13:56 14.04.2018
Գիշերը ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի զինուժը հրթիռակոծել են Սիրիայի տարածքը։ Թիրախում եղել են օդանավակայաններ, ռազմաբազաներ, հետազոտական կենտրոններ։ Ավելի քան 100 հրթիռ է արձակվել, որոնց զգալի մասը հասել է նպատակակետերին։ ShantNews.am-ը հետևում է իրադրությանն իրական ժամանակում ու պարբերաբար թարմացնում այս հրապարակումը։
Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հայտարարել է, որ Սիրիան կշարունակի պայքարը ահաբեկչության դեմ: Մասնավորապես ըստ նրա՝ շաբաթ օրվա օդային հարվածները չեն կանգնեցնի երկրում «ահաբեկչության դեմ պայքարը»: Այս մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
«Այս ագրեսիան միայն կավելացնի Սիրիայի և նրա ժողովրդի վճռականությունը՝ շարունակելու պայքարն ու արմատախիլ անելու ահաբեկչությունը երկրի ամեն մի անկյունում»:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանը կշարունակի աջակցել Սիրիային: Եռյակի հարվածներից հետո Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ հասան Ռոուհանիի հետ: Այդ մասին հայտնել է Սիրիայի պետական հեռուստատեսությունը:
Զրույցի ժամանակ Ռոհանին նշել է. «Իրանը կշարունակի կանգնել Սիրիայի կողքին»:
Միաժամանակ Իրանական պետական լրատվական գործակալությունը հայտնել է, որ երկրի առողջապահության նախարարությունը առաջարկել է անհրաժեշտության դեպքում բուժօգնություն տրամադրել Սիրիային:
Սիրիայի տարածքի ուղղությամբ ԱՄՆ և դաշնակիցների արձակած 103 հրթիռներից 71-ը որսացել ու չեզոքացրել է Սիրիայի հակաօդային պաշտպանությունը։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը։ Կիրառվել են Ս-125, Ս-200, «Բուկ», «Կվադրատ», «Օսա» ՀՕՊ զինատեսակներ։
Զինվորականի խոսքով՝ հրթիռներն արձակվել են Սիրիայի 6 ռազմական օդանավակայանների ուղղությամբ։ Դրանցից չորսի ուղղությամբ արձակված բոլոր հրթիռները չեզոքացվել են, մյուս երկուսի՝ Մեզզեի ու Հոմսի օդանավակայանների ուղղությամբ արձակված հրթիռների մի մասը հասել է թիրախին։
Իրաքը կոչ է արել արաբական լիդերներին կիրակի օրը Սաուդյան Արաբիայում պլանավորված գագաթաժողովի ժամանակ հստակ դիրքորոշում արտահայտել Սիրիա հարցում: Այդ մասին հաղորդել է Իրաքի պետական հեռուստատեսությունը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին:
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի իրականացրած օդային հարվածները կապ չունեն Դումայի ենթադրյալ քիմիական հարձակման հետ: Փոխարենը դրանք պատասխան են միջազգային ահաբեկչությունից տարածքները ազատագրելու սիրիական բանակի հաջողությունների: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԶՈՒ ԳՇ օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը: Նա նաև նշել է, որ հարվածները հասցվել են ճիշտ այն օրը, երբ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը պետք է սկսեր աշխատել Դումայում:
«Ամերիկյան ագրեսիայի աստը ցույց տվեց, որ ԱՄՆ հետաքրքրված չէ օբյեկտիվ հետաքննության անցկացմամբ, ցանկանում է խաթարել Սիրիայում խաղաղ հանգուցալուծման գործընթացը և ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և ոչ մի կապ չունի միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հայտարարված նախկին նպատակների հետ»:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն իր աջակցությունն է հայտնել Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային ու Բրիտանիային՝ Սիրիայի տարածքի հրթիռակոծության հարցում։ Մինչ այդ էլ ՆԱՏՕ-ն դատապարտել էր Սիրիայի վարչակարգի կողմից քիմիական զենքի օգտագործումը, որը, ինչպես նշում են Արևմուտքում, ապացուցված փաստ է։
