ՌԴ-ում դայակը երեխաներին թողել է և գնացել գեղեցկության սրահ․ երեխաները հրկիզել են տունը և ծխախեղդ եղել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+20.09 oC

ՌԴ-ում դայակը երեխաներին թողել է և գնացել գեղեցկության սրահ․ երեխաները հրկիզել են տունը և ծխախեղդ եղել

23:37 13.03.2023

Նովոսիբիրսկում սկսել են դատել երիտասարդ դայակին, ով լքել է իրեն վստահված երեխաներին՝ գեղեցկության սրահ գնալու համար: Տղան ու աղջիկը բնակարանում կրակայրիչ են գտել ու հրդեհ սարքել։ Երեխաները ծխախեղդ են եղել:

Դայակի կյանքը կտրուկ փոխվել է անցյալ տարվա վերջին: Հարևանների խոսքերով՝ նա իրեն շատ տարօրինակ է պահել։

Ողբերգական պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին, երբ Քսենյա Զացեպինան ընդամենը մեկ շաբաթ աշխատելուց հետո որոշել է փախչել իր աշխատավայրից գեղեցկության սրահ: Նա լքել է երեխաներին՝ ամուր փակելով բնակարանի պատուհաններն ու դռները։ Նա վեց ժամ բացակայել է: Քննիչները ենթադրում են, որ այդ ընթացքում փոքրիկները բնակարանում կրակայրիչ են գտել և այրել բազմոցը։ Բռնկված հրդեհի կադրերը տարածվել են սոցցանցերի բազմաթիվ հրապարակներում։

Հրշեջ-փրկարարները այրվող բնակարանից դուրս են բերել ծխից մգացած աղջկա և տղայի մարմինները: Շտապօգնության բժիշկները փորձել են վերակենդանացնել նրանց։ Քսենյան կալանավորվել է հետաքննության առաջին իսկ ժամերին։

Նրան մեղադրում են երկու հոդվածով՝ «անզգուշությամբ մահ պատճառելը» և «վտանգի մեջ թողնելը»։ Մեղքը ընդունել է միայն մեկ կետով։ Դատական նիստին ներկա գտնվողների թվում է եղել զոհված երեխաների պապը։ Կատարվածի համար նա մեղադրում է և՛ դայակին, և՛ հարսին։

Այժմ զոհված երեխաների մայրն էլ է դատին սպասում։ Նրան մեղադրում են երկու հոդվածով ՝ «վտանգի մեջ թողնելը» և «ծնողական պարտականությունները չկատարելը»։

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP