TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+19.09 oC

ԱԱԾ

ԱԱԾ-ում քրեական գործ է հարուցվել ՀՀ պետական գործչի սպանությունը նախապատրաստողի նկատմամբ

23:04 06.06.2019

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քր․ օր․-ի 35-305 հոդվածի, 235 հոդվածի 2-րդ մասի և 236 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի գյուղերից մեկի բնակիչ, Ստեփան Ս.-ի նկատմամբ, ով 2001թ.-ին նախապատրաստել է ՀՀ պետական գործչի սպանություն, որի համար ձեռք է բերել ստեղծված խմբի անդամների հետ […]

̰
Հարցնում եք՝ ի՞նչ եմ անում ամեն օր, հենց սրանով էլ զբաղվում եմ․ Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմի դասերի մասին

17:26 06.06.2019

Հայաստանի արտաքին գործերի նախարարության ամեն օրը սկսվում է Հայաստանի անվտանգության վիճակի մասին ամենաթարմ տեղեկությունները ստանալուց։ Այս ոլորտում ԱԳՆ-ն շատ խիստ կազմակերպված աշխատում է ՊՆ, ԱԱԾ հետ, վարչապետի և փոխվարչապետների հետ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում պատգամավորներից մեկի հարցերին պատասխանելիս ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նրա խոսքերով՝ սա իրենց ամենօրյա ու 24-ժամյա աշխատանքն է։ Մնացականյանի պնդմամբ՝ […]

̰
Մարդիկ կան` ուզում են երկրում քաոս լինի, հիբրիդային պատերազմ են մղում, ո՞վ են նրանք ընդհանրապես. Փաշինյան

10:27 06.06.2019

Սոցցանցերում տարածվող տեղեկությունները, թե Ապրիլյան պատերազմի մասնակիցներին չեն տալիս բուհերի վարձի զեղչեր, կեղծ է։ Այս մասին այսօրվա կառավարության նիստում հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում Հարությունյանն ասաց, որ չեն կտրել մեխանիզմը։ Փաշինյանն ասաց, որ նրանք այն նույն մարդիկ են, որոնք ուզում են քաոս տարածել երկրում, և նման քարոզչություն են իրականացնում ցանցում։ Նրա […]

̰
Արզուման Հարությունյանն ԱԱԾ լավագույն գեներալներից է. Վանեցյանը՝ իր տեղակալի ազատման մասին

16:12 05.06.2019

«Ես շարունակում եմ պնդել, որ Արզուման Հարությունյանը ՀՀ ԱԱԾ լավագույն գեներալներից մեկն է, պրոֆեսիոնալ է, ազնիվ գեներալ է։ Եվ նա ոչ թե հեռացվել է աշխատանքից, այլ իր անձնական դիմումով է ներկայացրել երկարաժամկետ ծառայության կապակցությամբ ազատման դիմում, որը բավարարվել է և նա ազատվել է աշխատանքից»,- այսօր՝ հունիսի 5-ին,  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ […]

̰
Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր. Վանեցյանը՝ Քոչարյանի հայտարարության մասին

15:58 05.06.2019

«Եթե կլինի որևէ մեկը, որևէ ուժ, որ կփորձի ՀՀ-ում զենքի կամ այլ ապօրինի ու անօրինական գործողության արդյունքում կատարել որևէ գործողություն, կստանա համարժեք, շատ խիստ պատասխան, և ԱԱԾ-ն ամբողջությամբ տիրապետում է օպերատիվ իրավիճակին: Ես բացառում եմ, որ կլինեն նման դեպքեր, եթե լինեն, կստանան համապատասխան հակազդեցություն»,- հունիսի 5-ին` լրագրողների հետ զրույցի ժամանակ, անդրադառնալով Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությանը, […]

̰
Վանեցյանի հեռախոսը «ԱԱԾ» ծրագրի շնորհիվ պաշտպանված է գաղտնալսումներից

15:57 05.06.2019

ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանից խորհրդարանում այսօր ընթացող լսումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք բացահայտված են Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցի արտահոսքի աղբյուրները: «Հանրությունն ականատես եղավ, թե ինչպես է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի արտահոսք տեղի ունեցել: Այն, որ երևույթն անընդունելի է, փաստ է, բայց արդյո՞ք […]

̰
ՀՔԾ-ն և ԱԱԾ-ն անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ. Արթուր Վանեցյան

15:52 05.06.2019

«Քրեական գործը գտնվում է ՀՔԾ քննչական վարույթում, և հավաստիացնում եմ, որ ՀՔԾ-ն և նաև ԱԱԾ-ի օպերատիվ մարմինները, միմյանց հետ համագործակցելով, անում են ամեն ինչ, որպեսզի բացահայտեն Մարտի 1-ի գործն ամբողջությամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Լրագրողը հիշեցրեց, որ վարչապետն այսօր լրագրողների հետ զրույցում ասել է, որ պետք է սպանության բոլոր դեպքերը […]

̰
2020-ին մտադիր ենք ստեղծել ԱԱԾ ուսումնական կենտրոն․ Վանեցյան

15:50 05.06.2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատողներն ուսումը ստանում են օտարերկրյա ուսումնական կենտրոններում, և դրա համար տարեկան ծախսվում է 240 միլիոն դրամ։ Իսկ եթե ստեղծվի ՀՀ ԱԱԾ ուսումնական կենտրոն, ապա նախնական հաշվարկներով անհրաժեշտ կլինի 2 միլիարդ դրամ ծախս։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ 240 միլիոնի համեմատությամբ 2 միլիարդ դրամը շատ […]

̰
ԱԱԾ-ն «պրոդուկտ» է պատվիրել հայկական ՏՏ ընկերություններում

15:00 05.06.2019

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տրամադրված ֆինանսական միջոցները բավարարում են մինիմալ պահանջները կատարելու համար, բայց ցանկալի կլիներ ավելի շատ գումար ունենալ։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը։ Նրա խոսքերով՝ հիմա նույնիսկ փոքր գաղտնալսող սարք գնելու համար հազարավոր դոլարներ են անհրաժեշտ, իսկ դրանից բացի, օրինակ, հիմա շատանում են պետական կայքերն ու դրանցում առկա […]

̰
Դատավորին զրպարտելու համար ԱԱԾ–ում քրեական գործ է հարուցվել

11:40 05.06.2019

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի  դատավոր Մխիթար Պապոյանի հաղորդման հիման վրա ՀՀ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ 2019թ.  մայիսի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Արտակ Գալստյանն իր էջում «Ովքե՞ր են գրել Ռոբերտ Քոչարյանին ազատ […]

̰
Բագրատաշենի անցակետում մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների գործն ուղարկվել է ՀՔԾ

17:10 04.06.2019

SHANTNEWS.am-ը Բագրատաշենի անցակետում պահվող՝ մաքսազերծումից խուսափած տնտեսվարողների բեռների մասին փորձել է պարզաբանում ստանալ դատախազությունից, որտեղից մեզ տեղեկացրին, որ ԱԱԾ-ի կողմից հարուցվել է քրեական գործ և գործն այսօր արդեն ուղարկվել է Քննչական ծառայություն՝ վարույթ ընդունելու և նախաքննություն իրականացնելու համար: Քննչական ծառայության հետ ևս կապ հաստատեցինք, որտեղից էլ տեղեկացրեցին, որ գործը դեռ չեն ստացել, գուցե ստանան վաղը […]

̰
Բագրատաշենի անցակետում մնացած բեռների տերերն ընդունում են իրենց մեղքն ու խնդրանքով դիմում իրավասու մարմիններին

16:04 04.06.2019

Բագրատաշենի անցակետում առանց հայտարարագրման ապրանքներ ներմուծող տնտեսվարողները լրագրողներին են ներկայացրել իրենց հուզող խնդիրները: Նրանք ասել են, որ ընդունում են իրենց մեղքը, պատրաստ եմ համապատասխան տուգանքները վճարել և օրինական մաքսազերծել ապրանքները, թեև դժգոհել են մաքսազերծման բարձր արժեքներից: Տնտեսվարողներն առայժմ տեղեկություն չունեն իրենց գործի ընթացքից և խնդրում են պատկան մարմիններին տեղեկություն տրամադրել իրենց բեռների և գործի վերաբերյալ: […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ

11:58 03.06.2019

ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակահերթի գործով կան կալանավորվածներ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ կալանավորվել են Ալեքսեյ Բալայանն ու Ռոլանդ Այդինյանը, որոնց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ավելի […]

̰
Ահաբեկչությունն արդարացնողներին կամ քարոզողներին քրեական պատիժ կսպառնա․ նախագիծ

18:37 31.05.2019

Ազգային ժողովում այսօր քննարկման ներկայացվեց եվրոպական կոնվենցիաներից բխող իրավակարգավորում, որի վերաբերյալ նախագծով առաջարկվում է քրեական պատիժներ սահմանել ահաբեկչությունն արդարացնող կամ քարոզող անձանց։ Նախագիծը ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Աննա Վարդապետյանը նշեց, որ սահմանվում է պատժի մի քանի տեսակ։ Եթե այդ արարքները հանգեցրել են նրան, որ ահաբեկչության իրականացման իրական վտանգ կա, ապա ըստ նախագծի, հանցագործները կպատժվեն հետևյալ […]

̰
Սա որևէ կենցաղային մակարդակի վեճ չէ, այլ կրում է քաղաքական բնույթ. Բաբայանի գրասենյակ

