Ժնևում Արարատ Միրզոյանի կարևոր շեշտադրումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 06 2025
  • $
    383.94
  • RUBLE
    4.88
  • 434.89
WEATHER
+26.09 oC

Ժնևում Արարատ Միրզոյանի կարևոր շեշտադրումները

22:09 28.02.2023

«ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմը պետք է օգտագործվի կյանքեր փրկելու, անհրաժեշտ մարդասիրական օգնություն տրամադրելու և տուժած մարդկանց իրավունքները պաշտպանելու համար». Հայաստանի արտաքին գործերի նախարարը ելույթ է ունեցել Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նիստին, որում անդրադարձել է Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակին:

Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդու իրավունքների պաշտպանությունը շարունակաբար անտեսվել է։ Չէ որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն էլ է ձգտում ազատորեն օգտվել իր մարդու իրավունքներից: Միջազգային հանրությունը, սակայն, ըստ Միրզոյանի, հիմնականում անտարբեր է մնացել, մինչդեռ Ադրբեջանն ավելի է քաջալերվել՝ ոգևորվելով անպատժելիությունից:

«Նման լիակատար անպատժելիության մթնոլորտում Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային մարդու իրավունքների և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքները։ Շուրջ 80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը։ Դրա հետևանքով, Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է հումանիտար աղետի եզրին։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով հայտարարում է, որ կարող է վերացնել շրջափակումը բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը։ Սա ոչ այլ ինչ է, քան դանդաղ իրականացվող էթնիկ զտում»,- ասել է Միրզոյանը:

Միրզոյանը նշել է, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավաբանորեն պարտադիր հրատապ միջոց կիրառեց. դատարանը վճռեց, որ առկա է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնաս հասցնելու անմիջական վտանգ և Ադրբեջանին պարտադրեց ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

«Արդարադատության միջազգային դատարանի հրատապ միջոցներն իրավաբանորեն պարտադիր են, սակայն մինչ այժմ Ադրբեջանը չի դադարեցրել Լաչինի միջանցքի շրջափակումը։ Ադրբեջանն այս հանցագործությունը կատարում է չնայած Լաչինի միջանցքի ապաշրջափակման իրապես համընդհանուր այդ թվում՝ ՄԱԿ գլխավոր քարտուղարի և Մարդու իրավունքների բարձր հանձնակատարի կողմից արված պահանջի»,- ընդգծել է ՀՀ արտաքին գործերի նախարարը:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի  նիստի շրջանակներում Արարատ Միրզոյանն ունեցել է նաև մի շարք հանդիպումներ, որոնցում քննարկվել են Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիային վերաբերող և Արցախում ստեղծված հումանիտար բարդ իրավիճակը հանգուցալուծելուն ուղղված հարցեր:

Մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

22:38 01.06.2025

Պուտինը Անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ կանցկացնի Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստ, ինչպես նաև խորհրդակցություն կառավարության անդամների հետ։ ՎԳՏՌԿ-ի լրագրող Պավել Զարուբինը լուսաբանել է նախագահի ծրագրերը։ Նախատեսվում է նաև Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից ռուսաց լեզվի և Ռուսաստանի ժողովուրդների լեզուների աջակցության ոլորտում պետական ​​քաղաքականության իրականացման խորհրդի նիստ և հանդիպում Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա […] ...

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

22:18 01.06.2025

Ռուսական պատվիրակությունը մեկնել է Ստամբուլ՝ բանակցությունների

Ռուսաստանի պատվիրակությունը մեկնել է Ուկրաինայի հետ բանակցություններ վարելու, որոնք նախատեսված են հունիսի 2-ին Ստամբուլում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է աղբյուրը։ «Բանակցային թիմը մեկնել է Ստամբուլ», -ասել է գործակալության աղբյուրը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է հունիսի 2-ին Ստամբուլում ներկայացնել ճգնաժամի արմատական ​​պատճառների հաղթահարման […] ...

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

22:00 01.06.2025

Հարավային Կորեայի նախագահի թեկնածու Հվանգ Կյո-անը հանել է իր թեկնածությունը

Կորեայի Հանրապետության նախկին վարչապետ Հվանգ Գյո-ան (անկուսակցական) հայտարարել է, որ հանում է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում՝ հօգուտ պահպանողական «Քաղաքացիական ուժի» կուսակցության քաղաքական գործիչ Կիմ Մուն-սուի։ «Այսօր ես հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս նախագահական մրցավազքից։ Ես կաջակցեմ երկրորդ համարի թեկնածու Կիմ Մուն Սուին», – գրել է Հվանգ Կյո Անը Ֆեյսբուքում։ Մայիսի 28-ին Realmeter հարցումների գործակալության […] ...

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

21:40 01.06.2025

Զելենսկին փոխել է Ստամբուլում կայացած բանակցությունների պատվիրակության կազմը

Վլադիմիր Զելենսկին հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցություններում փոխել է ուկրաինական պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանագիրը՝ անունների ցանկով, հրապարակվել է Զելենսկիի կայքում։ Մասնավորապես, այս անգամ Ստամբուլ չի մեկնի Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կենտրոնական իրավաբանական վարչության միջազգային և գործառնական իրավունքի բաժնի պետ Ալեքսեյ Մալովացկին։ Պատվիրակության կազմում կլինեն երեք նոր անդամներ՝ Յուրի Կովբասա՝ Գերագույն Ռադայի մարդու իրավունքների հանձնակատարի […] ...

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

21:19 01.06.2025

Եմենի հութիները հարձակվել են Բեն Գուրիոնի օդանավակայանի վրա

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները հրթիռային հարձակում են գործել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանի վրա, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի միջոցով հարձակվել են Իսրայելում գտնվող երեք թիրախների վրա։ Այս հայտարարությունն արել է ապստամբների կողմից կազմավորված զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային ուժերը իրականացրել են ռազմական գործողություն, որի ընթացքում նրանք գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով հարձակվել […] ...

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

21:00 01.06.2025

TRT. Ստամբուլում Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունները կարող են տեղի ունենալ Չիրագան պալատում

Թուրքական պետական ​​TRT հեռուստաալիքը պնդում է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Ստամբուլի Չիրագան պալատում հունիսի 2-ին։ «Կողմերը նախկինում համաձայնել էին շարունակել բանակցությունները։ Կան ծրագրեր, որ այդ բանակցությունները շարունակվեն վաղը Չիրագան պալատում», – ուղիղ եթերում ասել է հեռուստաալիքի հաղորդավարը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև շփումների վերջին փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին […] ...

BACK_TO_TOP