TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+15.91 oC

ԱՇԽԱՐՀ

Փելոսին մեկնաբանել է հարձակումից հետո ամուսնու վիճակը

12:30 30.10.2022

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին մեկնաբանել է իր ամուսնու՝ Փոլի վիճակը հարձակումից հետո։ Հայտարարությունը հրապարակվել է քաղաքական գործչի կայքում։ Նա նշել է, որ ամուսնու առողջական վիճակը շարունակում է բարելավվել։ Փելոսին շնորհակալություն է հայտնել իրավապահներին և առաջին արձագանքողներին, ովքեր շտապել են դեպքի վայր: «Մենք երախտապարտ ենք իրավապահ մարմինների և շտապօգնության ծառայությունների արագ արձագանքման համար։ […]

̰
Զինկոմիսարիատը ռուսաստանցուն արգելել է լքել երկիրը մինչև 2222 թվականը

11:40 30.10.2022

Ֆինլանդիայի բուհերից մեկի ռուս ուսանողին, ով արձակուրդը անցկացրել է Մինսկում, սկզբում թույլ չեն տվել հեռանալ Բելառուսի տարածքից Ֆինլանդիա, այնուհետ թույլ չեն տվել սահմանը հատել Ռուսաստանի Սորտավալա քաղաքով։ Ավելի ուշ նա ծանուցում է ստացել Սմոլենսկի շրջանի զինկոմիսարիատից` մինչև 2222 թվականի մարտի 31-ը երկրից դուրս գալու արգելքի մասին։ Փաստաթղթի լուսապատճենը հրապարակել է Baza Telegram ալիքը։ Նշվում է, […]

̰
Սոմալիի մայրաքաղաքում պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 100 մարդ

11:26 30.10.2022

Առնվազն 100 մարդ է զոհվել, ևս 300-ը վիրավորվել Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում կրթության նախարարության շենքի մոտ տեղի ունեցած պայթյունների հետևանքով, հայտնում է Reuters-ը։ Նախնական տվյալներով՝ աշխատել են երկու մեքենաների մեջ տեղադրված պայթուցիկ սարքեր։ Ավելի վաղ Agence France-Presse-ը հայտնել էր ինը զոհի մասին, այդ թվում՝ երեխաներ: Շաբաթ օրը «Դալսան» հեռուստաընկերությունը հայտնել էր նախարարության շենքի մոտ մի քանի […]

̰
Թուրքիայում ադրբեջանցի քրեական հեղինակության են սպանել

11:14 30.10.2022

Ստամբուլում սպանվել է ծագումով ադրբեջանցի, քրեական հեղինակություն Էլնուր Քասիմովը՝ «Գարդաշօղլու» մականունով։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 26-ի երեկոյան, երբ Քասիմովը և ևս երեք ադրբեջանցի քայլելիս են եղել փողոցով։ Մարդասպանի անունը պարզվել է` Նիջաթ: Մեքենայից Նիջաթը կրակ է բացել 4 ադրբեջանցիների ուղղությամբ։ Արդյունքում Քասիմովը ծանր վիրավորվել է, իսկ ավելի ուշ մահացել հիվանդանոցում։ Նշվում […]

̰
Սեուլում տեղի ունեցած ողբերգությունն ամենասարսափելին է Հարավային Կորեայում 2014 թվականից ի վեր

10:50 30.10.2022

Սեուլի Իթհևոն թաղամասում տեղի ունեցած հրմշտոցն ամենասարսափելին է Հարավային Կորեայում 2014 թվականից ի վեր, երբ Sewol լաստանավի վթարը խլեց 304 մարդու կյանք, որոնց մեծ մասը ավագ դպրոցի աշակերտներ էին: Sewol մարդատար լաստանավը խորտակվել է 2014 թվականի ապրիլի 16-ին։ Հարավային Կորեայի ժամանակակից պատմության ամենամեծ ողբերգություններից մեկի զոհ է դարձել 304 մարդ, որոնց մեծ մասը 15-ից 19 […]

̰
ԱՄՆ-ում առաջարկում են կրճատել Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը

10:42 30.10.2022

Ռազմական փորձագետ Հարիսոն Կասը առաջարկել է ամբողջությամբ վերանայել ԱՄՆ ռազմավարությունը Ուկրաինայի հարցում, կրճատել Կիևին տրամադրվող ռազմական ու ֆինանսական օգնությունը և գտնել հակամարտությունը լուծելու դիվանագիտական ​​ճանապարհ: Նա ընդգծել է, որ Կոնգրեսի կողմից քննարկվող 50 միլիարդ դոլար արժողությամբ ԱՄՆ ֆինանսավորման նոր փաթեթը միայն կերկարացնի զինված դիմակայությունը։ Կասի խոսքերով՝ Կիևին չի հաջողվի զգալի հաջողությունների հասնել հակամարտությունում՝ չնայած ԱՄՆ-ի […]

̰
Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը

10:25 30.10.2022

Ջո Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի նահանգների թիվը և ասել, որ Միացյալ Նահանգները բաղկացած է 54 վարչաքաղաքական միավորներից, հայտնում է Fox News-ը։ Խոսելով Փենսիլվանիայում նախընտրական քարոզարշավի մասին, որը դեմոկրատներն իրականացրել են 2018 թվականին, պետության ղեկավարը նշել է, որ նրանք այցելել են ԱՄՆ 54 նահանգ։ “Առանց կատակի. դրա համար մենք հաղթեցինք 2018թ-ին: Մենք եղել ենք 54 նահանգում»,- […]

̰
Առնվազն 146 զոհ․ հայտնի է Սեուլում հրմշտոցի նախնական պատճառը

00:31 30.10.2022

Սեուլում հրմշտոցը, որի հետևանքով զոհվել է առնվազն 146 մարդ, կարող էր պայմանավորված լինել Իթհևոնի բարերից մեկում քեյ-փոփ երգչի հայտնվելով։ WTN հեռուստաալիքի տվյալներով՝ մարդկանց բազմության մեջ, որոնք պատրաստվում էին տոնել Հելոուինը, ինչ-որ մեկը լուրեր է տարածել, որ բարերից մեկում քեյ-փոփի աստղ է նստած։ Թե կոնկրետ ինչ երգչի են նկատել այնտեղ, դեռ հայտնի չէ ։ Դրանից հետո […]

̰
Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 146-ի

23:42 29.10.2022

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 146-ի, տուժել է 150 մարդ, հայտնել են տեղի հրշեջ ծառայությունները: Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին 120 զոհի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել Սեուլի Իթհևոն շրջանում՝ Հելոուինի տոնակատարությանը։ Ի սկզբանե հայտնի էր, որ հրմշտոցի ժամանակ մոտ 50 մարդ սրտի կանգ է ունեցել։ Ընդհանուր առմամբ, 81 ահազանգ […]

̰
Սննդաբանն անվանել է այն կերակրատեսակը, որից հետո այլևս ոչինչ ուտել պետք չէ

23:20 29.10.2022

Ապուրն ավանդաբար դիտվում է որպես առաջին ճաշատեսակ, որին հաջորդում են մյուսները:

̰
Ինչո՞վ է պայմանավորված ականջներում աղմուկը և ինչպե՞ս պայքարել դրա դեմ

22:49 29.10.2022

Շապովալենկոն խորհուրդ է տալիս հետազոտություն անցնել, գլխի հիմնական զարկերակների ուլտրաձայնային հետազոտություն անել և ստուգել արյան հոսքի արագությունը։

̰
Շուրջ 120 զոհ․ Հարավային Կորեայի նախագահն արտակարգ նիստ է հրավիրել

22:37 29.10.2022

Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում հրմշտոցի հետևանքով զոհվածների թիվը հասել է 120-ի։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Արտակարգ պատահարը տեղի է ունեցել Հելոուինի երեկույթին։ Ոստիկանության գնահատականներով՝ ողբերգության պահին տոնակատարության անցկացման շրջանում եղել է մոտ 100 հազար մարդ։ Երկրի առաջնորդ Յուն Սոկ Յոլն արտակարգ նիստ է հրավիրել՝ կապված միջադեպի հետ։