16:22 31.05.2019

Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն է տարածել` կոչ անելով, որ ԱԱԾ-ն և ՀՀ ոստիկանությունը Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ արձակված կրակոցների միջադեպի հետաքննությունը տանեն ճիշտ ուղղությամբ։ Ներկայացնենք գրասենյակի տարածած հայտարարությունը. «Սիրելի´ հայրենակիցներ, այսօր լուրեր տարածվեցին, որ կրակահերթի պատճառը ուղղված Սամվել Բաբայանի կողմնակիցների ուղղությամբ ֆինանսական, կենցաղային հողի վրա է: Պաշտոնապես հայտարարում ենք, որ Սամվել Բաբայանը և իր կողմնակիցները […]

̰
Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն բացահայտել են Սամվել Բաբայանի գրասենյակի հրապարակած միջադեպի հանգամանքները

14:15 31.05.2019

ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և ԱԱԾ աշխատակիցների համատեղ օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումների արդյունքում, պարզվել են խուլիգանությունը կատարելու մեջ կասկածվող անձանց ինքնությունը։ Վերջիններիս հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվել են մի շարք օպերատիվ միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է նրանց գտնվելու վայրը։ Մայիսի 30-ին Երևանում հայտնաբերվել և կասկածանքով ոստիկանության Սևանի բաժին են բերման ենթարկվել Ալեքսեյ Բ.-ն, Հայկ Մ.-ն, Վրեժ Ա.-ն և […]

̰
«Դանիել Իոաննիսյանը զրպարտել է ինձ»․ Մաքսայինի գնդապետը դիմել է դատարան

00:04 31.05.2019

ՀՀ Մաքսային ծառայության գնդապետ Բաբկեն Ղազարյանը հայտարարություն է տարածել՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը իրեն զրպարտել է։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Մայիսի 22-ին Դանիել Իոաննիսյանը հրապարակային քննարկման ժամանակ զրպարտել է ինձ՝ հայտնելով ակնհայտ կեղծ տեղեկություններ, որոնք արատավորել են իմ պատիվն ու արժանապատվությունը: Իոաննիսյանը, մասնավորապես, հայտարարել է. «Նախկինում մենք չենք տեսել դեպքեր, որ ազգային […]

̰
Ինչու՞ հրաժարական տվեց ԱԱԾ փոխտնօրենը. Վանեցյանի պարզաբանումը

16:32 30.05.2019

Այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը ճեպազրույցի ժամանակ պարզաբանել է, թե ինչու է ԱԱԾ փոխտնօրենը հրաժարական տվել: «Հարությունյանն ԱԱԾ մարմիններում ծառայել է շուրջ 35 և ավել տարի: Նա զեկուցագրով դիմեց` իրեն երկարամյա ծառայությունից ազատման խնդրանքով»,- ասել է Վանեցյանը:

̰
«Ուլիսի» նախկին մարզչի արտոնագիրը շուտով կվերականգնեն

14:50 30.05.2019

«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին 6 ամսով կալանավորվել է պայմանավորված խաղերի գործով: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ պայմանավորված խաղերի գործը կարճվել է, և շուտով կվերականգնեն նաև Գագիկ Սիմոնյանի մարզչական արտոնագիրը: Այս գործի հետ կապված մանրամասների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է հենց Գագիկ Սիմոնյանը: «Ուլիսի» նախկին մարզիչը պատմեց, […]

̰
Սամվել Բաբայանի մեքենայի վրա հարձակման դեպքն ամբողջությամբ բացահայտված է. Վանեցյան

13:31 30.05.2019

Սամվել Բաբայանի մեքենայի վրա հարձակման դեպքի հետ կապված այսօր կառավարության նիստից հետո ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը նշեց, որ այդ գործով զբաղվում են: «Գործն ամբողջությամբ բացահայտված է: Շրջանակը պարզ է: Որևէ դավադրություն, կամ չգիտեմ` ինչ-որ մի բան ման գալ պետք չի: Դա երկու խումբ անձանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է»,- ասել է Արթուր […]

̰
Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ է արձակվել․ Բաբայանի գրասենյակն ահազանգում է

08:00 30.05.2019

Սամվել Բաբայանի համակիրների ճանապարհը փակել են և կրակահերթ արձակել նրանց ուղղութամբ։ Այս մասին հայտնում են Սամվել Բաբայանի գրասենյակից. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր […]

̰
Արթուր Վանեցյանը պարել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն»-ում

12:48 29.05.2019

Համացանցում է հայտնվել տեսանյութ, որտեղ ԱԱԾ տնօրեն Արթուր վանեցյանը երգում և պարում է վիրավոր զինվորների հետ: Հիշեցնենք, որ մայիսի 28-ին Արթուր Վանեցյանը այցելել է «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն» և այնտեղ բուժում ստացող զինվորների ու նրանց ծնողների հետ մասնակցել է կազմակերպված խնջույքին:  

