19:20 16.12.2022
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ (Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով) չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասվում է չորս համազեկուցողների համատեղ ստորագրած հայտարարության մեջ։ «Միջանցքի երկայնքով պետք է շտապ վերականգնվի մարդկանց և ապրանքների տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը։ Մենք կոչ ենք […]
16:57 16.12.2022
Հոնկոնգի և մայրցամաքային Չինաստանի միջև սահմանը կարող է ամբողջությամբ վերաբացվել արդեն հաջորդ ամսվա սկզբին, հայտնում է South China Morning Post-ը՝ վկայակոչելով խնդրին ծանոթ մարդկանց: Հոնկոնգի սահմանային անցակետերի մեծ մասը փակ է եղել COVID-19 համաճարակի սկզբից՝ 2020 թվականի սկզբից: Ներկայիս սահմանափակումների համաձայն՝ մարդիկ կարող են մուտք գործել Չինաստանի մայրցամաք՝ օգտագործելով քաղաքի օդանավակայանը, ինչպես նաև Շենժեն Բեյ […]
15:51 16.12.2022
Բեռլինի կենտրոնում գտնվող հյուրանոցներից մեկում պայթած ակվարիումից 1500 ձուկ սատկել է՝ հայտնել է մայրաքաղաքի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։ Հաղորդվում է, որ միջադեպի ժամանակ երկու մարդ թեթև վնասվածքներ է ստացել։ Ակվարիումից ջուրը թափվել է փողոց՝ կոտրելով հյուրանոցի ապակիներն ու ցուցափեղկերը։ Ակվարիումում եղել է մոտ 97 տարբեր տեսակների 1500 ձուկ, այդ թվում՝ հազվագյուտ: «Ապակին կտրուկ պայթեց, և 1500 […]
12:46 16.12.2022
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Բահրեյնի Թագավորության թագավոր Համադ Բին Իսա Ալ Խալիֆային և թագաժառանգ, վարչապետ Սալման Բին Համադ Ալ Խալիֆային՝ այդ երկրի ազգային տոնի առթիվ: Բահրեյնի թագավորին ուղղված ուղերձում նշված է. «Ձերդ Արքայական Մեծություն, Հայաստանի ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բահրեյնի Թագավորության Անկախության 51-րդ տարեդարձի կապակցությամբ: Լիահույս եմ, որ […]
12:36 16.12.2022
Ուղղաթիռը բռնկվել է ուրբաթ օրը Բուրյաթիայի մայրաքաղաքի օդանավակայանում, միջադեպի հանգամանքների և տուժածների մասին տեղեկատվությունը ճշտվում է, ՌԻԱ Նովոստիին հայտնել է տարածաշրջանի արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը։ «Ուլան-Ուդեի օդանավակայանի թռիչքուղու վրա ուղղաթիռ է այրվում, մանրամասները ճշտվում են»,- ասել է աղբյուրը։ Ավելի ուշ Ռիա Նովոստին հաղորդել է, որ Մի-8 ուղղաթիռի կոշտ վայրէջքի ժամանակ երեք մարդ է մահացել, այս մասին […]
12:26 16.12.2022
Պերուի Գերագույն դատարանը դեկտեմբերի 15-ին որոշում է կայացրել երկրի նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոյին 18 ամսով ժամանակավոր ազատազրկման մասին։ Reuters-ի փոխանցմամբ՝ այս որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ դատախազությունը հետաքննում է ապստամբության և հանցավոր դավադրության մեղադրանքով։ Հանձնաժողովը գլխավորող դատավորը նշել է պետության նախկին ղեկավարի փախուստի վտանգը։ Բացի դրանից, գործակալությունը նշում է, որ ձերբակալությունը երկարաձգվել է նաև […]
11:36 16.12.2022
Twitter-ի օգտատերերը ծաղրել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի՝ ճգնաժամը հաղթահարելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման մասին Եվրոպայի մասին գրառումը։ Նրանք իրենց կարծիքը հայտնել են քաղաքական գործչի գրառման տակ: Շոլցի խոսքով՝ Եվրոպան հզոր կերպով դիմադրում է ճգնաժամին, պատժամիջոցներ է սահմանում և միլիարդավոր եվրոներ է տալիս Ուկրաինային։ «Եվս 18 միլիարդ եվրո՝ Ուկրաինային աջակցելու համար, հակառուսական պատժամիջոցների իններորդ […]
11:28 16.12.2022
