Միջազգային ինը կազմակերպություն կոչ են արել կանխել հայերի ցեղասպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 05 2025
  • $
    386.20
  • RUBLE
    4.80
  • 435.48
WEATHER
+23.69 oC

Միջազգային ինը կազմակերպություն կոչ են արել կանխել հայերի ցեղասպանությունը

12:38 20.12.2022

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպությունը ութ այլ միջազգային հասարակական կազմակերպությունների հետ նախազգուշացրել է Լեռնային Ղարաբաղում ցեղասպանության վտանգի մասին։

«ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Ցեղասպանության կանխարգելման գրասենյակի հայտնաբերած դաժան հանցագործությունների կատարման բոլոր 14 ռիսկի գործոնները ներկայումս առկա են»,- նշված է կազմակերպության պաշտոնական կայքում, փոխանցում է Առաջին լրատվականը:

«Միջազգային քրիստոնեական համերաշխություն» կազմակերպության նախագահ Ջոն Էյբները նշել է.

«Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ դնելով՝ Ադրբեջանի բռնապետությունը հստակ ցույց է տալիս ցեղասպանության ևս մեկ փուլ իրականացնելու իր մտադրությունը։ Միջազգային հանրությունը պետք է գործի հավաքական, որպեսզի պաշտպանի Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը»:

Նշվում է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը երկար ժամանակ պաշտոնական մակարդակով հայերի նկատմամբ ատելության քաղաքականություն է վարել, նպաստել է հայերի դեմ կատարված վայրագությունների անպատժելիությանը, սպառնացել ուժով գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլև Երևանը։

Կազմակերպությունները «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին» կոնվենցիային միացած երկրներին կոչ են արել գործել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով՝ կանխելու հայերի ցեղասպանությունը տարածաշրջանում։

Կազմակերպությունները դիմել են «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային» միացած երկրներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին, նրանց կոչ արել կատարել իրենց պարտավորությունները՝ կանխելու հայերի նկատմամբ հասունացող ցեղասպանությունը։

Կազմակերպությունները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին էլ կոչ են արել ապահովելու միջազգային բոլոր կազմակերպությունների մարդասիրական նպատակներով անխոչընդոտ մուտքը Արցախ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

18:42 19.05.2025

Սյունիքի պարեկները իրազեկիչ միջոցառում են իրականացրել

Անչափահասների շրջանում ճանապարհային երթևեկության կանոնների վերաբերյալ գիտելիքների և պատասխանատվության բարձրացումը գտնվում են ՆԳ նախարարության ուշադրության կենտրոնում։ Այս ուղղությամբ իրականացվող նախաձեռնությունների շրջանակում մայիսի 15-ին Սյունիքի մարզի պարեկները այցելել են Կապանի թիվ 6 մանկապարտեզ՝ «Փոխադրամիջոցներ, երթևեկության կանոններ» թեմատիկ շաբաթվա շրջանակում։ Հանդիպման նպատակն էր երեխաներին տարիքին համապատասխան կերպով ծանոթացնել ճանապարհային երթևեկության տարրական կանոններին, բարձրացնել նրանց իրազեկվածությունը, ձևավորել վարորդի […] ...

Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն

18:36 19.05.2025

Արթուր Զախարյանի թիմը բարձրացել է Ֆրանսիայի երրորդ դիվիզիոն

Ֆրանսիական «Ստադ Բրիոշեն» ակումբի կիսապաշտպան Արթուր Զախարյանը Ֆրանսիայի չորրորդ դիվիզիոնի (Championnat National 2) վերջին տուրի խաղում գոլ է խփել «Սենտ Պրիվեին»: 27-ամյա հայ ֆուտբոլիստի թիմը հաղթել է 4-3 հաշվով: «Ստադ Բրիոշենը» երկու շաբաթ առաջ է ժամանակից շուտ ապահովել չեմպիոնությունը և նվաճել Ֆրանսիայի երրորդ դիվիզիոնի ուղեգիր: Զախարյանը 2024/2025 մրցաշրջանում 37 խաղում խփել է 8 գոլ և […] ...

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

18:30 19.05.2025

Ոստիկաններն օտարերկրացուն ձերբակալել են ապօրինի թմրաշրջանառության կասկածանքով

Շիրակի մարզի պարեկները, համագործակցելով Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների հետ, ստացել են օպերատիվ տեղեկություններ, որ շենքերից մեկի շքամուտքի տարբեր հատվածներում մի քաղաքացի տեղադրել է թմրանյութի փաթեթներ։ Համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում մայիսի 15-ին՝ ժամը 19։35-ին, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի օտարերկրացի։ Նրա վարած «ՋԻՊ» մակնիշի ավտոմեքենան […] ...

Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

18:23 19.05.2025

Դատախազն իրավասու դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ քրեական վարույթը

Դատախազը 2025 թվականի մայիսի 15-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել անչափահասներին առևանգելու փորձ կատարած անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Գլխավոր դատախազությունից հիշեցնում են, որ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ 2024 թվականի սեպտեմբերի 25-ին՝ ժամը […] ...

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

18:16 19.05.2025

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն

ՊՍՎ-ն 26-րդ անգամ դարձավ Նիդերլանդների չեմպիոն։ Էյնդհովենը ներկայացնող ակումբն Էրեդիվիզիի վերջին` 34-րդ տուրում մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթել է Ռոտերդամի «Սպարտային»։ ՊՍՎ-ն առաջնությունն ավարտեց 79 միավորով և երկրորդ տեղը գրաված Ամստերդամի «Այաքսից» առաջ անցավ ընդամենը 1 միավորով։ Երկու ակումբներն էլ նվաճեցին Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլի ուղեգիր։ ՊՍՎ-ն 28-րդ տուրից հետո «Այաքսից» ետ էր 9 միավորով, […] ...

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

18:12 19.05.2025

Խորհրդարանում հյուրընկալվել է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն

Երկօրյա այցով Հայաստանում է ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի եւ անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն: Այցի շրջանակում Սերգեյ Վլասենկոյի հետ մայիսի 19-ին խորհրդարանում հանդիպել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, պատվիրակության անդամ, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը եւ հանձնաժողովի անդամները: Հանդիպումներ են եղել նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր», «Հայաստան» […] ...

BACK_TO_TOP