14:00 29.10.2022
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն տուն է գնել Պորտուգալիայում։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Գույքը գնահատվում է 21 միլիոն եվրո՝ այն դարձնելով ամենաթանկը երկրում։ Ռոնալդուն դարձել է 2720 ք/մ մակերեսով եռահարկ առանձնատան սեփականատեր։ Աղբյուրի համաձայն՝ գնումը հուշում է պորտուգալացու՝ Լիսաբոնի «Սպորտինգ» վերադառնալու ցանկության մասին։
12:54 29.10.2022
Թուրքական մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստանում է, մասնակցում է Համաշխարհային հայկական գագաթնաժողովին: Այսօր նա լուսանկար է հրապարակել մի խումբ հայ երիտասարդ մասնակիցների հետ և կից գրառմամբ հայտնել իր գոհունակությունը ընդունելությունից, նշել է, որ գտնվում է համաժողովի վայրում, որտեղ հանդիպում են աշխարհասփյուռ հայերը։ «Երևանի Համաշխարհային հայկական գագաթնաժողովը սկսավ ջերմ ընդունելութեամբ մը»,-գրել է նա։
11:31 29.10.2022
Ուկրաինական զորքերը վերջին մեկ օրվա ընթացքում կորցրել են մինչև 50 մարդ, վեց զրահափոխադրիչ և երկու անօդաչու թռչող սարք, շաբաթ օրը հայտնել է ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիան։ «Վերջին օրվա ընթացքում ԼԺՀ-ի ժողովրդական միլիցիայի ստորաբաժանումների ակտիվ հարձակողական գործողությունների ընթացքում հակառակորդը կենդանի ուժի և ռազմական տեխնիկայի մեծ կորուստներ է կրել, ոչնչացվել է մինչև 50 հոգի, վեց զրահափոխադրիչ, երկու անօդաչու […]
10:54 29.10.2022
Ուկրաինական զորքերը Դոնեցկի ուղղությամբ արձակել են ՆԱՏՕ-ի տրամաչափի 12՝ 155 միլիմետրանոց արկ, հաղորդում է Ուկրաինայի պատերազմական հանցագործությունների հետ կապված հարցերի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում (JCCC) ԴԺՀ ներկայացուցչությունը։ «Ուկրաինայի զինված կազմավորումներից կրակ է գրանցվել 08.32-ին՝ Նետայլովո բնակավայր-Դոնեցկ քաղաք (Կույբիշևսկի, Կիևի շրջաններ) ուղղությամբ արձակվել է 155 միլիմետր տրամաչափի հինգ արկ…, 08.55-ին՝ Նետայլովո բնակավայր- քաղաք Դոնեցկ (Կույբիշևսկի, […]
10:26 29.10.2022
Թռչունների կեղծ ժանտախտը, որը, հավանաբար, առաջացրել է Մեծ Բրիտանիայում զոմբի աղավնիների հայտնվելը, երբեմն գրանցվում է մարդկանց մոտ, սակայն հիվանդությունը թեթև է և վտանգ չի ներկայացնում, ասել է Դաշնային բյուջետային հիմնարկի Եկատերինբուրգի վիրուսային վարակների գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Ռոսպոտրեբնադզորի ՊԵԿ ՎԲ «Վեկտորը», կենսաբանական գիտությունների դոկտոր Ալեքսանդր Սեմյոնովը: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել […]
10:10 29.10.2022
Այսօր գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի համաշխարհային օրն է. հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունն ու տեղեկացնում. Կաթվածն ուղեղի արյան շրջանառության սուր խանգարումն է: Աշխարհում այն մահվան և հաշմանդամության հանգեցնող հիմնական պատճառներից է: Հիվանդության ընդհանուր ախտանշաններն են` հանկարծակի ծռվածություն դեմքի շրջանում, թուլություն ձեռքի կամ ոտքի շրջանում` առավել հաճախ մարմնի մի կողմում, գիտակցության հանկարծակի մթագնում, խոսքի հետ կապված […]
