17:25 13.04.2018
12 ռազմանավերից կազմված ամերիկյան նավատորմն ուղևորվում է դեպի Սիրիա: 2003 թվականին Իրաքի տարածք ներխուժումից հետո, սա ամերիկյան ռազմածովային ուժերի առաջին լայնամասշտաբ կենտրոնացումն է լինելու, հայտնում է բրիտանական Dailymail-ը: Նավատորմի մաս է կազմում 90 ինքնաթիռ տեղափոխող «USS Hurry S Truman» ատոմային ավիակիրը, որին ուղեկցում է 5 ականակիր նավ ու հածանավ և շարժվում է դեպի Եվրոպա և Մերձավոր Արևելք:
15:17 13.04.2018
Interfax-ը հաղորդում է, որ դեպի Սիրիա է ուղարկվել նաև բրիտանական թագավորական օդուժին պատկանող Sentinel R.1 ինքնաթիռ:
13:35 13.04.2018
ԱՄՆ ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոն պատմել է վերջերս Սիրիայում մահացած մի քանի հարյուր ռուսների մասին:
11:35 13.04.2018
Դաունինգ Սթրիթը նաև հայտնել է, որ միջազգային արձագանքը կհամակարգվի դաշնակից Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին և ցույց կտա, որ իրենք չեն հանդուրժի Սիրիայի քաղաքացիական պատերազմում թունավոր զենքերի օգտագործումը:
14:36 12.04.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Twitter-յան էջում անդրադարձել էր ապրիլի 11-ին արված հայտարարությանը, որտեղ Ռուսաստանին կոչ էր արել պատրաստվել Սիրիայի երկնքում ամերիկյան հրթիռները խոցելուն:
14:22 12.04.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել են Դամասկոսի հարավում գտնվող Կադամ բնակավայրում տեղակայված սիրիական բանակի դիրքերի վրա:
09:58 12.04.2018
Թրամփի՝ հրթիռներ արձակելու մասին երեկվա սպառնալիքից հետո, Սպիտակ տունը նոր հայտարարություն է արել, որում նշվում է, որ Սիրիայի խնդրի լուծման բոլոր տարբերակները դեռևս մնում են սեղանին: Սա վերաբերում է առաջին հերթին դիվանագիտական ճանապարհով լուծումներին:
20:11 11.04.2018
Ռուս լրագրողների տեղափոխող ավտոբուսը, որը նկարահանումներից հետո վերադարձել է Արևելյան Գուտայից, կրակի տակ է հայտնվել, հայտնում է RIA Novosti- ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին:
12:53 11.04.2018
Հիշեցնենք, որ Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը հայտարարել էր, որ Սիրիայի ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից հրթիռների արձակման դեպքում դրանք, ինչպես նաև դրանց արձակման վայրերը կկործանվեն:
20:06 10.04.2018
ԱՄՆ-ն հարցում է ուղարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, որպեսզի կառույցը քվեարկության դնի Սիրիայում քիմիակական հարձակումների հետաքննության բանաձևը: Այս մասին հայտնում, է Reuters-ը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին: Քվերակությունը տեղի է ունենալու Հայաստանի ժամանակով 23.00-ին:
19:11 10.04.2018
ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆերին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի՝ սիրիական հարցին առնչվող նիստի ժամանակ մեղադրել է Թուրքիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Կատարին՝ ահաբեկիչներին քիմիական զենք տրամադրելու մեջ։
18:53 09.04.2018
Սիրիական Դումա քաղաքի հիվանդանոցի աշխատակիցները հայտարարել են, որ իրենք չեն ընդունել քիմիական թունավորման ախտանշաններով հիվանդների` հաղորդում է պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
18:44 09.04.2018
Իսրայելը նախապես է զգուշացրել Միացյալ Նահանգներին, որ հրթիռակոծելու է Սիրիայի Հոմս քաղաքի ավիաբազան: Այս մասին հաղորդում է NBC-ն` հղում անելով ԱՄՆ կառավարությունում իրենց աղբյուրներին:
11:38 09.04.2018
Իսրայելի զինված ուժերը առանց մեկնաբանության են թողել ռուս կոլեգաների` BBC-ին արված հայտարարությունը, որում ռուսները նշել են, որ սիրիական ավիբազայի հրթիռակոծության մեջ հրեական պետությունն է խառնված: «Մենք չեն մեկնաբանում»,-ասել է հրեական բանակի մամուլի ծառայության ղեկավար Իոնատան Կոնրիկիսը: Հիշեցնենք, որ Սիրիայի Հոմս քաղաքից ոչ հեռու գտնվող T4 ավիաբազան հրթիռակոծության է ենթարկվել: Դեպքի հետևանքով կա 14 զոհ և […]
09:11 09.04.2018
Նախօրեին ապստամբների կողմից վերահսկվող Դումա քաղաքում քիմիական հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով տասնյակ մարդիկ էին զոհվել:
15:38 02.04.2018
Կիրակի օրը Արևելյան Գուտայում գտնվող Դումա քաղաքից 24 ավտոբուսով դուրս է եկել 112 ապօրինի զինյալ՝ իրենց ընտանիքների ավելի քան 1000 անդամների հետ միասին: Նրանք տեղափոխվել են Իդլիբ նահանգ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարությունը:
11:00 30.03.2018
Թեև ԱՄՆ նախագահը կարող է ամեն պահի զորքերը դուրս բերելու որոշում կայացնել, ԱՄՆ զինվորականները խորհուրդ չեն տալիս այս փուլում նման քայլ կատարել։
17:24 27.03.2018
Թուրքիայի զինված ուժերը և Սիրիայի ազատ բանակը դեռևս երկու ամիս առաջ մեկնարկած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունների շրջանակում զինված հարձակում են սկսել Սիրիայի հյուսիսային Թել-Ռիֆաթ քաղաքի ուղղությամբ: