12:39 21.12.2022
Քենիան խորապես մտահոգված է այն տեղեկություններով, որոնք ստացվել են Լաչինի միջանցքի արգելափակման շարունակման վերաբերյալ։ Քենիան երկու կողմերին կոչ է անում նվազեցնել առկա լարվածությունը և համագործակցել՝ ապահովելու համար միջանցքի երկայնքով տեղաշարժի ազատությունը և անվտանգությունը՝ նախկինում ձեռք բերված համաձայնություններին համապատասխան։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Քենիայի ներկայացուցիչը ՄԱԿ-ի ԱԽ նիստում, որի ընթացքում քննարկվում էր իրավիճակը Լաչինի […]
10:50 21.12.2022
Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։ «Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական […]
10:17 21.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վաշինգտոնում հանդիպելու է իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ և ելույթ կունենա ԱՄՆ Կոնգրեսում։ Այս մասին դեկտեմբերի 21-ին հայտարարել են Սպիտակ տանը։ «Նախագահ Բայդենը նախագահ Զելենսկիին հրավիրել է այցելել Վաշինգտոն՝ ընդգծելու Միացյալ Նահանգների շարունակական նվիրվածությունը Ուկրաինային։ Բայդենն անհամբեր սպասում է դեկտեմբերի 21-ին Սպիտակ տանը հանդիպել Զելենսկու հետ, որից հետո նա […]
09:57 21.12.2022
Ավելի քան 30 մարդ է տուժել Բուենոս Այրեսում աշխարհի առաջնությունում հաղթած ֆուտբոլի ազգային հավաքականի վերադարձի տոնակատարությունների ժամանակ: Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է La Nacion թերթը՝ վկայակոչելով Արգենտինայի առողջապահության նախարարությանը։ Նշվում է, որ բժիշկներն օգնություն են ցուցաբերել 31 մարդու։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Արգենտինայի հավաքականի հաղթանակը տոնելու ժամանակ մեկ երկրպագու է մահացել։ Բուենոս […]
09:35 21.12.2022
Ռուսաստանն ու Հնդկաստանը փոխադարձ առևտրում սկզբունքորեն հեռանում են դոլարից և եվրոյից, RIA Novosti-ին ասել է ՌԴ ԱԳՆ երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Քաբուլովը։ Նա ասել է, որ պետք է սկսել անցնել ազգային արժույթներին։ Քաբուլովը հավելել է, որ լիարժեք անցման համար անհրաժեշտ է ամբողջությամբ լուծել առևտրային գործառնություններում մնացած անհավասարակշռության հարցը։ «Հնդկաստանը դեռ մեզանից ավելի շատ է գնում, […]
09:26 21.12.2022
Համաշխարհային բանկը համաձայնեցրել է Ուկրաինային ավելի քան 600 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցության հերթական փաթեթը, այս մասին հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։ Ակնկալվում է, որ Մեծ Բրիտանիայի երաշխավորությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից 500 դոլար վարկ կտրամադրվի բնակչությանը պետական վճարումների ծախսերը հոգալու համար։ ՀԲ-ն մտադիր է նաև ներդրումներ կատարել բժշկական օգնության որակի և մատչելիության բարելավման […]
09:15 21.12.2022
Թուրքիայի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Հուլուսի Աքարն իտալական «Il Messaggero» լրատվամիջոցին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է մի շարք թեմաների, այդ թվում նաև սիրիական ճգնաժամին։ Նա նշել է, որ սիրիական հարցում որևէ մեկից թույլտվություն ստանալը բնավ խնդրո առարկա չէ Թուրքիայի համար։ Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ վկայակոչելով ամերիկյան կողմի հետ եղած անհամաձայնությունը՝ կապված F-16 կործանիչների հետ, նախարար Աքարն […]
09:06 21.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնում է Վաշինգտոն, հայտնում է CNN-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Երեքշաբթի ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Զելենսկին չորեքշաբթի օրը՝ դեկտեմբերի 21-ին, կայցելի Վաշինգտոն և ելույթ կունենա Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի համատեղ նիստում։ Սպասվում է, որ նա շնորհակալություն կհայտնի օրենսդիրներին Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնության համար, ինչպես […]
