TIME
Ամսաթիվ
18 07 2025
  • $
    384.23
  • RUBLE
    4.88
  • 447.24
WEATHER
+29.09 oC

Իրան

Անհրաժեշտության դեպքում Իրանը վճռական պատասխան կտա. Հասան Ռոհանի

18:23 05.06.2019

Թեհրանն ​​այլ երկրների հետ չի ձգտում հակամարտության, սակայն անհրաժեշտության դեպքում վճռական պատասխան կտա: Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Կատարի էմիր Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում: «Իրանը ձգտում է ամրապնդել տարածաշրջանում անվտանգությունը, այլ երկրներ կամ խոշոր ուժերի հետ բախման ցանկություն և ձգտում չունի, բայց եթե նրանք սխալներ գործեն, անպայման կհանդիպեն վճռական […]

̰
Դոնալդ Թրամփը չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացման հնարավորությունը

11:35 05.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարում Իրանի դեմ ռազմական գործողությունների իրականացումը: Այս մասին նա հայտարարել է ITV հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը հեռարձակվել է հունիսի 5-ին: «Միշտ կա նման հնարավորություն»,- այսպես է պատասխանել Թրամփն այն հարցին, թե որքա՞ն է ԱՄՆ-ի կողմից Իրանում ռազմական միջամտության հավանականությունը: Սակայն, ԱՄՆ նախագահի խոսքերով, ինքը չի ցանկանում, որ իրադարձությունները նման […]

̰
Իրանն ու Թուրքիան համաձայնագիր են ստորագրել

00:06 04.06.2019

Իրանն ու Թուրքիան իրենց երկրների մայրաքաղաքների միջև երկաթուղային ուղիղ հաղորդակցության վերականգնման համաձայնագիր են ստորագրել: Այս մասին հայտնում է  en.mehrnews.com կայքը: Հայտնի է, որ տրանսպորտային ծառայությունների վերականգնումը տեղի կունենա հունիսի վերջին: Տեղեկությունը հայտնել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքային զարգացման հարցերով փոխնախարար Սաիդ Ռասուլին: Վերջինս նշել է, որ միևնույն ժամանակ երկաթուղային ուղիղ կապ կհաստատվի Թեհրանի և Վանի […]

̰
Երբեք մի՛ սպառնացեք Իրանին. Զարիֆը՝ Թրամփին

21:59 03.06.2019

Զարիֆն անդրադարձել է Պարսից ծոցում Իրանի ռազմածովային ուժերի կողմից իրականացվող ուժեղացված հսկողությանը:

̰
Իրանի հետ տարբեր ծառայությունների և ապրանքների վճարման խնդիրներ ունենք․ Ջավադյան

21:36 03.06.2019

Հայաստանի տնտեսության հետ կապված են և՛ Ռուսաստանը, և՛ Իրանը։ Եվ այս երկու պետությունների նկատմամբ կիրառվող պատժամիջոցները, բնականաբար, ազդում են Հայաստանի տնտեսության վրա։ Բայց ՀՀ կենտրոնական բանկն այս ռիսկերը հաշվի է առնում և հաշվարկում է։ Այս մասին այսօր խորհրդարանում պատգամավորներից մեկի հարցին պատասխանելիս ասաց ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։ Նա հաստատեց, որ ներկայում վճարման համակարգի խնդիրներ կան […]

̰
ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ. Մայք Պոմպեո

19:33 03.06.2019

ԱՄՆ-ն պատրաստ է նոր համաձայնագիր կնքել Իրանի հետ այն պայմանով, որ Թեհրանը երաշխավորի, որ միջուկային զենք արտադրելու փորձեր չի անելու: Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն Rheinische Post-ին տված հարցազրույցում: Պոմպեոն նաև ասել է, որ ԱՄՆ-ն, ամեն դեպքում, երաշխավորում է, որ Իրանը միջուկային զենք երբեք չի ունենա: Պոմպեոյի խոսքերով` Դոնալդ Թրամփը կարծում է, […]

̰
ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիայի և Իրանի մասով գործարք են առաջարկում Ռուսաստանին

