Նիկոլ Փաշինյանն ընդունել է կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 06 2025
  • $
    384.91
  • RUBLE
    4.91
  • 450.85
WEATHER
+31.09 oC

Նիկոլ Փաշինյանն ընդունել է կենսաթոշակի անցած նախկին զինծառայողներին

16:18 28.12.2018

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ընդունել է զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ զինվորական ծառայությունից սահմանված կարգով արձակված նախկին մի խումբ զինծառայողների:

Վերջիններս Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրենց դիտարկումներն ու առաջարկությունները՝ կառավարության ընդունած որոշման հետ կապված, որով նախատեսվում է պաշտպանության նախարարությանը հատկացնել 5 մլրդ 705 մլն դրամ, զինվորական ծառայության ընթացքում որպես բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող հաշվառված, սակայն ծառայության ընթացքում անհատույց բնակարան չստացած նախկին զինծառայողներին որպես պետական աջակցություն, բնակարան ձեռք բերելու նպատակով տրամադրելու համար:

Որոշմամբ նախատեսվում է շահառուների գրավոր համաձայնության դեպքում յուրաքանչյուրին տրամադրել 2 տարի մարման ժամկետով և միջինը 5.000.000 դրամ արժեքով բնակարանի գնման վկայագիր:

«Ըստ էության, մենք այսօր ունենք շուրջ 1200 շահառու, որոնք ընդգրկված են բնակարան ստանալու հերթացուցակում: Այս հարցի շուրջ մենք ունեինք փակուղային իրավիճակ, որովհետև որևէ պրոցես տեղի չէր ունենում, կամ տեղի էին ունենում աննշան գործընթացներ: Մեզ համար խնդիր է եղել, որ այս պրոցեսը մեռյալ կետից շարժվի: Մենք արձանագրել ենք, որ այսօր կառավարությունը կարող է ռեալ հատկացնել 5 մլրդ դրամ և այդ աջակցությունն առաջարկել մարդկանց, ինչը չի նշանակում, թե ասում ենք՝ այս 5 մլրդ դրամը վերցրեք և հաշիվները մաքրեցինք: Դա նշանակում է, որ կա այսպիսի հնարավորություն, մենք ստեղծում ենք այդպիսի հնարավորություն: Այս 1200-ի մեջ վստահաբար կլինեն մարդիկ, որոնց համար սա կլինի ոչ միայն հնարավորություն, այլև հարցի լուծում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետի պաշտոնակատարը ներկայացրել է Կադաստրի պետական կոմիտեի տեղեկանքը, որի համաձայն՝ մեկ սենյականոց բնակարանը մարզային բնակավայրերի 95 տոկոսում ցածր է 5 մլն դրամից, մարզերի կեսում 2 սենյականոց բնակարանը ցածր է 5 մլն դրամից, 3 սենյականոցը՝ 5 մլն դրամից ցածր գին ունի մարզային բնակավայրերի մեկ երրորդում: Նիկոլ Փաշինյանը նկատել է, որ 1200 շահառուից Երևանում է բնակվում միայն 370-ը:

«Սրանով հստակ լուծելու ենք որոշակի թվով մարդկանց խնդիր: Այսինքն՝ այստեղ, իմ կարծիքով, մենք շատ կարևոր քայլ ենք արել՝ խնդիրը մեռյալ կետից շարժել ենք: Կլինեն մարդիկ, որոնց այս լուծումը ձեռնտու չի լինի, նրանց նկատմամբ մեր պարտավորությունը կշարունակի մնալ արձանագրված: Մենք ասում ենք, որ այս 7 ամսվա ընթացքում ինչպես ի վիճակի ենք եղել լուծել շահառուների մի մասի հարցը, եթե այս նույն տեմպերով գնանք՝ մնացածինն էլ կլուծենք»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ պաշտպանության նախարարությունը մեկ ամսվա ընթացքում կայացնելու է որոշում, թե նշված 5 մլրդ դրամն ինչ սկզբունքով և ինչպես է բաշխվելու: Վարչապետի պաշտոնակատարն ընդգծել է, որ այդ առումով բոլոր առաջարկները պետք է ներկայացնել համապատասխան հանձնաժողովին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդունել է հանդիպման մասնակիցների առաջարկն ու պատրաստակամություն հայտնել հանձնաժողովում ներգրավել նրանց ներկայացուցչին: Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ խնդիր է դրել գործընթացն իրականացնել առավելագույնս թափանցիկ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

14:37 27.06.2025

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված […] ...

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

14:28 27.06.2025

ԱԱԾ-ն հայտնել է, թե ինչու է որոշում կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից

Այսօր՝ 2025 թվականի հունիսի 27–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքից Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) ձերբակալելու որոշումը իրականացնելու ընթացքում արձանագրվել է քաղաքացիների կուտակում։ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը, ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր և դիտավորյալ սրումը, որոշում է կայացրել դուրս գալ Մայր Աթոռի տարածքից։ «ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը բոլոր քաղաքացիներին […] ...

Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

14:25 27.06.2025

Մայր Աթոռը ներկայացրել է, թե ինչու վերջին պահին Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը չի գնացել իրավապահների հետ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը ներկայացրել է, թե ինչ է տեղի ունեցել այն պահին, երբ Հայ Առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը պատրաստվում էր իրեն ձերբակալելու եկած իրավապահների հետ հեռանալ Մայր Աթոռի տարածքից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Մայր Աթոռի տարածքում գտնվող լրագրողների հետ զրույցում Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը նշեց, որ […] ...

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհ

14:18 27.06.2025

ՃՏՊ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհ

Հունիսի 27-ին, ժամը 09:49-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան արգելափակված քաղաքացիներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։  Պարզվել է, որ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 14-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի միկրոավտոբուսը և  «VAZ» մակնիշի ավտոմեքենան․ «VAZ» […] ...

«Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ․ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը

14:11 27.06.2025

«Ցրվենա Զվեզդան» նրա համար ցատկահարթակ է դեպի եվրոպական բարձրագույն առաջնություններ․ Ռոման Բերեզովսկին մեկնաբանել է Թիկնիզյանի տեղափոխությունը

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է Նաիր Թիկնիզյանի՝ Մոսկվայի «Լոկոմոտիվից» սերբական «Ցրվենա Զվեզդա» տեղափոխության մասին։ «Ռուսական ակումբներն ու թիմերը ենթարկվում են պատժամիջոցների: Ֆուտբոլիստները չեն կարողանում լիովին ցուցադրել իրենց կարողություններն ու մարզական պատրաստվածությունը եվրոպական մրցաշարերում: Թիկնիզյանը, հավանաբար, Սերբիա է մեկնել ավելի ցածր աշխատավարձով, բայց նա ցանկանում է փորձել իր ուժերը և հավատում է […] ...

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի առնչությամբ

14:00 27.06.2025

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործի առնչությամբ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում որոշում է կայացվել ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն բանի համար, որ նա զանգվածային լրատվամիջոցների, տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ, իշխանությունը զավթելուն և […] ...

BACK_TO_TOP