22:30 28.10.2022
Հայ մարզիկների վերջին շրջանում գրանցած հաջողությունների և սպասվող սպորտային իրադարձությունների մասին հեռուստամեկնաբան Արտակ Հովհաննիսյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանի հետ: ԿԳՄՍ փոխնախարարը նախ անդրադարձավ այս տարվա ընթացքում Աշխարհի և Եվրոպայի առաջնություններից հայ մարզիկների նվաճած մեդալների թվին:
«Մեր լավագույն արդյունքը եղել է 2019-ին՝ 222 մեդալ, անցած տարին եզրափակել ենք 199 մեդալով, այս պահին՝ 286 մեդալ, որից 101-ը` ոսկի, արդեն նվաճել են մեր պատանիները, երիտասարդները և մեծահասակները Եվրոպայի, Աշխարհի առաջնություններում: Առջևում դեռ ունենք երիտասարդական առաջնություններ՝ մարմնամարզություն, ծանրամարտ, թեքվոնդո, ձյուդո, սամբո, նաև այս պահին կարատե… արդեն վստահաբար կարող եմ ասել, որ 300-ի շեմն առաջին անգամ կանցնենք, այսինքն՝ գոնե 80 մեդալ ավելի, քան անցած տարի էր: Ընդհանուր առմամբ 19 մարզաձև, իհարկե ամենաշատը՝ 100-ից ավելի մեդալ է բերել ծանրամարտը»,- ասաց Կարեն Գիլոյանը:
Արտակ Հովհաննիսյանը նկատեց, որ այս հաջողությունները ոչ միայն զուտ սպորտային արդյունքներ են, այլև ավելի ճանաչելի ու վստահելի են դարձնում Հայաստանը տարբեր ասպարեզներում: Եղավ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, այնուհետև բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի կոնգրեսը, սամբոյի երիտասարդական աշխարհի առաջնությունը… Իսկ ո՞րն է լինելու սպորտային նշանակալից հաջորդ իրադարձությունը և ինչպե՞ս ենք պատրաստվում դրան:
Արտակ Հովհաննիսյանի այս և տարբեր սպորտաձևերին ուղղված հարցերի շուրջ մանրամասները դիտեք ամբողջական հարցազրույցում:
18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր Աթոռում18:09 02.05.2025
Նոր նշանակում` Մայր ԱթոռումՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Սուրբ Շողակաթ վանքում՝ որպես հոգևոր սպասավոր։ ...
17:54 02.05.2025
«Արսենալ»-ՊՍԺ խաղի հերոսը կարող է բաց թողնել պատասխան հանդիպումըՖրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է բաց թողնել «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի պատասխան հանդիպումը, հայտնում է RMC Sport-ը: 27-ամյա ֆուտբոլիստը առաջին մրցավեճում ազդրի մկանի վնասվածք էր ստացել, իսկ հետո բաց էր թողել թիմի մարզումը: Ուսման Դեմբելեն «Արսենալի» դեմ խաղում խփել էր հաղթական գոլ: ...
17:45 02.05.2025
48-ամյա տղամարդու մոտ թմրանյութ է հայտնաբերվել. Երևանի պարեկների բացահայտումըՊարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները մայիսի 1-ին մայրաքաղաքի Բաբայան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Նիսան» մակնիշի մեքենայով հանդերձ, Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 48-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են 5 փաթեթ՝ ընդհանուր 5 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով, նույն զանգվածով կաթուցիչ […] ...
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:36 02.05.2025
Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա աղջիկը հայտնաբերվել էԱպրիլի 30-ին հաղորդվել էր 2012 թվականի ծնված Յանա Ս.-ի անհետ կորելու մասին: Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում մայիսի 1-ին 12-ամյա Յանա Ս.-ն հայտնաբերվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […] ...