14:13 24.04.2019
Պարզելու համար, թե որքանով է արդյունավետ իրականացվում ՀՀ կառավարության խոստացած ծառայողական մեքենաների օպտիմալացման գործընթացը 2019-ի ապրիլին Ինֆորմացիայի ազատության կենտրոնն էլեկտրոնային հարցումներով դիմել է 24 պետական կառավարման մարմին՝ խնդրելով տրամադրել տեղեկատվություն այն մասին, թե 2018-ի հունիսի 1-ից մինչ օրս որքան ծառայողական մեքենա և վարորդ է կրճատվել:
Հարցումներն ուղարկվել են բոլոր նախարարություններ (17 հարցում), ՀՀ կառավարությանը և վարչապետին առընթեր մարմիններ (4 հարցում), ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի և Ազգային ժողովի աշխատակազմ (3 հարցում)։
24 կառույցներից 21-ը հարցմանը լիարժեք պատասխանել են սահմանված ժամկետներում, 2-ը՝ ուշացած: Պաշտպանության նախարարությունը, ինչպես միշտ, խնդրել է լրացուցիչ 30-օրյա ժամկետ:
Միայն վարչապետի աշխատակազմը կրճատված մեքենաների թիվ չի ներկայացրել՝ նշելով, որ օպտիմալացման գործընթացը դեռևս չի ավարտվել, ուստի տվյալների ամփոփումն արվել է առանց վարչապետի աշխատակազմի:
Ըստ հարցման պատասխանների՝ ՀՀ պետական կառավարման 22 մարմիններում 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս ընկած ժամանակահատվածում կրճատվել կամ կրճատման են ներկայացվել 256 ծառայողական մեքենա: Սրանցից 98-ն արդեն իսկ կրճատվել են, իսկ 158-ի օպտիմալացման հարցը դեռ ընթացքի մեջ է: Վերոնշյալ մեքենաներից 115-ը եղել են չշահագործվող, 141-ը` շահագործվող:
Ամենից շատ մեքենա կրճատել է Պետական եկամուտների կոմիտեն՝ 45 մեքենա, իսկ ամենից շատ նախատեսում է կրճատել ՀՀ ոստիկանությունը՝ 67 մեքենա: Օպտիմալացման ընթացքի մեջ են նաև ՀՀ բնապահպանության նախարարության 30, ՀՀ ԱԱԾ-ի 26: Սակայն եթե ԱԱԾ-ի բոլոր մեքենաները շահագործվող են, ապա ոստիկանությունը կրճատման է ներկայացրել շահագործման ոչ պիտանի գույք: Չշահագործվող են նաև բնապահպանության նախարարության 39 մեքենաներից 30-ը:
Հարցված 22 մարմիններից 5-ը 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս ոչ մի ծառայողական մեքենա և վարորդ չեն կրճատել: Դրանք են՝ արդարադատության, տարածքային կառավարման և զարգացման, տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություններ և Պետական վերահսկողական ծառայությունը։
ՀՀ պետական կառավարման 23 մարմիններում 2018 թվականի հունիսի 1-ից մինչև օրս կրճատվել է 55 վարորդ, ևս 9-ը ծանուցվել են առաջիկա կրճատման մասին: Ամենից շատ վարորդ կրճատել է ՀՀ վարչապետի աշխատակազմը՝ թվով 29 վարորդ: ԱԺ-ում կրճատված վարորդների թիվը 18 է:
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...
23:32 31.07.2025
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ քայլեր՝ ապահով թվային միջավայր ստեղծելու մեր երեխաների համար. ԲՏԱ նախարարԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր ընդունել է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին՝ Քրիսթինե Վայգանդի գլխավորությամբ: «Հանդիպման ընթացքում խոսել ենք առցանց միջավայրում անչափահասների անվտանգության և իրավունքների պաշտպանության ուղղությամբ տարվող աշխատանքների մասին, մասնավորապես, անդրադարձ է կատարվել երեխաների առցանց անվտանգության ճանապարհային քարտեզին։ Շնորհակալություն եմ հայտնել ՅՈւՆԻՍԵՖ-ին համագործակցության համար, որի հետ համատեղ ձեռնարկում ենք արդյունավետ […] ...
23:19 31.07.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտքՀուլիսի 31-ին, ժամը 22։26-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18։26-ին) ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.18⁰ և արևելյան երկայնության 45.25⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 6 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 2․5 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ: Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի […] ...