19:49 14.11.2022
Ե՛վ ԱՄՆ-ի, և՛ Չինաստանի համար անփոփոխ է «մեկ Չինաստանի քաղաքականությունը», և երկու երկրները հանձնառու են պահպանել խաղաղությունը Թայվանում։ Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը իր չինացի գործընկեր Սի Ծինփինի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
BBC-ի փոխանցմամբ՝ Բայդենը հայտնել է, որ Չինաստանի ղեկավարի հետ «բաց և անկեղծ» զրույց է ունեցել։ Ջո Բայդենը հավատացած է, որ Չինաստանի հետ նոր Սառը պատերազմ չի լինի։ Նա նաև նշել է, որ այս պահին Չինաստանի կողմից չկա Թայվան ներխուժելու փորձ։
Ինչ վերաբերում է Հյուսիսային Կորեային, Բայդենը նշել է, որ Չինաստանը «պարտավորություն ունի փորձելու» կանգնեցնել Հյուսիսային Կորեային միջուկային զենքի նոր փորձարկումներից, չնայած վստահ չէ, որ Չինաստանը կարող է վերահսկել Հյուսիսային Կորեային։
ԱՄՆ նախագահի մամուլի ասուլիսի ժամանակ չինական կողմը սկսել է մանրամասներ հաղորդել այն մասին, թե հանդիպման ժամանակ ինչ է ասել Սի Ծինփինը։ Ըստ նրանց՝ Սի Ծինփինը «խիստ մտահոգություն» է հայտնել Ուկրաինայում իրավիճակի առնչությամբ։
Հիշեցնենք՝ Ջո Բայդենը և Սի Ծինփինը հանդիպել են Ինդոնեզիայում՝ Մեծ 20-յակի գագաթնաժողովի շրջանակներում։ Սա երկու ղեկավարների առաջին հանդիպումն էր Բայդենի կողմից նախագահությունը ստանձնելուց ի վեր։ Կողմերի միջև բանակցությունները տևել են 3 ժամ։
15:09 31.07.2025
«Նոան» մարտնչեց մինչև վերջ, բայց զիջեց Հունգարիայի չեմպիոնինՉեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան խաղում «Նոան» հյուրընկալվելիս 3-4 հաշվով պարտվել է «Ֆերենցվարոշին»։ Հայաստանի չեմպիոնը հանդիպման ընթացքում երեք անգամ հավասարեցրել է հաշիվը, սակայն իվերջո պարտվել է։ «Ֆերենցվարոշն» առավելության է հասել դիմակայության ընդհանուր 6-4 հաշվով և մրցաշարի որակավորման երրորդ փուլում է։ «Նոան» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որտեղ կմրցի Ջիբրալթարի չեմպիոն «Լինկոլն Ռեդ […] ...
14:53 31.07.2025
Համաձայնագիրը կնպաստի ԵԱՏՄ-ի, այդ թվում՝ ՀՀ-ի մաքսային տարանցման պոտենցիալի մեծացմանըԳործադիրը հավանություն է տվել 2024 թ. դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում ստորագրված «Եվրասիական տնտեսական միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) մաքսային տարանցման միասնական համակարգի մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագիրը սահմանում է միության և երրորդ կողմի միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական սկզբունքները՝ տարանցման միասնական էլեկտրոնային հայտարարագրի կիրառում, մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման […] ...
14:43 31.07.2025
Խուլիգանություն ժամանցի ակումբում. Գեղարքունիքի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել էր, որ Սևան քաղաքի բնակիչ 32-ամյա տղամարդը հուլիսի 19-ի գիշերը Լճաշեն գյուղի գյուղի խաչմերուկում գտնվող ժամանցի ակումբում, երգ պատվիրելու ու աշխատակցուհիների չպարելու հարցի շուրջ վիճաբանել է Գագարինի բնակիչ 40-ամյա տնօրենի, ապա` մեկ այլ տղամարդու հետ: Այդ ընթացքում 32-ամյա տղամարդը հնչեցրել է անհասցե հայհոյանքներ և իր […] ...
14:31 31.07.2025
Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալՀուլիսի 30-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը: Վահան Կոստանյան և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել […] ...
14:22 31.07.2025
«Բորուսիան» 8 գոլ է խփել առաջին ընկերական խաղումԴորտմունդի «Բորուսիան» սկսել է նախամրցաշրջանային պատրաստությունն ու առաջին ընկերական խաղում 8-1 հաշվով հաղթել է Գերմանիայի չորրորդ լիգան ներկայացնող «Զիգենին»։ Նիկո Կովաչի թիմից դուբլ է գրանցել Յուլիան Բրանդտը։ Գերմանական թոփ ակումբը հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի օգոստոսի 2-ին ֆրանսիական «Լիլի» հետ։ ...