TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+18.09 oC

ԱԱԾ

Սահմանապահ զորքերի տոնական միջոցառումը շարունակվեց հանդիսավոր երթով

11:40 26.04.2019

Սահմանապահ զորքերի օրվան նվիրված տոնական միջոցառումը, որին ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, շարունակվեց հանդիսավոր երթով և ցուցադրական վարժանքով: Այն դիտում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

̰
Վարչապետն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր

11:06 26.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերի վարչական համալիր: Այսօր սահմանապահ զորքերի օրն է: Այնտեղ տոնական միջոցառում է, շքերթ, ցուցադրական վարժություններ: Ներկա են ԱԱԾ պետ Արթուր Դավթյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

̰
ԱԱԾ գործողություններում ուղղորդում չեմ տեսնում. Արտակ Զեյնալյան

15:55 25.04.2019

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում օրեր առաջ ԱԱԾ մարմինների կատարած հետախուզական աշխատանքներին այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը. «Եթե օդափոխության համակարգ չկա քրեակատարողական հիմնարկներում, ջերմաստիճանը բարձր է, ապա առանց որևէ խտրականության, որևէ կոռուպցիոն դրսևորման, խցերի կերակրապատուհանները միշտ բաց են լինում: Իսկ եթե խցում չկա բանտարկյալ, դրա բաց ու փակ լինելը նշանակություն չունի: Դրա […]

̰
Ինչքա՞ն ծառայողական մեքենա և վարորդի հաստիք է կրճատվել պետական կառավարման մարմիններում

14:13 24.04.2019

Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ իրականացվում ՀՀ կառավարության խոստացած ծառայողական մեքենաների օպտիմալացման գործընթացը 2019-ի ապրիլին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էլեկտրոնային հարցումներով դիմել է 24 պետական կառավարման մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2018-ի հունիսի 1-ից մինչ օրս որքան ծառայողական մեքենա և վարորդ է կրճատվել: Հարցումներն ուղարկվել են բոլոր նախարարություններ (17 հարցում), ՀՀ կառավարությանը և […]

̰
Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը Ծիծեռնակաբերդում են

10:17 24.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր տիկնոջ` Աննա Հակոբյանի հետ այս պահին գտնվում է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Այս պահին հուշահամալիրում են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն իր տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ՀՀ փոխվարչապետներ Տիգրան Ավինյանը, Մհեր Գրիգորյանը, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը, ԱԳ նախարար  Զոհրապ Մնացականյանը և այլ […]

̰
Բացահայտվել են կալանավորի կողմից ուրիշի գույքը հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր

17:50 23.04.2019

Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հանցավորության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներից մեկի կալանավորի կողմից խարդախությամբ ուրիշի գույքը (բջջային հեռախոսներ, պլանշետներ, այլ թանկարժեք իրեր) հափշտակելու մի քանի տասնյակ դեպքեր: ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2019 թվականի փետրվարին հարուցված քրեական գործով […]

̰
Դատարանը մերժել է ԱԱԾ միջնորդությունը. ՊՎԾ աշխատակցի կալանքի ժամկետը չեն երկարացնի. Hetq.am

16:36 23.04.2019

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Պետական վերահսկողական ծառայության գնումների վերահսկողության վարչության պետ Սամվել Ադյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը: Ադյանն այս պահին դեռևս կալանքի տակ է, քանի որ չի լրացել նրա նկատմամբ գործի նախաքննության սկզբում ընտրված երկամսյա կալանքի ժամկետը: Այդ ժամկետը լրանում է ապրիլի 25-ին, որից հետո Սամվել Ադյանը պետք […]

̰
ՀՀ-ում գործ չեն սարքում. Ալեն Սիմոնյանը՝ Դավիթ Սանասարյանի մասին

13:51 22.04.2019

«Ես վստահ եմ, որ իմ ընկեր Դավիթ Սանասարյանը, եթե որևէ սխալ չի գործել՝ որևէ խնդիր չի լինի: Ինքն էլ է դրանում վստահ է: Եթե պարզվի, որ մեղադրանքը ճիշտ է՝ դա  վնաս կտա հեղափոխությանը, ինձ համար ցավալի կլինի, բայց ես, միևնույն ժամանակ, չեմ ուզում այդ մասին խոսել, ինձ  համար տհաճ թեմա է»,- խոսելով ՊՎԾ պետ Դավիթ […]

̰
Սրանից հետո կարելի է ասել «սուպերպատգամավորական» համակարգ, քանի որ պատգամավորները ուժեղ են իրենց գործիքակազմով. Արտակ Զեյնալյան