09:59 29.10.2022
Արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, չեն պատրաստվում Սուրբ Ծննդին այցելել թագավորական ընտանիք՝ վատ հարաբերությունների պատճառով։ Այս մասին հայտնում է Mirror-ը՝ հղում անելով աղբյուրներին, փոխանցում է Լենտա.ռու-ն: «Նրանք [աղբյուրները] ասացին, որ հարաբերությունները «գրեթե ամենացածր մակարդակի վրա են», և Սասեքսի դուքսը կհրաժարվի Չարլզ թագավորի հրավերից»,- գրում է թերթը։ Նշվում է, որ արքայազնի հուշագրության բովանդակության մանրամասները, […]
09:50 29.10.2022
Երրորդ համաշխարհային պատերազմն իրականում սկսվել է, Spiegel-ին տված հարցազրույցում ասել է ամերիկացի տնտեսագետ Նուրիել Ռուբինին, ով կանխատեսել է 2008 թվականի ճգնաժամը, փոխանցում է Ռիա Նովոստին: «Ազգային անվտանգության խորհրդականները մտահոգված են, որ ՆԱՏՕ-ն միջամտում է Ուկրաինայի հակամարտությանը, և Իրանի ու Իսրայելի միջև կան սուր տարաձայնություններ: Եվ այսօր առավոտյան ես կարդացի, որ Բայդենի վարչակազմն ակնկալում է, որ […]
09:30 29.10.2022
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակումը համեմատել է Կապիտոլիումի գրոհի հետ և մեղադրել իր քաղաքական հակառակորդներին «անհավասաակշիռ» մարդկանց համար վնասակար գաղափարներ քարոզելու մեջ։ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների նախօրեին ելույթ ունենալով դեմոկրատական կուսակցության անդամների հետ՝ Բայդենը ասել է, որ ինքը տեղի ունեցածը վերլուծում է միայն լրատվամիջոցների հաղորդումներից և չի կարող երաշխավորել […]
09:18 29.10.2022
Դիետոլոգ Ալեքսանդր Անդրեևը Gazeta.Ru-ին տված հարցազրույցում ասել է, որ շուկայում թթու կաղամբ գնելիս պետք է ուշադրություն դարձնել մի շարք գործոնների վրա, որոնք պայմանավորում են արտադրանքի որակը։ «Պետք է հրաժարվել գնելուց, եթե կաղամբը, թեկուզ գազարով, գունատ է, և հյութը թափանցիկ է, կամ եթե կաղամբը կարծես թե պինդ է, բայց չի ճռճռում»,- ասել է մասնագետը։ Անդրեևը նաև […]
09:05 29.10.2022
Զապորոժիայում ոչնչացվել են մի խումբ զինյալներ՝ Չեչնիայից, որոնք կռվում էին ուկրաինական զորքերի կողմից, ՌԻԱ Նովոստիին ասել է «Մենք Ռուսաստանի հետ ենք» շարժման նախագահ, Զապորոժիեի շրջանի վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ, Վլադիմիր Ռոգովը: «Զապորոժիայում չեչեն գրոհայինների խումբը, որոնք եկել էին հանցավոր ահաբեկչական խմբավորումներից, ոչնչացվել են ռազմական օբյեկտներին դիպուկ հարվածի ժամանակ»,- ասել է Ռոգովը։ Բացի դրանից, ըստ նրա, […]
08:47 29.10.2022
Գիտնականների միջազգային թիմը Մարսի վրա վերջերս հրաբխային ակտիվության նշաններ է հայտնաբերել: Մոլորակի մակերևույթի տակ՝ Cerberus Fossae խզվածքների շրջանում, հավանաբար կա հալված լավայի թրոմբ(մագմա), որն առաջացնում է սեյսմիկ ցնցումներ, այն գրանցվել է InSight տիեզերանավի վրա տեղադրված սեյսմաչափով: Այս մասին հաղորդվում է Nature Astronomy ամսագրում հրապարակված հոդվածում։ 2018 թվականից ի վեր, երբ ՆԱՍԱ-ի InSight առաքելությունը գործի դրեց […]