13:59 03.06.2019

 Հունիսին Երուսաղեմում կայանալու է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Իսրայելի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: ԱՄՆ-ից հանդիպմանը կմասնակցի Դոնալդ Թրամփի՝ ազգային  անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, ՌԴ-ից՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, իսկ Իսրայելից՝ Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը: Հանդիպման օրակարգում կլինի Սիրիայի թեման: Ըստ հրապարակումների՝ քննարկվելիք փաստաթուղթը նախատեսում է Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների վերացում, ինչի դիմաց Ռուսաստանը […]

̰
Իրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանը

07:33 03.06.2019

Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները հնարավոր են միայն փոխադարձ հարգանքի պայմանով, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ «Առանց դրա չեն կարող լինել որևէ բանակցություններ»,- ասել է նա՝ նշելով, որ հենց Վաշինգտոնն է «տրորել» Իրանի հետ միջազգային պայմանագիրը։ Ռոհանիի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է վերադարձնի երկխոսության համար նորմալ պայմանները։ Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Իրանը հրաժարվել էր կատարել […]

̰
ԱՄՆ-ն հետաձգել է Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառումը

17:04 01.06.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետաձգել է Իրանի նկատմամբ նոր, ավելի խիստ պատժամիջոցների կիրառումը, գրում է The Wall Street Journal – ը`վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրները: Նախատեսված էր նոր պատժամիջոցներն ուղղել իրանական կոնկրետ նավթաքիմիական ընկերությունների դեմ: Ներկա պահին սահմանափակումների տակ է գտնվում նավթաքիմիական ապրանքների վաճառքը, մասնավորեպես ամոնյակի, մեթանոլի և կարբամիդի: ԱՄՆ Պետքարտուղարությունը ծրագրում էր Իրանի դեմ […]

̰
Իրանի դեմ պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանը հիմա էլ է զգում համատեղ ծրագրերում․ Մանասերյան

13:27 31.05.2019

Արտաքին հարաբերություններում Հայաստանի ռազմավարությունը փոխլրացման քաղաքականությունն է։ Եվ Իրանի վրա ամերիկյան պատժամիջոցների առիթով Հայաստանն այդ երկուսի միջև ընտրություն չի կատարելու։ Այս կարծիքին է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը։ «Միացյալ Նահանգներն այս ժամանակահատվածում ևս, ինչպես միշտ, պետք է ըմբռնումով մոտենա Հայաստան-Իրան հարաբերություններին՝ հաշվի առնելով, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից շրջափակման մեջ գտնվող երկիր է։ Ըստ էության, ժամանակ առ […]

̰
Իրանը հարձակվել է լցանավերի վրա՝ նավթի գինը բարձրացնելու նպատակով․ Պոմպեո

10:15 31.05.2019

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտնել է պատճառները, թե ինչու է Իրանը հարձակվել ԱՄԷ ջրերում գտնվող լցանավերի վրա։ Այս մասին հայտնում է Reuters գործակաությունը։ Նրա խոսքերով՝ Իրանն այդպիսով ցանկացել է հրահրել համաշխարհային շուկայում նավթի գնաճ։ Մայիսի 12-ին ԱՄԷ Ֆուջեյրա նավահանգստում հարձակման են ենթարկվել նավթային 4 լցանավեր։ Հարձակման հետևանքով վնասվել են Սաուդյան Արաբիայի 2 նավեր, և ԱՄԷ-ի […]

̰
Ռուսաստանը մերժել է Իրանին С-400-ների մատակարարման հարցում․ Bloomberg

08:33 31.05.2019

Մոսկվան մերժել է Թեհրանին С-400 զենիթահրթիռային համալիրների վաճառքի հարցում։ Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով երկու աղբյուրի։ Գործակալության զրուցակիցները հայտնել են, որ Մոսկվայում կարծում են, որ գործարքը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի։ Նշվում է, որ մերժման որոշումն անձամբ կայացրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ ՌԴ ԱԳՆ-ը և Իրանի պաշտոնատար անձինք չեն պատասխանել […]