22:45 20.04.2019

«Չի կարելի քաղաքական հայտարարությունները, ուղերձները նույնականացնել իրավական տերմինաբանության հետ: Մարդկանց նկատմամբ քրեական հետապնդում կարող է իրականացվել, եթե դրա համար կան հիմքեր, չի կարելի քաղաքական լեքսիկոնը, բառապաշարը նույնացնել իրավականի հետ»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում՝ անդրադառնալով գազալցակայաններում ՀԴՄ կտրոններ չտվողների դեմ գործ հարուցելու վարչապետի հայտարարությանը: Արտակ Զեյնալյանը նշեց, որ […]

̰
Մենք չենք ասում, որ ԱԱԾ տնօրենը չպիտի գա և հաշվետվություն ներկայացնի. Հայրապետյան

19:07 20.04.2019

«Երբ քննարկումների ժամանակ Լիլիթ Մակունցն առաջարկեց՝  եկեք, նստենք, մշակենք մի մոդել, թե ինչպես հրավիրել  ուժային կառույցների ղեկարներին հաշվետվության, ի պատասխան, Էդմոն Մարուքյանն ասաց, որ դրա համար անհրաժեշտ են Սահամանադրական փոփոխություններ: Մենք ասացինք՝ եկեք քննարկենք նաև այդ  տարբերակը: Եկեք խորհրդարանական վերահսկողության մեխանիզմներ սահմանենք նրանց նկատմամբ, թեկուզ սահմանադրական  փոփոխություների միջոցով, սակայն դրանք չդարձնենք նախարարություններ: Մենք չենք ասում, […]

̰
Հուսով եմ` պարոն Փաշինյանը թույլ չի տա, որ իրեն մոլորության մեջ գցեն. Դավիթ Սանասարյանի պաշտպան

16:35 20.04.2019

ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հույս հայտնելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թույլ չի տա՝ իրեն մոլորության մեջ գցեն: Նա, մասնավորապես, գրել է. «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ, ցավոք, գործ են սարքել և կարում են այդ գործը՝ օգտագործելով հին մեթոդները, […]

̰
Այս գործում կան ակնհայտ խնդիրներ. Իոաննիսյանը՝ Սանասարյանին առաջադրված մեղադրանքի մասին

15:37 20.04.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ վարչապետի գրառմանը: «Չգիտեմ, թե ում նկատի ունի Նիկոլ Փաշինյանը՝ «ախպերական» հարաբերությունների մասին խոսելիս, բայց միանգամից ասեմ, որ երբ Դավիթը, որպես թեկնածու, խախտեց օրենքը, դրա մասին առաջինը մենք գրեցինք, թեև Դավիթը իմ ընկերն է: Բայց […]

̰
Դավիթը իմ ընկերն է, բայց լավ իմացեք՝ Հայաստանում անձեռնմխելի մարդիկ չկան. վարչապետը՝ Սանասարյանի մասին

13:34 20.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում մի գրառում է կատարել, որը վերաբերում է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին: «Այսօր շաբաթ էր և հնարավորություն ունեցա մի փոքր ծանոթանալ այն քննարկումներին, որ ծավալվում են ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի շուրջ։ Եզրակացությունս մեկն է՝ «ախպերական» մտածելակերպը շատ ավելի խորն արմատներ ունի Հայաստանում, քան օլիգարխիան ու կրիմինալը։ Նույնիսկ քաղաքացիական ակտիվիստների […]

̰
Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը. Politik.am

12:40 20.04.2019

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը, ձերբակալվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։  ձերբակալվել է։ Politik.am-ին հաջողվել է պարզել՝ ով է ձերբակալված անձը։ Նրա ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չի ցանկացել ներկայանալ, ասել է, […]

̰
Պետք է նախարարի տեղակալներին ավելի մեծ լիազորություններ տրվեն. Արտակ Զեյնալյան

23:54 19.04.2019

«Ասել, որ ԱԱԾ-ն և ոստիկանությունը դուրս են վերահսկողությունից, այն պայմաններում, որ դրա համար պատասխանատու է վարչապետը կամ քաղաքականության ընդունման համար պատասխանատու է լինելու, ամենայն հավանականությամբ, արդարադատության նախարարը, տեղին չէ»,- ասել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում: Արտակ Զեյնալյանը նշեց, որ վերջերս ԱԺ-ում հարցուպատասխանը վերածվել է ասուլիսի: Նախարարի խոսքով՝ ԱԱԾ-ի և […]