08:25 29.10.2022
Հնագետները Կաբարդինո-Բալկարիայի Հանրապետության Բակսան կիրճում գտնվող հնագույն գերեզմանատանը հայտնաբերել են տարբեր դարաշրջանների բրոնզից, երկաթից, արծաթից և փայտից պատրաստված հարյուրավոր գտածոներ: Այդ մասին գրում է ՏԱՍՍ-ը։ Ըստ արշավախմբի ղեկավար, Պետական պատմական թանգարանի հնագիտական հուշարձանների բաժնի գիտաշխատող Աննա Կադիևայի, մասնագետները նոր վայրում աշխատել են ավելի քան մեկ ամիս և հայտնաբերել նախկինում չտեսնված առարկաներ։ «Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է […]
08:09 29.10.2022
Օդեսայի շրջանի Իզմայիլի քաղաքային խորհուրդը որոշել է տեղափոխել ռուս հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը, հայտնում է ուկրաինական «Ուկրինֆորմ» պարբերականը։ «Իզմայիլի քաղաքային խորհուրդը որոշել է տեղափոխել ռուս հրամանատար Ալեքսանդր Սուվորովի հուշարձանը: Քաղաքի հանրային տարածքից հուշարձանը տեղափոխելու թույլտվությունը քաղաքային իշխանություններին տրվել է Նախարարների կաբինետի կողմից»,- ասվում է հրատարակության կայքում։ Հրատարակությունը հայտնում է, որ որոշումը պաշտպանել են 27 պատգամավորներ, […]
00:14 29.10.2022
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունը Լիտվայում մասնակցել է Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին, փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հայաստանն ու Լիտվան ավելի սերտ կհամագործակցեն երկկողմ առևտրի, ներդրումների, գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, տրանսպորտի, կրթության, գիտության և այլ ոլորտներում։ Էկոնոմիկայի և նորարարության նախարար Աուշրինե Արմոնայտեն հայաստանյան պատվիրակությանն է ներկայացրել Լիտվայի ներդրումային միջավայրի առավելություններն ու […]
00:00 29.10.2022
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի ամուսինը՝ Փոլը, ուղեղի վիրահատության է ենթարկվել այն բանից հետո, երբ նրա վրա հարձակվել են իր տանը։ Այս մասին հայտնել է NBC հեռուստաալիքը։ NBC-ի տվյալներով ՝ 82-ամյա Փոլ Փելոսիի կյանքին վտանգ չի սպառնում, նրա վիճակը գնահատվում է կայուն: Հաղորդվում է նաև, որ Նենսի Փելոսիի ամուսնու վրա հարձակվողն արդեն ձերբակալվել […]
23:24 28.10.2022
Մայնի Ֆրանկֆուրտի օդանավակայանում ինքնաթիռում տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հոկտեմբերի 28-ին հայտնել է Hessenschau-ն։ Աշխատողները մարմինը գտել են շասսիի խցում հոկտեմբերի 27-ի առավոտյան վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Հաջորդ օրը Lufthansa ավիաընկերությունը հաստատել է, որ դիակը հայտնաբերվել է ինքնաթիռում, որը ժամանել է Թեհրանից: Տեղի ունեցածի կապակցությամբ Իրանից բոլոր չվերթները մինչև հոկտեմբերի 29-ը չեղարկվել են։ Մահացածի ինքնությունը […]
23:12 28.10.2022
Քաբուլի մզկիթում աղոթքի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ յոթ մարդ վիրավորվել է Քաբուլի Շեյխ Մուհամմադ Ռուհանիի մզկիթում տեղի ունեցած պայթյունի հետևանքով: Աֆղանստանի մայրաքաղաքի շրջաններից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 28-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ՝ վկայակոչելով տեղի ոստիկանության հայտարարությունը: Իրավապահները պաշտոնապես հաստատել են աղոթքի ժամանակ մզկիթում գտնվող յոթ […]