̰
Հերթական անգամ ՀԱՊԿ-ը, մեղմ ասած, զգուշավոր է գործում. Ալեքսանդր Մարկարով

22:30 29.10.2022

Հայաստանում են Եվրամիության դիտորդները, ԵԱՀԿ-ի դիտորդները, միաժամանակ ՀԱՊԿ-ը երեկ քննարկելու էին երկու հարց. նախ՝ աշխատանքային խմբի զեկույցը և 2-րդը՝ ինչ օգնություն պետք է ցույց տա Հայաստանին: Ի վերջո, ի՞նչ որոշեց երեկ ՀԱՊԿ-ը: «Հորիզոնի» տաղավարում հեռուստահաղորդավար Քրիստինե Ալագուլյանը՝ ՀԱՊԿ-ին և առաջիկա եռակողմ հանդիպմանը վերաբերող որոշ հանգամանքներ քննարկել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի հետ: «ՀԱՊԿ-ը որոշեց հերթական անգամ […]

̰
Կոսմետիկ թերությո՞ւն, թե՞ լուրջ ախտանշան․ ինչի՞ մասին է խոսում եղունգների վիճակը

21:32 29.10.2022

Եղունգները ծերացման նույնքան ակնհայտ ցուցիչ են, որքան մաշկը և մազերը։

̰
Սեուլում ավելի քան 50 մարդու սիրտ կանգ է առել Հելոուինի տոնակատարության ժամանակ

21:19 29.10.2022

Ավելի քան 50 մարդու մոտ սրտի կանգ է եղել Հարավային Կորեայի մայրաքաղաքում։ Ենթադրվում է, որ մարդիկ տուժել են Հելոուինի երեկույթի ժամանակ առաջացած հրմշտոցի պատճառով։ Սեուլի Իթհեվոնի փողոցներից մեկում, որտեղ գտնվում են հայտնի գիշերային ակումբները, ողբերգություն է տեղի ունեցել։   «Ռենհապ» գործակալության տվյալներով ՝ փրկարար ծառայություն առնվազն 81 զանգ է ստացվել այն քաղաքացիներից, ովքեր բողոքել են […]

̰
Նյարդաբանը թվարկել է առողջ քնի 7 «ոսկե» կանոնները

20:32 29.10.2022

Ինչպե՞ս խորը քուն մտնել, նույնիսկ եթե ձեր կյանքում սթրեսները շատ են։

̰
Սինգապուրում մակակները մտել են լոգարան և խառնաշփոթ սարքել

20:17 29.10.2022

Մակակների խումբը մտել է Սինգապուրի բնակչուհու լոգարան և նրանից լվացող միջոցներ գողացել՝ խառնաշփոթ սարքելով։ Այս մասին հայտնում է Asia One-ը։ Ռայան անունով մի աղջիկ սպա պրոցեդուրաներ է անելիս եղել, երբ նկատել է, որ կապիկները պստուհանով մտել են իր լոգարան: Ռայանը տեսանկարահանել է տեղի ունեցածը։ Կադրերում երևում է, թե ինչպես են մակակները լոգարանում բարձրանում քիվի վրա, […]

̰
Մեծ Բրիտանիայում գազի ինն օրվա պաշար է մնացել

20:00 29.10.2022

Մեծ Բրիտանիայում գազի պաշարները կհերիքեն ևս ինը օր, մինչդեռ Ֆրանսիայում 103 օրվա համար պաշար կա ։ Այդ մասին հայտնել է բրիտանական The Daily Mirror թերթը՝ վկայակոչելով British Gas-ի տվյալները։ «Մեծ Բրիտանիային մնացել է 9 օր և ունի գազի պահեստավորման ամենացածր մակարդակը Եվրոպայում՝ համեմատ Գերմանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների»,- ասվում է հայտարարության մեջ։ Աղբյուրը նախազգուշացրել է, որ […]

̰
ԵՄ-ն թույլ է տվել ապասառեցնել Ռուսաստանի 300 միլիարդ եվրոյի պահուստները՝ Ուկրաինայի վերականգնմանը մասնակցելու պայմանով

19:52 29.10.2022

Ռուսաստանի սառեցված 300 միլիարդ եվրոյի ոսկու արժութային պահուստները կարող են պահպանվել որպես Ուկրաինայի վերականգնմանը Մոսկվայի մասնակցության երաշխիք, հայտարարել է արդարադատության և օրենքի գերակայության հարցերով եվրահանձնակատար Դիդիե Ռեյնդերսը։ Ինչպես ասել է Ռեյնդերսը, Ուկրաինան ցանկանում է օգտագործել ռուսական սառեցված պաշարները՝ երկիրը վերականգնելու համար։ Եվ, նրա կարծիքով, այս 300 միլիարդ եվրոն կարող է պահպանվել որպես երաշխիք «առնվազն այնքան […]