Եթե Ռուսաստանը կործանելու կամ այս աշխարհում ամեն ինչ տիրանալու միջոց լիներ, ԱՄՆ-ն անմիջապես կսկսեր դա անել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի խոսքերը։ Ավելի վաղ Ժան Պիեռը հայտարարել էր, որ եթե հնարավորթություն լիներ Ռուսաստանին կանգնեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մասնակցելուց, ԱՄՆ-ն անմիջապես կօգտագործի այն։ Նրա խոսքով, այժմ […]
11:20 16.12.2022
Բռնության նոր ալիք սկսվեց 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան, երբ Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերը փակեցին Լաչինի միջանցքով գնացող ճանապարհը՝ առանց ռուս «խաղաղապահների» արձագանքի: Այն ստեղծվել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի, Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նախագահների միջև կնքված եռակողմ համաձայնագրով՝ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու նպատակով։ Այս մասին գրում է […]
10:57 16.12.2022
ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի դեմ շարունակվող ագրեսիայի առնչությամբ։ Այս մասին ասվում է կոնգրեսականի տարածած հայտարարության մեջ, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Ադրբեջանը փակել է միակ ճանապարհը, որն Արցախը կապում է Հայաստանի հետ և որն օգտագործվում է սննդամթերք, դեղորայք ու այլ կենսական նշանակության ապրանքներ տեղափոխելու նպատակով։ Դրա հետևանքով լրջորեն վտանգված […]
10:31 16.12.2022
Twitter-ը հինգշաբթի սառեցրել է ամերիկյան առաջատար լրատվամիջոցների լրագրողների հաշիվները, որոնք գրում էին սոցցանցի աշխատանքի մասին, հայտնում է Associated Press-ը։ Սառեցված հաշիվները, ի թիվս այլոց, պատկանում են նաև New York Times-ի, Washington Post-ի և CNN-ի լրագրողներին: CNN-ի աշխատակից Դոննի Օ’Սալիվանից բացի արգելափակվել են Washington Post-ի Դրյու Հարվելի, New York Times-ի Ռայան Մաքի, անկախ լրագրող Ահարոն Ռուպարի […]
08:47 16.12.2022
Թամարա անունով զբոսաշրջիկը, անտեղյակ հղիության մասին, ինքնաթիռում գնացել է զուգարան ու անսպասելի երեխա է լույս աշխարհ բերել։ Այս մասին հայտնում է New York Post (NYP) թերթը։ Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոլանդական KLM Royal Dutch Airlines ավիաընկերության ինքնաթիռում, որը Էկվադորից Իսպանիա մեկնում էր Հոլանդիա՝ հինգշաբթի օրը՝ դեկտեմբերի 8-ին: Ուղեւորուհին ասել է, որ հղիության […]
08:34 16.12.2022
Մերձմոսկովյան շրջանի մերձքաղաքային բնակարանների առաջնային շուկայում քաղաքային տները տարվա ընթացքում գրեթե կրկնապատկվել են, քոթեջները՝ 28%-ով։ Այս մասին «Известия»-ին հայտնել են Inkom-Nedvizhimost-ի վերլուծաբանները: Ըստ նրանց՝ այժմ քոթեջն արժե միջինը 30,7 մլն ռուբլի, հողամասն առանց պայմանագրի՝ 4,8 մլն ռուբլի, թաունհաուսը/դուպլեքսը՝ 33,8 մլն ռուբլի։ Տարվա ընթացքում շատերը զգալիորեն թանկացել են՝ համապատասխանաբար 28%, 19% և 99%: Մերձմոսկովյան շրջանի ծայրամասային […]
08:06 16.12.2022
Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբևը «Իզվեստիային» ասել է, թե արժե տանը տոնածառ դնել, եթե տանը կենդանիներ կան, և ինչ տոնածառ ընտրել՝ արհեստակա՞ն, թե՞ բնական։ Ինչպես նշել է փորձագետը, չնայած բնապահպաններն ասում են, որ բնական եղևնի գնելիս հոգում ես բնության մասին, եթե տանը ընտանի կենդանի ունես, ապա ավելի լավ է նախապատվությունը տալ արհեստական տոնածառերին։ Փաստն […]
23:39 15.12.2022
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը մոսկովյան «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հումանիտար աղետը կանխելու համար կոչ է արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկումն ապահովելու նպատակով: «Օդանավակայանը պետք է գործարկվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ միջազգային կառույցների և բոլոր երկրների ճնշումը լինի, որպեսզի մարդասիրական բեռներով ինքնաթիռները կարողանան վայրէջք կատարել Ստեփանակերտի օդանավակայանում», – նշել է […]
