TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

ԱՇԽԱՐՀ

Նա խոսեց 20 րոպե. ինչու G20-ին չեն կարողացել ընդհատել Զելենսկու ելույթը

16:08 15.11.2022

G20-ում իր մասնակցության արդյունքների մասին լրագրողների հետ շփման ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, որը գլխավորում է ռուսական պատվիրակությունը Ինդոնեզիայում կայացած գագաթնաժողովում, կիսվել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթից ստացած իր տպավորություններով: Սերգեյ Լավրովը հայտնել է, որ այն տևել է 20 րոպե, թեև յուրաքանչյուր մասնակցի տրվել է մոտ երեք րոպե, որպեսզի բոլորը կարողանան արտահայտվել: «Իսկ […]

̰
Գողը մտել է Գերմանիայի նախագահ Շտայնմայերի նստավայր

15:38 15.11.2022

Չարագործը մտել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ Բոննում գտնվող երկրորդ պաշտոնական նստավայրի շենք: Ինչպես հաղորդում է Kronen Zeitung թերթը, տղամարդը փորձել է մտնել տարածք՝ թաքնվելով ոստիկանությունից, սակայն հաշված րոպեների ընթացքում ձերբակալվել է: Մեծ պարտեզով Համերշմիդտ վիլլայի շենքը երկրի ամենապահանջված վայրերից է։ Ոստիկանությունը հաստատել է, որ անծանոթի ներթափանցման պահին պետության ղեկավարը գտնվել է նստավայրում։ Նա վտանգի […]

̰
Յոշկար Օլայում խաղահրապարակում ճոճվելիս կառույցը կոտրվել է և ընկել դեռահասի վրա․ նրա կյանքը փրկել չի հաջողվել

15:11 15.11.2022

Յոշկար-Օլայում 15-ամյա դեռահասը խաղահրապարակում մահացել է ճոճանակի խափանման արդյունքում: Ողբերգությունը տեղի է ունեցել նոյեմբերի 13-ին։ Տղայի մարմինը գտել են Յոշկար Օլայի Վոսկրեսենսկի զբոսավայրի իտալական զբոսայգու հարևանությամբ գտնվող խաղահրապարակում: Նախնական տվյալներով՝ ճոճվելիս կառույցը կոտրվել է և ընկել դեռահասի վրա։ Ստացված վնասվածքներից նա տեղում մահացել է։ Հարուցվել է քրեական գործ ՝ անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։ Ողբերգական […]

̰
Երկիր մոլորակի բնակչության թիվը՝ պաշտոնապես 8 մլրդ. ինչ մարտահրավերներ են առաջ գալիս

14:17 15.11.2022

Երկրի բնակչության թիվը նոյեմբերի 15-ին պաշտոնապես դառնում է 8 մլրդ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի «Բնակչություն և զարգացում» ծրագրի համակարգող Աննա Հովհաննիսյանը նշեց, որ աշխարհի բնակչության թիվն առաջիկա տասնամյակներում ևս շարունակելու է աճել: 2011 թվականին աշխարհի բնակչությունը կազմում էր 7 մլրդ ու 11 տարվա ընթացքում այդ ցուցանիշն ավելացել է 1 […]

̰
Երկիր մոլորակի բնակչությունը գերազանցել է 8 միլիարդը

12:52 15.11.2022

2022 թվականի նոյեմբերի 15-ին Երկիր մոլորակի բնակչությունը պաշտոնապես գերազանցել է 8 միլիարդը, հետևում է ՄԱԿ-ի տվյալներից։ Նրանց կանխատեսումներով՝ 8,5 միլիարդի հաջորդ սահմանը կանցնի 2030 թվականին։ Ընդամենը 48 տարվա ընթացքում աշխարհի բնակչությունը կրկնապատկվել է՝ չորսից հասնելով ութ միլիարդ մարդու: 7 միլիարդի վերջին խոշոր նշագիծը մարդկությունն անցել է 2011 թվականի հոկտեմբերի 31-ին։ ամենաբազմամարդ երկիրը Չինաստանն է։ Այնտեղ […]