̰
Ռուսաստանը անորոշ ժամկետով դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին

19:29 29.10.2022

Մոսկվան չի կարող երաշխավորել հացահատիկի գործարքին մասնակցող բեռնատար նավերի անվտանգությունը և դադարեցնում է այն։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։ Գործարքը, ինչպես նշել է ԱԳՆ-ն, անորոշ ժամանակով կասեցվել է։ Ավելի վաղ՝ հոկտեմբերի 29-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Մոսկվան դադարեցնում է մասնակցությունը հացահատիկի գործարքին Սևաստոպոլում Սևծովյան նավատորմի նավերի վրա Կիևի իշխանությունների հարձակումից հետո։ ՄԱԿ-ի […]

̰
Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել

19:20 29.10.2022

Շաբաթ օրը օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի բոլոր շրջաններում։ Այս մասին են վկայում ծանուցման մասին պաշտոնական տվյալները։ Օդային տագնապի մասին, մասնավորապես, հայտարարվել է Կիևի, Օդեսայի, Նիկոլաևի շրջաններում, ինչպես նաև երկրի արևմտյան և արևելյան շրջաններում։   Շաբաթ երեկոյան Կիևում օդային տագնապի մասին հայտարարել է նաև Կիևի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։   «Կիևում օդային տագնապ է հայտարարված, բոլորին […]

̰
Ուկրաինայում երեկոյան պիկ ժամերին էլեկտրաէներգիայի անջատումներ են նախատեսվում

19:02 29.10.2022

Ուկրաինայում երեկոյան պիկ ժամերին հոսանքազրկումներ կարող են տեղի ունենալ։ Այս մասին հոկտեմբերի 29-ին հայտնել է «Ուկրէներգո»-ն։ «Առջևում սպառման երեկոյան պիկ է, որի ընթացքում անհրաժեշտության դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ։ Երեկոյան, վերադառնալով տուն, մենք միացնում ենք լույսը և տարբեր էլեկտրական սարքերը՝ ավելի շատ մեծացնելով ցանցերի բեռը, քան առավոտյան»,- ասվում է ընկերության Telegram ալիքում։ Նրանք հորդորել են […]

̰
Իրանը Շիրազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունը համարում է օտարերկյա գործակալությունների հրահրած դավադրության փորձ

17:51 29.10.2022

Իրանի ժողովուրդը թույլ չի տա օտարերկրյա գործակալներին ու դավաճաններին սասանել Իսլամական Հանրապետության հիմքերը։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Հոսեյն Սալամին, հաղորդում է Al-Mayadeen հեռուստաալիքը։ Նա մասնակցել է Շիրազի Շահ Չերախի դամբարանում տեղի ունեցած ահաբեկչության 15  զոհերի հուղարկավորությանը։ «Շիրազում զինված գործողությունն ուղղված էր երկրում կրոնական անկարգություններ հրահրելուն», – ասել […]

̰
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է միջուկային ռեակտորների արտահանման ոլորտում Ռուսաստանի գերակայության մասին

17:41 29.10.2022

Միջուկային ռեակտորների համաշխարհային կոմերցիոն շուկաներում գերակայությունը ԱՄՆ-ից անցել է Ռուսաստանին։ Այդ մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին Վաշինգտոնի Քարնեգի հիմնադրամում կայացած համաժողովում ունեցած իր ելույթի ժամանակ։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն ավանդաբար առաջատար է միջուկային էներգիայի առևտրային տեխնոլոգիաների ոլորտում: Սակայն ներկայում համաշխարհային շուկաներ միջուկային տեխնոլոգիաների հիմնական մատակարարը համարվում է […]

̰
Կիևը և Մոսկվան գերիների հերթական փոխանակումն են իրականացրել

17:29 29.10.2022

Հոկտեմբերի 29-ին Կիևը կրկին ռազմագերիների փոխանակում է իրականացրել Մոսկվայի հետ, ռուսական գերությունից ազատվել են Ուկրաինայի 52 քաղաքացիներ, հիմնականում՝ զինվորականներ, հայտնել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մերոնք վերադառնում են տուն։ Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Մեզ հաջողվեց ազատել մեր 52 անձանց՝ սպաների, բժիշկների, սերժանտների և զինվորների»,- ասել է Երմակը։

̰
Մոլորակի ամենահարուստ մարդկանց ընդհանուր կորուստները կազմել են ավելի քան 500 միլիարդ դոլար

17:13 29.10.2022

Bloomberg-ը հաշվարկել է մոլորակի ամենահարուստ մարդկանց կորուստները։ Ամենամեծ վնասները կրել է տեխնոլոգիական ոլորտը, հաղորդում է «Իզվեստիա» հեռուստաալիքը։ Ընդհանուր կորուստները գերազանցել են 500 միլիարդ դոլարը: Ցուկերբերգն ունեցել է ամենաուժեղ կորուստները, նա սնանկացել է 87,3 միլիարդ դոլարով: Իլոն Մասկը տարեսկզբից աղքատացել է 66,4 միլիարդ դոլարով: Ջեֆ Բեզոսի կարողությունը նվազել է 65,7 միլիարդ դոլարով, գնաճը և տոկոսադրույքների աճը: […]

̰
Փոքրիկ տղան մահացել է՝ թունավորվելով ձմերուկից

16:32 29.10.2022

Վոլգոգրադի փոքրիկ բնակիչը մահացել է հիվանդանոցում՝ թունավորվելով վրանից գնված ձմերուկից, հայտնում է vesti.ru-ն: 58-ամյա տղամարդը հոկտեմբերի 26-ի երեկոյան ձմերուկ է հյուրասիրել թոռներին, իսկ հաջորդ օրը առավոտյան նրանք վատացել են։ Հինգ տարեկան տղային և նրա 11-ամյա քրոջը հիվանդանոց են տեղափոխել միայն հոկտեմբերի 28-ին, սակայն բժիշկներին չի հաջողվել փրկել տղայի կյանքը։ Աղջկա կյանքին այս պահին վտանգ չի […]

̰
Գուանտանամոյի ամենատարեց կալանավորը վերադարձել է Պակիստան

16:11 29.10.2022

Գուանտանամոյի բանտի ամենատարեց բանտարկյալը՝ 75-ամյա պակիստանցի Սաիֆ Ուլա Պարաչան, վերադարձել է իր հայրենիք՝ Պակիստան։ «Գուանտանամոյի բանտում կալանավորված Պակիստանի քաղաքացի Սաիֆ Ուլա Պարաչան ազատ է արձակվել և ժամանել Պակիստան շաբաթ օրը՝ հոկտեմբերի 29-ին: Արտաքին գործերի նախարարությունը ավարտել է միջգերատեսչական լայնածավալ գործընթացը՝ հեշտացնելու Պարաչայի հայրենադարձությունը: Մենք ուրախ ենք, որ արտերկրում կալանավորված Պակիստանի քաղաքացին վերջապես վերամիավորվել է իր […]

̰
Պեսկովն անդրադարձել է խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկին

15:44 29.10.2022

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուս խաղաղապահների մանդատը 10-20 տարով երկարաձգելու առաջարկը։ Խոսելով Սոչիում ՌԴ-Հայաստան-Ադրբեջան գագաթնաժողովում ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման մասին փաստաթղթի ստորագրման հնարավորության մասին՝ Կրեմլի ներկայացուցիչն առաջարկել է սպասել հենց հանդիպմանը։ «Պետք է սպասել բուն հանդիպմանը»,- «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար […]

̰
Բայդենը ձևացրել է, թե պատրաստվում է ցատկել բեմից

14:52 29.10.2022

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Դեմոկրատական ​​կուսակցության ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթից հետո «կեղծել է» բեմից իր ցատկը։ Կադրերում երևում է, թե ինչպես է Սպիտակ տան ղեկավարը մոտենում բեմի եզրին և ձևացնում, թե պատրաստվում է ցատկել։ Նրան է մոտենում ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, ինչ-որ բան ասում և ժպտալով փորձում նրան հեռացնել բեմի եզրից։

̰
BACK_TO_TOP