22:42 15.12.2022
Քիչ առաջ Եվրոպական դատարանը որոշում է կայացրել երեկ Հայաստանի ներկայացրած միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջի վերաբերյալ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Միջազգայի իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակը: Դատարանը որոշել է Ադրբեջանին ժամանակ տրամադրել մինչև երկուշաբթի՝ դեկտեմբերի 19-ը, ժամը 16-ը (Ֆրանսիայի ժամանակով) պատասխան ուղարկել Հայաստանի ներկայացրած պահանջի վերաբերյալ, որից հետո դատարանը կկայացնի վերջնական որոշում: […]
22:27 15.12.2022
Արցախը հումանիտար ճգնաժամի առջև է արդեն 4 օր: Մարդիկ ինքնակազմակերպվում են, գրեթե բոլոր ուղղություններով անցել են խնայողության ռեժիմի և այլընտրանքային միջոցների օգտագործման: Արցախցիները չեն ընկճվում, նշում են՝ կհաղթահարենք սա էլ, լավատես են, չեն կորցնում նաև հումորի զգացումը: Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհի փակ լինելու հետևանքները, դժվարությունները հաղթահարող արցախցիներն ու աշխարհին ուղերձներ հղող իշխանությունների կոչերը՝ մեկ […]
22:07 15.12.2022
Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի խախտման միջադեպեր չեն գրանցվել: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը: Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը շարունակել է բանակցությունները ադրբեջանական և հայկական կողմերի հետ՝ իրավիճակը կայունացնելու և Ստեփանակերտ-Գորիս ճանապարհի երթեւեկությունը վերականգնելու համար։ Պարեկություն է իրականացվել Մարտունու, Մարտակերտի շրջաններում և Լաչինի միջանցքում:
21:59 15.12.2022
Շվեյցարիայի Արտաքին հարաբերությունների դաշնային դեպարտամենտի Եվրասիայի վարչության պետ, դեսպան Աննա Իֆկովից Օրները Թվիթերի իր միկրոբլոգում հայտնել է, որ Շվեյցարիան մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ վերջին զարգացումներով և հնարավոր մարդասիրական հետևանքներով: Իր խոսքում նա նաև ասել է. «Միջանցքով ազատ անցումը պետք է շուտափույթ վերականգնվի, և Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները վերսկսվեն՝ բոլոր առկախ խնդիրները լուծելու համար»: […]
21:45 15.12.2022
Դեկտեմբերի 15-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Քաղաքական և խաղաղարարության հարցերով տեղակալ Ռոզմարի ԴիԿարլոյի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հանգուցալուծման վերջին զարգացումներին: ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ Ադրբեջանի […]
21:25 15.12.2022
Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակը կոչով դիմել է սփյուռքի հայրենակիցներին: Տարածած հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է. «Արցախի 120 հազար բնակչությունը կանգած է Ադրբեջանի կողմից ցեղասպանության ենթարկվելու վտանգի առջև: 2022 թվականի դեկտեմբերի 12-ի առավոտյան Ադրբեջանն արգելափակել է բնականոն և անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքում՝ կաթվածահար անելով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) բնակչության բնականոն կյանքը, Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ […]
21:07 15.12.2022
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը դեկտեմբերի 15-ին ընդունել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Պաշտպանը շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության ու աջակցության համար՝ շեշտելով, որ ՄԻՊ-ը հետայսու ևս բաց է համագործակցության հարցում։ Դեսպանն իր հերթին կարևորել է Գրիգորյանի կողմից կատարած աշխատանքները՝ ընդգծելով, որ ՄԻՊ-ի թիմն, իր աշխատանքը կատարելիս, օգտագործում է միջազգային […]
