14:50 30.05.2019
«Ուլիսի» նախկին գլխավոր մարզիչ Գագիկ Սիմոնյանը 2015 թվականի դեկտեմբերի 24-ին 6 ամսով կալանավորվել է պայմանավորված խաղերի գործով: Այսօր արդեն հայտնի դարձավ, որ պայմանավորված խաղերի գործը կարճվել է, և շուտով կվերականգնեն նաև Գագիկ Սիմոնյանի մարզչական արտոնագիրը: Այս գործի հետ կապված մանրամասների մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է հենց Գագիկ Սիմոնյանը:
«Ուլիսի» նախկին մարզիչը պատմեց, որ այս ամբողջ քաշքշուկը տևել է ընդհանուր առմամբ 3 տարի 5 ամիս: Այդ ժամանակահատվածի ընթացքում Սիմոնյանն անգամ տևական ժամանակ ազատազրկվել է:
«Վերջը կարողացա ապացուցել, որ ես ընդհանրապես ոչ մի բանի հետ կապ չունեմ: Դրանով ես կարողացա իմ ընկերներին ու ընտանիքին, ինձ հավատացողներին ու չհավատացողներին նորից ապացուցել, որ ես կապ չունեմ այդ ամենի հետ: Հիմա արդեն հույս ունեմ, որ լավ ձևով կներկայանամ ու նորից կմտնեմ ֆուտբոլի ասպարեզ»,- ասել է Սիմոնյանը:
Նա պատմեց, որ ստիպված է եղել կտրուկ քայլերի դիմել և նույնիսկ պատրաստվել հանուն արդարության ֆեդերացիայի մոտ հացադուլի նստել, բայց շուտով զրուցել է ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի հետ և խնդիրը հարթվել է:
«Հանդիպել եմ պարոն Վանեցյանի հետ, ընդամենը խոսել ենք 10 րոպե ու այդ ընթացքում ես ասել եմ, որ ԱԱԾ-ում, եթե մի հատ փոքր բան լինի, անգամ զանգած լինեմ, բայց պատասխանած չլինեն, եթե մի բան գտնեք իմ դեմ, ապա ես կարող եմ գալ, ստորագրել ու գնալ 5 տարի նստել»,- պատմել է մարզիչը և հավելել, որ այդ խոսակցությունից մի շաբաթ անց հարցը կարգավորվել է, և շուտով իր արտոնագիրը կստանա:
Հայտնի է, որ արդեն հայկական ակումբներից մեկից առաջարկ ունի երկրորդ մարզիչ աշխատելու, և այժմ քննարկման փուլում է:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...