14:47 30.12.2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին Ամանորի և Սուրբ Ծննդի առիթով: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ ՌԴ առաջնորդն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությո ւնները հիմնվում են բարեկամության բազմադարյան ավանդույթների, մշակութային և հոգևոր մտերմության վրա, և համոզմունք հայտնել դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման, կառուցողական համագործակցության և […]
00:05 30.12.2018
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արտակ Ապիտոնյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արտակ Ապիտոնյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գրիգոր Հովհաննիսյանը ԱԳ փոխնախարար է նշանակվել: Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Գրիգոր Հովհաննիսյանին նշանակել արտաքին գործերի նախարարի տեղակալ: Արտակ […]
11:29 29.12.2018
Արցախի նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 28-ին երեկոյան Երևանում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմից: Քննարկվել են ՀՀ և ԱՀ տարբեր ոլորտներում փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Հայկական երկու հանրապետությունների ղեկավարները ամփոփել են 2018 թվականի արդյունքները և հատուկ անդրադարձ կատարել 2019 թվականին սոցիալ-տնտեսական ոլորտում համատեղ […]
11:10 29.12.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին:
16:18 28.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների: Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն […]
12:05 28.12.2018
Ռուսական «Վեդոմոստի» հեղինակավոր պարբերականը «Տարվա քաղաքական գործիչ» է համարել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այդ արդյունքը ստացվել է պարբերականի անցկացրած հարցման հիման վրա: Լուսանկարի և հարցման արդյունքի հրապարակմանը նաև ուղեկցում է տեղեկանք այն մասին, թե ինչ տեղի ունեցավ ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում, ապա ինչ զարգացումներ հետևեցին դրան, ինչպես Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ և ինչ արդյունքներ […]
17:50 27.12.2018
SHANTNEWS.am-ի թղթակիցը Մոսկվայից հայտնում է, որ քիչ առաջ մեկնարկել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպմանը հայկական պատվիրակության կողմից մասնակցում են ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, ՀՀ վարչապետի պաշտոնակատարի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը: Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցում են ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ […]
14:07 27.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա: Այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջը: Հրապարակվել է նաև Փաշինյանի ինքնաթիռի վայրէջքի տեսանյութը: Նշենք, որ այսօր Մոսկվայում տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
12:24 26.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վաղն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա, որտեղ նախատեսվում է հանդիպում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Թե ինչ հարցեր են քննարկվելու հանդիպման ընթացքում, SHANTNEWS.am-ի հետ զրույցում վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը չբացեց փակագծերը՝ նշելով միայն՝ քննարկման թեմաներն առնչվելու են երկկողմ և բազմակողմ մի շարք հարցերի: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ հանդիպմանը, մասնավորապես, քննարկվելու է ՀԱՊԿ-ի շուրջ ստեղծված […]
19:33 25.12.2018
ՀՀ խաղողագործության և գինեգործության հիմնադրամը բաց նամակ է գրել, որում դիմել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Նամակում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ պարոն վարչապետ Հայաստանը մշտապես համարվել է գինու նվիրական երկիր, իսկ հայկական գինիները բարձր են գնահատվել պատմության տարբեր ժամանակներում՝ ամբողջ աշխարհում և հանդիսացել են մեր երկրի հիմնական այցեքարտերից մեկը: Խորհրդային ժամանակներում, կապված պլանային տնտեսության թելադրած […]
21:16 24.12.2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից Հայաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների համար կազմակերպվել է ընդունելություն: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել ու բարեմաղթանքներ է հղել գործարարներին գալիք տոների առթիվ: Շնորհավորական խոսքում վարչապետի պաշտոնակատարն անդրադարձել է անցնող 2018 թվականի տնտեսական տարվա արդյունքներին և 2019 թվականից ակնկալիքներին: Դիմելով ներկաներին՝ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Գործարար համայնքի […]
12:38 24.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Մոսկվա, որտեղ նախատեսված է նրա հանդիպումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ հանդիպմանը կքննարկվեն երկկողմ և բազմակողմ ձևաչափերում համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր:
22:35 22.12.2018
Համացանցում ընտանեկան լուսանկար է տարածվել, որում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն օգնում է ընտանիքի անդամներին՝ զարդարել տոնածառը։ Նիկոլ Փաշինյանը լուսանկարում կնոջ և դուստրերի հետ կանգնած է գեղեցիկ եղևնու մոտ։
17:10 22.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Վանաձորում մասնակցել է իրանական «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ կողմից կառուցված կոմպոզիտային գազաբալոնների արտադրության գործարանի բացմանը: Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել գործարանում, հետևել արտադրական գործընթացին, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին, արտադրատեսականուն և ներդրված տեխնոլոգիաներին: «Ռադ Սանե Վաշամիր գրուպ» ՍՊԸ հիմնադիրներ Հոսսեյն Յաղուբպուրը և Արայիկ Ասրյանը նշել են, որ մինչ այժմ իրական […]
14:49 22.12.2018
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ է առաջացրել Էջմիածին քաղաքում: Էջմիածին քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից կրկին փակել են քաղաքի կենտրոնական փողոցները և պահանջում են կրկին կալանավորել Մանվել Գրիգորյանին: «Հենց եղավ լայվ, որ գլխավոր դատախազը նշի, որ դատախազությունը բողոք է ուղարկել Վերաքննիչ դատարան, մենք ճանապարհը կբացենք»,- նշեց քաղաքացիներից մեկը: ԱԺ նախկին պատգամավոր […]
08:15 22.12.2018
«Առայժմ գաղափարների մշակման փուլն է, ոչ միայն Ռուսաստանը, այլև արևմուտքը չգիտեն ինչ անել Նիկոլ Փաշինյանի բարձր հեղինակության հետ, որովհետև լուծումներ պարտադրել հնարավոր չէ: Ի տարբերություն Սերժ Սարգսյանի` Նիկոլ Փաշինյանը արտաքին լեգիտումությամբ ներքին լեգիտիմությունը փոխլրացնելու անհրաժեշտություն չունի ու չի էլ շտապում հապճեպ մտնել գործընթացների մեջ, ինչպես Սերժ Սարգսյանը 2008-ին արեց»,- Ղարաբաղյան խնդրի ներկայիս կարգավորման մասին «Շանթ» […]
19:46 21.12.2018
Ղրղըզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական արտահերթ ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի հաղթանակի կապակցությամբ: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ուղերձում ասված է հետևյալը. «Սրտանց շնորհավորում եմ Ձեր գլխավորած «Իմ քայլը» դաշինքի վստահ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքներն արտացոլում են ժողովրդի բարձր վստահությունը […]
18:00 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի Ամանորի ուղերձի հեռարձակման ձևաչափի մի քանի տարբերակ է քննարկվում: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Արման Եղոյանը: Հարցին` արդյո՞ք ճիշտ է այն տեղեկությունը, որ վարչապետի պաշտոնակատարի Ամանորի ուղերձը լինելու է ուղիղ եթերում ու Հանրապետության հրապարակից, Արման Եղոյանը ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան տվեց: «Վարչապետի ելույթի տարբեր տարբերակներ […]
17:14 21.12.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ Բելառուսի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասի հետ հանդիպել, որպես ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածուի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: «Եթե մինչ այս պահը նրա հետ հանդիպում տեղի չի ունեցել, ուրեմն՝ նման հանդիպման անհրաժեշտություն չի եղել»,- ասել […]
16:27 21.12.2018