20:43 15.12.2022
Պրահայում Եվրամիության գագաթնաժողովը հավանություն է տվել Խաղաղության եվրոպական հիմնադրամի բյուջեի 2 միլիարդ եվրոյով ընդլայնմանը, որը ֆինանսավորում է Ուկրաինային զենքի մատակարարումները: Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտնել է ԵՄ խորհրդի մամուլի ծառայությունը։ «Եվրամիության ղեկավարները ողջունել են Խաղաղության եվրոպական հիմնադրամի ծախսերի ընդլայնման վերաբերյալ անդամ երկրների համաձայնությունը: 2023 թվականին կավելացվի լրացուցիչ 2 միլիարդ եվրո»,- ասվում է Twitter-ի գրառման մեջ: […]
19:49 15.12.2022
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դիմել է եվրոպական երկրներին՝ խնդրելով մեծացնել ժամանակակից սպառազինությունների մատակարարումը, այդ թվում՝ հակաօդային պաշտպանության և հակահրթիռային պաշտպանության համակարգեր և տանկեր։ Այդ մասին նա հայտարարել է Եվրոպական խորհրդի նիստում։ Խոսելով պաշտպանական աջակցության մասին՝ նա նշել է, որ այն պետք է լինի ոչ պակաս, քան անցած վեց ամիսներին։ «Մեզ ավելի շատ ժամանակակից զենք է […]
19:31 15.12.2022
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է եռակողմ հանդիպում անցկացնել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադի հետ։ «Ես Պուտինին առաջարկել եմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Սիրիայի ղեկավարների հետ, և նա դրական է ընդունել նախաձեռնությունը։ Սա կնշանակի բանակցությունների շարքի սկիզբ»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu-ն։ Նշվում […]
18:59 15.12.2022
Լեհաստանի ոստիկանության գլխավոր հրամանատար Յարոսլավ Շիմչիկի աշխատասենյակում պայթել է Կիևում նրան հանձնված նվերը, կան վիրավորներ։ «Ոստիկանության գլխավոր հրամանատարի աշխատասենյակում պայթել է նվերներից մեկը, որը հրամատարը ստացել է դեկտեմբերի 11-12-ը Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ժամանակ, որտեղ հանդիպել է Ուկրաինայի ոստիկանության և արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարության հետ»,- նշվում է հաղորդագրությունում։ Նաև նշվում է, որ այն եղել […]
09:53 15.12.2022
Դեկտեմբերի 14-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Նախարար Միրզոյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային վերջին զարգացումները, մասնավորապես Ադրբեջանի կողմից դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի փակումը, Լեռնային Ղարաբաղի գազամատակարարման խափանումը և դրանց հետևանքով ի հայտ եկած հումանիտար լուրջ մարտահրավերները: Ընդգծվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ […]
09:37 15.12.2022
Միացյալ Թագավորությունում Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքըրթին թվիթերյան իր միկրոբլոգում խոսել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման հետևանքների մասին: Նա մասնավորապես գրել է. «Լաչինի միջանցքի փակումը և ձմռանը գազամատակարարման խաթարումը լուրջ հումանիտար հետևանքներ է առաջացնում: Մեծ Բրիտանիան հույս ունի, որ և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը կկատարեն հրադադարի վերաբերյալ բոլոր պարտավորությունները։ Տևական կարգավորմանը հնարավոր […]
09:20 15.12.2022
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, որը միակ ճանապարհն է, որը կապում է Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը, և կողմերին կոչ է արել ապահովել ազատ տեղաշարժը։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը տարածված միջազգային հանրության վարչական ղեկավարի գրասենյակի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: «Գլխավոր քարտուղարը մտահոգությամբ է հետևում […]