09:24 15.11.2022
Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, երեքշաբթի ելույթ ունենալով G20-ի գագաթնաժողովում, կոչ է արել դիմակայել պարենի և էներգետիկայի հարցերը քաղաքականացնելուն և սպառազինությանը, վերացնել միակողմանի պատժամիջոցները և գիտական և տեխնոլոգիական համագործակցության սահմանափակումները:
«Պարենի և էներգետիկ անվտանգությունը համաշխարհային զարգացման ամենահրատապ մարտահրավերներն են: Ներկայիս ճգնաժամի հիմնական պատճառը ոչ թե արտադրության և պահանջարկի ոլորտում խնդիրներն են, այլ մատակարարման շղթաների հետ կապված խնդիրները և միջազգային համագործակցության խաթարումը», – Սի Ցզինպինի խոսքերը հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է Ռիա Նովոստին:
Նրա խոսքով, այս խնդիրների լուծումը կարելի է գտնել շուկայի վերահսկողության ոլորտում բոլոր երկրների համագործակցության ամրապնդմամբ, ինչպես նաև հիմնական ապրանքների վերաբերյալ գործընկերային հարաբերություններ հաստատելով, բաց, կայուն ապրանքային շուկա ստեղծելով, մատակարարման շղթաների ու շուկայի կայունացմամբ:
«Անհրաժեշտ է վճռականորեն հակազդել պարենային և էներգետիկ հարցերի քաղաքականացմանն ու սպառազինությանը, անհրաժեշտ է վերացնել միակողմանի պատժամիջոցները և համապատասխան գիտատեխնիկական համագործակցության սահմանափակումները»,- ասել է նա։
Սի Ցզինպինը միաժամանակ ասել է, որ հանածո էներգիայի սպառման կրճատման և էներգիայի մաքուր աղբյուրներին անցնելու գործընթացում պետք է հաշվի առնել բոլոր գործոնները, որպեսզի այդ անցումը չազդի տնտեսության և մարդկանց նյութական կենսապայմանների վրա։
09:40 08.07.2025
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայում զոհվել է առնվազն 100 պաղեստինցիՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածում Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 100 պաղեստինցի, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ է տեղափոխվել 105 զոհ և 356 վիրավոր։ «Վիրավորներից մի քանիսը դեռևս փլատակներում են և ճանապարհներին, որտեղ շտապօգնության անձնակազմը և քաղաքացիական պաշտպանության աշխատակիցները չեն կարող հասնել», […] ...
09:25 08.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մի հատվածը միակողմանի է երթևեկելի մարդատար տրանսպորտային միջոցների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
09:11 08.07.2025
Հրդեհ Բամբակաշատ գյուղումՀուլիսի 7-ին, ժամը 23։04-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բամբակաշատ գյուղի 1-ին փողոցի 12-րդ նրբանցքում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ գյուղի տներից մեկին կից անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը […] ...
09:00 08.07.2025
Հրդեհ Պարիս Հերունու փողոցումՀուլիսի 7-ին, ժամը 18:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Պարիս Հերունու փողոցում գտնվող պահեստում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։29-ին, մարվել՝ 18։40-ին։ Պարիս Հերունու փողոցում գտնվող արտադրամասային-պահեստային տարածքում (62 քմ) այրվել է թուղթ […] ...
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...