաև ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի կանխատեսումները և առկա մարտահրավերների ազդեցությունը կատարողականի վրա, հարկեր/ՀՆԱ […]
11:21 14.03.2023
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բահրեյնում ելույթիցս հետո ինձ մոտեցան ադրբեջանցի լրագրողները և խնդրեցին պատասխանել երկու հարցի: Ի պատասխան ասացի, որ, միևնույնն է, չեք ցուցադրելու. -Չէ, չէ, ի՞նչ եք ասում, REAL TV ն հաստատ կցուցադրի- պատասխանեց ինձ լրագրողը: Հարցրեցին կրակոցների մասին, որի հետևանքով ԼՂ երեք ոստիկան էր զոհվել: Ասացի՝ մարդկանց […]
11:01 14.03.2023
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ ամերիկացի նախկին առաջնորդ Ջիմի Քարթերը, ով տառապում է քաղցկեղով, իրեն խնդրել է հուղարկավորության ժամանակ կարդալ ելույթը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է CNN-ը՝ վկայակոչելով Բայդենի խոսքերը, որոնք նա ասել է Կալիֆորնիայում ելույթի ժամանակ։ «Նա խնդրեց ինձ արտասանել փառաբանական խոսքը»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ինքը «չպետք է դա ասեր»։ […]
10:43 14.03.2023
Եվրամիությունը կիրառության մեջ է դրել հակառուսական պատժամիջոցների ցուցակը հաջորդ վեց ամսով երկարաձգման մասին որոշումը՝ դրանից հեռացնելով Խերսոնի շրջանի մահացած փոխնահանգապետ Կիրիլ Ստրեմուսովին։ ԵՄ խորհրդի համապատասխան որոշումը երեքշաբթի հրապարակվել է Եվրամիության պաշտոնական ամսագրում։ «Հաշվի առնելով շարունակվող գործողությունները, որոնք խաթարում և սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը, որոշումը [Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ պատժամիջոցների […]
10:20 14.03.2023
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ կորոնավիրուսային համաճարակը կավարտվի 2023 թվականին, ասվում է կազմակերպության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ: Նրա խոսքով՝ կորոնավիրուսից շաբաթական մահացությունների թիվն առաջին անգամ պակասել է այն թվից, երբ հայտարարվել է համաճարակ։ «Վստահ եմ, որ այս տարի ինչ-որ պահի մենք կկարողանանք ասել, որ COVID-19-ն ավարտվել է որպես միջազգային մտահոգության հանրային առողջության […]
09:29 14.03.2023
Առնվազն 2 մարդ է զոհվել, ևս 37-ը վիրավորվել Պակիստանի հյուսիսարևելյան Փենջաբ նահանգում մարդատար ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով։ Այս մասին երեքշաբթի հայտնել է The Express Tribune-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը։ Աղբյուրի հաղորդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նահանգի հյուսիսային մասում գտնվող Քոթլի-Սատթյան գյուղի տարածքում։ Բաղ (Ազադ Քաշմիրի շրջան) – Ռավալպինդի (Փենջաբ նահանգ) ուղևորատար ավտոբուսը արգելակային համակարգի անսարքության պատճառով […]
09:11 14.03.2023
Թուրքական բիզնեսը կողմ է Ղրիմի հետ առեւտրային հարաբերությունների վերականգնմանը, ՌԻԱ Նովոստիին ասել է Թուրքիայում Ղրիմի բարեկամների ասոցիացիայի նախագահ, Թուրքիայի Ղրիմի թաթարների մշակութային ընկերությունների ֆեդերացիայի ղեկավար Ունվեր Սելը։ «Թուրք գործարարներից ինտենսիվ պահանջներ կան: Թուրքիան 300 միլիոն դոլարի վնաս է կրել Ղրիմի հետ առևտրային հարաբերությունների դադարեցման պատճառով: Հատկապես Սև ծովի ափին գտնվող քաղաքները զարգացրել են իրենց առևտրային […]