̰
Պատժամիջոցների ֆոնին ՀՀ-Իրան կապերի ամենավտանգվող ոլորտը բանկայինն է. Ոսկանյան

20:00 30.05.2019

Ամերիկյան նոր պատժամիջոցների կիրարկումից հետո Հայաստան-Իրան տնտեսական հարաբերությունների համար ամենավտանգվող ոլորտը բանկայինն է։ Իրանագետ Վարդան Ոսկանյանը հիշեցնում է, որ իրանագետների համայնքն այս մասին ահազանգել է դեռ մինչև այդ պատժամիջոցների գործարկվելը։ Հիմա այդ պատժամիջոցներն արդեն գործում են։ «Իրականության մեջ մենք գործ ունենք ակնհայտ ճնշման հետ Հայաստանի վրա։ Միացյալ Նահանգները ճնշում է բանեցնում, որպեսզի Իրանի հետ բանկային […]

̰
Իրանից ՀՀ ժամանած քաղաքացիների մոտ 3 կգ քաշով թմրանյութ է հայտնաբերվել. ՊԵԿ

13:48 30.05.2019

Պետական եկամուտների կոմիտեն թմրամիջոցի ներմուծման խոշոր դեպք է բացահայտել, հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները մաքսային հսկողության են ենթարկել Իրանից Հայաստան ժամանած ԻԻՀ քաղաքացիներ Է.Ֆ.-ի և Ֆ.Ֆ.-ի ուղեբեռները: Մեղրիի մաքսային կետ-բաժնում իրականացված հսկողության արդյունքում Է.Ֆ.-ին պատկանող ճամպրուկի ներսի հատվածից հայտնաբերվել է սև գույնի ինքնակպչուն ժապավենով փաթեթավորված 3 կգ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրանյութին նմանվող պինդ մոխրագույն […]

̰
Իրանը կրոնական նկատառումներով հրաժարվել է միջուկային զենքի մշակումից

08:08 30.05.2019

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Թեհրանը միջուկային զենք չի մշակի մեծ ծախսերի և կրոնական համոզմունքների հետ եղած հակասության պատճառով։ Այս մասին փոխանցում է «Интерфакс»-ը։ Փորձագետները կարծում են, որ Իսլամական հանրապետությունը միջուկային զենքի մշակման համար ունի բոլոր հզորությունները։ «Որովհետև բազմաթիվ անպետք ծախսեր են, և թշնամին էլ գիտի, որ մենք այն չեն կիրառի»,- […]

̰
Բոլթոնը ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակումը կապում է Իրանի հետ

13:02 29.05.2019

ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ իրանական ականները կարող էին օգտագործվել ԱՄԷ-ում տանկերների վրա հարձակվելու համար: Այս մասին հաղորդվում է Reuters գործակալությունը: Նրա խոսքերով` ԱՄՆ-ն փորձում է ողջամտորեն արձագանքել Պարսից ծոցի տարածաշրջանում Իրանի «հնարքներին»: Նա նաև ավելացրել է, որ ԱՄՆ-ն կոշտ կերպով կպատասխանի Իրանի գործողություններին տարածաշրջանում:

̰
Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել

20:46 28.05.2019

Թուրքիայի և Իրանի սահմանին պայթյուն է որոտացել դեռևս զինյալների կողմից տեղադրված ինքնաշեն պայթուցիկի վնասազերծման ընթացքում: Ermenihaber-ի հաղորդմամբ՝ պայթյունի հետևանքով մեկ թուրք զինվոր է վիրավորվել: Ստացված տեղեկությունների համաձայն` Թուրքիայի և Իրանի սահմանին գտնվող Արալըք շրջանում սակրավորներից մեկը, որը փորձել է վնասազերծել պայթուցիկը, աջ ոտքից վիրավորում է ստացել: Վերջինս հոսպիտալացվել է Իգդիրի պետական հիվանդանոց:

̰
Իրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ. Զարիֆ

12:05 28.05.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը թվիթերյան իր միկրոբլոգում հայտարարել է, որ Թեհրանը չի ձգտում միջուկային զենք ունենալ, քանի որ դա արգելված է երկրի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենեիի հրամանագրով: Արտգործնախարարը մեղադրել է այսպես կոչված «B թիմին», որի մեջ մտնում են ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը, սաուդյան թագաժառանգ Բին Սալմանը, Արաբական Միացյալ Էմիրությունների արքայազն […]

