TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

ԱՇԽԱՐՀ

Մեծ Բրիտանիայի վարչապետն անսպասելի ժամանել է Կիև և հանդիպել Զելենսկու հետ

18:40 19.11.2022

Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակը չնախատեսված այցով ժամանել է Ուկրաինա։ Այս մասին շաբաթ օրը՝ նոյեմբերի 19-ին, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Սա Մեծ Բրիտանիայի կառավարության նոր ղեկավարի առաջին այցն է Ուկրաինայի մայրաքաղաք։ «Պատերազմի առաջին օրերից Ուկրաինան և Մեծ Բրիտանիան եղել են ամուր դաշնակիցներ: Հանդիպման ընթացքում մենք քննարկել ենք կարևորագույն խնդիրները ինչպես մեր երկրների, այնպես էլ […]

̰
Լենինգրադի մարզում գազատարում պայթյուն է տեղի ունեցել

18:22 19.11.2022

                        Լենինգրադի մարզում գազատարի վրա պայթյուն է տեղի ունեցել, Telegram-ի իր ալիքում հայտնել է նահանգապետ Ալեքսանդր Դրոզդենկոն։ «Հրշեջներն ու փրկարարները մարում են Բերնգարդովկա-Կովալևո գազատարի վրա պայթյունի հետևանքով առաջացած հրդեհը»,- գրել է նա։ Դրոզդենկոյի խոսքով, բնակչությանը սպառնացող վտանգ չկա և կրակի տարածում դեպի բնակելի թաղամասեր […]

̰
Բուլղարիայում ձերբակալել են Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձի

17:50 19.11.2022

  Բուլղարիայում  ձերբակալել են 5 մարդու, որոնք կասկածվում են նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը առնչություն ունենալու մեջ։ Այս մասին նոյեմբերի 19-ին հայտնել է Alarabiya News հեռուստաալիքը։ Բուլղարիան հինգ անձանց մեղադրանք է առաջադրել անցյալ շաբաթավերջին Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի մեջ կասկածվողներից մեկին աջակցելու համար, ինչի  հետևանքով վեց մարդ էր զոհվել։ Նշվում է, որ ձերբակալվածներից […]

̰
Բժիշկները Սաակաշվիլիի մոտ սնդիկի թունավորում են հայտնաբերել

17:20 19.11.2022

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մայրը հայտարարել է, որ իր որդու մարմնում ծանր մետաղների բարձր քանակ է հայտնաբերվել։ Այս մասին Ալասանիա Սաակաշվիլին ասել է Mtavari Arxi հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նոյեմբերի 19-ին։ «Սնդիկ կար, այնտեղ (բժիշկների եզրակացության մեջ.-Խմբ.) նույնպես նշված է, որը կարող է սնդիկի որոշակի մակարդակ է առաջացել։ Կա նաև բարիում, թալիում»,- […]

̰
ԱՄՆ-ում 53 շուն տեղափոխող ինքնաթիռ է կործանվել

16:47 19.11.2022

ԱՄՆ Վիսկոնսին նահանգում գոլֆի դաշտում ինքնաթիռ է կործանվել, որում 53 շուն է եղել: Նրանց տեղափոխում էին ապաստարան։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Ավիավթարի ականատես է դարձել գոլֆի ակումբի անձնակազմը։ Նրանց խոսքով՝ ինքնաթիռը անցել է ծառերի արանքով ու կոշտ վայրէջք կատարել։ Բարեբախտաբար, միջադեպի հետևանքով անձնակազմի անդամներից և ընտանի կենդանիներից ոչ ոք չի զոհվել. երեք […]

̰
Հյուսիսային Կորեայի առաջնորդն առաջին անգամ աշխարհին ցույց է տվել իր դստերը

16:17 19.11.2022

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, արձակել են Հվասոն-17 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Արձակումը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակմանը Կիմ Չեն Ինը միայնակ չէր, այլ կնոջ և դստեր հետ: Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցներն առաջին անգամ ցուցադրում են ԿԺԴՀ-ի առաջնորդի ընտանիքի անդամներին, որոնց անձնական կյանքը ավանդաբար […]

̰
Մոսկվայի հարավ-արևմուտքում աղջկան կյանքից զրկելու մեջ կասկածվողին բերման են ենթարկել

15:58 19.11.2022

Մոսկվայի հարավ-արևմուտքում աղջկա սպանության մեջ կասկածվողին բերման են ենթարկել, նրա մոտ հայտնաբերել են զենք, որով էլ հավանաբար կատարվել է սպանությունը: Տամբովի մարզում նրա հետ կալանավորված տղամարդը հանցագործության մեջ չի ներգրավվել, հայտնում է ТАСС-ը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուրբաթ՝ վաղ առավոտյան Սևաստոպոլի պողոտայում հայտնաբերել են 29-ամյա աղջկա դի՝ կրծքավանդակի հատվածում դանակահարված վերքերով։ Հարուցվել է քրեական […]

̰
Վլադիվոստոկում ոստիկանությունը պատժել է սատկած կատվի գլխի հետ լուսանկարված աշակերտուհիների ծնողներին

15:10 19.11.2022

Վլադիվոստոկում ոստիկանությունը պատասխանատվության է ենթարկել սատկած կատվի գլխի հետ լուսանկար հրապարակած աշակերտուհիների ծնողներին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ավելի վաղ ԶԼՄ-ները հրապարակել էին աշակերտուհու մշակված լուսանկարը, ով մի ձեռքում պահել է կատվի կտրված գլուխը, մյուսում՝ դանակը։ Աղջկա ձեռքերը պաշտպանիչ ձեռնոցներով էին։ Տեղի բնակիչները հայտնել են, որ մի քանի ութերորդ դասարանցի Վլադիվոստոկում սպանում է թափառող կատուներին։ Ոստիկանությունը […]

̰
ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ… այս կառույցները հորինված, ոչինչ չտվող կառույցներ են. Արամ Սարգսյան

14:40 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձությունների մասին, անդրադարձել է նոյեմբերի 23-ին Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովին: Վարչապետը վերջերս խորհրդարանում նշել էր, թե հույս ունի, որ ՀԱՊԿ-ը Հայաստանի դիրքորոշումը կպաշտպանի՝ նկատի ունենալով այն, որ ադրբեջանական զորքերը պետք է դուրս գան օկուպացված տարածքներից, այսինքն պետք է սկզբունքային […]

̰
Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ թաղամասում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել

14:27 19.11.2022

Մերձմոսկովյան Սոլնեչնոգորսկ թաղամասում գտնվող բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ առավոտյան ժամը մոտ վեցին՝ Մցիրի առողջարանի գյուղում, այս մասին հայտնել է շրջանային դատախազությունը: Ինչպես հայտնում է vesti.ru-ն, գազի պայթունի ժամանակ բնակարանում մարդիկ են եղել, այդ թվում՝ 12 և 8 տարեկան երեխաներ։ Բարեբախտաբար նրանք չեն տուժել, հայրը թեթև վնասվածքներ է ստացել, […]

̰
Բրյուս Լիի՝ կյանքից հեռանալու պատճառը շատ ջուր խմելն էր. իսպանացի գիտնականներ

13:36 19.11.2022

Իսպանացի գիտնականները դերասան և մարտարվեստի վարպետ Բրյուս Լիի մահվան պատճառ են համարել առատ ջուր խմելը։ Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է Clinical Kidney Journal-ում։ Գիտնականները նշել են, որ Լին օգտագործել է մարիխուանա, ինչը կարող էր նպաստել ծարավի զգացողության ավելացմանը։ Բացի այդ երիկամների սուր անբավարարությունը և ծանր ֆիզիկական ակտիվությունը կանխել են օրգանիզմից հեղուկի դուրսբերումը, նշում են մասնագետները: Աստղի […]

̰
Սախալինի տներից մեկում գազի պայթյունի հետևանքով մահացածների թիվը հասել է 9-ի

13:11 19.11.2022

Սախալինի տներից մեկում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, հայտարարել է նահանգապետ Վալերի Լիմարենկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Արդեն ինը զոհ ունենք, որից չորսը երեխաներ են»,- նշել է նահանգապետը: Ավելի վաղ հաղորդվել էր ութ զոհի և ինը վիրավորի մասին։ Ընդհանուր առմամբ, տան ավերված մուտքում ապրել է 33 մարդ։ Ամբողջ մուտքն արդեն ապամոնտաժված […]

̰
Հաջորդը կարող է լինել Կանադան. Արամ Սարգսյանը՝ Ֆրանսիայի Սենատի ընդունած հայանպաստ բանաձևի մասին

