Նորվեգիան կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+36.09 oC

Նորվեգիան կոչ է անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով

10:50 21.12.2022

Նորվեգիան խորապես մտահոգված է Լաչինի միջանցքի զարգացումներով և այն հանգամանքներով, որ դա կարող է էլ ավելի ապակայունացնել տարածաշրջանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Նորվեգիայի ներկայացուցիչ Մոնա Յուլը՝ կոչ անելով Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը միջանցքով։

«Միջանցքի արգելափակումն արդեն իսկ ծանր մարդասիրական հետևանքներ ունեցել է, բժշական պարագաներ, դեղորայքը և բժշկական տարհանումը ընդհատվել են։ Կենսական ապրանքների ու ծառայությունների մատակարարման ցանկացած խաթարում առաջին հերթին վնասում է ամենախոցելիներին, և դրանից պետք է խուսափել։ Բոլոր կողմերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2020-ի նոյեմբերին եռակողմ հայտարարության մեջ արված հանձնառություններին։ Հատկապես, կոչ ենք անում Ադրբեջանին երաշխավորել անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով։ Որևէ մեկի շահերից չի բխում մարդասիրական ծանր իրավիճակ ստեղծելը Լեռնային Ղարաբաղում»,- նշել է Յուլը։

Նա ընդգծել է, որ խնդրի լուծման պետք է հասնել երկխոսությամբ և դիվանագիտական նախաձեռնություններով՝ կոչ անելով առավելագույն զսպվածություն ցուցաբերել, քայլեր ձեռնարկել ու վերադառնալու բանակցային սեղանի շուրջ բարեխղճորեն և առանց նախապայմանների։

ՄԱԿ-ում Նորվեգիայի մշտական ներկայացուցիչը ողջունեց հանգամանքը, որ Լաչինի միջանցքի փակման հարցը քննարկման է դրվել Անվտանգության խորհրդում։ «Միջազգային հանրությունը չի կարող  սպասել, թե այս փոթորկահույզ իրավիճակն ինքնին կանհետանա, կվերանա։ Մենք ողջունում ենք միջնորդական ջանքերը տարածաշրջանում, ողջունում ենք միջազգային հանրության ջանքերը՝ ուղղված բանակցությունների խորացմանը»,- եզրափակել էՄոնա Յուլը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 19.07.2025

SHANTNEWS

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

17:53 19.07.2025

Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել խոստացված Abrams տանկերի մեծ մասը

Ուկրաինան Ավստրալիայից ստացել է M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Ավստրալիան Ուկրաինային է փոխանցել M1A1 Abrams տանկերի առաջին խմբաքանակը։ Փոխանցված 49 տանկերի մեծ մասն արդեն իսկ ծառայության մեջ է Ուկրաինայի զինված ուժերում», – գրել է նա։ Շմիհալի խոսքով՝ մնացած մեքենաները կժամանեն «առաջիկա ամիսներին»։ «Այս […] ...

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

17:45 19.07.2025

Լոնդոնում բողոքի ցույց է տեղի ունենում պաղեստինամետ շարժման արգելքի դեմ

Լոնդոնի ոստիկանությունը սկսել է ձերբակալել ահաբեկչական կազմակերպությունների ցանկում ընդգրկված պաղեստինամետ «Պաղեստինի գործողություն» շարժման աջակցության ցույցի մասնակիցներին։ «Ոստիկանության աշխատակիցները միջամտել են, և ձերբակալություններ են տեղի ունենում», – ասվում է Սքոթլանդ Յարդի հայտարարության մեջ: Մարդկանց տեղափոխում են ոստիկանական մեքենաներ Խորհրդարանի հրապարակի տարածքում: Այնտեղից ցուցարարները մտադիր են անցնել Վեստմինստերյան կամուրջը և, շրջան կազմելուց հետո, անցնել Թեմզան Վաթեռլոո կամրջով […] ...

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

17:36 19.07.2025

ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել է Վայոց ձորի մարզ

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վայոց ձորի մարզի Մ-2 Ելփին – Չիվա 6.4 կմ երկարությամբ հիմնանորոգվող ճանապարհի շինհրապարակ։ Մանրամասները՝ նախարարության տեսանյութում։   ...

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

17:30 19.07.2025

Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացրել են

Եգիպտոսի զբոսաշրջության և հնությունների նախարարությունը հայտնել է, որ Գիզայի բուրգերի ներքին լուսավորության համակարգը թարմացվել է։ «Զբոսաշրջության և հնությունների նախարարությունը, որը ներկայացված է Հնությունների Գերագույն խորհրդի կողմից, Իսպանիայի կառավարության հետ համագործակցությամբ ավարտել է Գիզայի երեք բուրգերի (Քեոփսի, Խաֆրեի և Միկերինոսի) ներքին լուսավորության թարմացման նախագիծը», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, որ արդիականացման համար օգտագործվել են […] ...

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

17:18 19.07.2025

Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջեն

Հունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...

BACK_TO_TOP