̰
Չինաստանը, Թուրքիան և այլ երկրներ լիովին դադարեցրել են իրանական նավթի գնումը․ WSJ

08:29 28.05.2019

Ամերիկյան պատժամիջոցների ազդեցության տակ հայտնվելուց խուսափելու համար Չինաստանն ու  ևս մի քանի երկիր հրաժարվել են իրանական նավթի մատակարարումներից։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Թուրքիան, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Ինչպես նշել է Իրանի խորհրդարանի տնտեսական հարցերով հանձնաժողովի անդամ Ռահիմա Զարեն, այդ 5 երկրները, ինչպես […]

̰
Երիտասարդ աղջիկը փորձել է Իրանից մեթամֆետամինով փաթեթներ ներկրել

19:07 27.05.2019

Ներկայացնենք ոստիկանության նոր բացահայտումը: Իրավապահները Իրանից եկած 25-ամյա աղջկա մոտ 15 գրամից ավելի կշռով մեթամֆետամինով փաթեթներ են հայտնաբերել: Աղջիկը փաթեթներն ամրացրել էր մեջքին: Հարուցվել է քրեական գործ, հանգամանքները պարզվում են: Մանրամասները` տեսանյութում:

̰
Լավրովը պատասխանել է Իրանի` տարածաշրջանում չհարձակվելու մասին առաջարկին

18:23 27.05.2019

ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ տարածաշրջանում չհարձակվելու համաձայնագրի վերաբերյալ Իրանի առաջարկը կարող է լինել առաջին քայլը լարվածությունը կանխելու ուղղությամբ: «Պայմանավորվել, որ միմյանց վրա չենք հարձակվի, հավանաբար, կլինի առաջին քայլը լարվածությունը թուլացնելու համար: Եվ մենք ճիշտ ենք համարում այդպիսի պայմանավորվածություն ունենալը»,- ասել է Լավրովը` պատասխանելով այն հարցին, թե ինչպես է նա գնահատում իրանական […]

̰
Թրամփն Իրանի հետ բանակցելու պատրաստակամություն է հայտնել

12:22 27.05.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանը ցանկություն ունի բանակցել Սպիտակ տան հետ: Թրամփը նշել է, որ եթե Իրանը նման ցանկություն հայտնի, ապա Վաշինգտոնը կհամաձայնի բանակցել: Այս մասին Թրամփը հայտարարել էր Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեի հետ հանդիպումից առաջ: «Ես հավատում եմ, որ Իրանը ցանկանում է բանակցել մեզ հետ: Եթե Իրանն իրոք ուզում է բանակցել, […]

̰
Որ ոլորտում մոնիթորինգ է արվում, հայտնաբերվում է խախտում. Բաբկեն Պիպոյան

19:18 26.05.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, քաղաքացու ահազանգի հիման վրա՝ ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական գործողություններ է իրականացրել Իրանի Իսլամական Հանրապետությունից աղ ներկրող «Սոլտեքս» ՍՊԸ-ում՝ «Եռակի մաքրազտված աղ» անվանմամբ աղի մեջ կալիումի և նատրիումի ֆերոցիանիդ ցուցանիշները ստուգելու նպատակով: Փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ 22.02.2019թ. և 25.04.2019թ. արտադրության 100 գրամանոց փաթեթավորմամբ աղի խմբաքանակների մեջ կալիումի և […]

̰
Ալի Լարիջանին վերընտրվեց Իրանի խորհրդարանի խոսնակի պաշտոնում

17:10 26.05.2019

Իրանցի պատգամավորներն այսօր Ալի Լարիջանիին վերընտրել են մեջլիսի նախագահի պաշտոնում։ Լարիջանին խորհրդարանի խոսնակի պաշտոնն զբաղեցնում է 2008 թվականից։ RIA Novosti-ի հաղորդմամբ՝ քվեարկությունն անցկացվել է բաց նիստի ժամանակ, Լարիջանիին են աջակցել 274 պատգամավորներից 155-ը։ Նրա հետ այդ պաշտոնի համար պայքարել է ևս 2 թեկնածու։