12:25 19.11.2022

«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, «Հորիզոնի» հետ զրույցում խոսելով տարածաշրջանային, աշխարհաքաղաքական, ներքաղաքական վերջին զարգացումների ու սպասվող իրադարձություններից մասին, անդրադարձել է Ֆրանսիայի Սենատի հայանպաստ բանաձևին, որը նաև պատժամիջոցներ է ենթադրում Ադրբեջանի համար: Արամ Սարգսյանին հարց է ուղղվել՝ կա՞ն հիմքեր ենթադրելու, որ նման բանաձևեր կարող են ընդունել նաև այլ երկրի օրենսդիր մարմիններ: «Հանրապետություն» կուսակցության նախագահը նշել է, […]

̰
Գնացքը վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում զորավարժություններին մասնակցող զինվորականներին

12:22 19.11.2022

Գնացքը վրաերթի է ենթարկել Ֆրանսիայում զորավարժություններին մասնակցող զինվորականներին որի հետևանքով նրանցից մեկը մահացել է։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ Պաշտպանական գերատեսչության տվյալներով՝ գնացքը մի խումբ զինվորականների է վրաերթի ենթարկել նոյեմբերի 17-ի երեկոյան։ Այդ ժամանակ նրանք մասնակցել են Ֆրեժուսի շրջանում ընդհանուր հիմնական ուսուցման (RBP) ամփոփ զորավարժություններին: Զինվորները հատել են երկաթուղային գիծը […]

̰
ԱՄՆ-ում դեռահասին 1 տարի փակի տակ են պահել․ ոստիկանները փրկել են աղջկան

11:19 19.11.2022

ԱՄՆ-ում ձերբակալել են մի տղամարդու և երկու կնոջ, որոնք մեկ տարով ննջասենյակում փակել են դեռահաս աղջկան։ Այս մասին հայտնում է KVVU-TV-ն։ Նևադա նահանգի Լաս Վեգաս քաղաքի ոստիկանությունը նոյեմբերի 4-ի կեսօրին զանգով ժամանել է քաղաքի հյուսիսային հատված: Զանգահարողը հայտնել է տներից մեկի մոտ ինչ-որ կասկածելի ակտիվության մասին։ Դեպքի վայրում իրավապահները հայտնաբերել են մի աղջկա, որը փորձել […]

̰
Պերուում ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել. հրապարակվել են կադրեր

10:46 19.11.2022

Պերուի մայրաքաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա LATAM ավիաընկերության ինքնաթիռը բախվել է հրշեջ մեքենայի և բռնկվել: «Երկու հրշեջներ մահացել են այն բանից հետո, երբ իրենց մեքենան բախվել է ինքնաթիռի հետ Լիմայի օդանավակայանի թռիչքուղու վրա»,-հայտնում է RPP ռադիոն: Նշվում է, որ ինքնաթիռի ուղևորները ժամանակին տարհանվել են, նրանցից ոչ մեկը լուրջ վնասվածքներ չի ստացել: Լիմայի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է […]

̰
Սախալինում փլատակներից դուրս են բերել 7 մարդու մարմին․ հրապարակվել են արտակարգ պատահարի պահը ֆիքսող կադրերը

09:54 19.11.2022

Սախալինում պայթյունի հետևանքով զոհերի թիվն աճել է։ Փլատակներից դուրս է բերվել 7 զոհված բնակչի մարմին, որից երեքը երեխաներ են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Հինգ հարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը տեսագրվել է։ Ականատեսների կադրերը հրապարակում է Mash Telegram ալիքը։ Մասնագետները սկսել են փլատակների ապամոնտաժումը։ Տեղում աշխատում է 10 միավոր տեխնիկա և 30 մարդ։ Գազի պայթյունը […]

̰
Կիմ Չեն Ինը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է արձակել կնոջ ու դստեր հետ

08:56 19.11.2022

Հյուսիսային Կորեայի իշխանությունները ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, արձակել են Հվասոն-17 տիպի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ: Արձակումը ղեկավարել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ինը։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալությանը հղում անելով։ Փհենյանի միջազգային օդանավակայանում գործարկված միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի նոր տեսակը՝ Հվասոն-17-ը, թռչել է 4135 վայրկյան, անցել է 998  մղոն, իսկ առավելագույն բարձրությունը կազմել […]

̰
Սախալինում 5 հարկանի շենքի փլուզման պահը ֆիքսել է տեսախցիկը

08:47 19.11.2022

Սախալինի Տիմովսկոյե քաղաքատիպ ավանի հինգհարկանի բնակելի շենքում գազի պայթյունի պահը ֆիքսել է տեսախցիկը: Ականատեսի կադրերը հրապարակել է Mash Telegram ալիքը։ Տեղում աշխատում է 10 տեխնիկա և 30 մարդ։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ զոհերի թիվը ավելացել է: Հաղորդվում է արդեն 3 զոհի մասին: Հիշեցնենք, որ պայթյունի հետեւանքով փլուզվել են շենքի մուտքի բոլոր հինգ հարկերը։ Յուժնո-Սախալինսկից բնակավայր է […]

̰
Սախալինի տներից մեկում արտակարգ պատահարի հետևանքով փլուզվել է հինգ հարկ

08:28 19.11.2022

Սախալինի Տիմովսկոյե քաղաքատիպ ավանի բնակելի շենքում վթարի ժամանակ, որտեղ կենցաղային գազ է պայթել, ինը մարդ վիրավորվել է, մեկը մահացել է, ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանի արտակարգ ծառայություններում։ ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ նախնական տվյալներով Սախալինի հինգհարկանի բնակելի շենքում կենցաղային գազ է պայթել, փլուզվել են հինգերորդից առաջին հարկերը, մարդիկ կարող են փլատակների տակ լինել։ […]

̰
105-ամյա կինը նշել է իր երկարակեցության օրիգինալ պատճառը

08:19 19.11.2022

Կալիֆոռնիայից ԱՄՆ-ի 105-ամյա բնակչուհին նշել է իր հերթական տարեդարձը և նշել իր երկարակեցության պատճառը. Այս մասին հայտնում է CW31 News-ը։ Մարի Մարտինը ծնվել է 1917 թվականի նոյեմբերի 17-ին Օհայոյում, սակայն հետագայում տեղափոխվել է Կալիֆորնիա։ Նա ասել է, որ մի օր արձակուրդ է եկել ափ ու որոշել մնալ։ Կինը իր կյանքի մեծ մասն աշխատել է փոստային […]

̰
Փորձագետները պատմել են, թե հարավային որ հանգստավայրերում կարելի է արդեն գնել ամառային տուրեր

08:07 19.11.2022

Տուրօպերատորները բացել են 2023 թվականի ամառվա համար դեպի Ռուսաստանի հարավային հանգստավայրեր և Աբխազիա տուրերի վաղ վաճառքները, հայտնում է ATOR-ը։ «Կախված ուղղություններից՝ նախատեսված ամառային ծրագրերի 30-ից 50 տոկոսն արդեն ցուցադրվել է։ Հիմնականում դրանք շրջագայություններ են դեպի Սոչի, Անապա, Գելենջիկ, Աբխազիա և Ղրիմ»,- նշում են ասոցիացիան։ Կտրոնների գներն այս տարվա համեմատ աճել են՝ միջինը 5-20 տոկոսով։ Կրկնակի […]

̰
Ինչպե՞ս է բնութագրել Նենսի Փելոսիի օրենսդիր աշխատանքը ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման

00:05 19.11.2022

ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբաման Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գործունեությանը՝ նրան համարելով ԱՄՆ պատմության ամենահաջողակ օրենսդիրներից մեկը: «Խոսնակ Նենսի Փելոսին կմնա որպես Ամերիկայի պատմության ամենահաջողակ օրենսդիրներից մեկը՝ կոտրելով պատնեշները, դռներ բացելով ուրիշների համար և ամեն օր աշխատելով ծառայել ամերիկյան ժողովրդին: Ես չէի կարող ավելի երախտապարտ լինել նրա ընկերության և […]

̰
Գերմանիան հայտնել է ուկրաինական բանակում անսպասելի խնդրի մասին

23:56 18.11.2022

Ուկրաինական բանակին մատակարարվող գերմանական Panzerhaubitze 2000 հաուբիցները չեն կարող կրակել պահեստամասերի բացակայության պատճառով, գրում է Spiegel-ը՝ խնդիրն անսպասելի անվանելով։ «Ընդհանուր առմամբ 14 Panzerhaubitze 2000 ինքնագնաց հաուբիցների առաքումից հետո ՊՆ-ն ժամանակ չունեցավ պատվիրել մի շարք պահեստամասերի հավաքածուներ՝ սպառազինության համակարգերի կանոնավոր սպասարկման և մարտական ​​պատրաստության պայմաններում դրանց պահպանման համար»,- ասվում է հոդվածում։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ սպառվող նյութերի բացակայության […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է Բենինի ԱԳ նախարարին. անդրադարձ է կատարվել միջազգային բազմակողմ հարթակներում երկրների փոխգործակցությանը

23:45 18.11.2022

Նոյեմբերի 18-ին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բենինի Հանրապետության ԱԳ նախարար Օրելիեն Ագբենոնսիի հետ։ Կարևորելով երկկողմ շփումների ակտիվացումը՝ զրուցակիցները նշել են, որ Հայաստանի և Բենինի հարաբերություններում առկա ներուժը լիարժեքորեն իրացված չէ: Արարատ Միրզոյանը և Օրելիեն Ագբենոնսին արձանագրել են, որ այս տարի լրանում է Հայաստանի և Բենինի […]

̰
«Ադրբեջանն ատրճանակն ուղղել է Հայաստանի քունքին». Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի հարցազրույցը «Le Temps» օրաթերթին

23:36 18.11.2022

Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը դատապարտում է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի պարբերական խախտումները և ակնկալում է միջազգային հանրության միջամտությունը՝ Լեռնային Ղարաբաղում խաղաղություն հաստատելու համար։ Չնայած մի շարք բանակցություններին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը շարունակվում է։ Սեպտեմբերի սկզբին Բրյուսելում երկու երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած հանդիպումից անմիջապես հետո, Բաքուն հերթական անգամ խախտեց զինադադարը, որը ստորագրվել էր […]

̰
Բայդենն ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է առաջնորդել համաշխարհային տնտեսությունը

23:27 18.11.2022

Միացյալ Նահանգները լավագույնս պատրաստ է աշխարհում տարիներ շարունակ ղեկավարելու համաշխարհային տնտեսությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երկրի վարչակազմի հետ տնտեսական հարցերով հանդիպման ժամանակ։ «Ինձ համար և մարդկանց մեծամասնության համար պարզ դարձավ անցյալ հանդիպումների ժամանակ, որ Միացյալ Նահանգները ավելի լավ վիճակում է, քան աշխարհի ցանկացած երկիր՝ տարիներ շարունակ ղեկավարելու համաշխարհային տնտեսությունը», – ասել է Բայդենը՝ […]

̰
Հայտնաբերվել է 140 տարի անհետացած համարվող թռչուն

23:18 18.11.2022

Հետազոտողների խումբը կրկին հայտնաբերել է թռչուն, որը համարվում էր անհետացած 140 տարի: Այս մասին հայտնում է Audubon ամսագիրը։ Ինչպես նշվում է, արշավն իրականացվել է «Կորած թռչունների որոնում» նախագծի շրջանակներում, որը BirdLife International-ի, Rewild-ի և American Bird Conservancy-ի համագործակցության արդյունքն է: Ասոցիացիայի նպատակն է վերագտնել ավելի քան 150 տեսակի թռչուններ, որոնք անհետացած չեն հայտարարվել, բայց նաև […]

̰
Չի կարելի բաց թողնել խոհարարական փորձառությունները Հայաստանում. Forbes-ը՝ Հայաստանի գաստրոգրավչությունների մասին

23:05 18.11.2022

Խոհանոց, որը շատ բազմազան է հյուսիսից հարավ, հայկական ուտեստները ոչ միայն համով են հարուստ, այլև պատմությամբ: Համեստ պարզությամբ ներկայացված ճաշատեսակները և գինու ավանդույթներն այստեղ աշխարհում առաջիններից են, սա կարելի է հասկանալ միայն այն ժամանակ, երբ ոտք կդնեք Հայաստան՝ այն դարձնելով մի վայր, որն այլևս չպետք է անտեսվի, հատկապես գաստրոնոմների և էնոֆիլների կողմից: Այսպես է սկսվում […]

̰
29-ամյա աղջիկը, ում մարմինն առավոտյան հայտնաբերել էին Մոսկվայում, նախօրեին հերքել էր, որ ճանաչում է իրեն հետապնդողին

22:31 18.11.2022

Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանված աղջիկը նախօրեին ոստիկանների հետ զրուցելիս սկզբում հերքել է, որ ճանաչում է իրեն հետապնդողին, իսկ հետո ամբողջությամբ հրաժարվել է գնալ բաժին հայտարարություն գրելու, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը: Ուրբաթ առավոտյան Սևաստոպոլի պողոտայում հայտնաբերվել է 29-ամյա աղջկա դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Կասկածյալին […]

̰
BACK_TO_TOP