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը շնորհավորական համատեղ նամակ են հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին: Այն ներկայացնում ենք ստորև. «Ձերդ գերազանցություն, Ցանկանում ենք շնորհավորել ս.թ. դեկտեմբերի 9-ին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ձեր քաղաքական դաշինքի հաղթանակի կապակցությամբ: Ընտրություններն անցկացվեցին հիմնարար ազատությունների հարգանքի պայմաններում և վայելում են հանրային լայն վստահություն: […]
15:46 21.12.2018
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին շարունակում է Ամստերդամից առաջնորդել նախագահական ընտրություններում պարտություն կրած իր նախկին կուսակիցներին: Իր ֆեյսբուքյան հերթական ուղերձներից մեկում նա կրկին օրինակ է բերել Հայաստանում խաղաղ հեղափոխությամբ իշխանության եկած վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Հերթական ուղերձներից մեկի ժամանակ, երբ Սաակաշվիլին անհանդուրժողականության կոչ էր անում իր հետևորդներին, նրանցից մեկը տրտնջացել է, թե՝ առանց փողի հնարավոր չէ ինչ-որ […]
13:47 21.12.2018
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ, պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանի հերթական նիստի ժամանակ հայերեն շնորհավորել է և բարեմաղթանքներ հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին` դեկտեմբերի 9-ին Հայաստանում կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններին տարած հաղթանակի առթիվ: «Նախորդ շաբաթ հարևան Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Այս տարվա ապրիլ-մայիսին թավշյա հեղափոխություն իրականացրած Նիկոլ Փաշինյանն ու իր ընկերները կարևոր հաջողություն գրանցեցին […]
11:27 21.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել է երկրի անվտանգության ոլորտին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից: «Պետք է որոշակի եզրակացություններ անենք անվտանգային միջավայրում տեղի ունեցող զարգացումների շուրջ, ինչպես նաև որոշումներ կայացնենք մեր անվտանգային հետագա զարգացումների, ռազմավարությունների, մարտավարությունների վերաբերյալ»,- նշել է Նիկոլ Փաշինյանը: […]
19:00 20.12.2018
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել, որում անդրադարձել է խորհրդարանական ընտրություններին և վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անելիքներին: Նա համոզմունք է հայտնել, որ խորհրդարանը ձևավորվել է առանց իրական ընդդիմադիր ուժերի: «Անկախ Հայաստանի պատմականորեն ամենացածր մասնակցության պայմաններում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ քայլը» դաշինքը ստացավ վստահության ամենաբարձր քվեն: Ավելին, խորհրդարանը ձևավորվեց առանց ռեալ ընդդիմադիր […]
20:03 19.12.2018
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը UWC Դիլիջան քոլեջում հանդիպել է «ՆերՈւժ» ծրագրի մասնակիցներին: Ողջունելով վերջիններիս` Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր առավոտյան կարդացել է մի տեքստ, որի հեղինակը փորձել էր պատասխանել հարցին, թե ինչով է տարբերվում հաջողակ մարդն անհաջողակից: «Իմ կարծիքով` շատ հզոր պատասխան էր գտել այդ հարցին: Ըստ այդ վարկածի՝ հաջողակ մարդը նա է, ով […]
18:28 19.12.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հայտարարեց, որ ադրբեջանական կողմը պնդել է, որ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում գագաթնաժողովների ժամանակ համաձայնություններ ձեռք չեն բերվել: Շատ տարօրինակ և վտանգավոր հայտարարություն է անում Նիկոլ Փաշինյանը: Այս երկու տարվա ընթացքում Ադրբեջանի ղեկավարությունը երբեք նման բան իր շուրթերով չի հայտարարել: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ […]
17:34 19.12.2018
«ՆերՈւժ» ինտերակտիվ ստարտափ ծրագրի մեկնարկի առիթով ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մասնակիցների հետ: Ինտերակտիվ ստարտափ քառօրյա ծրագիրը մեկնարկել է 2018 թվականի դեկտեմբերի 17-ին: Ծրագրին մասնակցում են 7 տասնյակի հասնող ստարտափեր, որոնցից 50-ը՝ սփյուռքից: Այն անցկացվում է սփյուռքի 18-35 տարեկան հայազգի մասնագետների ու ձեռներեցների համար: Հաղթողների համար նախատեսված է 15 միլիոն դրամ մրցանակային […]