̰
Սամվել Բաբայանի գործը դատարանում նորից է քննվում

21:09 19.04.2019

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր շարունակվել է ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի գործով դատական նիստը։ Հիշեցնենք, որ այդ գործը Վճռաբեկ դատարանի որոշմամբ ուղարկվել է նոր քննության: Պաշտպան Արման Ղլեչյանը միջնորդել է Սամվել Բաբայանի դեմ ցուցմունք տված Հրաչյա Մայիլյանի հեռախոսազրույցների գաղտնալսումները տրամադրել նաև պաշտպանական կողմին։ Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ «Իգլա» զենիթահրթիռային […]

̰
Մեզ շատ ավելի կքննադատեին, եթե լիներ մի նախարարություն, որը ներառեր իր մեջ ոստիկանությունը և ԱԱԾ-ն. Արտակ Զեյնալյան

19:54 19.04.2019

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի ընթացքում խոսել է ներքաղաքական խնդիրների մասին: Նա խոսել է ուժային կառույցների ենթակայության մասին. «Սա կառուցված է, որ կարող է ունենալ ցանկացած դրսևորում ըստ քաղաքական ուժի նպատակների, առաջնահերթությունների: Յուրաքանչյուր քաղաքական ուժ կարող է առաջարկել, իր կառուցվածքը: Մեզ քննադատում են, որ պահպանվում է ոստիկանության և ԱԱԾ-ի վարչապետի ենթակայությունը, […]

̰
ԱԱԾ-ի աշխատանքի վրա ազդելու բոլոր փորձերը վտանգավոր են և հակապետական. Արման Աբովյան

19:39 19.04.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում անդրադարձել է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին ԱԱԾ-ի կողմից առաջադրված մեղադրանքին ու այդ ֆոնին հնչող տարբեր մեկնաբանություններին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ. «Ես հատուկ չէի անդրադառնում բոլոր այն իրադարձություններին, որոնք կապված էին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ տեղի ունեցող գործընթացներին: Հիշեցնեմ, որ ԱԱԾ-ի կողմից վերջինիս հանդեպ […]

̰
Դավիթ Սանասարյանը նախկինում կոռուպցիոն համակարգի մաս չի կազմել. Իոաննիսյան

19:15 19.04.2019

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդման գործին ու այդ հարցի շուրջ ծավալված հանրային քննարկումներին: Նա հայտարարել է, որ ի տարբերություն օրինականության վերահսկման մյուս կառույցների ղեկավարների՝ Դավիթ Սանասարյանը միակն է, որ հեղափոխական է ու անցած տարիների ընթացքում կոռուպցիոն համակարգի մաս չի […]

̰
Քաղաքացիներն են որոշել, որ այս քաղաքական ուժը մեծամասնություն լինի. Մարուքյանը` հատկացված 124 մլն դրամի մասին

18:40 19.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների անցկացման նպատակով հատկացված 124 միլիոն դրամի հատկացմանը: «Քաղաքացիներն են որոշել, որ այս քաղաքական ուժը մեծամասնություն լինի, նրանք էլ որոշել են, որ այդ փողը ծախսվի»,- ասել է նա: Էդմոն Մարուքյանի խոսքերով` իր համար անընդունելի է ԱԱԾ տնօրենին  ուղղված քննադատությունը, քանի […]

̰
Մեզ համար նույնպես անակնկալ է. Մարուքյանը` Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին

17:08 19.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՊՎԾ ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և ասել հետևյալը. «Ես ճանաչում եմ պարոն Սանասարյանին, նա բարեվարքության պայմանները պահպանող մարդ է, սա մեզ համար նույնպես անակնկալ է: Ինձ համար զարմանալին այն է, որ բոլորը քննադատում էին ԱԱԾ տնօրենին, և ԱԱԾ-ի ղեկավարը այս Սահմանադրությամբ ենթարկվում […]

̰
Դավիթ Սանասարյանը դատի է տվել Էթիկայի հանձնաժողովին. «Փաստինֆո»

16:59 19.04.2019

ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ նա պահանջում է առոչինչ ճանաչել ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի 18.03.2019 թվականի եզրակացությունը, ըստ որի` ինքը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։ […]

̰
Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը. Վլադիմիր Կարապետյան

15:59 19.04.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է, որ վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանին. «Վարչապետը մտադրություն չունի պաշտոնանկ անել Դավիթ Սանասարյանին, քանի որ հարգում է անմեղության կանխավարկածը»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավարարել է քննիչի կողմից երեկ կայացված որոշումը՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի […]

̰
Փաստեր կլինեն, կխոսեն բոլորը. Լենա Նազարյանը՝ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու մասին