̰
Ճապոնիայի արքայադուստր Նոբուկոյի մոտ քաղցկեղ է ախտորոշվել

12:31 15.11.2022

Բժիշկները 67-ամյա ճապոնացի արքայադուստր Նոբուկոյի մոտ կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել վաղ փուլում։ Այս մասին հայտնում է Kyodo-ն։ Գործակալության տվյալներով՝ Նոբուկոյին հոսպիտալացնում են, ուռուցքի հեռացման վիրահատությունը տեղի կունենա նոյեմբերի 19-ին։ Արքայադուստր Նոբուկոն 2012 թվականին մահացած արքայազն Տոմոհիտոյի այրին է՝ Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիհիտոյի զարմուհին։ Նա նաև երկրի կառավարության նախկին ղեկավար Տարո Ասոյի կրտսեր քույրն է ։ […]

̰
Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել

11:24 15.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ-ի հետ խաղաղության բանաձևի 10 կետ է նշել ՝ առցանց ելույթ ունենալով Բալիում G20-ի գագաթնաժողովում, փոխանցում է DW-ն։ Ըստ Զելենսկու՝ խաղաղության կարելի է հասնել ստորև նշված կետերի իրականացման դեպքում՝ Ճառագայթային և միջուկային անվտանգության ապահովում, Պարենային անվտանգության ապահովում, էներգետիկ անվտանգության ապահովում, ազատ արձակել բոլոր գերիներին և տեղահանվածներին, ՄԱԿ-ի կանոնադրության կատարում և Ուկրաինայի […]

̰
Չինաստանում տղամարդը մերկ ձեռքերով բռնել է պատուհանից ընկնող երեխային

11:14 15.11.2022

Չինաստանի Գուանդուն նահանգի բնակիչը մերկ ձեռքերով բռնել է երկրորդ հարկից ընկնող տղային և փրկել նրան՝ ստանալով մկանի ձգում։ Դեպքի տեսագրությանը ուշադրություն է դարձրել SCMP պարբերականը։ Տղան ընկել է շենքի երկրորդ հարկի պատուհանից։ Ականատեսը, ով այդ պահին նստել է մեքենան, լսել է ճիչը և շտապել օգնության։ Նա փորձել է բռնել ընկնող երեխային։ Արդյունքում նրան հաջողվել է […]

̰
Տեղի է ունեցել Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցը. քննարկվել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

10:02 15.11.2022

Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, մասնավորապես, նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում տեղի ունեցած Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների և դրան հետևած եռակողմ հանդիպման վերաբերյալ: Պետքարտուղար Բլինքենը ԱՄՆ պատրաստակամությունն է հայտնել շարունակելու աջակցությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային […]

̰
Թուրքերը վրդովված են Ստամբուլի հարձակումից հետո ԱՄՆ հայտարարությունից

09:47 15.11.2022

En Son Haber պորտալի ընթերցողները արձագանքել են Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած ահաբեկչությանը ԱՄՆ արձագանքը քննադատող հայտարարությանը։ Ինչպես ավելի վաղ ասել էր նախարարը, Թուրքիան հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի ցավակցությունները։ Նրա խոսքով, «հատկապես ակնհայտ է մեր, այսպես կոչված, դաշնակիցների ոչ անկեղծությունը»։ «Ովքեր մեզ ընկերներ են թվում կամ ովքեր կամ թաքցնում են […]

̰
Սի Ցզինպինը G20-ի ժամանակ կոչ է արել չեղարկել միակողմանի պատժամիջոցները

09:24 15.11.2022

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը,  երեքշաբթի ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում, կոչ է արել դիմակայել պարենի և էներգետիկայի հարցերը քաղաքականացնելուն և սպառազինությանը, վերացնել միակողմանի պատժամիջոցները և գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության սահմանափակումները: «Պարենի և էներգետիկ անվտանգությունը համաշխարհային զարգացման ամենահրատապ մարտահրավերներն են: Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը ոչ թե արտադրության և պահանջարկի ոլորտում խնդիրներն են, այլ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրները […]