«Ես աջակցում եմ Միացյալ Նահանգների, Միացյալ Թագավորության և Ֆրանսիայի նախաձեռնած գործողություններին՝ ուղղված Սիրիայի վարչակարգի քիմիական զենքի ենթակառուցվածքների դեմ։ Սա կնվազեցնի ապագայում Սիրիայի ժողովրդի դեմ քիմիական զենքով հարձակվելու վարչակազմի կարողությունները», – հայտարարել է Յենս Ստոլտենբերգը։
Այսօր ավելի ուշ հրավիրված է ՆԱՏՕ-ի արտակարգ խորհրդակցություն, որի ժամանակ հրթիռային հարվածներն իրականացրած երկրների ներկայացուցիչները ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ներկայացնելու են իրենց հարձակման մանրամասներն ու արդյունքները։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հրթիռային հարձակումները քիմիական զենքի կիրառման կասկածների «անհրաժեշտ և հիմնավորված» պատասխան է համարել:
«Մենք աջակցում ենք այն փաստը, որ մեր ամերիկյան, բրիտանական և ֆրանսիական դաշնակիցները իրենց վրա են վերցրել այս պատասխանատվությունը: Ռազմական միջամտությունը անհրաժեշտ էր և հիմնավորված», – հայտարարել է Գերմանիայի ղեկավարը:
Ռուսաստանը խստորեն դատապարտել է ԱՄՆ, Ֆրանսիայի և Բրիտանիայի հրթիռային հարվածները՝ դրանք համարելով միջազգային նորմերի կոպիտ խախտումներ։
«Ռուսաստանը հրավիրում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ ԱՄՆ և նրա դաշնակիցների ագրեսիվ գործողությունների քննարկման համար», – ասվում է ՌԴ նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ։
Սիրիայի գործող վարչակազմի դաշնակից Իրանի արտաքին գործերի նախարարությունը դատապարտել է հրթիռային հարվածներն ու դրանք անվանել միջազգային նորմերի խախտում։
Իսկ Թուրքիան պաշտոնապես ողջունել է ՆԱՏՕ-ի դաշնակիցների գործողությունները։ Թուրքական ԱԳ նախարարությունը սա «պատշաճ պատասխան է» անվանել։
Հրթիռային հարվածների թիրախները չեն եղել Ռուսաստանի զինուժի՝ Սիրիայում եղած բազաների մոտակայքում։ Ռուսական պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ իրենց հարվածներ չեն հասցվել։
Սիրիական մյուս տարածքների հարվածներին ռուսական հակաօդային պաշտպանությունը չի միջամտել, քանի որ, ըստ նրանց, հարվածները չեն հասցվել ռուսական ՀՕՊ պատասխանատվության գոտում։
Ռուսական լրատվամիջոցներն այժմ ցուցադրում են «խաղաղ» Սիրիայի համայնապատկերներ՝ ներկայացնելու համար, թե այնտեղ ամեն ինչ հանգիստ է։
#ПРЯМАЯТРАНСЛЯЦИЯ Ситуация в Дамаске после удара по Сирии https://t.co/J3iHymXJpU
— РИА Новости (@rianru) April 14, 2018
Սիրիայի պետական լրատվական աղբյուրները հայտարարել են, որ արձակված հրթիռների մեծ մասը սիրիական բանակի կողմից ոչնչացվել է երկնքում։ Սակայն հրթիռային հարվածների հետևանքով կա երեք տուժած։
Արեւմտյան երկրների ռազմական գործողության պատճառը պաշտոնական Դամասկոսը համարում է հիասթափությունը Սիրիայի հանդեպ դավադրության ձախողումից ու ահաբեկիչների դեմ Սիրիայի բանակի պայքարի հաջողություններից։
«Սիրիան դատապարտում է ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ուխտադրուժ եռյակի ագրեսիան Սիրիայի դեմ, ինչը միջազգային իրավունքի, ՄԱԿ սկզբունքների ու կանոնադրության կոպիտ խախտում է», – ասվում է Սիրիայի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
Միաժամանակ խուճապ ցույց չտալու համար Սիրիայի նախագահի աշխատակազմը հրապարակել է Բաշար Ասադի՝ սովորական աշխատանքի գնալու վերաբերյալ տեսանյութ։
صباح الصمود..
