16:14 09.05.2019
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան ամեն գնով պետք է համոզի Իրանին՝ չլքել Միջուկային համաձայնագիրը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ նա այս մասին հայտարարել է մայիսի 9-ին ռումինական Սիբիու քաղաքում անցկացվող ԵՄ գագաթնաժողովի շրջանակներում: «Մենք, անկասկած, հնարավորություն կունենանք քննարկել այդ հարցը: Ֆրանսիան հենց ամենասկզբից աջակցում է ստորագրված համաձայնագրին: Այդ համաձայնագիրը բավարար չէ, մենք կցանկանայինք լրացնել […]
13:29 09.05.2019
Սպիտակ տան կողմից նոր պատժամիջոցների սահմանմանը նախորդել էր Թեհրանի հայտարարությունն այն մասին, որ Իրանը չի պահպանի 2015թ.-ին կնքված միջուկային համաձայնագրի որոշ կետերի կատարումը, որոնք վերաբերում են ուրանի հարստացմանը և ծանր ջրի պաշարներին:
23:27 08.05.2019
Փարիզից Հնդկաստանի Մումբայ քաղաք թռիչք իրականացնող ֆրանսիական AirFrance ավիաընկերության Airbus A-340-313 ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել, որից հետո վթարային վայրէջք կատարել Իրանի Սպահան քաղաքի օդանավակայանում: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել: Օդանավի վթարային վայրէջքի պատճառը դեռևս հայտնի չէ։
17:26 08.05.2019
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է կանխել Իրանում միջուկային զենքի ի հայտ գալը: «Մենք թույլ չենք տա Իրանին միջուկային զենք ձեռք բերել»,- ասել է Իսրայելի կառավարության ղեկավարը` ելույթ ունենալով ահաբեկչական հարձակումներից զոհված զինվորների և զոհերի օրվա հանդիսավոր արարողության ժամանակ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել […]
17:17 08.05.2019
Իրանը դադարեցնում է միջուկային գործարքի երկու կետերի կատարումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին ասված է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի տարածած հայտարարության մեջ. «Իրանը ներկա պահին պարտավորություն չի կրում ապահովելու հարստացված ուրանի և ծանր ջրի պաշարների պահպանման կետը»: Աղբյուրը հայտնում է, որ Իրանի իշխանությունները միջուկային համաձայնագրի երկրներին 60 օր է տվել նավթային ու բանկային ոլորտում […]
16:26 08.05.2019
Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ԱՄՆ-ի քայլերը խոչընդոտում են միջուկային զենքի չտարածման ռեժիմին: Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «Իհարկե, այն իրավիճակը, որն ունենք ԱՄՆ-ի մեղքով, բավականին բարդացնում է կողմերի պարտավորությունների կատարումը»,- ասել է Լավրովը` ամփոփելով Իրանի գործընկերոջ՝ Մոհհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը: Ավելի վաղ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի […]
15:13 08.05.2019
Անհրաժեշտ է խուսափել Իրանի՝ Համատեղ գործողությունների ծրագրից վերջնականապես դուրս գալուց, քանի որ Իրանի միջուկային զենքը նախևառաջ սպառնում է Եվրոպային: Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Բորելը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանը Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Չինաստանի և Ռուսաստանի դեսպաններին տեղեկացրել է իր որոշման մասին` «դադարեցնել որոշակի պարտավորություններ» միջուկային ծրագրի մասին […]
13:46 08.05.2019
Չինաստանը հայտարարել է, որ ամեն բան պետք է անել Իրանի հետ կնքված Միջուկային համաձայնագիրը պահպանելու համար: Այս մասին հայտարարություն է տարածել այդ երկրի արտաքին գործերի նախարարությունը, հայտնում է Rueters-ը: Հաղորդվում է, որ Չինաստանի իշխանությունները համաձայնագրի անդամ երկրներին կոչ են արել կատարել համաձայնագրով նախատեսված բոլոր պարտավորությունները՝ հատուկ շեշտելով դրա կարևորությունը: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ […]
12:28 08.05.2019
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է 2015 թ-ին կնքված միջուկային գործարքից մասնակի դուրս գալու մասին: Նա այդ մասին ասել է հեռուստաուղերձում: Նրա խոսքով` իրենք հանձնառությունների խախտման նախաձեռնող չեն, իրենք պատերազմի սանձազերծող չեն, սակայն երբեք չեն դադարելու պայքարել ծաղրի դեմ: Միաժամանակ նա 60-օրյա ժամկետ է նշանակել, որպեսզի այդ ընթացքում գործարքի անդամ մյուս երկրներն առաջարկներ ներկայացնեն՝ միջուկային […]
17:56 07.05.2019
ԱՄՆ՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթը այսօր ՀՀ ԱԳՆ-ում պատասխանել է լրագրողների հարցերին: Նա ասել է, որ չի տիրապետում տեղեկությունների, թե անվտանգային առումով ԱՄՆ-ն ինչ ակնկալիքներ ունի: «Բոլոր երկրները պետք է անվտանգ, խաղաղ համագործակցեն միմյանց հետ, և հենց այդ նպատակով էլ մենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր ենք: Պետք է բացառվի ուժի […]
20:45 05.05.2019
Իրանը դատապարտում է Իսրայելի հարձակումները Գազայի հատվածի վրա, որոնք տեղի են ունենում ԱՄՆ-ի կողմից «անսահմանափակ աջակցության լույսի ներքո», ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ: «Այդ ռեժիմին (Իսրայել-խմբ.) Միացյալ Նահանգների անսահմանափակ աջակցության և որոշ իսլմական կառավարության ամոթալի լռության պայմաններում, Իսրայելի հանցագործությունները Պաղեստինի օկուպացված տարածքներում չեն դադարում»,- ասվում է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Աբաս Մուսավիի հայտարարության մեջ: Մուսավին […]
11:38 03.05.2019
Թուրքիան այն պետությունն է, որը միշտ փորձում է հայկական համայնքն իր հսկողության տակ պահել, ինչը նորմալ է: Սակայն այլ հարց է, թե մենք ինչ ենք անում, մեր շահերն ինչպես ենք առաջ տանում: Այս մասին այսօր հայտարարեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Անդրադառնալով Պոլսո հայոց պատրիարքի ընտրությանը` Լոքմագյոզյանն ասաց, որ Մեսրոպ Մութաֆյան պատրիարքը երբ հիվանդացավ, Արամ Աթեշյանը դարձավ […]
23:37 02.05.2019
Իրանի ոստիկանությունը ձերբակալել է կին բռնցքամարտիկ Սադաֆ Հադեմին: Նա առաջին իրանցի մարզուհին է, որը կարողացել է հաղթանակ տանել միջազգային մրցաշարում: Հադեմին մեղադրում են այն բանի համար, որ նա ռինգ է դուրս եկել առանց հիջաբի: Սա Իրանի օրենքների կոպիտ խախտում է: Ըստ այս երկրի օրենքների՝ մարզուհիները պետք է մրցահարթակ դուրս գան հիջաբով և այնպիսի մարզական հագուստով, […]
13:00 30.04.2019
Իրանի նախագահ Հասան Ռոհանին պետական հեռուստաընկերությամբ հեռարձակված իր ելույթում հայտարարել է, որ, չնայած ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցներին, Իրանը կշարունակի նավթ վաճառել: Այս մասին հայտնել է Arab News-ը: «Իրանական նավթի արտահանումները զրոյական մակարդակի հասցնելու ԱՄՆ որոշում սխալ է, և մենք թույլ չենք տա, որ դա իրականություն դառնա ու գործարկվի: Առաջիկա ամիսներին ամերիկացիներն իրենք կտեսնեն, որ մենք կշարունակենք […]
08:26 30.04.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է Իրանից նավթի և նավթամթերքի մատակարարումների արգելքը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ վերլուծելով ԱՄՆ էներգետիկայի նախարարության զեկույցները, աշխարհում առկա տնտեսական պայմանները, ինչպես նաև ԱՄՆ-ում և այլ երկրներում նավթի արդյունահանման ավելացումը, ինքը համարել է, որ աշխարհում բավականին նավթ կա, որպեսզի իրանական «սև ոսկու էմբարգոն անցնի […]
23:37 29.04.2019
Թեհրանը դիտարկում է «Զանգվածային ոչնչացման զենքի չտարածման մասին» պայմանագրից դուրս գալու տարբերակը:
17:53 29.04.2019
ԱՄՆ կողմից Իրանի վրա ճնշման ուժեղացման դեպքում Ռուսաստանը շահեկան վիճակում կարող է հայտնվել: Այս մասին գրում է Bloomberg-ը: Հաղորդվում է, որ Իրանի նկատմամբ նավթի արտահանման հարցում ԱՄՆ ճնշումները կարող են հանգեցնել Սիրիայում Իրանի Իսլամական Հանրապետության ազդեցության նվազմանը, ինչը հակառակ ազդեցություն կունենա Ռուսաստանի պարագայում, ավելին, ՌԴ-ն կարող է մերձավորարևելյան շրջանում դոմինանտ դեր ստանձնել նավթի արտահանման ոլորտում: […]
17:35 28.04.2019
Իրանում ներկա պահին դիտարկվում է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից դուրս գալուց սցենարը՝ որպես պատասխան ամերիկյան պատժամիջոցներին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը, փոխանցում է RIA Novosti-ն։ Նախարարը նշել է, որ Իսլամական հանրապետությունն ԱՄՆ գործողություններին պատասխանելու բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ ունի, և պայմանագրից դուրս գալը դրանցից մեկն է։
19:09 27.04.2019