̰
11-ամյա բրիտանացի տղան խելքով գերազանցել է Հոքինգին և Էյնշտեյնին

08:47 15.11.2022

Մեծ Բրիտանիայի Լիդս քաղաքից մի դեռահաս տղամարդկանց IQ թեստում հավաքել է ամենաբարձր միավորը մինչև 18 տարեկանների համար և գիտելիքով գերազանցել Սթիվեն Հոքինգին և Ալբերտ Էյնշտեյնին: Այս մասին հայտնում է Metro-ն։ 11-ամյա Յուսուֆ Շահի ընկերները նրան միշտ ասում էին, որ նա շատ խելացի է, և մի օր դեռահասը որոշեց ստուգել՝ արդյոք դա ճիշտ է։ Իր ինտելեկտուալ […]

̰
Սթիվ Ջոբսի սանդալները վաճառվել են ավելի քան 200 հազար դոլարով

08:32 15.11.2022

Ամերիկացի ձեռնարկատեր և Apple-ի հիմնադիր Սթիվ Ջոբսի (1955-2011) կողմից 1970-1980-ական թվականներին կրած Birkenstock սանդալները Julien’s Auctions-ում վաճառվել են ավելի քան 200,000 դոլարով, ինչը գրեթե երեք անգամ գերազանցում է նախնական վաճառքը: Կազմակերպության տվյալներով՝ լոտը վաճառվել է 218,7 հազար դոլարով՝ 60-80 հազար դոլար նախավաճառքի հաշվարկով։ Սանդալների հետ մուրճի տակ են հայտնվել ձեռներեցի՝ NFT ժետոնի տեսքով կոշիկները։ Նշվում […]

̰
Google-ը 400 միլիոն դոլար կվճարի աշխարհագրական դիրքի հետագծման համար

08:23 15.11.2022

Google-ը համաձայնել է վճարել մոտ 400 միլիոն դոլար՝ մի խումբ նահանգների կողմից ներկայացված հայցը լուծելու համար այն մեղադրանքների հիմքով, որ տեխնոլոգիական հսկան ապօրինի հետևել է օգտատերերի գտնվելու վայրին, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով աղբյուրներին: Նախկինում ԱՄՆ 40 նահանգներ դատի էին տվել Google-ին՝ մեղադրելով ընկերությանը օգտատերերի գտնվելու վայրին հետևելու և գաղտնիությունը խախտելու մեջ։ «391,5 միլիոն […]

̰
Ավտոփորձագետը բացատրել է, թե մեքենաների ինչպիսի վերանորոգումը կարող եք ինքնուրույն անել

08:09 15.11.2022

Ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման ինչպիսի՞ աշխատանքներ կարելի է կատարել ինքնուրույն, և ե՞րբ է ճիշտ օգտվել մասնագետի օգնությունից: Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է ՌԴ Ազգային ավտոմոբիլային միության փոխնախագահ Յան Հայցերը։ Մեքենայի սեփականատերը կարող է որոշակի տեխնիկական սպասարկման և վերանորոգման աշխատանքներ կատարել իր մեքենայի վրա, եթե դա անելու հմտություններ ունենա, ասել է ավտոփորձագետ Հայցերը: Սակայն նույնիսկ […]

̰
2014 թվականից Ռուսաստանի Քննչական կոմիտեն Կիևի ռեժիմի դեմ հարուցել է ավելի քան երկու հազար գործ

23:59 14.11.2022

2014 թվականից ի վեր ռուս քննիչները Կիևի ռեժիմի հանցագործությունների վերաբերյալ ավելի քան 2000 քրեական գործ են հարուցել, հայտնում է ՌԴ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ «2014 թվականից ի վեր արդեն հարուցվել է ավելի քան 2000 քրեական գործ, այդ թվում՝ Ուկրաինայի ռազմական և քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների, արմատական ​​ազգայնական միավորումների անդամների, ինչպես նաև Ուկրաինայի իրավապահ մարմինների ներկայացուցիչների դեմ, […]

̰
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել սիրիական «Շայրաթ» օդանավակայանի մոտ գտնվող թիրախներին

23:47 14.11.2022

Նոյեմբերի 13-ին Իսրայելի ռազմաօդային ուժերը ութ հրթիռ են արձակել Սիրիայի Շայրաթ ռազմական օդանավակայանի մոտ գտնվող թիրախների ուղղությամբ, երեք հրթիռ է խոցվել, ասել է Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։ «2022 թվականի նոյեմբերի 13-ին, ժամը 18:30-ից մինչև 18:35-ը, Իսրայելի ռազմաօդային ուժերի F-15 մարտավարական կործանիչները Լիբանանի օդային տարածքից ութ թևավոր հրթիռներով ավիահարված […]