رئاسة الجمهورية العربية السورية pic.twitter.com/hhIZT6cOTe
— Syrian Presidency (@Presidency_Sy) April 14, 2018
Tir d’un missile de croisière naval depuis une de nos frégates multimissions cette nuit en Méditerranée. Objectif : un site de production d’armes chimiques du régime syrien. pic.twitter.com/A4hO0EtkvQ
— Florence Parly (@florence_parly) April 14, 2018
Այս թիրախներին են ուղղված եղել ամերիկյան, ֆրանսիական ու բրիտանական ուժերի հրթիռային հարվածները, որոնք ներկայացրել է ԱՄն զինված ուժերի միացյալ շտաբի պետը։
Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը կապի մեջ է եղել ռուսական կողմի հետ ու տեղեկացրել է հարվածների մասին, որպեսզի խուսափեն ռուսաստանցի զինծառայողների կորստից ու ավիացիոն միջադեպերից։
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան օդային հարված են հասցրել Սիրիային: Սիրիայի պետական հեռուստատեսությունը հայտնել է, որ կա 3 տուժած: Հարվածները հասցվել են այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռուսատեսությամբ ելույթ է ունեցել: Նույն այդ ժամանակ Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան հայտնել են, որ իրենք ևս միացել են հարվածներին:
«Մենք պատրաստ ենք շարունակել պատասխան գործողությունները այնքան ժամանակ, քանի դեռ սիրիական ռեժիմը չի դադարեցրել քիմիական արգելված միջոցների կիրառումը», – հայտարարել է ԱՄՆ նախագահը։
Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր հերթին հայտարարել է, որ արվում է ամեն ինչ խաղաղ բնակչության շրջանում տուժողներ չունենալու համար։ Ֆրանսիայի նախագահն էլ հաստատել է ֆրանսիական զինուժի մասնակցությունը հարվածներին ու նշել, որ իրենք չեն կարող հանդուրժել Սիրիայում քիմիական զենքի կիրառումը։
RAF Tornados launched Storm Shadow missiles at a regime chemical weapons facility fifteen miles west of Homs, Syria. See images and video here: https://t.co/uSI3loV6Q0 pic.twitter.com/Rd85WLScSR
— Ministry of Defence ???????? (@DefenceHQ) April 14, 2018
23:12 21.08.2025
Թուրքիան վաղը կսկսի «Թրամփի երթուղու» իր հատվածի շինարարությունը․ Անկարայում կարծում են, որ «Զանգեզուրի միջանցքը» կգործի 2028 թվականինԹուրքիայում մեկնարկում է երկաթգծի այն հատվածի շինարարությունը, որը պետք է միանա Սյունիքով անցնող ճանապարհին՝ Թրամփի երթուղին ապահովելու նպատակով: Երկաթգիծը հասցվելու է մինչև Նախիջևանի ինքնավարության սահման: Ե՞րբ է սկսվելու շինարարությունը: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Թուրքիայի տրանսպորտի նախարարը հայտարարել է, որ այդ ճանապարհի՝ Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթգծի հիմքի գցման պաշտոնական արարողությունը տեղի կունենա վաղը՝ Իգդիրում: Նախարարն […] ...
23:00 21.08.2025
Շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքումԳիտե՞իք, որ շոկոլադի արտադրության ժամանակ առաջացող կակաոյի հատիկի կեղևը (կակաո վելլա) կարելի է օգտագործել այգում ու բույսերի խնամքում։ Այս մասին տեղեկացրել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ի՞նչ օգուտներ ունի սա․ Բնական պարարտանյութ է՝ հարուստ կալիումով, մագնեզիումով, երկաթով և այլ օգտակար միկրոէլեմենտներով, Պահպանում է հողի խոնավությունը և պաշտպանում բույսերը գերտաքացումից, Կանխում է մոլախոտերի աճը՝ կրճատելով […] ...
22:57 21.08.2025
Տալլինի տեխնոլոգիական համալսարանը հայտարարում է ընդունելություն «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով ծրագրի շրջանակումՏալլինի տեխնոլոգիական համալսարանը (TalTech) 2025-2026 ուսումնական տարվա առաջին կիսամյակում կիրականացնի «Հաջորդ սերնդի թվային կառավարում» խորագրով միջազգային ծրագիրը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Ծրագիրը նախատեսված է բակալավրիատի և/կամ մագիստրատուրայի ուսանողների համար՝ տրամադրելով համապարփակ գիտելիք էլեկտրոնային կառավարման և թվայնացման վերաբերյալ: Ծրագիրը ֆինանսավորվում է Էստոնիայի միջազգային զարգացման համագործակցության կենտրոնի (ESTDEV) կողմից, որը նախատեսում է 15 կրթաթոշակ Հայաստանի, Վրաստանի, […] ...
22:54 21.08.2025
Շարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից. ԱվինյանՇարունակում ենք Երևանն ազատել ավելորդ տեսողական աղմուկից՝ ձևավորելով ավելի մաքուր, գեղեցիկ և հարմարավետ քաղաքային միջավայր երևանցիների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «2023-2025թ. մինչև օգոստոսի 20-ը ապամոնտաժել ենք շուրջ 24.000 ինքնակամ տեղադրված արտաքին գովազդ: Տեսնո՞ւմ եք արդեն փոփոխությունը քաղաքում»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
22:47 21.08.2025
Դեսպան Մկրտչյանը և Հունաստանի ԱԳ փոխնախարարը քննարկել են փոխգործակցությունը մի շարք ոլորտներումՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Յանիս Լովերդոսի հետ։ Այս մասին հայտնել են Հունաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Հունաստան փոխգործակցությունը մի շարք ոլորտներում, առավել ամրապնդելու անհրաժեշտությունը։ Հատուկ անդրադարձ է եղել հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցությանը։ Հույն պաշտոնյան նշել է, որ թե Հունաստանում և թե […] ...
22:42 21.08.2025
ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետոՕգոստոսի 21-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հայտնել են կուսակցությունից։ Քննարկվել է ներքաղաքական իրավիճակը օգոստոսի 8–ից հետո եւ կուսակցության անելիքները՝ 2026 թվականի հունիսին կայանալիք հերթական խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ Մանրամասները՝ տեսանյութում: ...