13:12 19.04.2019

«Մենք դեռ ոչինչ չգիտենք, մեզ հասանելի չեն փաստերը: Նախաքննության մարմինը դեռ աշխատանք ունի անելու, այսինքն` քննություն է ընթանում: Աշխարհում ամենահամառ բանն էլ փաստն է: Փաստերը կներկայացնեն, մենք էլ տեղյակ կլինենք»,- Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու փաստին անդրադառնալով` ասաց ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը: Նազարյանը շեշտեց, որ կոռուպցիայի դեմ պայքարում իրենք մարդկանց չեն բաժանելու յուրայինների ու օտարների: «Ես […]

̰
Քենեդու սպանության մեջ ինձ կասկածնելն ավելի հիմնավոր կլիներ, քան կոռուպցիայի հետ կապ ունենալը. Սանասարյան

10:58 19.04.2019

ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը, որի լիազորությունները երեկ ժամանակավորապես դադարեցրին և ԱԱԾ-ն նրան մեղադրանք առաջադրեց, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել և նշել, որ ստեղծված իրավիճակից բոլորը ցանկանում են օգտվել։ «Խորհուրդ ու խնդրանք Հիմա պղտոր ջրում ձուկ բռնողների մի մեծ բանակ կա. նախկին իշխանության քարոզիչներն, իբր ինձ պաշտպանելով, փորձում են իշխանությանը թուլացնելու իրենց մարմաջը բավարարել։ Բոլոր […]

̰
Իմ դեմ իրականացվողը շինծու է, դա անգամ ապացուցման կարիք չունի. Դավիթ Սանասարյան

20:51 18.04.2019

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հանուն Նոր Հայաստանի պայքարը շարունակվում է, չընկրկել, չվհատվել ու շատ կարևոր է, որ մեր գործողությունների հիմքը միմիայն լինի սերն առ հայրենիք։ Միշտ պետք է հիշենք, որ պայքարի ճամփաները փշոտ ու քարքարոտ, իսկ վերջնական հաղթանակը երբեք հեշտ չի տրվում։ Իմ […]

̰
Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել. ԱԱԾ

19:13 18.04.2019

Հաշվի առնելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության աշխատակիցների կողմից թույլ տրված ենթադրյալ չարաշահումների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նկատմամբ առկա հանրային հետաքրքրությունը` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ՀՀ ՊՎԾ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ծանր հետևանքներ առաջացնելու, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ փաստաթղթեր կեղծելու, իրացնելու և օգտագործելու դեպքերի առթիվ 2019 թվականի […]

̰
Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա. Դավիթ Սանասարյան

18:17 18.04.2019

Այսօր կառավարության նիստից հետո` լրագրողների հետ զրույցում, Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը հայտնեց, որ Հայաստանում տարիներ շարունակ գոյություն ունի ջրային մաֆիա, բայց անուններ չտվեց: «Ջրի կորուստները նորմայից ավել են եղել, թաքնված հողեր են եղել: Տարբեր գյուղերում հայտնաբերել ենք մեծ քանակի՝ հեկտարներով հողեր, որոնք թաքցված են եղել: Չհիմնավորված պարտքեր են եղել, այսինքն` չեն մատակարարել գյուղացիներին, […]

̰
Մի՞թե երկրում չկան պրոֆեսիոնալներ, որոնք թաթախված են եղել հին համակարգում․ Գորգիսյան

17:16 18.04.2019

Խորհրդարանում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը քննարկելիս ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտնեց, որ 2004-2018 թվականներին Բաղրամյանը եղել է այդ հանձնաժողովի սակագնային վարչության սակագնային բաժնի պետ։ «Եթե մենք ուզում ենք կառուցել նոր Հայաստան, նոր մոտեցումներով, մի՞թե երկրում չկան պրոֆեսիոնալներ, որոնք չեն եղել հին համակարգում՝ թաթախված էն հին խնդիրների մեջ, որոնց դեմ […]

̰
Ձեզ առաջադրելու հարցում քանի՞ տոկոսով է դեր խաղացել Արթուր Վանեցյանի հետ բարեկամական կապը. Գորգիսյանը՝ Բաղրամյանին

16:22 18.04.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը ՀԾԿՀ նախագահի թեկնածու Գարեգին Բաղրամյանին դիմելով` նշեց. «Մի կողմ թողնելով, թե 14 տարի Ձեր փորձն այս հանձնաժողովում որքանո՞վ է դրական, ակնհայտ է, որ ունեք ոլորտին վերաբերող գիտելիքներ ու տիրապետում եք խնդրին: Նաև հայտնի է, որ Դուք ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի քենակալն եք, Ձեզ առաջադրելու հարցում քանի՞ տոկոսով են […]

̰
BACK_TO_TOP