08:56 14.03.2023
Welcoming Countries Rank-2023-ը հրապարակվել է աշխարհի ամենահյուրընկալ երկրների ցանկը, որոնք ընդունում են զբոսաշրջիկներին առանց վիզայի կամ մուտքի թույլտվություն են տալիս ժամանման ժամանակ, հայտնում է ATOR-ը։ Passport Index-ը կազմողները վերլուծել են աշխարհի ավելի քան 200 պետությունների և տարածաշրջանների վիզային քաղաքականությունը այլ երկրներից ժամանած ճանապարհորդների համար վիզայի պահանջների առկայության/բացակայության, ինչպես նաև ժամանման ժամանակ էլեկտրոնային վիզայի կամ վիզայի […]
08:44 14.03.2023
Հարավային Կորեայի զինվորականները երեքշաբթի արձանագրել են ԿԺԴՀ-ից երկու փոքր հեռահարության բալիստիկ հրթիռների արձակում։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին (CNS): Նշվում է, որ հրթիռները արձակվել են Հվանհաե-Նամդո նահանգի Չանգյոն շրջանից դեպի Ճապոնական ծով՝ տեղական ժամանակով 07:41-ից մինչև 07:51-ը: Yonhap գործակալության տվյալներով՝ նախկինում այս տարածքից բալիստիկ հրթիռների արձակումներ […]
08:36 14.03.2023
Երեքշաբթի Պապուա Նոր Գվինեայի ափերի մոտ 6,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Մադանգ քաղաքից 130 կմ դեպի արեւելք՝ մոտ 27,4 հազար մարդ բնակչությամբ։ Աղբյուրը գտնվում էր 200 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի եղել:
08:18 14.03.2023
Դաջվածքի նկարիչ, տիկտոկյան օգտատեր spittinginkpro-ն Վանկուվերից, նշել է չորս իր, որն անհրաժեշտ է հաճախորդին դաջվածքի ժամանակ: Համապատասխան տեսանյութը հայտնվել է TikTok-ի նրա էջում։ Մասնագետի խոսքով՝ պրոցեդուրաներին պետք է ականջակալներ բերել, քանի որ երաժշտություն կամ փոդքասթներ լսելը կօգնի շեղել ցավից։ Բացի դրանից, նա խորհուրդ է տվել բերել խորտիկներ և խմիչքներ, ինչպես նաև ազատ սև հագուստներ, որպեսզի […]
23:37 13.03.2023
Նովոսիբիրսկում սկսել են դատել երիտասարդ դայակին, ով լքել է իրեն վստահված երեխաներին՝ գեղեցկության սրահ գնալու համար: Տղան ու աղջիկը բնակարանում կրակայրիչ են գտել ու հրդեհ սարքել։ Երեխաները ծխախեղդ են եղել: Դայակի կյանքը կտրուկ փոխվել է անցյալ տարվա վերջին: Հարևանների խոսքերով՝ նա իրեն շատ տարօրինակ է պահել։ Ողբերգական պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, երբ Քսենյա […]
22:30 13.03.2023
Թուրքիայում ադրբեջանական լոբբիի առաջնորդը առաջադրվելու է այդ երկրի նախագահի թեկնածու: Խոսքը մեջլիսի նախկին պատգամավոր Սինան Օհանի մասին է: Ու՞մ կողմից է նա առաջադրվելու, ինչպիսի՞ կապեր ունի Սինան Օհանը Ալիևի վարչակազմի հետ և ընտրվելու ի՞նչ շանսեր ունի. թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կիրակի օրը հայտնի դարձավ, որ Թուրքիայում ձևավորվում է նոր նախընտրական դաշինք, որը […]
18:56 13.03.2023
Մարտի 10-ին և 11-ին Ֆրանսիայի Սինեմաթեքի հովանու ներքո «Աշխարհի ողջ հիշողությունը» վերականգնված և արխիվային ֆիլմերի միջազգային հոբելյանական 10-րդ փառատոնի շրջանակում անցկացվել է «Համո Բեկնազարյան. Հայ կինոյի ռահվիրան» հետահայաց ծրագիրը։ Ծրագրի շրջանակում կայացել են «Տունը հրաբխի վրա» (1928 թ.), «Երկիր Նաիրի» (1930 թ.) և «Դուստրը» (1942 թ.) ֆիլմերի վերականգնված տարբերակների միջազգային պրեմիերաները։ Սույն ցուցադրությամբ մեկնարկել է Հայ […]