̰
«Սասնա ծռերի» ավտոերթը կարելի է համարել տապալված. Արշավիր Ղարամյան

11:42 29.05.2019

Արցախը մերժեց հերթական կեղծ օրակարգը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Վերջին օրերին «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության (չնույնականացնել «Սասնա ծռեր» խմբավորման հետ) կողմից կազմակերպված ավտոերթը կարելի է համարել տապալված, քանի որ արժանացել է Արցախի հայության անտարբերությանը, որոշ դեպքերում` ավտոերթի մասնակիցների կողմից երեկոյան ժամերին ավտոմեքենաների […]

̰
Ի՞նչ կապեր ունեմ, որ մինչև հիմա դուրս չեն եկել. Վանեցյանը վեթինգին դեմ չէ

11:26 28.05.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանից Սարդարապատում լրագրողները հետաքրքրվեցին՝ կա՞ն զանգով որոշումներ կայացնող դատավորներ, նման տվյալներ ունի՞: «Եթե նման տվյալներ ես ունենամ, անմիջապես կձեռնարկեմ օրենքով վերապահված անհրաժեշտ միջոցառումները, որ նման երևույթները բացառենք»,- ասաց նա: Վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին խոսելով՝ Վանեցյանը շեշտեց. «Վեթինգին բոլորը պետք է ենթարկվեն, այդ թվում՝ ԱԱԾ-ն, այդ թվում, եթե պետք լինի՝ ԱԱԾ ղեկավարը»: Լրագրողի […]

̰
Իրականում Գագիկ Հարությունյանն ունի հզոր միջազգային կապեր. Հայկ Հովհաննիսյան

20:54 27.05.2019

«Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանն ասել է, որ ԲԴԽ անդամները հաճախ ստանում են տեղեկություններ անձնանց մասին, որտեղ նշված են լինում, որ անձը ունի կոռուպցիոն հակումներ և այդ դեպքում ԲԴԽ անդամի խոսքերով՝ պետք է համապատասխան ստուգումներ կատարել: Խոսելով ԲԴԽ նախագահի հրաժարականի և վեթինգի մասին՝ նա նշեց. «Իրականում Գագիկ Հարությունյանը ունի հզոր միջազգային […]

̰
ԱԱԾ տնօրենն ընդունել է վրացի գործընկերոջը

15:44 24.05.2019

Մայիսի 24-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երևանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ: ՀՀ ԱԱԾ տնօրենը և Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաև՝ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջև […]

̰
Արզուման Հարությունյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից

14:24 24.05.2019

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 4-րդ մասի և «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 47-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Արզուման ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ազատել Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալի պաշտոնից»:

̰
Քֆուր կանեմ. թեժ վեճ Գորգիսյանի և Պողոսյանի միջև

12:52 24.05.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել էր Գնումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել: «Մեզ փաստացի մեղադրում են, որ փորձում ենք խաթարել ՀՀ անվտանգությունը, թիրախ դարձնել առաջին դեմքերին: Մեղադրանք հնչեց, որ մտերմություն ենք արել նախկին իշխանության հետ և […]

̰
Կկոչվի վեթինգ, թե այլ բան, հասարակության շրջանում պետք է կասկածները փարատվեն. Վանեցյան

12:13 24.05.2019

ՀՀ ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելուց հետո ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը զրուցել է լրագրողների հետ և պատասխանել վեթինգ անցկացնելու վերաբերյալ հարցին: «Անկեղծ ասած չգիտեմ`օրե՞նք, թե՞ որոշում է լինելու վեթինգի վերաբերյալ: Լինելուց հետո, երբ հստակ նշված կլինի, թե ինչ է իրենից ներկայացնում վեթինգը, և ինչպես ենք մենք պատկերացնում այն, եթե […]

̰
Դոսյե ԱԱԾ-ում չկա. Վանեցյանը՝ դատավորների հետ կապված ուսումնասիրության մասին

12:02 24.05.2019

Հեղափոխության հաղթանակի հաջորդ օրվանից կոռուպցիայի դեմ պայքար է սկսվել: Խորհրդարանի միջանցքներում՝ լրագրողների հետ զրույցում, այս մասին ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ով մասնակցում էր ԱԺ պաշտպանության, անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին: «Հեղափոխությունից անմիջապես հետո կոոռուպցիայի դեմ անզիջում պայքար է տարվել, որի առաջնագծում եղել է Ազգային անվտանգության ծառայությունը, մինչև այսօր մենք իրականացնում […]

̰
BACK_TO_TOP