23:04 28.10.2022
Միջազգային մասնագետների թիմը Անտարկտիդայի սառույցի տակ հայտնաբերել է 460 կմ երկարությամբ գետ: Ուսումնասիրության արդյունքները նկարագրված են Nature Geoscience ամսագրում: Սառցե ծածկույթի շարժմամբ հնարավոր է եղել ֆիքսել նոր ջրային զարկերակ մայրցամաքում։ Հաշվարկելով արբանյակային պատկերների կառուցվածքը, արագությունը և ուղղությունը՝ գիտնականները կազմել են սառցե զանգվածների հոսքի քարտեզ Անտարկտիդայի արևմուտքում՝ Ուեդելի ծովից ոչ հեռու։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել այն […]
22:30 28.10.2022
Հայ մարզիկների վերջին շրջանում գրանցած հաջողությունների և սպասվող սպորտային իրադարձությունների մասին հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ: ԿԳՄՍ փոխնախարարը նախ անդրադարձավ այս տարվա ընթացքում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հայ մարզիկների նվաճած մեդալների թվին: «Մեր լավագույն արդյունքը եղել է 2019-ին՝ 222 մեդալ, անցած տարին եզրափակել ենք 199 մեդալով, այս […]
22:15 28.10.2022
Երևանում այսօր մեկնարկել է Համաշխարհային հայկական քառօրյա գագաթնաժողովը, որի բացման արարողությանը մասնակցել են Հայաստնի վարչապետն ու Արցախի նախագահը: Գագաթնաժողովը, որը կազմակերպվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից, որպես նոր ձևաչափ և դինամիկ հարթակ ծառայելու է սփյուռքի ներկայացուցիչների և տեղացի գործընկերների համար՝ քննարկելու համընդհանուր նշանակության մարտահրավերներն ու խնդիրները: Գագաթնաժողովին մասնակցում են 600 մասնակիցներ ավելի […]
21:53 28.10.2022
ՆԱՍԱ-ն հրապարակել է Արեգակի նկար, որը կարծես ժպտում է: Այս էֆեկտը ստեղծվում է բերանի և աչքերի տեսք ունեցող մուգ բծերի պատճառով։ Մութ շրջանները պսակային անցքեր են: Պսակային անցքերը հատուկ տիրույթներ են, որոնցում թույլ են պլազմայի խտությունն ու ջերմաստիճանը: Արեգակի լուսանկարների վրա այդ հատվածներն ավելի մուգ տեսք ունեն, դրանցից հատուկ արեգակնային քամի Է փչում: «Ժպիտը» կարող […]
21:39 28.10.2022
Պայքար գեղեցկության թագուհու թագի համար: Ընդ որում, բառացի իմաստով։ Շրի Լանկայի ամենագեղեցիկ տիկնոջ կոչման մրցույթը, որն անցկացվել է Նյու Յորքում, ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով։ Կադրերում դժվար է պարզել, թե ով ում դեմ է: Սպիտակ հագուստով մի քանի տղամարդիկ հուսահատ հարձակվում են սևազգեստ մասնակիցների վրա: Ապակիների և ընկնող կահույքի հնչյուններն ուղեկցվում են կանացի ճիչերով և տղամարդկային […]
21:32 28.10.2022
Պարզվել է, որ Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Ռիշի Սունակը ավելի հարուստ է, քան թագավոր Չարլզ III-ը։ CNBC-ի տվյալներով՝ կառավարության ղեկավարի և նրա կնոջ՝ Ակշատա Մուրթիի կարողությունը գնահատվում է 730 մլն ֆունտ (844 մլն դոլար)։ Համեմատության համար՝ թագավորի անձնական կարողությունը մի քանի անգամ պակաս է՝ 370 մլն ֆունտ։ Սունակը, ով հաջորդել է Լիզ Թրասին որպես Մեծ […]