13:57 13.03.2023
Մոսկվայի հյուսիս-արևելքում մարտի 13-ին հրդեհ է բռնկվել։ Այրվում է տեղի բիզնես կենտրոններից մեկը: Ինչպես հայտնի է դարձել REN TV-ին, շենքից մարդիկ տարհանվել են նկուղում աշխատող հրդեհաշիջման համակարգի պատճառով։ Այնտեղից ծուխ է դուրս գալիս։ Այժմ դեպքի վայրում են հրշեջները։ Հրդեհի պատճառների և տուժածների մասին դեռևս չի հաղորդվում։
12:52 13.03.2023
Թեհրանում տեղի է ունեցել Բելառուսի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյի և Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։ Այս մասին երկուշաբթի հայտնել է BelTA գործակալությունը։ Գործակալության տվյալներով՝ հանդիպման վայր է ընտրվել Ջոմխուրիի նստավայրը Սաադաբադ պալատի և զբոսայգու համալիրում։ Ռաիսին ողջունել է Լուկաշենկոյին նախքան նստավայր մտնելը։ Էբրահիմ Ռաիսին բանակցությունների ժամանակ ասել է, որ երկու երկրների հարաբերությունները վերջին երկու տարիների ընթացքում […]
12:42 13.03.2023
Տեխաս նահանգի Օսթին քաղաքում երեք տարեկան աղջիկը պատահաբար կրակել է իր չորսամյա քրոջ վրա։ Այս մասին երկուշաբթի հայտնել է Fox News-ը՝ վկայակոչելով Հարիս շրջանի շերիֆ Էդ Գոնսալեսի հայտարարությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ողբերգության պահին քույրերը տանը եղել են ընտանիքի անդամների հետ։ «Ինչ-որ պահի աղջիկները մենակ մնացին ննջարանում: Երեք տարեկան աղջիկը լիցքավորված ատրճանակ գտավ և մեկ կրակոց […]
11:29 13.03.2023
Մարտի 13-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին ու կազմակերպության ներկայացուցիչներին: Հյուրի խնդրանքով պաշտպանության նախարարը ներկայացրել է տարածաշրջանի վերջին զարգացումները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը: Հանդիպմանը քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
11:09 13.03.2023
Հակաօդային պաշտպանության համակարգը Բելգորոդի շրջանի վրա չորս հրթիռ է խոցել, մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում։ «Մեր հակաօդային պաշտպանության համակարգն աշխատել է Բելգորոդի շրջանի վրա։ Խոցվել է 4 հրթիռ։ Հետևանքները ճշտվում են։ Մեկ զոհի մասին արդեն հայտնի է»,- գրել է նա։ Բացի դրանից, ըստ մարզպետի, հրթիռի բեկորները վնասել են […]
10:32 13.03.2023
«Ամեն ինչ ամենուր և միանգամից» ֆիլմը ճանաչվել է «Օսկար 2023»-ի լավագույն ֆիլմ։ Այն հեռարձակվում է ABC հեռուստաալիքով։ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում առաջադրվել են տասը ֆիլմեր՝ Էդվարդ Բերգերի «Բոլորը հանգիստ արևմտյան ճակատում», «Ավատար. Ջրի ճանապարհը»՝ Ջեյմս Քեմերոնի, «Բանշի Ինիշերին»՝ Մարտին Մակդոնահի, «Էլվիս»՝ Բազ Լուրման, «Ֆաբելմաններ»՝ Սթիվեն Սփիլբերգ, «Թար Թոդ Ֆիլդ», «Թոփ Գան», «Մավերիք»՝ Ջոզեֆ Կոսինսկի, «Վշտի եռանկյուն»՝ […]
10:05 13.03.2023
Համաշխարհային պատերազմի վտանգը գնահատելու համար պարզապես նայեք ԱՄՆ պաշտպանության ծախսերին, գրում է Global Times-ը։ «Որքա՞ն մեծ է պատերազմի վտանգը աշխարհում: Պատասխանը շատ պարզ է: Դուք գործնականում ճշգրիտ եզրակացություն անելու համար պարզապես պետք է նայեք այն գումարին, որն ԱՄՆ-ը ներկայումս ծախսում է զենքի վրա: <…> ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի բարձր ծախսերը խոսում են գլոբալ պատերազմի բարձր ռիսկի մասին»,- […]