̰
Իրանը Պարսից ծոցի երկրներին կոչ է արել չհարձակման մասին համաձայնագիր կնքել

16:43 26.05.2019

Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը Պարսից ծոցի երկրներին կոչ է չհարձակման մասին համաձայնագիր ստորագրել: Ինչպես հայտնում է РИА Новости-ն, այս հայտարարությունը նա արել է մայիսի 25-ին, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում։ Աղբյուրի փախանցմամբ՝ նա նաև ասել է, որ Իրանը շատ բարյացակամ է տրամադրված այդ երկրների նկատմամբ ու խրախուսում է ցանկացած տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված ցանկացած […]

̰
Իրանը սպառնացել է խորտակել ամերիկյան նավերը

10:15 26.05.2019

Իրանը սպառնացել է Պարսից ծոցում խորտակել ամերիկյան նավերը, եթե դրանք կատարեն  «սխալ գործողություններ»։ Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսի ղեկավարի խորհրդական Մորտեզա Կորբանին։ «Պատերազմի սանձազերծման դեպքում մենք նրանց դեմ կկիրառենք գաղտնի զենք և ծովի ընդերքը կուղարկենք նրանց երկու ավիակիրները՝ ինքնաթիռներով ու անձնակազմերով»,-Կորբանիի խոսքերն է մեջբերում ТАСС գործակալությունը։ Նրա խոսքով՝ Թեհրանն իր ողջ […]

̰
ԱՄՆ գործողությունները վտանգում են աշխարհի կայունությունը. Իրանի ԱԳ նախարար

18:30 25.05.2019

Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական ներկայության ավելացումը սպառնալիք է աշխարհի համար: IRNA-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս շուրջ 3 հազար զինվորական է ուղարկել Մերձավոր Արևելք: Միևնույն ժամանակ, Թրամփը հայտարարել էր, որ զորքի թվաքանակի ավելացումը նպատակ ունի պաշտպանել ամերիկացի  […]

̰
ԱՄՆ-ն սաուդյան նավթային տանկերները հրդեհելու մեջ մեղադրում է Իրանին

13:30 25.05.2019

Արաբական Միացյալ Էմիրություններում կայանած և Սաուդյան Արաբիային պատկանող նավթային տանկերները ականներով պայթեցնելու, հրդեհելու մեջ ԱՄՆ-ին մեղադրում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին։ Այս մեղադրանքը հնչեցրել է ԱՄՆ զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար Մայքլ Գլիդեյը։ Պենտագոնում, ըստ նրա, պարզել են, որ այն ականները, որով պայթեցվել են տանկերները, պատկանում են Իրանի այդ զորամիավորմանը։ Մայիսի 12-ին ԱՄԷ-ի Ֆուջեյրա […]

̰
ԱՄՆ նախագահը 1500 զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք

13:20 25.05.2019

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հազար հինգ հարյուր զինվորական է ուղարկում Մերձավոր Արևելք: Այս մասին հայտնել է Russia Today-ը: Իսկ Bloomberg-ի փոխանցմամբ՝ նախագահի այս հրամանը կապված է Մերձավոր Արևելքում Իրանի պատճառով ավելացող լարվածության հետ: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ իշխանությունները Պենտագոնից խնդրել էին 5-ից 10 հազար զինվորական ուղարկել Մերձավոր Արևելք:

̰
Գվադար նավահանգիստը կարող ենք կապել Թուրքիայի հետ. Իրանի արտգործնախարար

21:21 24.05.2019

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցներին և Պակիստանի Գվադար նավահանգիստը Թուրքիայի հետ կապելու հնարավորությանը, հայտնում է Ermenihaber-ը : Զարիֆն անհրաժեշտություն է համարել, որ բոլոր երկրները պայքարեն ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ, քանի որ դրանք թիրախավորում են միջազգային կարգը: Նախարարը նշել է, որ Իրանի հարավարևելյան Սիստան-Բելուջիստան նահանգում գտնվող Չաբահար […]

̰
BACK_TO_TOP