20:22 28.10.2022
Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է մասնակի մոբիլիզացիոն միջոցառումների ավարտի մասին։ «Այսօր ավարտվել է զորահավաքը։ Քաղաքացիների ծանուցումը դադարեցվել է։ Ձեր առաջադրած խնդիրը՝ 300 հազար մարդու զորահավաքն ավարտված է։ Լրացուցիչ առաջադրանքներ չեն նախատեսվում»,- զեկուցել է Շոյգուն։ Այժմ, ըստ ՊՆ ղեկավարի, վերապատրաստվում է 218 հազար մարդ։ 82․000 մարդ ավարտել է իր վերապատրաստումը և ուղարկվել […]
20:11 28.10.2022
Վլադիվոստոկում կկանգնեցվի Ստալինի հուշարձանը։ Նման որոշում է կայացրել քաղաքի ղեկավարին կից մշակույթի խորհուրդը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։ Ըստ աղբյուրի՝ խորհրդի վեց անդամները որոշմանը կողմ են քվեարկել, երեքը՝ դեմ,իսկ երկուսը ձեռնպահ են մնացել։ Դեռ մայիսին Խորհրդային սպաների միությունը դիմել էր քաղաքային դումային՝Ստալինի հուշարձան տեղադրելու նախաձեռնությամբ։ Ստալինը ԽՍՀՄ-ի առաջնորդն է եղել 1924-1953 թվականներին։ Ստալինի կողմնակիցները պնդում են, […]
20:03 28.10.2022
Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 275 մլն դոլարի ռազմական օգնության նոր փաթեթի մասին։ Կիևին օգնություն հատկացնելու մասին ավելի վաղ հայտնել էր Սպիտակ տան ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին CNN-ին տված հարցազրույցում։ Նա հավելել է, որ ընդհանուր առմամբ ԱՄՆ-ն արդեն ավելի քան 20 օգնության փաթեթ է հատկացրել Կիևին։ Քիրբին նաև հիշեցրել է Սպիտակ տան […]
19:18 28.10.2022
Լա Մանշի Ջերսի կղզում աղավնիների մոտ ախտորոշվել է հիվանդություն, որը նրանց վերածում է զոմբիների։ Այս մասին հայտնում է Daily Mirror-ը։ Կենդանիների խնամքի կենտրոնի ներկայացուցիչը պարզաբանել է, որ թռչունները վարակված են պարամիքսովիրուսով։ Այս վարակը վտանգավոր է աղավնիների համար, սակայն չի փոխանցվում այլ տեսակի թռչուններին։ Հիվանդության դրսևորումներից մեկը նյարդաբանական է. վարակված աղավնիների մոտ պարանոցը խիստ կորացած է, […]
19:12 28.10.2022
COVID-19 XBB-ի նոր իմունակայուն և արագ տարածվող տարբերակը հասել է Ավստրալիա, հաղորդում է ABC հեռուստաալիքը։ Ավստրալիայի առողջապահական մարմինները հայտնել են, որ այս շաբաթ երկրում գրանցվել է COVID-19-ի 31,636 նոր դեպք, ինչը 2,2 տոկոսով ավելի է անցյալ շաբաթվա համեմատ: Միևնույն ժամանակ, XBB տարբերակով վարակվածության համամասնությունը բոլոր դեպքերի մեկ երրորդն է: XBB շտամը, որը համարվում է դիմացկուն […]
18:43 28.10.2022
Սիդնեյից մի ընտանիք արձակուրդից տուն է վերադարձել և հայտնաբերել այնտեղ ապրող մի անծանոթ կնոջ, հաղորդում է News.com.au-ն: Պորտալի տվյալներով՝ տեղի բնակիչները հանցագործին տվել են «Ոսկեծամիկ» մականունը, որը հղում է «Ոսկեծամիկն ու երեք արջը» հայտնի հեքիաթին (ռուսերեն տարբերակով՝ «Մաշան և երեք արջերը»)։ Սիդնեյի ոստիկանության տվյալներով՝ անցած շաբաթ մի կին կոտրել է բազմազավակ ընտանիքին պատկանող տան փականը։ […]