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Խաթամին անդրադարձել է իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ «Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի» շուրջ ստեղծված իրավիճակին: Այս մասին հաղորդում է RT-ն: «Ցավոք, Թրամփի օրոք ամերիկյան իշխանությունները դուրս եկան համաձայնագրից՝ ուշադրություն չդարձնելով միջուկային հարցերով ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններին: Նրանք խոսում էին իրանական իշխանության ազդեցության մասին, հարևան երկրների հետ Իրանի հարաբերությունների մասին, բայց ոչ՝ […]
17:00 27.04.2019
Պատմության մեջ առաջին անգամ իրանցի կին հեծանվորդուհին մեդալ է վաստակել Ասիայի տարածաշրջանային մրցությունում: Այս մասին հայտնում է ИРНА-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ մարզուհին հեծանվային վազքուղին հաղթահարել է 3 րոպե 10 վայրկյանում՝ դառնալով բրոնզե մեդալակիր: Իրանի մեկ այլ ներկայացուցիչ զբաղեցրել է 11-րդ հորիզոնականը: Հեծանվային մրցույթն անցկացվել է Ուզբեկստանում: Այս երկրում առաջին անգամ անցկացվող մրցաշարի հաղթողը հնարավորություն կստանա մասնակցել […]
10:40 24.04.2019
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը հյուրընկալել էր «Հեռանկարի» տաղավարում, այսօր անդրադսարձել է հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայտարարված պահանջատիրական գործընթացում ինչպիսի առաջխաղացում է եղել 4 տարիների ընթացքում: «Մեծ առաջընթաց չկա: Խնդիրը դրված է սփյուռքի ուսերին, պետությունը մի կողմ է քաշված, սփյուռքի աշխատանքները նույն ձևով շարունակվում են, ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Ավելանում են երկրների քանակը, որոնք […]
16:31 22.04.2019
Իրանի հոգևոր առաջնորդի կողմից երկրում գործող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար է նշանակվել Հոսեյն Սալամին։ Միաժամանակ նրան տրվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։ Այս մասին նշվում է իրանական մամուլի հրապարակումներում։ Բանակին զուգահեռ գործող այս ռազմական կառույցը մինչ այս 11 տարի ղեկավարում էր գեներալ Մոհամմադ Ալի Ջաֆարին։ Սակայն փոխարինման պատճառը չի նշվում։ Իսկ նորանշանակ հրամանատարը մինչ […]
14:24 22.04.2019
Լորեստանի ոստիկանապետի հաղորդմամբ՝ վթարի պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում:
17:31 21.04.2019
Իրանի, Աֆղանստանի, Հնդկաստանի և Պակիստանի իշխանությունները դատապարտել են Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Երկրների ղեկավարներն իրենց ցավակցությունն են հայտնել զոհվածների հարազատներին: Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ դատապարտել է հարձակումները։ Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին ևս դատապարտել է տեղի ունեցածը և իր խորին ցավակցությունն է հայտնել զոհվածների ընտանիքներին, ովքեր այս սուրբ տոնին […]
15:40 20.04.2019
«Մակրոնը, ինչպես գիտեք, ընդունեց Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Թուրքիան անմիջապես հակազդեց Մակրոնին: Ընդհանրապես, վերջին 10 տարիներին, երբ Ֆրանսիան Հայոց ցեղասպանության հարցը դնում է սեղանին, Ֆրանսիային մի ուրիշ հակազդեցություն են ցույց տալիս»,- լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայի որդեգրած քաղաքականության մասին, ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նրա խոսքով` թուրքական կողմը անմիջապես հիշեցնում է […]
14:55 20.04.2019
Հայոց ցեղասպանության ճանաչման ճանապարհին Թուրքիայում ավելի են կարծրանում հակահայկական տրամադրությունները: Ճանաչման խնդիրը պետության հսկողության տակ է, նոր մեթոդներ են գտնվում սահմանափակելու և ճնշելու այլակարծությունը կոնկրետ այդ խնդրի վերաբերյալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը: Նա վստահեցրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ժամանակաշրջանում ժխտման քաղաքականությունն ավելի լայնամասշտաբ է դարձել և […]
14:40 20.04.2019
Իրանում ապրիլի 18-ին անցկացվել է Բանակի օրվան նվիրված զորահանդես։ Այս մասին տեղեկացնում է Razm.info-ն: Այս զորահանդեսները մեր հարևան երկրում ավանդույթ են դարձել և անցկացվում են ամեն տարի։ Իրանական արտադրության նորագույն «Քաման-12» ԱԹՍ Կռազ 6322 և քարշարկավոր 130 մմ թնդանոթ «59-1» Առջևից՝ «M110» 203 մմ ինքնագնաց հաուբից, ԶՍՈւ 23-4, «Ֆաջր-5» 333 մմ համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, […]