̰
Դիանա Լեոնիդին նշանակվել է ՄԻԵԴ-ում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ

22:56 14.11.2022

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 14-ի որոշմամբ՝ Դիանա Լեոնիդին նշանակվել է վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ շահերի պաշտպանության վարչության պետ։ Այս մասինաստաթուղթը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ «Դիանա Ալեքսանդրոսի Լեոնիդիին 2022 թվականի նոյեմբերի 15-ից նշանակել վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի […]

̰
Սպորտային հագուստ արտադրող կանադական Helly Hansen-ը հեռացել է ռուսական շուկայից

22:13 14.11.2022

Կանադական սպորտային հագուստ արտադրող Helly Hansen-ը որոշել է հեռանալ ռուսական շուկայից։ Երկուշաբթի հայտնում է «Վեդոմոստի» թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Նշվում է, որ օգոստոսին Helly Hansen ՍՊԸ-ի նոր սեփականատերերը Helly Hansen Russia AS-ի փոխարեն եղել են ընկերության գործադիր տնօրեն Իգոր Ռոգանովիչը և փաստաբան Անդրեյ Կարասևը։ Հոկտեմբերին ընկերությունը փոխել է իր անունը Retail RC-ի: Ըստ աղբյուրի՝ […]

̰
Բաքվում հայտարարել են իրանական գործակալական ցանցի «ջախջախման» մասին

22:00 14.11.2022

Ադրբեջանի հատուկ ծառայությունները հայտարարել են, որ սկսել են երկրում իրանական գործակալական ցանցի բացահայտումը: Հաղորդվում է, թե Բաքվում Իրանի հետախուզության հետ կապ ունեցող մարդկանց են ձերբակալել: Ինչու՞մ են մեղադրվում ձերբակալվածները, և ինչի՞ մասին են վկայում այս ձերբակալությունները: Թեմային հետևել է Արտյոմ Երկանյանը: «Առայժմ տեղեկություն կա 5 ձերբակալված անձանց մասին: 5-ն էլ Ադրբեջանի քաղաքացիներ են և Իրանի […]

̰
Մոսկվայում սրճարանի այցելուները կրակոցներ են արձակել և ծեծկռտուք սարքել․ հրապարակվել են կադրեր

21:34 14.11.2022

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող սրճարաններից մեկում նոյեմբերի 13-ին կրակոցներ են հնչել: Այցելուներից մեկը վիճաբանությունից հետո կրակել է տրավմատիկ ատրճանակից, այդ մասին փոխանցում է Iz.ru-ն։ Ինչպես նախապես հաստատվել է, հակամարտությունը ծագել է Բալաշիխայի բնակչի և երկու այլ այցելուների միջև։ Իրավախախտները ձերբակալվել են։ Մերձմոսկվայից եկածի խոսքով՝ ծեծկռտուքի ժամանակ նրա գրպանից ատրճանակ է ընկել։ Դրանից կարող էր օգտվել նրա […]

̰
Ռուսաստանի բանակ կզորակոչվեն նաև այլ քաղաքացիություն ունեցողները

20:28 14.11.2022

Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով սահմանվում է Ռուսաստանի Զինված ուժերում օտարերկրյա քաղաքացիների ծառայության ընդունման կարգը։ Այն հրապարակվել է իրավական ակտերի հրապարակման պորտալում: Այն փոփոխություններ է սահմանում 1999 թվականին հաստատված զինվորական ծառայության կարգի կանոնակարգում։ Փոփոխությունների համաձայն՝ օտարերկրացիները, ինչպես Ռուսաստանի քաղաքացիները, կարող են ծառայել բանակում պայմանագրով: Ինչպես Ռուսաստանի քաղաքացիների դեպքում, պայմանագիրը չի կարող կնքվել այն օտարերկրացու […]

̰
Բայդենը հավատացած է, որ Չինաստանի հետ նոր Սառը պատերազմ չի լինի․ ավարտվել է Բայդեն-Ծինփին հանդիպումը