08:46 21.12.2022
Ամանորյա խնջույքի տոնական տեսքին կարելի է ավելացնել փետուրները, թավիշը և սեկվինները: «Իզվեստիային» այս մասին պատմել է Քսենյա Կնյազեւա բրենդի սեփական ոճաբան Մարիա Սվերդլիկովան։ «Տոնական նորաձևությունը տարեցտարի առանձնապես չի փոխվում։ Բայց եթե ցանկություն կա Ամանորի գիշերը լինել նորաձև և հարգանքի տուրք մատուցել թրենդներին, ապա խորհուրդ կտամ ուշադրություն դարձնել այնպիսի գերժամանակակից դեկորատիվ տարրին, ինչպիսին փետուրներն են։ Այժմ […]
08:34 21.12.2022
Անգլիայի բանկը ներկայացրել է ֆունտ ստեռլինգի թղթադրամներ՝ Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի պատկերով։ Այս մասին ասվում է մամուլի հաղորդագրությունում։ Միապետի դիմանկարը կհայտնվի 5, 10, 20 և 50 ֆունտ արժողությամբ թղթադրամների վրա։ Այն կփոխարինի Եղիսաբեթ II-ի կերպարին։ Փոխարենը թղթադրամների դիզայնն ու պաշտպանությունը կմնան նույնը։ Նոր թղթադրամները շրջանառության մեջ կմտնեն 2024 թվականի կեսերին։ Դրանք կփոխարինեն մաշված թղթադրամներին։ […]
08:09 21.12.2022
Գազի ԵՄ-ի նոր սահմանաչափը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա Ռուսաստանից խողովակաշարերի մատակարարումների վրա, սակայն դա կթուլացնի Եվրոպայի ազդեցությունը՝ որպես առևտրային գործարքների կենտրոն և ավելի քիչ գրավիչ կդարձնի ներդրողների համար, «Իզվեստիա»-ի հետ զրույցում կարծիք են հայտնել փորձագետները: Դեկտեմբերի 19-ին ԵՄ երկրները պայմանավորվել են կապույտ վառելիքի գնի սահմանաչափի շուրջ 180 եվրո մեկ ՄՎտ/ժ-ի համար. փոփոխությունն ուժի մեջ […]
22:30 20.12.2022
Հորիզոնը շարունակում է իր դիտակետում պահել արցախցիների առօրյան՝ համագործակցելով Արցախի հանրային հեռուստաընկերության իր գործընկերների հետ: Արդեն 9 օր է, որ արցախցի երիտասարդները հայերենով, ռուսերենով ու անգլերենով դիմում են աշխարհին, որը շարունակում է լուռ մնալ կամ լավագույն դեպքում հանդես գալ կոչերով. թշնամին էլ շարունակում է նույն ձեռագրով հանդես գալ՝ խախտելով Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները. մարդիկ զրկված […]
21:29 20.12.2022
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը որոշ մանրամասներ է ներկայացրել Հայաստանում ադրբեջանական սահմանի դիտարկման լիազորությամբ եվրոպական նոր հավանական առաքելության մասին: Ե՞րբ կարող է սկսվել նոր դիտորդական առաքելությունը և ի՞նչն է մտնելու առաքելության լիազորությունների մեջ: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանն ու «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ հայտնել: «Հիշեցնեմ, որ հոկտեմբերից 40 եվրոպացի դիտորդներ իրենց այդ դիտարկող առաքելությունն էին իրականացնում […]
20:15 20.12.2022
Հոլիվուդյան աստղ Էմբեր Հերդը անձնական բլոգում գրել է նախկին ամուսնու՝ Ջոնի Դեփի հետ դատական հայցի մասին։ Դերասանուհին երկրպագուներին ասել է, որ համաձայնել է գործը հարթել արտադատական կարգով և նախկին կնոջը վճարել մեկ միլիոն դոլար փոխհատուցում։ Ինչպես ավելացրել է Aquaman-ի 36-ամյա աստղը, նա դեռ չի ընդունում իր մեղքը։ Սոցցանցերում դերասանուհին գրել է, որ կորցրել է հավատը […]
19:56 20.12.2022
Ուկրաինան պատրաստ է հյուրընկալել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին, ինչպես նաև ապահովել նրա անվտանգությունն ու բուժումը։ Այս մասին երեքշաբթի՝ դեկտեմբերի 20-ին, հայտարարել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։ «Անհնար է դիտել, թե ինչպես է մարդը, որին դու ծանոթ ես, մահանում է ուղիղ եթերում»,- գրել է պաշտոնյան Twitter-ում: Նրա խոսքով՝ ի դեմս Սաակաշվիլիի […]
19:43 20.12.2022
Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները վնաս են պատճառում Իրանում շրջակա միջավայրին՝ խոչընդոտելով այդ երկրի բնակչության առողջության և կյանքի իրավունքը : Ասվում է Ժնևում ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետների հայտարարության մեջ։ ԱՄՆ պատժամիջոցները ոչ միայն թույլ չեն տալիս Իրանի կառավարությանը արդյունավետորեն լուծել բնապահպանական խնդիրները, այլև «նպաստում են խնդիրների սրմանը», – նշում են փորձագետները: Նրանք հիշեցրել են Իրանում […]
19:32 20.12.2022
Աֆղանստանի Զաբուլ նահանգում անհայտ հիվանդության բռնկում է գրանցվել։ Այս մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է Tolo News հեռուստաալիքը՝ վկայակոչելով թալիբների կողմից ստեղծված տեղական առողջապահության վարչությունը: Օրվա ընթացքում առնվազն 80 մարդ հիվանդացել է նահանգի արևելքում գտնվող թաղամասերից մեկում, երկու երեխա մահացել է։ Թե ինչ հիվանդության մասին է խոսքը, չի նշվում։ Հիմնական ախտանշաններն են ուժեղ ջերմությունը և արյունահոսությունը […]
19:16 20.12.2022
Ուզբեկստանն առաջին կոնտեյներային գնացքն ուղարկել է Եվրոպա Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղիով՝ շրջանցելով Ռուսաստանը։ Այս տեղեկությունը տարածել է ուզբեկական Podrono.uz-ը՝ վկայակոչելով Ուզբեկստանի երկաթուղիների հայտարարությունը: Փախանցում է aliq.ge-ն։ Ըստ Podrono.uz-ի՝ գնացքը կերթևեկի Ուզբեկստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան-Բուլղարիա/Եվրոպա երթուղիով, լաստանավային անցումներով կհատի Կասպից և Սև ծովերը: Նոր երթուղու երկարությունը կազմում է ավելի քան 4 000 կիլոմետր։ Պղնձի խտանյութով բեռնված առաջին կոնտեյներային գնացքը Ուզբեկստանից […]
18:31 20.12.2022
Ֆրանսիայի իշխանությունները որոշել են ոչնչացնել 100 միլիոն բժշկական դիմակ, որոնց պահպանման ժամկետը լրացել է։ Հրատարակության համաձայն՝ FFP1 և FFP2 դիմակները ձեռք են բերվել Չինաստանից՝ կորոնավիրուսի համաճարակի պիկի շրջանում՝ թանկ գնով։ 220 միլիոն դիմակից օգտագործվել է ընդամենը 120 միլիոնը, իսկ մնացածը շարունակվել է պահպանվել պահեստներում։ Հրապարակման համաձայն՝ այս տարվա նոյեմբերին դրանք տեղափոխվել են աղբի վերամշակման […]
18:23 20.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է Վրաստանի կառավարությանը և կոչ արել Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիին բուժման նպատակով տեղափոխել արտերկիր: Հաղորդում է Aliq Media-ն։ Զելենսկին շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր օգնում են ուկրաինացիներին պատերազմում։ «Ուզում եմ դիմել Վրաստանի մեր բոլոր ընկերներին և պարզապես ազնիվ, ողջախոհ մարդկանց: Հավանաբար, բոլորն են տեսնում Միխեիլ […]
18:06 20.12.2022
Ուկրաինայի ֆինանսների նախարարությունը դեկտեմբերի 20-ին հայտարարել է, որ ԱՄՆ-ից ստացել է 2 միլիարդ դոլար, որը հատկացվել է Համաշխարհային բանկի միջոցով՝ Ուկրաինայի պետական բյուջեին աջակցելու համար։ Այս մասին գերատեսչությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Ուկրաինայի պետական բյուջեն Համաշխարհային բանկի հավատարմագրային հիմնադրամից ստացել է 2 միլիարդ դոլարի դրամաշնորհային միջոցներ»,- նշել են Ուկրաինայի ֆինանսների նախարարությունից։ Միջոցները տրամադրվել […]
12:38 20.12.2022
«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Առաջին լրատվականը: «Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է. «Լեռնային Ղարաբաղը շրջափակման […]
11:55 20.12.2022
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հրապարակել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հրաժեշտի տեսաուղերձը: Ավելի քան 3 տարի առաջ Հայաստան ժամանելիս դեսպան Թրեյսիին դիմավորեց «ՖԼԷՔՍ» կրթական ծրագրի շրջանավարտ Եվա Գասպարյանը։ Այժմ Եվան օդանավակայանում է՝ հրաժեշտ տալու նրան։ Դեսպան Թրեյսին հեռանում է Հայաստանի ապագայի վերաբերյալ լավատեսորեն տրամադրված, ինչի հիմքում հայ մարդու և հատկապես՝ հայ երիտասարդների ուժն ու կամքն է: […]
