11:28 16.12.2022
Եթե Ռուսաստանը կործանելու կամ այս աշխարհում ամեն ինչ տիրանալու միջոց լիներ, ԱՄՆ-ն անմիջապես կսկսեր դա անել, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան-Պիեռի խոսքերը։
Ավելի վաղ Ժան Պիեռը հայտարարել էր, որ եթե հնարավորթություն լիներ Ռուսաստանին կանգնեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մասնակցելուց, ԱՄՆ-ն անմիջապես կօգտագործի այն։ Նրա խոսքով, այժմ պետությունները նման հնարավորություն չեն տեսնում և հետևաբար կշարունակեն միջազգային հարթակներում ձգտել Մոսկվայի մեկուսացմանը։
«Եթե Ռուսաստանը կործանելու միջոց լիներ, նրանք անմիջապես կսկսեն դա, եթե ճանապարհ լիներ խլելու ամբողջ նավթը, ամբողջ գազը, ամբողջ ոսկին, բոլոր ադամանդները, խմելու ջուրը և աշխարհում ամեն ինչ, նրանք անմիջապես կսկսեին այն։ Եթե տիեզերքը տիրանալու միջոց լիներ, նրանք նույնպես անմիջապես կսկսեին այն։ Պարզապես, փառք Աստծո, այդպիսի միջոց չկա»,- գրել է Զախարովան իր տելեգրամյան ալիքում։
Ավելի վաղ Վասիլի Նեբենզյան նշել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում կազմակերպության կանոնադրության համաձայն՝ Ռուսաստանին չի կարելի զրկել իր տեղից։
ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինն իր հերթին անիրականանալի է անվանել նախաձեռնությունը, քանի որ ՄԱԿ-ի դրույթները փոփոխելու համար անհրաժեշտ է, որ դրանք աջակցեն և վավերացվեն անդամ երկրների երկու երրորդը, այդ թվում՝ Անվտանգության խորհրդի բոլոր մշտական անդամներիը:
Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, որոնցից յուրաքանչյուրն ունի վետոյի իրավունք։ Եվս տասը անդամ ընտրվում է Գլխավոր ասամբլեայի կողմից երկու տարի ժամկետով։
19:30 03.07.2025
Մեսսիի գլխավոր նպատակը աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելն է․ MarcaԻսպանական Marca-ն անդրադարձել է «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսիի առաջիկա ծրագրերին: Արգենտինացին պատրաստվում է առաջիկա օրերին երկարաձգել պայմանագրի ժամկետն ակումբի հետ, բանակցություններն արդեն ընթացքի մեջ են: Պայմանագիրը նախատեսված կլինի նվազագույնը 1 տարի ժամկետով: Մեսսիի գլխավոր նպատակներից մեկը «Ինտեր Մայամիին» MLS-ի չեմպիոն դարձնելն է: Թիմն առաջիկա կիրակի հերթական խաղը կանցկացնի «Մոնրեալի» դեմ: Այժմ «Ինտեր Մայամին» աղյուսակում […] ...
19:21 03.07.2025
Շարունակվում է արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. գործադիրի որոշումներըՀուլիսի 1-ի դրությամբ բնակարանային ապահովման հավաստագիր է ստացել Արցախից տեղահանված ավելի քան 1600 ընտանիք, ծրագիրը կշարունակվի։ Այս և մի շարք այլ որոշումներ են ընդունվել Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:10 03.07.2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու ԹըրներինՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին: «Վերջին տարիներին մեր հարաբերությունների զարգացումը տպավորիչ էր: Շնորհակալություն եմ հայտնում այն աջակցության համար, որ ցուցաբերում է Կանադայի իշխանությունը Հայաստանին, որը միտված է […] ...
19:00 03.07.2025
Գևորգ Պապոյանը հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր հանդիպել է «Խորհուրդ x» նախաձեռնության անդամ ուսանողների հետ, որոնք ներկայացնում են Հայաստանի տարբեր բուհեր և հետաքրքրված են տնտեսական ու քաղաքական գործընթացներով։ Հանդիպման ընթացքում նախարարը պատասխանել է ուսանողների հարցերին, որոնք վերաբերել են պետություն-մասնավոր երկխոսությանը, Հայաստանի տնտեսական հարաբերություններին հարևան երկրների հետ, ՀՀ տնտեսական կառավարման մոդելին, ԵՄ չափանիշներին համապատասխանեցման գործընթացին և մի […] ...
18:51 03.07.2025
53-ամյա տղամարդը որսորդական հրացանը ներկայացրել է Չարենցավանի բաժինՀամայնքային ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ Առինջ գյուղում բնակվող 53-ամյա տղամարդը հուլիսի 1-ին բաժին է ներկայացել «ԻԺ-58» տիպի 20 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը: Ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով […] ...
18:43 03.07.2025
Երևանում անցկացվում է «Նոր եվրոպական ոդիսական» նախագիծը՝ նվիրված Բեթհովենի ժառանգությանըԱ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Նոր եվրոպական ոդիսական» նախագծին: Ասուլիսի բանախոսներն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Շանզ-Էլիզե» նվագախմբի գլխավոր տնօրեն Ժան-Լուի Գավատորտան, դիրիժոր, Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախմբի ղեկավար Նարինե Ոսկանյանը, դիրիժոր Ֆիլիպ Հերվեգը, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության […] ...