Չինաստանում հայտնել են, թե համաշխարհային պատերազմի սկսվելու մասին ինչ ազդանշաններ է տալիս ԱՄՆ-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

Չինաստանում հայտնել են, թե համաշխարհային պատերազմի սկսվելու մասին ինչ ազդանշաններ է տալիս ԱՄՆ-ը

10:05 13.03.2023

Համաշխարհային պատերազմի վտանգը գնահատելու համար պարզապես նայեք ԱՄՆ պաշտպանության ծախսերին, գրում է Global Times-ը։

«Որքա՞ն մեծ է պատերազմի վտանգը աշխարհում: Պատասխանը շատ պարզ է: Դուք գործնականում ճշգրիտ եզրակացություն անելու համար պարզապես պետք է նայեք այն գումարին, որն ԱՄՆ-ը ներկայումս ծախսում է զենքի վրա: <…> ԱՄՆ-ի պաշտպանության ոլորտի բարձր ծախսերը  խոսում են գլոբալ պատերազմի բարձր ռիսկի մասին»,- հաղորդում է պարբերականը:

Հեղինակը նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Չինաստանը պաշտպանական քաղաքականություն է վարում, մինչդեռ Վաշինգտոնը գործում է ագրեսիվ։ Նա հավելել է, որ 2023 թվականին Բայդենի կողմից հաստատված ԱՄՆ պաշտպանական բյուջեն չորս անգամ ավելի է, քան Պեկինի պաշտպանական բյուջեն։

Բացի դրանից, ԱՄՆ բյուջեի զգալի մասը ուղղվում է նոր հարձակողական սպառազինությունների և ռազմական տեխնոլոգիաների մշակմանը։ ԱՄՆ ռազմարդյունաբերական համալիրը զբաղեցնում է ամերիկյան քաղաքականության առանցքային դերերից մեկը, ինչի պատճառով իշխանությունները գերադասում են բյուջեն ծախսել պաշտպանության ոլորտի վրա, այլ ոչ թե սեփական քաղաքացիների կարիքների վրա։ Բացի դրանից, ռազմարդյունաբերական համալիրը խոշոր բիզնեսի կողմից օգտագործվում է որպես «Ամերիկյան կայսրության կանխիկ կով»։

Եզրափակելով լրագրողը նշել է, որ Ուոլ Սթրիթի և Սպիտակ տան «մեծ բոսերը» գլոբալ հակամարտությունները տեսնում են որպես փող աշխատելու միջոց, և այդ հակամարտությունների ուռճացումը բացասաբար է անդրադառնում ամբողջ աշխարհի վրա։

Հրատարակությունը հայտնել է, որ 2023 թվականին ԱՄՆ-ը ծրագրում է 842 միլիարդ դոլար հատկացնել պաշտպանությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP