22:31 18.11.2022
Մոսկվայի հարավ-արևմուտքում սպանված աղջիկը նախօրեին ոստիկանների հետ զրուցելիս սկզբում հերքել է, որ ճանաչում է իրեն հետապնդողին, իսկ հետո ամբողջությամբ հրաժարվել է գնալ բաժին հայտարարություն գրելու, լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ ՆԳՆ մամուլի խոսնակ Իրինա Վոլկը:
Ուրբաթ առավոտյան Սևաստոպոլի պողոտայում հայտնաբերվել է 29-ամյա աղջկա դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Հարուցվել է քրեական գործ՝ «Սպանություն» հոդվածով։ Կասկածյալին ձերբակալել են Տամբովի մարզում։ Քննչական կոմիտեի նախնական վարկածով՝ նա տուժողի նկատմամբ ցուցաբերել է ուշադրության նշաններ, սակայն վերջինս չի պատասխանել։
Ըստ Վոլկի՝ տուժողը նախօրեին դիմել է ոստիկանություն։ Նա ասել է, որ մի երիտասարդ հետապնդում է իրեն, սակայն չի ներկայացրել նրա տվյալները։
«Ոստիկանության աշխատակիցները, արձագանքելով կանչին, մտել են խանութ (սա ֆիքսված է մի շարք Telegram ալիքներով տարածված տեսանյութում)՝ իրենց նախնական առաջադրանքները կատարելու՝ դիմողից հարցազրույց վերցնելու, ինքնությունը և հետապնդողի տվյալները պարզելու: Հարցազրույցի ժամանակ աղջիկը սկզբում հերքել է, որ ճանաչում է իրավախախտին, հետո միայն խոստովանել է, որ իրեն հետապնդում է ընկերը»,- հավելել է ՆԳՆ ներկայացուցիչը։
Ոստիկանները պարզել են, որ հետապնդողն ամենայն հավանականությամբ մոտակայքում է, սկսել են փնտրել նրան, սակայն չեն գտել։
«Աշխատակիցները աղջկան առաջարկել են գնալ ոստիկանություն՝ հայտարարություն գրելու, սակայն նա հրաժարվել է լքել աշխատավայրը, այնուհետ ոստիկանությունը տեղում ընդունել է հայտարարությունը, վերադարձել բաժին և սահմանված կարգով գրանցել»,- ընդգծել է Իրինա Վոլկը։
Մոսկվայի դատախազությունը ավելի վաղ հայտնել էր, որ հարուցվել է ևս մեկ քրեական գործ՝ սպանության սպառնալիքի մասին (ՌԴ ՔՕ 119-րդ հոդված)։
Գերատեսչությունից հայտնում են, որ նոյեմբերի 17-ին, ժամը 18.00-ի սահմաններում, աղջիկը հայտարարությամբ դիմել է իրավապահ մարմիններին և խնդրել միջոցներ ձեռնարկել իր 25-ամյա ընկերոջ նկատմամբ, ով իրեն հետապնդում է, գալիս է իր տուն, դանակով սպառնում է: Նա պատմել է, որ նոյեմբերի 17-ին երիտասարդը եկել է իր աշխատավայր՝ Բուլատնիկովսկայա փողոց, սպառնացել է սպանել՝ ասելով, որ դանակ ունի։ Նալուրջ է ընդունել սպառնալիքները և վախեցել իր կյանքի համար: Ուրբաթ օրը՝ նոյեմբերի 18-ին, նա դարանակալել է աղջկան ու «մահացու վիրավորել նրան»։ Ինչպես հայտնել են Քննչական կոմիտեում, 25-ամյա կասկածյալի հետ միասին ձերբակալել են նրա ծանոթին։ Երկուսն էլ շուտով կբերվեն հարցաքննության։
18:41 09.06.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցումԵրևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում տեղի կունենա երթևեկության կազմակերպման փոփոխություն: «Հարգելի՛ քաղաքացիներ, մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հունիսի 11-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Սուրբ Գրիգոր Լուսավորչի փողոցում: Մասնավորապես՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Արգիշտիի փողոցների խաչմերուկում՝ Արշակունյաց պողոտա – Սուրբ Գրիգոր Լուսավորչի – Ագաթանգեղոսի փողոցների խաչմերուկից եկող ուղղությամբ դեպի Արգիշտիի փողոց […] ...
18:33 09.06.2025
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. բախվել են «Ford Transit»-ն ու «Subaru»-նԱյսօր՝ հունիսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի «Արծվի թևեր»-ի հարևանությամբ՝ դեպի Երևան ընթանալիս, Երևանի բնակիչ 37-ամյա Գագիկ Հ.-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Կոտայքի մարզի բնակիչ 47-ամյա Պողոս Ղ.-ի վարած, ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Subaru» մակնիշի ավտոմեքենային: «Subaru»-ն հարվածի հետևանքով դուրս է եկել երթևեկելի գոտուց […] ...
18:24 09.06.2025
Աթենքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային կոնֆերանսՀունիսի 2-ից 4-ը Հունաստանի մայրաքաղաքում տեղի է ունեցել Ինտերպոլի եվրոպական տարածաշրջանային 52-րդ կոնֆերանսը: Մասնակցում էին 50 անդամ երկրների շուրջ 150 բարձրաստիճան պատվիրակներ, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Կոնֆերանսի աշխատանքները նվիրված էին հանցավորության ոլորտում տարածաշրջանային մարտահրավերներին: Քննարկվել են եվրոպական տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, սպառնալիք հանդիսացող հանցավոր արարքներին արդյունավետ հակազդելուն վերաբերող հարցեր։ Այս համատեքստում քննարկման առարկա են դարձել նաև […] ...
18:16 09.06.2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կինոոլորտի ներկայացուցիչների հետՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Հայաստանի կինոգործիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտում առկա խնդիրները, դրանց լուծմանը վերաբերող առաջարկներն ու հնարավոր ուղիները: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, Հայաստանի կինոգործիչների միության նախագահ Հարություն Խաչատրյանը և Հայաստանի կինոյի հիմնադրամի տնօրեն Դավիթ Բանուչյանը: Նախարար ժաննա Անդրեասյանը ողջունել է […] ...
18:07 09.06.2025
Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերքՀամայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումների արդյունքում հունիսի 6-ին մայրաքաղաքի Երկաթուղայինների փողոցում բնակվող մի տղամարդու ենթադրյալ հանցավոր արարքների վերաբերյալ տեղեկություններ ստացան։ Ըստ տվյալների՝ հիշյալ տղամարդը զբաղվում է ապօրինի թմրաշրջանառությամբ, բացի այդ՝ ապօրինի կերպով պահում է զենք-զինամթերք։ Տեղեկությունները փաստաթղթավորվեցին ու փոխանցվեցին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Մինչ տարածքային […] ...