12:16 15.04.2018
Երկուշաբթի օրը ՄԱԿ-ում բանակցություններ են սկսվելու Սիրիայի հարցով Անվտանգության խորհրդի բանաձևի վերաբերյալ: Բանաձևի նախագիծն առաջարկել են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Բրիտանիան: Այդ մասին լրատվամիջոցներին են հայտնել արևմտյան երկրներից մեկի դիվանագիտական աղբյուրները: Նախագիծը դատապարտում է սիրիական Դումա քաղաքում քիմիական զինքի կիրռարումը՝ պնդում, որը Ռուսաստանն ու Սիրիան հերքում են: Առաջարկվում է ստեղծել նման միջադեպերի հետաքննության անկախ մեխանիզմ:
21:06 14.04.2018
ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցված հրթիռային հարվածները Ռուսաստանի շաբաթօրյա լրատվական հաղորդումների «գլխավոր ու հիմնական» թեման են դարձել, հայտնում է Meduza-ն: Հաղորդվում է, որ որոշ լրատվամիջոցներ միջազգային այդ իրադարձությանը մեկ թողարկման ընթացքում անդրադարձել են մի քանի ռեպորտաժներով ու միջազգային ուղիղ կապերով:
19:57 14.04.2018
Անկարայի ոստիկանությունը դադարեցրել է ԱՄՆ դեսպանատան առաջ կազմակերպված թուրքական ընդդիմության ներկայացուցիչների բողոքի ակցիան՝ ընդդեմ Սիրիայի դեմ հրթիռային հարվածների, հաղորդում է РИА Новости-ին:
19:22 14.04.2018
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործողություններն անընդունելի և անօրինական է համարել:
18:59 14.04.2018
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մշտական խորհուրդը դատապարտել է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից Սիրիային հասցրած հրթիռային հարվածները:
17:09 14.04.2018
ԱՄՆ և դաշնակիցների կողմից Սիրիան հրթիռակոծելուց հետո Մոսկվան կրկին կարող է անդրադառնալ Սիրիային С-300 տեսակի զենիթային հրթիռներ մատակարարելու հարցին,- ասել է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Սերգեյ Ռուդսկին Պաշտպանության նախարարության բրիֆինգում
16:53 14.04.2018
Սիրիական ընդդիմությունը դժգոհ է Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի՝ Սիրիայի վրա համատեղ հրթիռային հարձակումից: Այս մասին ասվում է Twitter- ի Agence France-Presse էջում:
15:43 14.04.2018
Թերեզա Մեյը չի ստացել խորհրդարանի հավանությունը Սիրիային հարված հասցնելու համար: Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի գլխավոր ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավար Ջերեմի Կորբինը: Նա քննադատության է ենթարկել ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ գործողությունը: «Ռումբերը կյանքեր չեն փրկի և հանգստություն չեն բերի: Այդ ապօրինի գործողությունը նոր էսկալացիայի կբերի»,- ասել է Կորբինը:
14:50 14.04.2018
«ԵՄ-ն կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես Ռուսաստանին ու Իրանին, օգտագործել իրենց ազդեցությունը՝ կանխելու քիմիական զենքի հետագա օգտագործումը, հատկապես սիրիական վարչակարգի կողմից»,- նշված է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարությունում: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն կողմ է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորմանը, կոչ է արել կրակի դադարեցման մասին բոլոր համաձայնագրերի իրականացմանը և հնարավոր է համարել պատժամիջոցների խստացումը: «2017–ի հուլիսին և 2018 –ի մարտին ԵՄ –ն սահմանափակող լրացուցիչ պատժամիջոցներ սահմանեց քիմիկան զենքի կիրառման հետ կապ ունեցող սիրիացի չինովնիկների և գիտնականների նկատմամբ, և միշտ պատրաստ է դիտարկել այդ պատժամիջոցների խստացումը»,- ասված է հայտարարությունում:
13:57 14.04.2018
Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է ԱՄՆ-ին և նրա դաշնակիցներին Սիրիայի դեմ իրականացրած հրթիռային հարձակման կապակցությամբ և զգուշացրել դրա տարածաշրջանային և միջազգային հետևանքների մասին:
13:56 14.04.2018
Գիշերը ԱՄՆ, Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժը հրթիռակոծել է Սիրիայի տարածքը։ Թիրախում եղել են օդանավակայաններ, ռազմաբազաներ, հետազոտական կենտրոններ։
13:36 14.04.2018
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Դրիանը Սիրիայի տարածքում քիմիական զենքի գործածման կրկնության դեպքում չի բացառել կրկին ռազմական գործողություններ կիրառելու հավանականությունը:
13:28 14.04.2018
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Բրիտանիային՝ Սիրիայի տարածքի հրթիռակոծության հարցում։
12:33 14.04.2018
Խախտվել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքի նորմերը և սկզբունքները, կատարվել է ագրեսիվ գործողություն սուվերեն պետության դեմ, որը պայքարում է ահաբեկչության դեմ:
12:17 14.04.2018
Կոալիցիայի՝ Սիրիայի դեմ ուղղված ԱՄՆ-ի գործողությանն առաջինն իրենց աջակցությունն են հայտնել Կանադան և Ավստրալիան:
11:06 14.04.2018
«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի , Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռյակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է»,- ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
10:01 14.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է արել՝ Սիրիային կետային հարվածներ հասցնելու մասին: Հեռուստաուղերձում Թրամփը մասնավորապես ասել է. «Ես հրամայեցի ԱՄՆ զինված ուժերին սկսել կետային հարվածներն այն օբյեկտներին, որոնք առնչություն ունեն Սիրիայի բռնապետ Բաշար Ասադի քիմիական զենքի հետ:
08:05 14.04.2018
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք եևս միացել են: Բավական լավ է աշխտաել սիրիական հակաօդային պաշտպանության համակարգը: Արձակված մոտ 30 հրթիռներից՝ խոցելով մոտ 10-ը:
21:01 13.04.2018
Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյուտտեն հայտարարել է, որ Նիդեռլանդները չեն քննարկում Սիրիայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու հնարավորությունը