11:41 20.12.2022
Ստրասբուրգում կայացել է Եվրոպայի խորհրդի «Եվրիմաժ» մշակութային հիմնադրամի կառավարման խորհրդի համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանը և «Եվրիմաժի» հայաստանյան ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը: Երկօրյա համաժողովի նիստերն անցել են հագեցած օրակարգով: Մասնակիցները քննարկել են «Եվրիմաժում» իրականացվող կառավարման բարեփոխումների նախնական արդյունքները, կառույցի «կանաչ քաղաքականության» նոր հայեցակարգը, «Եվրիմաժի» 2023 թվականի բյուջեի նախագիծը, ինչպես նաև հիմնադրամի […]
11:35 20.12.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջուդի Չուն ևս միացել է Բայդենին ուղղված կոնգրեսականներին նամակին՝ հորդորելով նախագահին պաշտպանել Արցախի ժողովրդին: Այս մասին կոնգրեսականը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում: Նա մասնավորապես գրել է. «Ես կանգնած եմ հազարավոր մարդկանց կողքին, ովքեր տառապում են Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի անօրինական շրջափակման հետևանքով։ Ես հպարտորեն միացա […]
10:17 20.12.2022
Լրացուցիչ պատժամիջոցները չեն կարողանա կանգնեցնել ԿԺԴՀ տիեզերական ծրագրի զարգացումը և հետախուզական արբանյակի մշակումը։ Այս մասին ասվում է ԿԺԴՀ առաջնորդի քրոջ՝ Կիմ Յո Չժոնի՝ երեքշաբթի օրը տարածած հայտարարության մեջ, ով զբաղեցնում է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի բաժնի ղեկավարի տեղակալի պաշտոնը։ «Ռազմական արբանյակների ստեղծման հարցը առաջնահերթություն է, որն անմիջականորեն կապված է մեր ժողովրդի անվտանգության հետ: Մեր […]
10:04 20.12.2022
Երեքշաբթի օրը ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, Հայաստանի խնդրանքով, նիստ կանցկացնի՝ նվիրված Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակին։ Այս մասին ասված է Խորհրդի երեքշաբթի օրվա աշխատանքային ծրագրում։ Ինչպես պարզաբանել է ՏԱՍՍ-ի աղբյուրը, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լինելու է ուշադրության կենտրոնում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն անցյալ շաբաթ այցելել է Բաքու և հանդիպել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ […]
09:34 20.12.2022
Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության պետի տեղակալ Կիմ Յո Չժոնգը ասել է, որ նրանք, ովքեր անարդյունավետ են համարում Հյուսիսային Կորեայի հրթիռների արձակումը, շուտով կկարողանան անձամբ համոզվել դրանց կարողությունների և հուսալիության հարցում, հաղորդում է Կենտրոնական հեռագրային գործակալությունը (CTAC): Այս մասին Կիմ Չեն Ընի քույրն ասել է Սեուլին և […]
08:34 20.12.2022
Դոլարը ժամանակավորապես անկում է ապրում հիմնական արտարժույթների նկատմամբ, սակայն նոր տարում կամրապնդվի, Պրայմ-ին ասել է Sovcombank-ի գլխավոր վերլուծաբան Միխայիլ Վասիլևը։ Փորձագետի կարծիքով՝ հաջորդ տարի ամերիկյան արժույթին կդրդի ռեցեսիան, ռեկորդային գնաճը, աշխարհում տոկոսադրույքների բարձրացումը, պարենային և էներգետիկ ճգնաժամերը։ Բացի դրանից, դոլարը կարող է աջակցել ԱՄՆ Fed-ի տոկոսադրույքի բարձրացմանը 5,2 տոկոսից մինչև 7-10 տոկոս՝ կախված տնտեսական իրավիճակից: […]
08:21 20.12.2022
Դանուբ գյուղի մոտ շուն սպանած վագրին, որին հետագայում տեսել են Ֆոկինո քաղաքի ծայրամասում, պատրաստվում են բռնել, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Պրիմորսկի երկրամասի անտառտնտեսության և վայրի բնության պահպանության նախարարությունում։ Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում Դանուբ գյուղի մոտ գտնվող տանը վագրը հարձակվում է շան վրա։ Ավելի ուշ վագրին նկատել են Ֆոկինոյի ծայրամասում։ «Սա նույն կենդանին […]