19:49 14.11.2022

Բայդենը հայտնել է, որ Չինաստանի ղեկավարի հետ «բաց և անկեղծ» զրույց է ունեցել։

̰
Թուրքական հեռուստաալիքը հայտնել է Անկարայում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության և ԿՀՎ ղեկավարների հանդիպման մասին

19:32 14.11.2022

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության  տնօրեն Սերգեյ Նարիշկինը Անկարայում թուրքական հետախուզության շտաբում հանդիպել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի հետ։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է թուրքական NTV հեռուստաալիքը։ Ավելի վաղ CNN-ը հայտնել էր, որ Բերնսը պետք է հանդիպի ռուս գործընկերոջ հետ Թուրքիայի մայրաքաղաքում: Նշվել է, որ երկու երկրների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ ձերբակալված քաղաքացիների, […]

̰
Ավարտվել է Բայդեն-Ծինփին հանդիպումը

17:38 14.11.2022

Հանդիպումից առաջ ելույթում Սպիտակ տան ղեկավարն ընդգծել է Միացյալ Նահանգների և Չինաստանի միջև «հակամարտությունից» խուսափելու կարևորությունը։

̰
Անկարայում բանակցություններ են ընթանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև

17:05 14.11.2022

«Կոմերսանտ»-ին հայտնի է դարձել, որ այսօր Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բանակցություններ են ընթանում ռուսական և ամերիկյան պատվիրակությունների միջև։ Ռուսական կողմից Անկարա է մեկնել Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Այս հանդիպման մասին նախկինում հրապարակավ չի հայտարարվել։ Աղբյուրը առայժմ հրաժարվում է բանակցությունների մանրամասները հայտնել: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ չի կարող ոչ հաստատել, […]

̰
Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի և Վրաստանի վարչապետի հանդիպումը

16:58 14.11.2022

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը Վրաստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը: Կողմերը հանդիպման ժամանակ անդրադարձել են տարածաշրջանում առկա քաղաքական-ռազմական իրավիճակին, Վրաստան-Ադրբեջան հարաբերություններին, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցությանը առնչվող հարցերի:

̰
ԱՄՆ Վիրջինիայի համալսարանում հրաձգության հետևանքով երեք մարդ է կյանքից զրկվել

16:30 14.11.2022

Ոստիկանությունը որոնում է այն անձին, ով երեկ երեկոյան կրակ է բացել Վիրջինիայի համալսարանում։ Միջադեպի հետևանքով երեք մարդ մահացել է, ևս երկուսը հոսպիտալացվել, հայտնում է CNN-ը։ Կասկածյալը, ըստ հեռուստաալիքի, նույն համալսարանի ուսանող Քրիստոֆեր Դարնել Ջոնս կրտսերն է: Հանցագործությունը կատարելուց հետո նա փախել է սև ամենագնացով։ Ոստիկանությունը տեղի բնակիչներին զգուշացրել է, որ նա կարող է զինված լինել։ […]

̰
Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայի հարցով բանակցությունների նախապայմանները. ՌԴ ԱԳՆ

15:01 14.11.2022

ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ռուսաստանը չի ընդունում Ուկրաինայի հարցով բանակցություններ սկսելու նախապայմանները, այդ թվում՝ ռուսական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը։ «Նման պայմաններն անընդունելի են, մեր նախագահը բազմիցս ասել է, որ մենք պատրաստ ենք բանակցությունների, բայց այս բանակցություններում, իհարկե, պետք է հաշվի առնել տեղում տիրող իրավիճակը»,- ​​ասել է դիվանագետը։

̰
Մենք պատրաստ ենք խաղաղության. Ուկրաինայի նախագահը ժամանել է Խերսոն

14:51 14.11.2022

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Խերսոն։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ ականատեսներին հղումով։ Նշվում է, որ քաղաք ժամանելուն պես հանրապետության ղեկավարը զրուցել է Ուկրաինայի անվտանգության ուժերի հետ։ «Մենք պատրաստ ենք խաղաղության, խաղաղության մեր ողջ երկրի համար»,- Զելենսկու խոսքերը մեջբերում է Reuters-ը։

̰
BACK_TO_TOP